TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Պուտինն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել

22:35 24.02.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին՝ հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշման համատեքստում: Ինչպես հայտնել են Կրեմլում, զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ: «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրադրության զարգացման մասին՝ Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշման համատեքստում […]

̰
Սուրենավանում տրակտորը ընկել է մոտակա ջրատարը․ վարորդը ճանապարհին մահացել է

22:27 24.02.2022

Փետրվարի 24-ին` ժամը 19։54-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում այրվում է եղեգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ նշված հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ․ «Belarus» մակնիշի տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ջրատարը։ Հրդեհի […]

̰
Դանակահարություն Էջմիածնում. քրեական հետախույզների բացահայտումը

22:19 24.02.2022

Փետրվարի 16-ի երեկոյան Էջմիածնում դանակահարություն էր եղել: Կատարվածի վերաբերյալ բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգեցին ժամը 22-ի սահմաններում. հաղորդման համաձայն՝ ծակած-կտրած վերքով 45-ամյա տղամարդու էին տեղափոխել հիվանդանոց: Ահազանգին արագ արձագանքած Վաղարշապատի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով նախ պարզեցին, թե դեպքը որտեղ է կատարվել, ապա պարզեցին կասկածվողի ինքնությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Տերյան-Թումանյան փողոցների […]

̰
Զելենսկին շրջանային բազաների վրա ռազմական վարչակազմեր ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել

22:14 24.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել շրջանային պետական վարչակազմերի հիման վրա ռազմական վարչակազմեր ստեղծելու մասին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Քիչ առաջ նախագահը հրամանագիր է ստորագրել մարզային պետական վարչակազմերի հիման վրա ռազմական վարչակազմերի ստեղծման մասին»,- ասել է նա «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում կայացած ճեպազրույցի ժամանակ:

̰
Բայդենը հայտարարել է, որ G7-ի մյուս ղեկավարների հետ պայմանավորվել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների գործողությունների շուրջ

22:09 24.02.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Յոթի խմբի (G7) պետությունների մյուս ղեկավարները հինգշաբթի օրը կայացած առցանց ձևաչափով հանդիպմանը համաձայնեցրել են հետագա գործողությունները, որոնք վերաբերում են Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի Twitter-ում։ «Այսօր առավոտյան ես հանդիպել եմ Յոթի խմբի իմ գործընկերների հետ՝ քննարկելու Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի […]

̰
SHANTNEWS

21:59 24.02.2022

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահի գլխավորած պատվիրակությանը

21:25 24.02.2022

ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մարինա Կալյուրանդին և Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին, Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյին` անաչառ դիրքորոշման ու Հարավային Կովկասում ճգնաժամերը խաղաղ ճանապարհով լուծելուն միտված շարունակական ջանքերի […]

̰
Խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութ, զենք ու գողոն. ոստիկանների բացահայտումը

21:17 24.02.2022

Բնակարանային գողության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 16-ին խուզարկություն է կատարվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի տներից մեկում և կից շինություններում: Աշտարակի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ այդ տանը իրեղեն ապացույցներ կան։ Տեղեկությունները հավաստի էին։ Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվեցին ատրճանակ ու խմիչք: 30-ամյա տանտերը խոստովանեց, որ խմիչքը գողացել էր չորս տարի առաջ` Անտառուտ համայնքի ամառանոցներից […]

̰
ՀՀ զինված ուժերում կատարվել են մի շարք նշանակումներ

21:10 24.02.2022

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի փետրվարի 24-ի հրամանագրերով ՀՀ զինված ուժերում կատարվել են մի շարք նշանակումներ: Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման […]

̰
Ուկրաինայում հայերի շրջանում տուժածներ չկան. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

20:29 24.02.2022

Ողջ օրվա ընթացքում մեր գրասենյակը կապի մեջ է եղել Կիևի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մարիուպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Մակեևկայի և այլ քաղաքների հայ համայնքային կառույցների և անհատների հետ՝ ուշադրություն կենտրոնում պահելով տեղի հայության հետ կապված հարցերը: Այս մասին հայտարարություն է տարածել Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ «Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան: Բազմաթիվ ընտանիքներ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին

16:01 24.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալլասին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Ձերդ գերազանցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Էստոնիայի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների ամրապնդումը: Լիահույս եմ, որ […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

16:00 24.02.2022

Այսօր՝ փետրվարի 24-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում: […]

̰
2021թ. ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1324 դեպք

15:59 24.02.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Գյումրի: Շիրակի մարզի դատախազությունում իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ նա անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, մարզի դատախազության աշխատանքների արդյունքների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Շիրակի մարզի […]

̰
Եվրոպական խորհրդարանը Ուկրաինայի հարցով հրատապ նիստ է հրավիրելու

15:54 24.02.2022

Եվրոպական խորհրդարանը և խորհրդարանի խմբակցությունների առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ մարտի 1-ին հրատապ նիստ են հրավիրելու: Եվրոպական խորհրդարանի կայքը, ԵԽ-ն վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները: «Ուկրաինան անկախ և ինքնիշխան պետություն է, և նրա տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Ներխուժումը չարդարացված և անօրինական է: Դա սպառնալիք է եվրոպական և տարածաշրջանային կայունության, […]

̰
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

15:52 24.02.2022

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը փետրվարի 25-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Լիլիթ Բաբայան – «Սևանի սպորտ դպրոց» Լիլիթ Մանասյան – «Նոա աղջիկներ» Պաշտպաններ Անի Օհանյան – «Ուրարտու աղջիկներ» Սուսաննա Սահակյան – «Ուրարտու աղջիկներ» Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու աղջիկներ» […]

̰
Ոստիկանները բացահայտել են ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի գողությունը

15:49 24.02.2022

Փետրվարի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայից գողացել են հաշվառման համարանիշերը: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել է 27-ամյա տղամարդը, որը փետրվարի 23-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը […]

̰
Արմեն Առուշանյանն ազատվել է ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից

15:46 24.02.2022

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Առուշանյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Արմեն ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական […]

̰
Անդրանիկ Մակարյանն ազատվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

15:43 24.02.2022

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Մակարյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ազատել […]

̰
̰
Արմեն Հարությունյանն ազատվել է ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից

15:37 24.02.2022

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային […]

̰
Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից

15:34 24.02.2022

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը Արթուր Պողոսյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Արթուր Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական […]

̰
Առաջարկվում է կանխել եկամտային հարկի հաշվարկումից խուսափելու դեպքերը

15:30 24.02.2022

Փետրվարի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վահե Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից ագրեսիվ հարկային պլանավորման, եկամտային հարկի վճարումից խուսափելու դեպքերը կանխելու և հարկային հաշվառման որոշ […]

̰
Քննարկվել է «Գնումների մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը

15:28 24.02.2022

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ փետրվարի 24-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 23-րդ հոդվածը լրացնել նոր` 2-րդ մասով. «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով` արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով գնման անհետաձգելի պահանջ […]

̰
Բարեփոխվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը

15:21 24.02.2022

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Առաջարկվում է հստակեցնել պահանջման ոչ ենթակա տեղեկությունների շրջանակը, նախատեսել հանձնաժողովի կողմից պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվություն […]

̰
Վրաերթի ենթարկված 33-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:15 24.02.2022

Փետրվարի 12-ին՝ ժամը 15։55-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ վրաերթի հետևանքով բուժօգնության տեղափոխված 33-ամյա Լիանա Դանիելյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

15:05 24.02.2022

ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել Հայաստան-Սուրբ Աթոռ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շուրջ՝ վերահաստատելով Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական […]

̰
SHANTNEWS

15:00 24.02.2022

̰
Արտակ Դավթյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից

14:56 24.02.2022

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրի մեջ: […]

̰
Ուկրաինայում դադարեցրել են պլանային հոսպիտալացումն ու վիրահատությունները

14:50 24.02.2022

Ուկրաինայում պլանային հոսպիտալացումն ու վիրաբուժական վիրահատությունները դադարեցվել են մինչև առանձին կարգադրություն։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Պլանային հոսպիտալացումը և վիրահատությունները դադարեցվել են մինչև առանձին կարգադրություն»,- ասված է առողջապահության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում միաժամանակ հավաստիացրել են, որ երկրում ռազմական դրություն մտցնելու կապակցությամբ բուժհաստատությունները օգնություն կցուցաբերեն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն […]

̰
Բաքվում նոր կառուցվող շենք է փլուզվել․ փլատակներում մարդիկ կան

14:37 24.02.2022

Բաքվի Նարիմանովի շրջանում հինգշաբթի փլուզվել է նոր կառուցվող շենք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: «Դեպքի վայրում են գտնվում դատախազության աշխատակիցները, կատարվում է քննություն, ինչպես նաև տարածքի զննություն։ Ըստ նախնական տվյալների ՝ փլուզման հետևանքով մի քանի մարդ է տուժել։ Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է հաղորդագրության մեջ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ փլատակներում դեռ […]

̰
BACK_TO_TOP