15:15 10.02.2022
Փետրվարի 8-ին և 9-ին հանրապետության 89 սննդի շղթայի օբյեկտներում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել՝ վերահսկելու հակահամաճարակային կանոնների պահպանումը: Երևանի 40 կազմակերպություններից 6-ում և Արարատի մարզի 1 օբյեկտում կազմվել են արձանագրություններ: Մյուսներում խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում. Հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը […]
15:10 10.02.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Քրիստինե Կիրակոսյանին (քաղաք Վանաձոր), Ջուլիետա Դարբինյանին (քաղաք Աբովյան) և Մհեր Հակոբյանին (քաղաք Վարդենիս) պատկանող հացի արտադրամասերում, հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: Ընդհանուր առմամբ՝ արտադրամասերի պատերն ու առաստաղը, արտադրական սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, արտադրամասերի […]
15:06 10.02.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պիլոտային ծրագիր է իրականացնելու քրեակատարողական հաստատությունների բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող հիմնարկներում։ Ծրագիրը քննարկելու նպատակով Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը հանդիպել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի և անձնակազմի հետ։ Կալանավորված անձանց և դատապարտյալներին ցուցաբերվող բժշկական օգնությունն ու սպասարկումը վերահսկելու […]
14:53 10.02.2022
Թուրքական դատարանը հինգշաբթի որոշել է կալանքի տակ թողնել իրավապաշտպան Օսման Քավալային, հայտնել է NTV հեռուստաալիքը։ Կավալան ձերբակալվել է 2017-ի հոկտեմբերի 18-ին Ստամբուլի օդանավակայանում: Նույն թվականի նոյեմբերի 1-ին դատարանը որոշեց նրան կալանավորել «սահմանադրական կարգը փոխելու և գործող կառավարությանը հեռացնելու փորձի» համար: Թուրքիայի իշխանությունները իրավապաշտպանին համարում էին 2013-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակից։ Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի, […]
14:47 10.02.2022
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի […]
14:42 10.02.2022
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և կովկասա-հունական հանձնախմբի ղեկավար, նույնպես կոնգրեսական, Մայքլ Բիլիրակիսը նամակ են հղել Պենտագոնի և Պետքարտուղարության ղեկավարներին, որպեսզի Վաշինգտոնը Թուրքիային չվաճառի արդիականացված F-16 կործանիչներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Այս […]
14:36 10.02.2022
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 9-ին Ծիծեռնակաբերդի խճուղու շենքերից մեկում հայտնաբերել և Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Գևորգ Ս.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, […]
14:32 10.02.2022
Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Ստորև ներկայացնում […]
14:28 10.02.2022
Կառավարությունն ընդունել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է հայրենադարձության ոլորտում պետական քաղաքականության միասնականության ապահովման և հայրենադարձված ու հայրենադարձվել ցանկացող հայրենակիցներին «մեկ պատուհանի սկզբունքով» մատչելի, որակյալ և օպերատիվ ծառայություններ մատուցելու ունակ ինտեգրման կենտրոնին անհրաժեշտ գնման գործընթաց կազմակերպելու առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ Հայրենադարձության ինտեգրման կենտրոնն իր […]
14:24 10.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ըստ նախնական տվյալների՝ 2022թ. փետրվարի 9-ին՝ ժամը 00:30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ […]
14:20 10.02.2022
Հավանության է արժանացել 2021 թ. նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային և […]
14:16 10.02.2022
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունները և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները կառաջնորդվեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչներով: Արդյունքում՝ կպահպանվի պարապողների առողջությունը, մարզումների ընթացքում անվտանգությունը, մարզակառույցների շենքերի մաքրման, ախտահանման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողությունը: […]
14:12 10.02.2022
Կառավարությունը հաստատել է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող և նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ սահմանված չեն: Այս իրավական ակտի նպատակը Հայաստանում նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող […]
14:08 10.02.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. համապատասխան որոշմանը, ինչպես նաև […]
14:06 10.02.2022
Բացօթյա առևտրի՝ ապօրինի երևույթի ծավալները շարունակում են մտահոգել Ստեփանակերտի բնակիչներին և բնականաբար նաև քաղաքային իշխանություններին: Պատկան մարմինների ներկայացուցիչները բազմիցս են տեղերում նախազգուշացրել հանրային վայրերը սեփական բիզնեսի համար օգտագործող տնտեսվարողներին, որ իրենց գործունեությունը հակաիրավական է: «Նախ այն խոչընդոտում է երթևեկությանն ու քաղաքացիների ազատ տեղաշարժին և հետո էլ խաթարում է քաղաքի արտաքին տեսքը: Ցավոք, բազմապիսի բացատրական աշխատանքները […]
14:00 10.02.2022
ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ից 13:30-ը, Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Հիշեցնենք, որ 74 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։
13:27 10.02.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Թովմասյանին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Նորայր Մուսայելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Երկրի ղեկավարը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արմեն […]
13:20 10.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքում, «Զանգեր»-Գորայք հատվածում, Վայոց ձորի, Կոտայքի […]
13:05 10.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են կնոջ կողմից ամուսնու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Գորիս քաղաքի 30-ամյա բնակչուհին, տեղյակ լինելով ամուսնու արտամուսնական կապի մասին, 2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ամուսնուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանից վերցնելով բենզինով […]
00:07 10.02.2022
ԱՄՆ-ն մտահոգված է հինգշաբթի մեկնարկող ռուս-բելառուսական զորավարժություններով՝ համարելով, որ դրանք նպաստում են Ուկրաինայի շուրջ լարվածության աճին, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Հինգշաբթի օրը Բելառուսում սկսվում են «Միութենական վճռականություն-2022» 10-օրյա զորավարժությունները, որոնց ընթացքում երկու երկրների զինվորականները պատրաստվում են մշակել արտաքին ագրեսիայի արտացոլումն ու ահաբեկչությանը հակազդելը: Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ […]
00:00 10.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
23:56 09.02.2022
Այսօր` ժամը 17։35-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Նախնական տվյալներով Երևան քաղաքի բնակիչ Ա.Պ.-ն իր վարած 《Mercedes-Benz》 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած որին չեն կարողանում հանել մեքենայից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Օգնություն ցուցաբերելու […]
23:23 09.02.2022
Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ այսօր փողոց են դուրս եկել էլեկտրաէներգիայի և կենցաղային գազի գների բարձրացման դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար, հայտնում է ընդդիմադիր Sözcü թերթը: Հանրահավաքները կազմակերպել էին հիմնական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ։ Ցույցերն անցկացվել են մի քանի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և Անկարայում։ Մեկ այլ ընդդիմադիր Evrensel պարբերականի պնդումների համաձայն ՝ Սիրիայի հետ սահմանին […]
23:08 09.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի […]