TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է

18:26 26.02.2023

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում վաստակեց 15.133 միավոր և գրավեց առաջին տեղը` դառնալով ոսկե մեդալակիր: Նախօրեին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն էր […]

̰
Ուսուցիչը ասել է, թե ինչպես երեխաների մոտ զարգացնել կենտրոնացումը

18:03 26.02.2023

12-13 տարեկան դպրոցականները կարող են կենտրոնանալ առաջադրանքի կատարման վրա ոչ ավելի, քան 25 րոպե, ասել է նա ուսուցիչ, MAXIMUM Education կրթական ընկերության ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղղության ղեկավար Իրինա Չեռնովան: Եթե պատանին խնդիրներ ունի հաստատակամության և կենտրոնացման հետ, ապա այդ հմտությունները կարելի է զարգացնել հատուկ վարժությունների միջոցով, կարծում է փորձագետը: «Ձեր երեխայի համար բարձրաձայն կարդացեք տեքստը […]

̰
Արցախի մանկապարտեզներում վաղվանից ուսումնադաստիարակչական գործընթացը կվերսկսվի

17:43 26.02.2023

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

̰
Արցախում 2 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

17:41 26.02.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով 5 անձ այսօր՝ փետրվարի 26-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության […]

̰
Կենսաբանները պարզել են, որ նախաճաշից հրաժարվելը կարող է լրջորեն խաթարել իմունիտետի աշխատանքը

17:22 26.02.2023

Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի Իկանա բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ նախաճաշը բաց թողնելը ուղեղում ռեակցիա է առաջացնում, որը հանգեցնում է իմունային ֆունկցիայի նվազմանը: Հետազոտությունը հրապարակվել է Immunity ամսագրում։ Գիտնականները փորձ են անցկացրել մկների երկու խմբի վրա։ Մի խումբը նախաճաշ էր ուտում արթնանալուց անմիջապես հետո, իսկ մյուս խումբը նախաճաշ չէր ուտում: Հետազոտողները երկու խմբերում էլ […]

̰
Վթար Շոպրոնի փողոցում` հրդեհի բռնկմամբ

16:52 26.02.2023

Փետրվարի 26-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի 3-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

̰
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանը

16:39 26.02.2023

Մահացել է կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանը։ Թեև մանկուց երգեր և մեղեդիներ է հնարել, Սաքոյանը երաժշտական նախնական կրթություն չի ստացել, քանի որ ծնողները չեն խրախուսել՝ երաժշտությամբ իր տարվածությունը: Այդ «բացը» լրացնելու համար սովորել է Հայկական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) երաժշտական բաժնում, մասնագիտացել խմբավարության արվեստում՝ հընթացս նաև ստեղծագործելով: Եվ քանի որ ուսման ավարտին արդեն ուներ բազում ստեղծագործություններ, այդ […]

̰
Հրդեհ Հովտաշատ գյուղում․ այրվել է տնակ

16:15 26.02.2023

Փետրվարի 26-ին, ժամը 13:03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:32-ին, մարվել՝ 13:37-ին: Այրվել է տնակը՝ գույքով (մոտ 24 քմ):

̰
Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած եվրոպացի պատգամավորները տեղեկություններ կփոխանցեն իրենց գործընկերներին

16:03 26.02.2023

Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած եվրոպացի պատգամավորները տեղեկություններ կփոխանցեն իրենց գործընկերներին և կվերահաստատեն, որ Լաչինի միջանցքն այսօր էլ ապօրինաբար փակ է։ Փետրվարի 21-24-ը Հայաստանում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմը եւ Ֆրանսուա Ալֆոնսին։ Մանրամասները՝ ԱԺ-ի ներկայացրած տեսանյութում:

̰
Հոգեբաններն ապացուցել են, որ ցածրահասակ մարդիկ ավելի հաճախ են իրենց թշնամաբար պահում

15:56 26.02.2023

Իտալիայի Պադուանի համալսարանի ղեկավարած հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ ցածրահասակ մարդիկ հաճախ իրենց թշնամական են պահում՝ փոխհատուցելու հասակի պակասը: Հետազոտության եզրակացությունները գիտնականները ներկայացրել են Personality and Individual Differences ամսագրում հրապարակված հոդվածում: Հոգեբանության մեջ կա «մութ եռյակ» հասկացությունը, տերմին, որը ներառում է անհատականության գծեր, ինչպիսիք են նարցիսիզմը, մաքիավելիզմը և պսիխոպաթիան: Ենթադրվում է, որ այս հատկությունները […]

̰
Ինսայդերը գաղտնազերծել է iPhone 15 Pro Max-ի դիզայնը

15:42 26.02.2023

Ice Universe հեղինակավոր ինսայդերը հրապարակել է iPhone 15 ProMax-ի մանրամասն ռենդերները՝ նախկինում արտահոսած CAD ֆայլի հիման վրա։ Այս պատկերներից կարելի է հասկանալ, որ iPhone 15 Pro Max-ը տարբերվելու է նախորդից չափերով. այն ավելի փոքր կլինի ինչպես բարձրությամբ, այնպես էլ լայնությամբ: Ընդ որում, նորույթը 0,4 մմ-ով ավելի հաստ կլինի iPhone 14 Pro Max-ից։ Exclusive:iPhone 15 Pro […]

̰
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

15:20 26.02.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի կայքը: «Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների»,— հստակեցրել են մամուլի ծառայությունում։ Ինչպես նշվում է, Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Թուրքիայի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Պուտինը վստահություն է հայտնել, որ երկու առաջնորդները կշարունակեն «համակարգված կյանքի կոչել փոխշահավետ […]

̰
Նոր մանրամասներ Ռոման Կոստոմարովի առողջական վիճակի մասին

14:55 26.02.2023

Գեղասահորդ Ռոման Կոստոմարովի ցուցանիշները սկսել են բարելավվել, նրա վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին փետրվարի 26-ին հայտնել է «Իզվեստիայի» իրազեկ աղբյուրը։ Նախնական տվյալներով՝ գեղասահորդին պլազմաֆերեզի ՝ սեպսիսի ֆոնին արյան մաքրման մի քանի պրոցեդուրաներ են անցկացրել։ Փետրվարի 23-ին հայտնի էր դարձել, որ մարզիկի վիճակը, ընդհանուր առմամբ, շարունակում է անհանգստություն առաջացնել բժիշկների շրջանում, ինչի պատճառով բժիշկները չեն […]

̰
«Խոջալու»-ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը․ Այազ Մութալիբով

14:40 26.02.2023

Այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» օրն է: « Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին այդ առնչությամբ, մինչդեռ այդ դեպքի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և […]

̰
Արտակարգ պատահար Գեղարքունիք գյուղի տներից մեկում․ Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել

14:34 26.02.2023

Փետրվարի 26-ին՝ ժամը 11։32-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիք գյուղում տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է որ, Գեղարքունիք գյուղի Գարեգին Նժդեհ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել փայտով վառվող կաթսայի պայթյուն․ փլուզվել […]

̰
Արցախից երեկ ՌԴ-ի 49 քաղաքացի է տարհանվել

14:27 26.02.2023

Երեկ, ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղի տարածք ավելի վաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հերթական տարհանումը։ «Միջոցառման արդյունքներով դուրս է բերվել 49 մարդ, այդ թվում ՝ 6 երեխա»,- ասված է խաղաղապահների տարածած հաղորդագրության մեջ։

̰
ՌԴ-ում կինը խեղդվել է նրբաբլիթ ուտելու մրցույթի ժամանակ

14:13 26.02.2023

Օմսկի շրջանի բնակչուհին մահացել է նրբաբլիթ ուտելու մրցույթի ժամանակ, հայտնել է իրավապահ մարմիններում REN TV-ի աղբյուրը: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ին «Կոմունալնիկ» առողջարանում։ Կնոջ մահվան պատճառը կարող էր լինել այն, որ նա մրցույթի ընթացքում նրբաբլիթներ ուտելիս խեղդվել է, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:56 26.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Արտակարգ պատահար Գեղարքունիքի մարզում. 37-ամյա կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

13:40 26.02.2023

Այսօր՝ փետրվարի 26-ին, պայթյուն և ողբերգական դեպք  է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ […]

̰
Պապուա Նոր Գվինեայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

13:29 26.02.2023

Պապուա Նոր Գվինեայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 01.24-ին: Էպիկենտրոնը գտնվել է Կանդրիան քաղաքից 58 կմ դեպի հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 65 կմ խորության վրա։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

̰
Նավաբեկություն Իտալիայում․ 30 միգրանտի մարմին է հայտնաբերվել

13:10 26.02.2023

Իտալիայի հարավում գտնվող Կրոտոնե քաղաքի մոտ 30 միգրանտի դի է հայտնաբերվել։ Այս մասին կիրակի հայտնել է ANSA գործակալությունը։ Նշվում է, որ մահացածների մարմինները դեռ կարող են լինել ծովում։ Վթարի հանգամանքները դեռևս անհայտ են։

̰
Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 5 բուժառու

12:54 26.02.2023

Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 5 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։ Զառա Ամատունին հավելել է նաև, որ Կարմիր խաչի ջանքերով երեկ՝ փետրվարի 25-ին, ընտանիքներին վերամիավորվելու նպատակով […]

̰
Պուտինը նշել է Ռուսաստանի հաղթանակների գլխավոր պայմանը

12:40 26.02.2023

Ռուսաստանի ձեռքբերումների ու հաղթանակների գլխավոր պայմանը ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունն է, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։ «Մեր ժողովրդի միասնականությունը։ Մենք բոլորս դրա մասին լավ գիտենք. երբ Ռուսաստանի ժողովուրդը միասնական է, միասնական մենք հավասարը չունենք։ Եվ դա մեր բոլոր ձեռքբերումների և մեր բոլոր հաղթանակների գլխավոր պայմանն է», – ասել է Պուտինը Պավել Զարուբինին տված […]

̰

12:24 26.02.2023

Փետրվարի 26-ին, ժամը 00։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրիկի փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ կիսաքանդ շինության նկուղում (մոտ 40 քմ) այրվում է կուտակած աղբ։ […]

̰
Լաչինի շուրջ վերջին օրերի զարգացումները ոգևորիչ են. Տոյվո Կլաար. «Ազատություն»

12:00 26.02.2023

Մենք տեսել ենք որոշակի հուսադրող զարգացումներ վերջին մի քանի օրերին, եւ ես հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի և՛ ապրանքների, և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես դա եղել է նախկինում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». – Ձեր այցը հաջորդում […]

̰
Վթար Ազատան գյուղի մոտ․ տուժածի վիճակը ծանր է

11:46 26.02.2023

Փետրվարի 25-ին, ժամը 20։41-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1997 թ.) և «Honda Elysion» […]

̰
Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

11:31 26.02.2023

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 26-ից մարտի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Լուան Մյուլլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա) Ալբերտ Աղաջանով – «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան) Արթուր Մկրտչյան – «Երևան ՖԱ» Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան) Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո – […]

̰
Վանաձորում վթարային ջրանջատում է

11:14 26.02.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 26-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Գր.Նարեկացի, Թևոսյան, Չարենց փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Մեքենան հայտնվել է Աղստև գետում. տուժածը հոսպիտալացվել է

10:59 26.02.2023

Փետրվարի 26-ին, ժամը 07։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 9-10-րդ կմ-ին «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1981 թ.) դուրս է եկել […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

10:48 26.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
BACK_TO_TOP