TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

20:48 23.02.2022

Փետրավարի 23-ին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ութ սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի։ Հաջորդ օրը նորընծաները Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության:

̰
Թմբուկավոր ատրճանակը` գոտկատեղում. ոստիկանների բացահայտումը

20:37 23.02.2022

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Օձուն գյուղի մի բնակիչ մոտը զենք է պահում: Օպերատիվ տվյալներն իրացվեցին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների հետ: Փետրվարի 21-ին Օձուն գյուղի քարի մշակման արտադրամասի մոտ 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց Տարոնի բաժին: Անձնական […]

̰
Գոռ Աբրահամյանը՝ 1994-ին կատարված սպանության գործը նոր քննության ուղարկելու մասին

20:27 23.02.2022

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ։ «ՀՀ դատախազությունը տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ 2022թ. փետրվարի 23-ին, որոշում է […]

̰
Թուրքիային սպառնում է պարենային ճգնաժամ

20:15 23.02.2022

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Օքան Գայթանջըօղլուն հայտարարել է, որ երկիրը գնում է դեպի պարենային ճգնաժամ, փոխանցում է Ermenihaber-ը։ Խորհրդարանում կազմակերպած ասուլիսի ընթացքում նա նշել է, որ Թուրքիան գյուղատնտեսության և սննդի ոլորտում լուրջ խնդիրներ ունի: Ըստ Գայթանջըօղլուի՝ նախագահական կառավարման համակարգին անցնելուց հետո կառավարությունը նվազեցրել է ֆերմերներին տրվող սուբսիդիաները, միևնույն ժամանակ հանվել են գյուղմթերքի […]

̰
Կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը քննարկվել է զարգացման գործընկերների հետ

16:56 23.02.2022

«Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական քննարկումը տեղի է ունեցել զարգացման գործընկերների հետ. այն կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում կրթության ոլորտում: Քննարկման մասնակիցներին […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին

16:55 23.02.2022

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին։ Զրուցակիցները նշել են, որ այս տարի նշվելու է ՍԾՏՀԿ ստեղծման 30֊ամյակը և կարևորել կազմակերպության հետագա զարգացումը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է ՍԾՏՀԿ-ի հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային տնտեսական ներառական համագործակցության […]

̰
Առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է  խախտել հրադադարը․ ԱՀ ՊԲ

16:51 23.02.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին ժամը 10:05-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից, իրականում առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել: «Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել […]

̰
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել

16:48 23.02.2022

Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվել է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Այդ ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի […]

̰
ՌԴ-ն խստացրել է միգրացիոն օրենսդրությունը

16:26 23.02.2022

Միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, պետք է անցնեն դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն Ովքե՞ր պետք է անցնեն նշված ընթացակարգերը: Աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործող ՀՀ քաղաքացիները (ովքեր միգրացիոն քարտում այցի նպատակը նշել են «աշխատանք») 90 օրից […]

̰
Հաղթանակ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

16:17 23.02.2022

Փետրվարի 23-ին` ժամը 13։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13։56-ին։ Տան բակում այրվել են բաց խոհանոցի գույքը (մոտ 6 քմ), 2-րդ […]

̰
Նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

16:08 23.02.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան, տեղեկացնում են նախարարությունից։ Անհրաժեշտ ծառայությունները տրամադրելու նպատակով 2022 թվականին տարեցների հիմնահարցերի ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ։ Նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություններն ընթացիկ […]

̰
Լավագույն երաժիշտները հանդես կգան ՀԱՖՆ-ի հետ

16:04 23.02.2022

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով, որը մեծ իրադարձություն է մայրաքաղաքի երաժշտական կյանքում: Հայաստանում առաջին անգամ հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոն: Ծրագրում կհնչեն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը: Նշենք, որ համերգի դիրիժոր Վասիլի Պետրենկոն մեր […]

̰
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծերին

15:52 23.02.2022

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն Ազգային ժողովի՝ մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի, Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի […]

̰
2021թ. մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 16438 դեպք

15:48 23.02.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն՝ ամփոփելու 2021թ. ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր շարժընթացի, դրա դեմ պայքարի, Երևան քաղաքի և վերջինիս վարչական շրջանների դատախազությունների կատարած աշխատանքի արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարները, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Երևան քաղաքի […]

̰
Փամբակ գյուղում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է 8 հա խոտածածկ տարածք

15:39 23.02.2022

Փետրվարի 23-ին Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 15 հա խոտածածկ տարածք, որից 7 հա-ն ինքնամարվել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 15:16-ին: Այրվել է 8 հա խոտածածկ տարածք: Հիշեցնենք, որ […]

̰
Կբարձրացվի օդային տրանսպորտի բնագավառում քաղաքականության արդյունավետությունը

15:36 23.02.2022

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգում, որը կանոնակարգում է ՀՀ օդային տարածքում ու աերոդրոմներում քաղաքացիական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու գործընթացը: Ըստ այդմ, նախատեսվում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից հաստատված ընթացակարգերի և դրանցով սահմանված […]

̰
Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամաս կկառուցվի

15:33 23.02.2022

Կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի հատկացնել 31,800.0 հազ. դրամ՝ Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքներն իրականացնելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Աշոտաբերդ թաղամասը կառուցվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Թաղամասում առկա են թվով 24 բազմաբնակարան փայտյա շենքեր՝ 296 բնակարաններով, որոնք շահագործման են հանձնվել 1989-ից և հատկացվել են երկրաշարժի հետևանքով անօթևան […]

̰
Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

15:27 23.02.2022

Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի: «Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, […]

̰
Արշալույս գյուղի բնակչին ծանր վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան

15:22 23.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արշալույս գյուղի 33-ամյա բնակչին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն 26-ամյա երիտասարդն, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. օգոստոսի 13-ին` ժամը 22:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղ […]

̰
Մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 435 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

15:18 23.02.2022

Գործադիրի որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին կհատկացվի 1,435,428.6 հազար դրամ համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացն ապահովելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գումարը հատկացվելու է 13 համայնքներում շուրջ 15 սուբվեցիոն ծրագրեր իրականացնելու նպատակով: «Բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզում` 4 մլն, Արարատի մարզում` 42.5, Արմավիրում` 28 մլն, […]

̰
Պետական աջակցություն կտրամադրվի սահմանամերձ համայնքների բնակիչներին

15:14 23.02.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 155,205.8 հազար դրամ հատկացնել ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման և բնակավայրերին աջակցություն տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման համար: Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ […]

̰
Կառավարությունը նախատեսում է վերանայել փակ տարածքներում դիմակների կրման պահանջը

15:10 23.02.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իրավիճակը գնում է կայուն նվազման: «Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի, նոր դեպքերը 946-ն են: Ցավոք, ունենք 24 մահ: Այս […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախյան երեք պատերազմների մի խումբ մասնակիցների

15:05 23.02.2022

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին ընդունել է Զինվորի տանը և Հանրապետական վերականգնողական կենտրոնում վերականգնողական բուժում ստացող Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին։ Հանդիպմանը պատերազմի մասնակիցներն Ալեն Սիմոնյանին պատմել են վերականգնողական կենտրոններում անցնող իրենց առօրյայից՝ նշելով, որ բուժում ստանալուն զուգահեռ նաև համապատասխան մասնագիտություններ են ձեռք բերել։ Նրանք մանրամասներ են ներկայացրել հետպատերազմյան կյանքին ինտեգրվելու փորձառությունից։ Զրույցի […]

̰
Հիմնարար կապերը վերջին տարիներին չեն խզվել. Հունգարիայի փոխվարչապետը՝ Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին

15:01 23.02.2022

Հունգարացիները մշտապես կիսել են հայերի վիշտը 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության ցավալի իրադարձության կապակցությամբ։ Բայց նրանք նաև կարծում են, որ ժամանակն է նոր էջ բացել և նայել դեպի ավելի հուսալի ապագա։ Այս մասին նշում է Հունգարիայի Հալածյալ քրիստոնյաների օգնության և hունգարական աջակցության ծրագրի պետքարտուղար Տրիստան Ազբեյը՝ Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ համատեղ «Արմենպրես» […]

̰
SHANTNEWS

14:55 23.02.2022

̰
2𝟎𝟐𝟏 թ․ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության բնագավառում իրականացված ստուգումների վերաբերյալ հաշվետվություն

14:53 23.02.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության բնագավառում 𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում իրականացրել է 𝟐𝟕 ստուգում։ 🔹10-ը՝ ըստ տարեկան ծրագրի։ 🔹17-ը՝ ըստ անհրաժեշտության։ 🔹 Ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟖𝟓𝟏 խախտում։ 🔹ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 𝟑𝟔 հաղորդում։

̰
Փետրվարի 25-ը սգո օր չէ, սա մեր հաղթանակի օրն է, այսօր մենք անկախ Վրաստան ենք, Ռուսաստանը դրան ոչինչ չի արել և ոչինչ անել չի կարող. Զուրաբիշվիլի

14:44 23.02.2022

Փետրվարի 25-ը և ապրիլի 9-ը սգո օր չեն, այս բոլոր ամսաթվերը մեր հաղթանակի օրն են, քանի որ այսօր մենք անկախ Վրաստան ենք, Ռուսաստանը ոչինչ չի կարողացել և չի կարող անել,1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ելույթ ունենալով խորհրդարանում յունկերների հիշատակին նվիրված միջոցառմանը՝ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրա խոսքերով՝ յունկերները իրականում հաղթել են և օրինակ են […]

̰
Մահացել է Էրդողանի անվտանգության գլխավոր պատասխանատուներից մեկը

14:31 23.02.2022

Սենեգալում մահացել է Թուրքիայի նախագահականի պահպանության ծառայության հատուկ գործողությունների բաժնի ղեկավար Հայրեթթին Էրենը, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրենը Սենեգալում էր գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աֆրիկյան երկրներ կատարած այցերի շրջանակներում: Հաղորդվում է, որ բարձրաստիճան ոստիկանն Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցած Սենեգալի մարզադաշտի բացման արարողության ժամանակ հանկարծակի սրտի կաթված է ստացել: Էրենը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա […]

̰
Հայտնի է Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրգործով դատական նիստի օրը

14:10 23.02.2022

Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 16:00-ին: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, մեկտեղ հայտնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանում Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ իրենց կողմից ներկայացված բողոքի քննության օր է նշանակված նույն օրը՝ ժամը 13:00-ին: […]

̰
Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին

14:04 23.02.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի առաջնորդների առցանց գագաթնաժողովին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը գագաթնաժողովի պատճառով հետաձգել է իր այցը Գվինեա- Բիսաու և Սենեգալ կատարած այցից հետո վերադարձել Թուրքիա։ Հարկ է նշել, որ Թուրքիայի նախագահը Սենեգալից հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Էրդողանը […]

̰
BACK_TO_TOP