14:24 24.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով դադարեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը: Հրամանի համար հիմք են հանդիսացել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների, մասնավորապես՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի, լաբորատոր և ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման, բարձրագույն ուսումնական հաստատության […]
14:24 24.02.2022
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը տեղեկացնում է, որ այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ «Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրականացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի […]
14:18 24.02.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ՌԴ-ի հետագա ներխուժումն Ուկրաինա աղետ է եվրոպական մայրցամաքի համար և կոչ է արել շտապ հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի բոլոր ղեկավարների հետ: Այս մասին նա գրել է Twitter-ում փետրվարի 24-ին։ «Դա աղետ է մեր մայրցամաքի համար։ Այսօր առավոտյան ես ազգին կդիմեմ Ուկրաինա ռուսական ներխուժման կապակցությամբ։ Ես նաև կխոսեմ G7-ի […]
14:11 24.02.2022
ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման հարցը Բելառուսի իշխանությունների օրակարգում է, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մոտ ժամանակներս մենք կանենք այնպես, ինչպես հարկավոր կլինի և՛ մեզ, և՛ Ռուսաստանին»,- ասել է նա լրագրողներին: Բելառուսի նախագահի խոսքը մեջբերում է Sputnik Բելառուսը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի […]
14:04 24.02.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում թույլ չտալ «զանգվածային սպանդը» և Ուկրաինայում ցամաքային գործողությունը՝ լայնամասշտաբ պատերազմից խուսափելու համար: «Պետք է ուղիներ փնտրել արյունահեղությունը և զանգվածային սպանդը թույլ չտալու համար։ Դուք հասկանում եք, եթե Աստված մի արասցե, սկսվի ցամաքային գործողություն… Ցամաքային գործողության ժամանակ մի կրակոց, և գեթ մեկ մարդ կմահանա, լայնամասշտաբ պատերազմ կսկսվի։ Դա չի […]
13:57 24.02.2022
Ուկրաինան Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշում է կայացրել։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք խզել ենք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է նա: Զելենսկին փետրվարի 22-ին հայտնել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ից հարցում է ստացել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հեռուստաուղերձում հայտարարել […]
13:51 24.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Երմեկ Կիզատովը: Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Փետրվարի 24-ին տեղի է ունենալու խորհրդի նեղ կազմով, իսկ փետրվարի 25-ին՝ ըդլայնված կազմով նիստը:
13:47 24.02.2022
«Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքն ամփոփվել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստում: Հանդիպումը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ 2015 թվականից ի վեր տարբեր պատճառներով բացակայել է կրթության զարգացման ռազմավարությունը: Նրա խոսքերով՝ ներկայումս շրջանառվում է ոլորտի կարևորագույն […]
13:23 24.02.2022
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղյալ է հայտարարվել շուրջ 200 չվերթ։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։ «Դոմոդեդովո»- ում չեղյալ է հայտարարվել 84 չվերթ, ևս 8-ը հետաձգվել է, հետևում է օդանավակայանի լուսատախտակից: Եվս 51 չվերթ չեղյալ է հայտարարվել և 18-ը հետաձգվել է «Շերեմետևոյում», 17-ը չեղյալ է հայտարարվել և 16-ը հետաձգվել է «Վնուկովո»-ում: Հիմնականում չվերթները չեղարկվում են և […]
13:18 24.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
13:10 24.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, 1992 թվականի փետրվարի 24-ը հիշարժան տարեթիվ է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության համար։ Անկախության հռչակմամբ իր նորագույն պատմության էջը բացած Հայաստանը երեսուն տարի առաջ այս օրը դիվանագիտական […]
01:12 24.02.2022
Գերագույն ռադան փետրվարի 23-ին կայացած արտահերթ նիստում 335 ձայնով պաշտպանել է Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնելու մասին ԱԱՊԽ որոշումը: Արտակարգ դրությունը սահմանվում է փետրվարի 24-ի ժամը 00:00-ից 30 օրով Ուկրաինայի ամբողջ տարածքում, բացի Դոնեցկի և Լուգանսկի մարզերից, որտեղ արդեն գործում է արտակարգ իրավական ռեժիմը: Այսպես, արտակարգ դրությունը նախատեսում է: Մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, ավտոմեքենաների զննում […]
00:00 24.02.2022
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին արձագանքել է ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներին, թե ԱՄՆ-ը, իբր, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել լքել Կիևը՝ հայտարարելով, որ Ուկրաինայի առաջնորդը մնում է մայրաքաղաքում և շարունակում է ղեկավարել իր երկիրը: «Ես չեմ բացահայտի անվտանգության հարցերին առնչվող մեր բանակցությունների և շփումների մանրամասները։ Ուկրաինայի նախագահը մնում է Կիևում և շարունակում է […]
23:59 23.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
23:58 23.02.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր վարչակազմին կարգադրել է պատժամիջոցներ սահմանել Nord Stream 2 AG գազատարի օպերատոր ընկերության և նրա ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ: «Այսօր ես հանձնարարել եմ իմ վարչակազմին պատժամիջոցներ սահմանել Nord Stream 2 AG-ի և այդ կազմակերպության պաշտոնատար անձանց դեմ», – ասված է ԱՄՆ-ի ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է Սպիտակ տան կողմից:
23:39 23.02.2022
Ուկրաինայի տարածքային պաշտպանության ավելի քան 14 հազար պահեստազորայիններ 30 օրով վարժանքների կհրավիրվեն առանձին շրջաններում և մարզերում, հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մամուլի ծառայությունը: Ազգային դիմադրության հիմքերի մասին օրենքը երկրում ուժի մեջ է մտել հունվարի 1-ին։ Փաստաթղթի համաձայն՝ Ազգային դիմադրությունը ենթադրում է Ուկրաինայի քաղաքացիների առավելագույնս լայն ներգրավվածություն երկրի ռազմական անվտանգության ապահովման գործում։ «Առաջիկայում կկազմակերպվի […]
23:29 23.02.2022
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը այսօր դեսպանատանը հանդիպել է հայ լրագրողների հետ, ուկրաինական կողմի մոտեցումները ներկայացրել վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ Ռուսաստանի գործողություններն ու Լուգանսկի և Դոնեցկի վերաբերյալ որոշումները չեն կարող իրավական ուժ և հետևանքներ ունենալ։ Այնուհետ Ավտոնոմովը պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու […]
23:17 23.02.2022
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պարզաբանել է Բուդապեշտի հուշագրի վերաբերյալ Ուկրաինայի ծրագրերը: Մասնավորապես, նախարարն ընդգծել է, որ միջուկային զենքի վերադարձ չի նախատեսվում։ «Ուկրաինան պատմական ներդրում է ունեցել գլոբալ անվտանգության մեջ։ 1994 թվականին մենք հրաժարվեցինք միջուկային զենքից։ Մենք չենք պատրաստվում կրկին միջուկային զենք ստանալ։ Մենք այսօր ակնկալում ենք, որ աշխարհը […]
23:09 23.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Գերագույն ռադային առաջարկում է արտակարգ դրություն սահմանել երկրում, բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի, փետրվարի 24-ին՝ ժամը 01:00-ից: «Վիննիցկայա, Վոլինսկայա, Դնեպրոպետրովսկի, Ժիտոմիրսկայա, Զակարպատսկայա, Զապորոժսկայա, Իվանո-Ֆրանկովսկի, Կիևի, Կիրովոգրադի, Լվովի, Նիկոլաևսկայայի, Օդեսայի, Պոլտավայի, Ռովենսկի, Սումի, Տերնոպոլի, Խարկովի, Խերսոնի, Խմելնիցկի, Չերկասսկի, Չերնովիցկի, Չերնիգովի մարզերի, Կիևի քաղաքի տարածքում արտակարգ դրություն մտցնել 2022 թվականի փետրվարի 24-ին՝ […]
22:52 23.02.2022
Փետրվարի 23-ինё ժամը 19։29-ինб Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրավան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կայանած «Mercedes E320» մակնիշի (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1962թ․) ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
22:33 23.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 […]
22:20 23.02.2022
«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին այցելել են Մաշտոցի պողոտայում գտնվող իրանական Կապույտ մզկիթ և այն անվանել «ադրբեջանական»։ Հայաստանում Իրանի դեսպանատունը երկու լեզվով տարածած հաղորդագրությամբ բավականին կոշտ է արձագանքել ադրբեջանցի պատգամավորների արարքին՝ հիշեցնելով, որ Կապույտ մզկիթը իրանական արվեստի խորհրդանիշ է, և մեծ երջանկություն է, որ մզկիթում պահպանվել […]
22:08 23.02.2022
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) ինքնիշխանությունը Մոսկվայի կողմից ճանաչելու հետ: Այն բաղկացած է չորս դաշինքներից ՝ անհատական պատժամիջոցներ Պետդումայի 351 պատգամավորի, երկրի 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, ռուսական պետության և կառավարության հասանելիության սահմանափակում եվրոպական ֆինանսական շուկային, ինչպես նաև եվրոպական բիզնեսի համար արգելանք […]
21:44 23.02.2022
Մոսկվայի և Բաքվի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման համար: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ «Հուսով ենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից […]
21:30 23.02.2022
Բինգյոլի (Բյուրակն) գլխավոր դատախազությունն ավարտել է «Ժողովրդավարական հասարակության կոնգրես» (DTK) քրդական միության համանախագահ, Էլազըղի կանանց փակ ռեժիմով բանտում ազատազրկված Լեյլա Գյուվենի նկատմամբ սկսած հետաքննությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հետաքննությունը սկսվել էր «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» անելու մեղադրանքով։ Պատճառը եղել էր այն, որ 2020թ. եթեր գնացած ռադիոհաղորդման ժամանակ Գյուվենը հնչեցրել էր «Քուրդիստան» բառը։ Այժմ արդեն գխավոր դատախազությունը, որոշում […]
21:00 23.02.2022
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կորոնավիրուսով վարակվելու պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները։ «Նկատի ունենալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը քորոնավիրուսի ախտանշաններ ցոյց տուած է, յետ քննութեան, բժիշկներու թելադրութեամբ ջնջած է յառաջիկայ օրերուն ունենալիք իր հանդիպումները, ինչպէս նաեւ պիտի չկարենայ մասնակցիլ Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունենալիք Սրբոց Վարդանանց տօնակատարութեան»,- հայտնել է Cilicia TV-ն։
20:54 23.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]