15:59 17.02.2022
Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերին, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Գլխավոր քարտուղարի հետ Հանդիպմանը Ստոլտենբերգը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանման գործում։ Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին աջակցության համար […]
15:54 17.02.2022
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման, օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների […]
15:52 17.02.2022
Կառավարությունն ընդունել է «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում այդ տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։ Շինարարական աշխատանքները ներառում են՝ կայանատեղիի, գազալիցքավորման կայանի, […]
15:50 17.02.2022
Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը: Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության […]
15:49 17.02.2022
Կառավարության որոշմամբ 6 ամսով կերկարաձգվի տնտեսավարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը: Այն հնարավորություն կտա ապահովելու շուրջ 6 մլն լիտր (2019 թվականին արտահանված տեղական արտադրության կոնյակի սպիրտի մակարդակի 50%-ը) կոնյակի սպիրտի […]
15:46 17.02.2022
Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է պատերազմի հետևանքով տեղահանված մի խումբ անձանց, մասնավորապես՝ Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին։ Ըստ այդմ, սահմանվում է շահառուների կողմից հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում […]
15:45 17.02.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։ Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ […]
15:44 17.02.2022
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. հաստատված բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակում կատարել վերաբաշխում և ֆինանսական միջոցներ ուղղել կրթության, մշակութային և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովմանը։ Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, գումարը նախատեսվում է ուղղել, մասնավորապես՝ 4 միջին մասնագիտական […]
15:42 17.02.2022
Մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար կառավարությունը 77.768.000 դրամ կհատկացնի ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային: Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է ՀՀ-ում անցկացնել բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել […]
15:32 17.02.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասներին: Կառավարությունը հավանություն է տվել Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Խոշոր ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն կտրվի Սևան համայնքում 51.41468 […]
15:24 17.02.2022
Բելառուսում միջուկային զենք կտեղակայվի միայն Արևմուտքի կողմից սպառնալիքների դեպքում։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին ՝ «Միութենական վճռականություն-2022» ռուս-բելառուսական զորավարժությունների ընթացքին ծանոթանալուց հետո։ «Անհրաժեշտության դեպքում, եթե նման ապաշնորհ, հիմար քայլեր ձեռնարկեն մեր հակառակորդները և մրցակիցները, մենք կտեղադրենք ոչ միայն միջուկային զենք, այլև գերմիջուկային, հեռանկարային զենք, որպեսզի պաշտպանենք մեր տարածքը»,- ասել է Լուկաշենկոն, […]
15:16 17.02.2022
Էկոնոմիկայի նախարարությունը սահմանվել է ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմին։ ԵԱՏՄ պետական և մունիցիպալ գնումների գործընթացում ներառված են 10 ոլորտներ` հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, կահույքի և փայտամշակման արդյունաբերությունը, երկաթուղային մեքենաշինությունը, կոմպրեսորային և սառնարանային արտադրությունը, թեթև և քիմիական արդյունաբերությունները, նավաշինությունը։
15:14 17.02.2022
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տրամադրել խնամքի ցերեկային ծառայություններ։ Ծառայությունները մատուցվում են ինչպես պետական ենթակայությամբ գործող ցերեկային կենտրոններում, այնպես էլ դրամաշնորհների միջոցով՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում։ Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական ցերեկային կենտրոններում կյանքի […]
15:00 17.02.2022
Փետրվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները Կորեայի ձորում հետապնդել էին «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա. տեղեկություններ ունեին, որ ուղևորի մոտ թմրանյութ կար: Ստուգման նպատակով մեքենան կանգնեցնելու պահին 38-ամյա ուղևորը, որ Ապագա գյուղի բնակիչ է, փաթեթներ էր նետել: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին 5 փաթեթ՝ 100 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման […]
14:47 17.02.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փորձել է կապ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Կրեմլում զրույցի համաձայնություն չեն տվել: Այս մասին Զելենսկին հայտնել է լրագրողներին։ «Ժամանակ առ ժամանակ Ուկրաինան, որպես պատասխանատու երկիր, էսկալացիայի ռիսկերի ցանկացած պահի, այդ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության, զորքերի քաշման մասին տեղեկատվության և այլն պաշտոնական հարցում է տալիս ՌԴ նախագահի վարչակազմին։ Դա եղել […]
14:40 17.02.2022
Եվրոպական խորհրդարանը ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացման մասին 2021թ. տարեկան զեկույցում վերահաստատել է իր շարունակական աջակցությունը ԱլԳ երկրներին, մասնավորապես նրանց անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև ժողովրդի կամքը հարգելուն: Եվրոպական խորհրդարանը զեկույցում կոչ է արել լիարժեքորեն կատարել Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ընդգծել է Հարավային Կովկասում ԵՄ-ի […]
14:33 17.02.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային տարբեր աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հստակեցման հարցերին: Թեմայի շուրջ զեկուցմամբ հանդես են եկել ոլորտի պատասխանատուները, այնուհետև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Երկրի ղեկավարը նշել է, որ խնդրի համապարփակ լուծման համար անհրաժեշտ են […]
14:26 17.02.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձեռք բերված տեղեկությունները փետրվարի 16-ին իրացնելով՝ մայրաքաղաքի Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու քրեական ոստիկանություն բերման ենթարկեցին սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա մի տղամարդու։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ին՝ ժամը […]
14:12 17.02.2022
Ռուսաստանն այսօր ԱՄՆ-ին նամակ կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներին պատասխանով, այն կհրապարակվի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ-ն իր պատասխանները թղթի վրա և էլեկտրոնային տարբերակով կուղարկի մի քանի ժամ անց, հայտարարել է Լավրովը: «Ավարտում ենք ամերիկյան նամակի վերլուծությունը։ Ակնկալում եմ, որ ամենամոտ ապագայում դուք կիմանաք, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Համենայնդեպս, […]
14:06 17.02.2022
Փետրվարի 16-ին կյանքից հեռացել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, ֆմգթ Նորայր Մելիքյանը։ Նորայր Մելիքյանը ծնվել է 1948թ-ի դեկտեմբերի 27-ին Արտաշատում։ 1968-1974թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետում։ 1973թ-ից սկսել է զբաղվել գիտական հետազոտություններով՝ ընդունվելով ԲԱ աշխատանքի։ 1974թ-ին ավարտելով ԵՊՀ-ն, նա՝ որպես ավագ լաբորանտ, սկսել է զբաղվել հետազոտական նոր թեմայով պրոֆ. Լյուդվիգ Միրզոյանի […]
14:00 17.02.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջարկել է բանակցություններ վարել: «Դիվանագիտությունը կսկսվի, երբ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Զելենսկին ընդգծել է բանակցությունների «ցանկացած ձևաչափի» պատրաստակամությունը։ Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևը բազմիցս առաջարկել է Պուտինի և Զելենսկու հանդիպումը, բայց երբեք […]
13:54 17.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Twitter-յան շնորհավորանքին և շնորհակալություն հայտնել Ուկրաինային աջակցության համար։ «Ես շնորհակալ եմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ուկրաինայի միասնությանն աջակցելու համար։ Մենք գնահատում ենք դա: Ընկերների և գործընկերների հետ մենք ուժեղացնում ենք Ուկրաինան»,- Twitter-ում վրացերենով գրել է Վլադիմիր Զելենսկին։ Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել էր […]
13:40 17.02.2022
Սույն թվականի փետրվարի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 08:58-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 […]
13:35 17.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 16-17-ը: Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:28 17.02.2022
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր Եվգենի Իմասը Կիևում ստորագրել են կրթության, գիտության և հետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Ստորագրման արարողությանը ներկա էին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Արթուր Սելեցկին, Երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Լյուդմիլա Պանչենկոն և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան […]
13:23 17.02.2022
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ 0+000-կմ 60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների նախաորակավորման գործընթաց։ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը ՀՀ կառավարության 24.09.2021թ. թիվ 1564-Ա որոշմամբ սահմանվել է որպես առաջնահերթություն: Շինաշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջազգային մրցույթ` ICB «Երկփուլանի բաց մրցույթ` […]
13:18 17.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի […]
13:15 17.02.2022
Փետրվարի 17-ին՝ ժամը 06:47-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք. ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]
13:11 17.02.2022
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդիպել է Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Թուրքիայի ՆԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։ «Մեր նախարար պրն. Սուլեյման Սոյլուն Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ միասին հյուրընկալել է տիկին Ռիտա Քարանֆիլ Նուրնուրին և տիկին Թալին Էրգյունեշ […]