TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հունաստանում ՀՀ  դեսպանը հանդիպում է ունեցել  Հունաստանի ներքին գործերի նախարարի հետ

13:22 22.02.2022

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ներքին գործերի նախարար Մակիս Որիդիսի հետ։ Կողմերը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Հույն պաշտոնյան նշել է, որ Հունաստանը մեծ փորձ ունի այս ոլորտներում և պատրաստ է դրանով կիսվել Հայաստանի հետ։ Նախարարը հակիրճ ներկայացրել է Հունաստանի ներքին գործերի […]

̰
Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել. բնակարանային գողությունները բացահայտված են, կան կալանավորվածներ

13:17 22.02.2022

Անցած տարի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում արձանագրվել էր բնակարանային գողության հինգ դեպք, որոնք կատարվել էին հարմարեցված բանալու գործադրմամբ: Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, և, ի վերջո, ստացվեց օպերատիվ տեղեկություն, թե ովքեր են կազմակերպում և կատարում բնակարանային գողությունները: Սակայն տեղեկությունը դեռ հարկավոր էր ճշտել, ձեռք բերել ապացույցներ: Ըստ տեղեկության՝ գործում էր երեքհոգանոց խումբ, բայց հայտնի էր միայն երկուսի տվյալները: […]

̰
Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

13:09 22.02.2022

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության և ինքնիշխանության ճանաչումը։ Նշվել է, որ այդ որոշումը հակասում է Մինսկի համաձայնագրերին, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է որակվել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի խնդրո առարկա որոշումը անընդունելի են համարում և մերժում ենք այն։ […]

̰
Միայն կոշտ դիրքորոշումն ու Ուկրաինայի քաղաքական պաշտպանությունը կարող են կանգնեցնել ագրեսորին․ Լեհաստանի նախագահ

02:30 22.02.2022

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Twitter-ում պահանջել է անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ «Այն իրավիճակում, երբ Ռուսաստանի նախագահը խափանում է Եվրոպայի կարգը, որը հաստատվել է XX և XXI դարերի վերջին, անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և մեր տարածաշրջանի երկրների միասնությունն ու վճռական դիրքորոշումը»,- գրել է Դուդան: «Միայն կոշտ դիրքորոշումն ու Ուկրաինայի քաղաքական պաշտպանությունը կարող են կանգնեցնել ագրեսորին։ […]

̰
Հրապարակվել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին Պուտինի հրամանագրերի տեքստերը

02:23 22.02.2022

Հրապարակվել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերի տեքստերը: Փաստաթղթերի լուսանկարները փետրվարի 21-ի երեկոյան հրապարակել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հրամանագրերի համաձայն ՝ ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է դիվանագիտական կապեր հաստատել հանրապետությունների հետ, իսկ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը՝ ապահովել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում խաղաղության պահպանումը ռուսական զինված ուժերի կողմից:  

̰
Պուտինի կողմից ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախության ճանաչումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է․ Գերմանիայի ԱԳՆ

02:15 22.02.2022

Աշխարհի մի շարք պետությունների առաջնորդներ դատապարտել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախության ճանաչումը։ Այսպես, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ հրամանագրի ստորագրումը խախտում է դիվանագիտական ջանքերը և Ուկրաինայի ինքնիշխանությունը: «Ուկրաինայի արևելքում նախագահ Պուտինի կողմից ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» այսօրվա ճանաչումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և լուրջ հարված է հակամարտության […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինայի արևելքը

02:04 22.02.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել երեքշաբթի իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի արևելքը՝ վերջին իրադարձությունների կապակցությամբ։ «Անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիմել Կիևում մեր դեսպանատուն»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո դիմել է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

01:54 22.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում): Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Զելենսկին հանդես կգա ուղերձով

01:52 22.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում հանդես կգա ուղերձով: Այս մասին երեքշաբթի գիշերը հայտնել է երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը ճեպազրույցի ժամանակ։ «Մոտ ժամանակներս սպասում ենք Ուկրաինայի նախագահի ելույթին»,- տեղեկացրել է Դանիլովը: Նա հավելել է, որ այժմ շարունակվում է ԱԱՊԽ նիստը։ Ուկրաինան մտադիր է հավատարիմ մնալ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների […]

̰
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Շոլցի հետ

01:47 22.02.2022

ԱՄՆ վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նախագահ Բայդենը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ պաշտպանված կապի շուրջ զրույց է սկսել ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 15:17-ին», այսինքն՝ Երևանի ժամանակով 00:17-ին: Բայդենի բանակցությունները Մակրոնի […]

̰
Ֆինլանդիան դատապարտում է Ռուսաստանի կողմից ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչումը

01:40 22.02.2022

Ֆինլանդիան դատապարտում է Ռուսաստանի կողմից ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի, ասված է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ: «Ֆինլանդիան դատապարտում է Ռուսաստանի միակողմանի գործողությունները, որոնք խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ուկրաինայի արևելքում անջատողական շրջանների ճանաչումը Մինսկի համաձայնագրերի լուրջ խախտում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Ֆինլանդիան կպատասխանի Ռուսաստանի այս գործողություններին Եվրամիության կազմում։ Ռուսաստանի նախագահ […]

̰
Մակրոնը կոչ է արել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանել

01:35 22.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը և կոչ է արել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներ սահմանել, ասված է Ելիսեյան պալատի կոմյունիկեում: «Հանրապետության նախագահը դատապարտում է ՌԴ նախագահի ընդունած որոշումը Ուկրաինայի արևելքի անջատողական շրջանները ճանաչելու մասին», – ասված է հաղորդագրության մեջ: Մակրոնի կարծիքով՝ նման որոշումը Ռուսաստանի միջազգային պարտավորությունների միակողմանի խախտում է […]

̰
Վրաստանը կանգնած է Վլադիմիր Զելենսկու կողքին․ Զուրաբիշվիլի

01:16 22.02.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը՝ դա որակելով 2008 թվականին Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման սցենարի կրկնություն: «Վրաստանը դատապարտում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ուկրաինական շրջանների ճանաչումը։ Դա 2008-ի սցենարի կրկնությունն է, որը վերաբերում է մեր տարածքների 20%-ի օկուպացիային (Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի […]

̰
Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու ՌԴ-ի որոշումը Մինսկի համաձայնագրերի խախտում է․ Ավստրիայի կանցլեր

01:12 22.02.2022

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները (ԴԺՀ և ՉԺՀ) ճանաչելու Ռուսաստանի որոշումը Մինսկի համաձայնագրերի խախտում է և հարված է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ջանքերին: Նման կարծիք է հայտնել Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը։ «Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի նախագահի կողմից անջատողական շրջանների ճանաչումը Մինսկի համաձայնագրերի ակնհայտ խախտում է և մարտահրավեր է խաղաղ լուծում գտնելու դիվանագիտական ջանքերին»,- գրել է նա […]

̰
Կիևը զանգվածային հարվածներ է հասցնում ԴԺՀ-ի բնակելի թաղամասերին

01:04 22.02.2022

Ուկրաինան շարունակում է զանգվածային հարվածներ հասցնել ԴԺՀ-ի բնակելի թաղամասերին, վիրավորվել է Դոնեցկի խաղաղ բնակիչ, հայտնում է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիան։ «Ուկրաինական կողմը շարունակում է զանգվածային հարվածներ հասցնել մեր հանրապետության բնակելի թաղամասերին: Դոնեցկ քաղաքի Կիրովսկի և Պետրովսկի շրջանների 54-րդ բրիգադի զինյալների կողմից հրետանային գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ վնասվել […]

̰
Բայդենը շուտով հրամանագիր կհրապարակի, որով ԱՄՆ-ն արգելում է առևտուրը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ

00:59 22.02.2022

ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանից Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման հայտարարություն էր ակնկալում և պատրաստ է անհապաղ արձագանքել այդ քայլին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Նա հավելել է, որ մոտ ժամանակներս ամերիկյան վարչակազմը կհայտարարի լրացուցիչ միջոցառումների մասին: «Պարզության համար. այդ միջոցներն առանձնացված են այն արագ և խիստ տնտեսական միջոցառումներից, որոնք մենք պատրաստում […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը

00:41 22.02.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Ռուսաստանի կողմից ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախության ճանաչումը։ «Ես դատապարտում եմ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը։ Դա խարխլում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը և խախտում Մինսկի համաձայնագրերը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք Մոսկվային կոչ ենք անում դադարեցնել հակամարտության հրահրումը և ընտրել դիվանագիտությունը»,- գրել է […]

̰
Եվրամիությունը պատժամիջոցներով կպատասխանի Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը

00:35 22.02.2022

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը և կպատասխանի պատժամիջոցներով: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Շառլ Միշելի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի Բրյուսելում: «Նախագահ Միշելը և նախագահ ֆոն դեր Լյայենը վճռականորեն դատապարտում են Ռուսաստանի նախագահի որոշումը՝ ձեռնամուխ լինել Ուկրաինայի Դոնեցկի […]

̰
Վուչիչը հայտարարել Է, որ Դոնբասի վերաբերյալ Պուտինի որոշումն ամբողջությամբ փոխում է համաշխարհային կարգը

00:31 22.02.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու մասին լիովին փոխում է համաշխարհային կարգը: Այս մասին RTV Pink հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Այս [որոշումը] ոչնչացնում է ամբողջ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը, ինչպես նաև անվտանգության քաղաքական ճարտարապետությունը։ Այս իրավիճակը, թերևս, ամենադժվարն է մեզ համար և ամենադժվարն […]

̰
Զելենսկին խոսել է Բայդենի հետ

00:25 22.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենի հետ քննարկել է վերջին ժամերի իրադարձությունները, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի մոտ նախատեսված է զրույց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: «@POTUS-ի (ԱՄՆ նախագահի-խմբ.) հետ քննարկել եմ վերջին ժամերի իրադարձությունները։ Սկսում ենք ԱԱՊԽ նիստը։ Նաև նախատեսված է զրույց Բորիս Ջոնսոնի հետ»,- գրել է Զելենսկին Twitter-ի […]

̰
ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկել է ներխուժման դեպքում Կիևից Զելենսկու հեռանալու ծրագիրը

00:17 22.02.2022

ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներն ուկրաինական իշխանությունների հետ քննարկել են Կիևից Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հեռանալու պլանները, եթե սկսվի, իբր, նախապատրաստվող ռուսական ագրեսիան: Այս մասին երկուշաբթի Twitter-ում գրել է NBC հեռուստաընկերության լրագրող Ռիչարդ Էնջելը։ «Բայդենի վարչակազմի պաշտոնյաները ուկրաինական կառավարության հետ քննարկել են ռուսական ներխուժման դեպքում Կիևից նախագահ Վլադիմիր Զելենսկու դուրս գալու ծրագրերը»,- գրել է նա՝ նշելով, […]

̰
Ջոնսոնը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անվանել է «միջազգային իրավունքի խախտում»

00:09 22.02.2022

Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը Ուկրաինայի միջազգային իրավունքի և ինքնիշխանության խախտում է, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: «Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, դա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է և Մինսկի համաձայնություններից հրաժարում։ Ես կարծում եմ, որ դա շատ վատ նախանշան է։ Դա հաստատ ևս […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:54 21.02.2022

Հանրապետության տարածքում փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին քաղաքի առանձին հատվածներում […]

̰
ՌԴ նախագահը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները

23:39 21.02.2022

ՌԴ նախագահը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները։ Այդ մասին ՌԴ նախագահը քիչ առաջ հրամանագրեր է ստորագրել։ Պետության ղեկավարը ևԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները բարեկամության, համագործակցության և օգնության մասին պայմանագրեր են ստորագրել ՌԴ-ի և հանրապետությունների միջև: Պուտինը Դենիս Պուշիլինին և Լեոնիդ Պասեչնիկին շնորհավորել է այդ պայմանագրերի ստորագրման կապակցությամբ։

̰
Պուտինը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն անվանել է Ռուսաստանի անվտանգության ուղղակի սպառնալիք

23:37 21.02.2022

Պուտինը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն անվանել է Ռուսաստանի անվտանգության ուղղակի սպառնալիք։ ԱՄՆ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ Ուկրաինայի արևելքում ակտիվ մարտական գործողությունները չեն խանգարում երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ասել է նախագահը: Պետության ղեկավարի կարծիքով՝ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ռազմական դաշինքներ կնքել, բայց չի կարելի այլ պետությունների անվտանգության հաշվին ամրապնդել իր անվտանգությունը: Ուկրաինական զորքերի կառավարման համակարգերն արդեն ինտեգրված են […]

̰
Եղեգնուտ գյուղում այրվել է մոտ 1700 հակ անասնակեր

23:31 21.02.2022

Փետրվարի 21-ին՝ ժամը 18:44-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:25-ին, մարվել՝ 21:03-ին: Այրվել է մոտ 1700 […]

̰
Ելիսեյան պալատում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ Ֆրանսիայի պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրվել

23:07 21.02.2022

Ելիսեյան պալատում նեղ կազմով ընթանում է Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով խորհրդի նիստը: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի աղբյուրը, խորհրդակցության գլխավոր թեման դարձել է Ուկրաինայի իրադրությունը: «Նախագահ Մակրոնը երեկոյան պաշտպանության հարցերով խորհրդի նիստ է հրավիրել, որպեսզի քննարկի Ուկրաինայի իրադրությունը», – նշել են Ելիսեյան պալատում: Այստեղ նաև նշել են, որ Ֆրանսիայի առաջնորդը […]

̰
Պուտինը Լենինին Ուկրաինայի ճարտարապետ է անվանել

23:00 21.02.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լենինն ու նրա համախոհները ժամանակակից Ուկրաինա են ստեղծել Ռուսաստանից տարածքների օտարման ճանապարհով: Նա ընդգծել է, որ ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է կոմունիստական Ռուսաստանի կողմից: Ուկրաինան կարելի է անվանել «Լենինի անվան Ուկրաինա», նա դրա հեղինակն է, հավելել է Պուտինը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ

22:50 21.02.2022

2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 21-ին մի շարք զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։ Հրամանատարները շնորհավորել են անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել առաջնային խնդիրները, մաղթել անվտանգ ծառայություն։ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից:

̰ ̰
BACK_TO_TOP