13:30 23.02.2022
Լոնդոնի փողոցներում հայտնվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավար, ցմահ դատապարտյալ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելու պահանջով պաստառներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թե ովքեր են տարածում այդ պաստառները, ոչինչ չի նշվում: Այս ամենը դժգոհություն է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում, որոնք շեշտում են, որ Եվրոպայում շարունակվում են ակտիվանալ հակաթուրքական տրամադրությունները: Թուրքական կայքերն էլ իրենց հերթին մեղադրում […]
13:24 23.02.2022
ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները հայտարարություն են տարածել․ «Սույն թվականի փետրվարի 21-22-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անց է կացվել Եվրոնեստի հերթական նիստը, որը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խորհրդարանական հարթակն է։ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին այս անգամ իրենց մասնակցությունը ունեցան նաև Ադրբեջանը ներկայացնող […]
13:18 23.02.2022
Փետրվարի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Վարդանանց զորավարների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կկատարվի նաև քահանայական ձեռնադրություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ութ սարկավագներ, ձեռամբ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ […]
13:13 23.02.2022
Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ի դրությամբ քվորում չի ապահովվել: Նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը կշարունակվի մինչև 16:00-ը:
13:08 23.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
00:22 23.02.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդեն Եվրոպայում գտնվող լրացուցիչ ամերիկյան ուժերը Բալթյան երկրներ են տեղափոխում Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին: «Ես լիազորել եմ Եվրոպայում տեղակայված ԱՄՆ-ի լրացուցիչ ուժերը և սարքավորումները տեղափոխել Բալթյան երկրներ ՝ մեր դաշնակիցների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ուժեղացման նպատակով»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ: Բայդենը հավելել է, որ […]
00:00 23.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
23:55 22.02.2022
Փետրվարի 20-ից 22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 3 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2.4 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2.6 […]
23:52 22.02.2022
Փետրվարի 20-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում, Լոռու մարզի Մեծ Պարնի, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղերում և Ապարան-Կայք ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան […]
23:50 22.02.2022
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկն այսօր տեսակապով զրույց է ունեցել G7-ի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) գործընկերների հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը և Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, որն այժմ նախագահում է G7-ում։ Հանդիպմանը մասնակցել […]
23:45 22.02.2022
Եվրամիության բոլոր անդամ երկրները միաձայն որոշում են կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ ընդունել, որը մեծ վնաս կհասցնի նրան։ Բրյուսելը համաձայնեցրել է նոր սահմանափակիչ միջոցները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ համակարգելու հարցում: Այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Փարիզում ԵՄ Խորհրդի արտահերթ նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «24 ժամ անց մենք արագ […]
23:37 22.02.2022
Փետրվարի 21-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Կապան և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 29 […]
23:36 22.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
23:35 22.02.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ։ Բայդենը պնդում է, որ ՌԴ-ն «Ուկրաինայից կտրել է մեծ կտոր» և այսօր շարունակել է նման գործողությունները։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն սկսել է ներխուժել Ուկրաինա։ «Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք սերտորեն համակարգվել ենք Եվրոպայում և ամբողջ աշխարհում ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների հետ՝ նախապատրաստելով պատասխան։ Ես [ՌԴ […]
22:56 22.02.2022
ՄԱԿ-ը կարծում է, որ Մինսկի համաձայնագրերը շարունակում են գոյություն ունենալ և Ուկրաինայում ապաէսկալացման ուղի են հանդիսանում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը: «Մեր կարծիքով, կան դիվանագիտական շրջանակներ, որոնք գոյություն ունեն, որոնք մնում են, և դրանք պետք է օգտագործվեն որպես դեէսկալացիայի ճանապարհ», […]
22:44 22.02.2022
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները փետրվարի 21-ին Բագրատունյաց փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Բելլա Մ.-ին, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Բելլա Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
22:17 22.02.2022
Փետրվարի 22-ին՝ ժամը 14:26-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» […]
21:58 22.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ կատարված հետազոտություններից մեկի՝ պատվաստման խթանիչ դեղաչափը նվազեցնում է Քովիդ-19-ով պայմանավորված մահերը 90%-ով՝ խթանիչ դեղաչափ չստացած մարդկանց շրջանում առկա մահացության համեմատ։ Ավելին կարդացեք հետևյալ հղումով։
21:52 22.02.2022
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս Ուկրաինայից տարհանում է դեսպանատան աշխատակիցներին: «Ստեղծված պայմաններում մեր առաջնային խնդիրն է հոգ տանել ռուս դիվանագետների և դեսպանատան ու գլխավոր հյուպատոսարանների աշխատակիցների մասին։ Նրանց կյանքը և անվտանգությունը պաշտպանելու համար Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել Ուկրաինայում ռուսական արտասահմանյան հաստատությունների անձնակազմի տարհանման մասին, որը կիրականացվի մոտ ժամանակներս»,- ասված է դիվանագիտական […]
21:43 22.02.2022
Մինսկի համաձայնագրեր այժմ գոյություն չունեն, ինչու դրանք կատարել, եթե Ռուսաստանը ստիպված է եղել ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այո, իհարկե, այժմ Մինսկի համաձայնագրեր գոյություն չունեն, եթե մենք ճանաչել ենք այդ կազմավորումների անկախությունը», – լրագրողներին հայտարարել է Պուտինը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ […]
21:37 22.02.2022
Փետրվարի 22-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի զարգացման և ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններն ակտիվացնելուն ուղղված քայլերը։ Հայաստանի դեսպանը նշել է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսական կապերն ակտիվացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Ադոնիս Գեորգիադիսն […]
21:30 22.02.2022
ԴԺՀ պետանվտանգության նախարարությունը հայտնել է Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Վլադիմիր Կոնոնովի դեմ մահափորձի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Այսօր՝ փետրվարի 22-ին` ժամը 16:32-ին, Լազարենկո և Ցուսիմսկայա փողոցների հատման շրջանում փորձ է կատարվել ահաբեկչական գործողություն իրականացնել ԴԺՀ-ի պաշտպանության նախկին նախարար Վլադիմիր Կոնոնովի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժել է խաղաղ բնակիչ, […]