TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Իրականացվում է պատանի երաժիշտների կատարողական արվեստը զարգացնող ծրագիր

14:09 25.02.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ««Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացման և կատարելագործման» ծրագիրը: Ծրագիրն ուղղված է 10-20 տարեկան, առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների հմտությունների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը հետագայում ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկված են տաղանդի զարգացման «Մեկնարկ» նպատակային […]

̰
Սևան քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է

14:05 25.02.2022

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 24-ի ժամը 21:25-ից Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում գազամատակարարումը դադարեցվել է: Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։ Դադարեցվել է Սևան քաղաքի Պռոշյան, Օրբելի, Իսահակյան, Սպանդարյան փողոցների, Կարմիր բանակի փողոցի թիվ 46, Շահումյան փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Բնակիչները, լրացուցիչ տեղեկություններ ստանալու […]

̰
Բաժին բերման ենթարկվածի մոտ փաթեթներով մեթամֆետամին է եղել

13:57 25.02.2022

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 21-ին: Առավոտյան ժամը 6-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկեցին 50-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց փայլաթիթեղի երեք փաթեթ` սպիտակ, բյուրեղանման զանգվածներով: Ըստ 50-ամյա տղամարդու` հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է, որը ձեռք էր բերել մայրաքաղաքում՝ օտարերկրյա մի քաղաքացուց և […]

̰
Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում են. Մարմնամարզության աշխարհի գավաթ

13:44 25.02.2022

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում եզրափակիչ են դուրս եկել օղակներ վարժությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ նժույգթափերում կատարել է նոր տարր, որը կգրանցվի իր անունով: Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս նաև երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը: Առանձին գործիքներից […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:38 25.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի

13:32 25.02.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով՝ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ «Վրաստանը չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն շատ ավելի կվնասի մեր երկրին ու մեր քաղաքացիներին։ Ուստի՝ որպես երկրի ժողովրդի համար պատասխանատու կառավարության ղեկավար՝ առաջնորդվելու եմ միայն երկրի ազգային շահերով»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Ղարիբաշվիլին։ Ըստ կառավարության ղեկավարի՝ պատժամիջոցները կվնասեն […]

̰
Դեսպան Մկրտչյանն ու Յորղոս Կոստիդիսն անդրադարձել են Հունաստանի և ՀՀ-ի ռազմական և ռազմավարական համագործակցությանը

13:24 25.02.2022

Փետրվարի 24-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը` դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանի ուղեկցությամբ այցելել է Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ուսումնական հաստատություն: Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել հաստատության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի, ինչպես նաև ռազմական հաստատության հայ ուսանողների հետ: Գեներալ-լեյտենանտ Յորղոս Կոստիդիսի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու բարեկամ երկրների միջև […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի դեսպանին

13:18 25.02.2022

Փետրվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ: Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան, այնպես էլ մշակութային ու քաղաքական երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ

13:10 25.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ տիկին Մկրտչյան Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Դուք հայ էստրադայի յուրօրինակ ներկայացուցիչներից եք, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում: Ձեր արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ […]

̰
Ուկրաինան զրկվել է Սև ծովում գտնվող Զմեինի կղզու նկատմամբ վերահսկողությունից

01:41 25.02.2022

Ուկրաինան զրկվել է Սև ծովում գտնվող Զմեինի կղզու նկատմամբ վերահսկողությունից, որը գտնվում է Ռումինիայի հետ սահմանի մոտ և պատկանում է Օդեսայի մարզին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։ «Ըստ առկա տեղեկությունների՝ Զմեինի կղզին գրավված է»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Պետական սահմանապահ ծառայությունը: Գերատեսչությունը հայտնում է, որ կորել է կապը կղզում գտնվող ուկրաինացի […]

̰
Մակրոնը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունն Ուկրաինայում

01:25 25.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը: Այս մասին հինգշաբթի հայտնել Է Agence France-Presse (AFP) գործակալությունը ՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ «Նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումը»,- հայտարարել են Մակրոնի վարչակազմում:

̰
ԱՄՆ-ն երկրից արտաքսել է իր նշանակությամբ երկրորդ ռուս դիվանագետին

01:11 25.02.2022

ԱՄՆ-ն երկրից արտաքսել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական Սերգեյ Տրեպելկովին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչին։ Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը չորեքշաբթի օրը ռուսական դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկացրել է Սերգեյ Տրեպելկովի արտաքսման մասին, որը նշանակությամբ երկրորդ դիվանագետն է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովից հետո: Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զորքեր չի ուղարկի Ուկրաինա, բայց կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքը

01:04 25.02.2022

Միացյալ Նահանգները մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։ «Մեր ուժերը չեն մասնակցում և չեն մասնակցի Ուկրաինայում ռուսական ուժերի հետ հակամարտությանը։ ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը։ Կասկած չկա, որ ՆԱՏՕ-ի գծով յուրաքանչյուր դաշնակից կկատարի իր պարտավորությունները [Վաշինգտոնի հավաքական պաշտպանության մասին պայմանագրի] 5-րդ […]

̰
ԵՄ երկրների ղեկավարները համաձայնել են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

00:55 25.02.2022

Եվրամիության երկրների ղեկավարները արտահերթ գագաթնաժողովում պայմանավորվել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, որոնք կանդրադառնան ֆինանսական սեկտորին, էներգետիկայի և տրանսպորտի սեկտորին, երկակի նշանակության ապրանքներին, վիզային քաղաքականությանը, ասված է գագաթնաժողովի եզրակացություններում: «Եվրոպական խորհուրդն այսօր պայմանավորվել է հետագա սահմանափակիչ միջոցների մասին, որոնք զանգվածային և լուրջ հետևանքներ կունենան Ռուսաստանի համար նրա գործողությունների համար, մեր գործընկերների և դաշնակիցների հետ սերտ […]

̰
ԱՄՆ-ը պատրաստ է օգտագործել նավթային պահուստները վառելիքի գների նվազեցման համար․ Բայդեն

00:50 25.02.2022

ԱՄՆ-ը պատրաստ է իր ռազմավարական պաշարներից նավթը շուկաներ բերել՝ վառելիքի գները նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ ԱՄՆ վարչակազմը երկրի խոշորագույն էներգետիկ ընկերություններին նախազգուշացնում է գների աճի մասին՝ Ռուսաստանի դեմ վարչակազմի սահմանած պատժամիջոցների ֆոնին: «Մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր միջոցները գների աճ թույլ չտալու համար, և՛ ամերիկյան […]

̰
Պուտինը Մակրոնին պարզաբանումներ է տվել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշում կայացնելու պատճառների վերաբերյալ

00:43 25.02.2022

ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում անկեղծ մտքեր են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: ՌԴ նախագահը տեղեկացրել է գործընկերոջը պատճառների մասին հատուկ գործողության ընթացքում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:00 25.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Վորոնեժի մարզում Ան-26 ինքնաթիռ է կործանվել․ անձնակազմը զոհվել է

23:58 24.02.2022

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ան-26 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վորոնեժի մարզում, անձնակազմը զոհվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը ։ «Փետրվարի 24-ին Վորոնեժի մարզում ռազմական տեխնիկա տեղափոխելու պլանային թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ան-26 ինքնաթիռը, անձնակազմը մահացել է։ Տեղում վնասներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ է դարձել տեխնիկայի […]

̰
Ծաղկաձորի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

23:55 24.02.2022

Ծաղկաձորի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացրին Հրազդանի գործընկերների հետ: Փետրվարի 17-ի երեկոյան, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ծաղկաձորի Գրիգոր Մագիստրոսի փողոցից ոստիկանության Հրազդանի բաժին բերման ենթարկվեց ծաղկաձորցի, 32-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ, նմանատիպ զանգվածով կաթուցիչ ու դանակ: Հանգամանքները պարզվում են: `

̰
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերություններն այժմ փաստացի լիովին քայքայվել են

23:47 24.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելնում է նրանից, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերություններն այժմ փաստացի ամբողջովին քայքայված են Ուկրաինայի իրադարձությունների լույսի ներքո։ Այս մասին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Սպիտակ տանը ելույթ ունենալիս։ «ԱՄՆ-ի և  Ռուսաստանի հարաբերություններում լիակատար խզումը հենց հիմա է, եթե նրանք շարունակեն Ուկրաինայի նկատմամբ գնալ այն ճանապարհով, որով այժմ ընթանում են», – ասել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 36.4 հա տարածքում բռնկված հրդեհները

23:43 24.02.2022

Փետրվարի 23-ից 24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ 2500 քմ, […]

̰
ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ և արտահանման սահմանափակումներ է սահմանում ՌԴ-ի նկատմամբ

23:32 24.02.2022

Ամերիկյան իշխանությունները նոր խիստ պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի դեմ, ինչպես նաև սահմանափակումներ են մտցնում երկիր արտահանման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ «Այսօր ես թույլատրում եմ լրացուցիչ կոշտ պատժամիջոցներ և նոր սահմանափակումներ, թե ինչ կարելի է արտահանել Ռուսաստան։ Դա լուրջ ծախսեր կառաջացնի ռուսական տնտեսության համար ինչպես հիմա, այնպես […]

̰
Չարենցավանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

23:23 24.02.2022

Փետրվարի 16-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք նույն օրն էլ իրացրին։ Նրանք, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու։ Ըստ տեղեկությունների՝ նրա «Օպելում» թմրանյութ կար։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակում մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 6 գրամից ավելի զանգված: Այն ուղարկվել է […]

̰
Ռուսաստանը մերժել է անվտանգության խնդիրը լուծելու ԱՄՆ-ի փորձերը․ Բայդեն

23:11 24.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իր գործողություններով Ռուսաստանը մերժել է բոլոր դիվանագիտական ջանքերը։ «Նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը – խմբ.) մերժել է բարի կամքի յուրաքանչյուր ջանք, որը ձեռնարկել են ԱՄՆ – ն եւ դաշնակիցները ՝ երկխոսության միջոցով անվտանգության ոլորտում մեր ընդհանուր մտահոգություններին պատասխանելու համար, որպեսզի խուսափեն անհարկի հակամարտությունից և մարդկանց տառապանքներից», […]

̰
ԵԱՀԿ-ն որոշել է ժամանակավորապես տարհանել առաքելության բոլոր անդամներին Ուկրաինայից

23:03 24.02.2022

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հայտարարել է, որ որոշել է որքան հնարավոր է շուտ տարհանել ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին Ուկրաինայից: «Ուկրաինայում շարունակվող մարտական գործողությունների և անվտանգության հետ կապված իրադրության վատթարացման կապակցությամբ, գործող նախագահի հետ համաձայնեցմամբ, ես որոշում եմ կայացրել որքան հնարավոր է շուտ ժամանակավորապես տարհանել միջազգային առաքելության բոլոր անդամներին Ուկրաինայից», – ասված է Շմիդտի հայտարարության […]

̰ ̰
Պուտինը բացատրել է Հնդկաստանի վարչապետին, թե ինչու է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսվել

22:56 24.02.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցում հայտնել է, որ հատուկ ռազմական գործողության մասին որոշումն ընդունվել է Կիևի ագրեսիայի և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի տարածքի յուրացման կապակցությամբ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում: «Այս պայմաններում, ինչպես նաև Ռուսաստանի համար անընդունելի ռազմական յուրացման կապակցությամբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները որոշում են ընդունել […]

̰
̰
Ջոնսոնը հայտարարել է, որ համակարգված պատժամիջոցները պետք է ներառեն ՌԴ-ից նավթի և գազի հրաժարումը

22:44 24.02.2022

Համակարգված պատժամիջոցները, որոնք Արևմուտքի երկրները մտադիր են կիրառել Ռուսաստանի դեմ, պետք է ենթադրեն ռուսական նավթից և գազից հրաժարում: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։ «G7-ի առաջնորդների հանդիպման ժամանակ այսօր մենք պայմանավորվել ենք գործել համակարգված, որպեսզի Պուտինը վճարի իր ագրեսիայի համար առավելագույն տնտեսական գինը: Դա պետք […]

̰
Ռուս զինվորականները գրավել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը

22:37 24.02.2022

Ռուս զինվորականները գրավել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի խորհրդական Ալեն Շևցովան։ «Ռուսները գրավել են Չեռնոբիլի կայանը։ Կայանի անձնակազմը պատանդ է պահվում։ Դա սպառնում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի անվտանգությանը», – հայտարարել է Շևցովան։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ռուս զինվորականները […]

̰
BACK_TO_TOP