21:45 27.02.2023
ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով՝ որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը Ռավինդրան Դանիելի գլխավորությամբ փետրվարի 20-27-ն աշխատանքային այց է կատարել Հայաստան: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, աշխատանքային խմբի այցի նպատակն էր ուսումնասիրել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան» վավերացնելուց հետո Հայաստանում գործող իրավական դաշտը և […]
21:43 27.02.2023
Փետրվարի 11-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի և ազդրի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության են տեղափոխվել Գետափ գյուղի երկու բնակիչ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չէին հաղորդում տալու: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Եղեգնաձորի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել էին, որ դեպքը տեղի էր ունեցել Երևան-Մեղրի ճանապարհի 126-րդ կմ հատվածում: […]
21:40 27.02.2023
Wizz Air ավիաընկերությունը հայտնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` որոշում է կայացրել մարտի 14-ից դադարեցնել բոլոր չվերթները դեպի Քիշնև։ «Ուղևորների և անձնակազմի անվտանգությունը շարունակում է մնալ Wizz Air-ի հիմնական առաջնահերթությունը, և Մոլդովայում վերջին իրադարձությունների և երկրի օդային տարածքում բարձր, բայց ոչ անխուսափելի ռիսկի արդյունքում Wizz Air-ը դժվարին, բայց պատասխանատու որոշում է կայացրել՝ դադարեցնել բոլոր թռիչքները […]
21:37 27.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 198 շենք և Բեկնազարյան փողոց, Սեբաստիայի փ. 82 շենք, Շահումյան 8փ. 2, 4 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 22, 24, 26, 28 շենքեր, Ռայնիսի փ. 17 շենք, Գոգոլի […]
21:20 27.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, մարտի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Փետրվարի 27-28-ը, մարտի 3-4-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է […]
20:47 27.02.2023
Փետրվարի 27-ին Կահիրեում կայացել է հայկական և եգիպտական զբոսաշրջային ընկերությունների միջև առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջության և հնությունների նախարարության կողմից՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը բացման խոսքերով հանդես են եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը և Եգիպտոսի Զբոսաշրջության կենտրոնական գրասենյակի նախագահ Մոհամեդ Սալաման։ Այնուհետև, Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Մեխակ […]
20:36 27.02.2023
Փետրվարի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ Գրիբոյեդովի փողոցի իր բնակարանից գողացել են երկու պայուսակ, որոնց մեջ եղել են փաստաթղթեր և համակարգիչ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 32-ամյա կինը Մամիկոնյանց փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին: Գողոնն առգրավվել է: […]
20:24 27.02.2023
Հանրապետության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ: Նախարար Պապիկյանը լսել է զորամասի վարչակազմի, ստորաբաժանումների սպաներին հուզող հարցերը, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների փաթեթը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է զորքերի մարտական ծառայությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, տեսական ու գործնական հմտություններով: Զրույցների ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին, վստահություն հայտնել, […]
20:22 27.02.2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը փետրվարի 27-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ, անդրադարձել ժողովրդավարական արժեքների, ընդհանուր ընկալումների ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար […]
16:01 27.02.2023
Առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի ընդունման արդյունքում նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության […]
15:53 27.02.2023
Անգլիայում եւ Ուելսում ամուսնության նվազագույն տարիքը 16-ից մինչև 18 տարեկան բարձրացնելու մասին օրենքը երկուշաբթի ուժի մեջ է մտել, դրա նպատակը երիտասարդ աղջիկներին հարկադիր ամուսնություններից պաշտպանելն է, ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ: Ինչպես ասվում է փաստաթղթում, նախկինում հարկադիր ամուսնությունը հանցագործություն էր համարվում միայն այն դեպքում, եթե կիրառվում էր որևէ հարկադրանք, օրինակ՝ […]
15:50 27.02.2023
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել ֆուտբոլային առաջնության «Ֆեներբահչե-Անթալիասփոր» և «Ֆեներբահչե-Քոնյասփոր» հանդիպումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումներից առաջ թուրքական «Բեշիքթաշ» և «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբների մի խումբ երկրպագուներ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի համատեքստում հակաիշխանական վանկարկումներ են արել տրիբունաներից՝ պահանջելով Թուրքիայի իշխանությունների հրաժարականը: Տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել Թուրքիայի իշխանամետ և ընդդիմադիր […]
15:46 27.02.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Աճ, կրթություն և նորարարություն» թեմայով քննարկմանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է կրթության որակի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության առաջիկա տարիների ռազմավարական ծրագրերը և նախատեսվող քայլերը` ընդգծելով կրթության բոլոր մակարդակների խնդիրների հասցեագրումն ու լուծումը՝ որպես մեկ […]
15:39 27.02.2023
Փետրվարի 25-ին ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Դպրոցականների փողոցում անհայտ անձը փորձում է կոտրել վճարային տերմինալը: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Մասիսի ոստիկանները Հերացու փողոցում հայտնաբերել, վճարային տերմինալից գողություն կատարելու համար ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 500 և 100 անվանական արժեքով 170 մետաղադրամ և […]
15:33 27.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Մասնավորապես, ՀՀ Կառավարության՝ 2023թ․ փետրվարի 23-ի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի նշված պաշտոնը թափուր էր մնացել այն զբաղեցնող՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից Արթուր Վարդանյանի ազատվելու արդյունքում։ […]
15:24 27.02.2023
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիայի Մալաթիա նահանգում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Կան տանսյակ տուժածներ և մեկ զոհ։ «Մալաթիայում երկրաշարժի հետևանքով այս պահին հայտնի է մեկ զոհի մասին։ 69 քաղաքացի տուժել է և տեղափոխվել հիվանդանոցներ։ Մենք ստացել ենք ավելի քան 20 ծանուցում շենքերի փլուզման մասին։ Փլուզված հինգ տների տեղերում այժմ ակտիվ որոնողափրկարարական միջոցառումներ են […]
15:10 27.02.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Արագածոտնի մարզ, գ. Կոշ): Մասնավորապես՝ խոհանոցի աշխատանքային տարածքի մակերևույթները նորոգված չեն եղել, հատակը, պատերը և դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող […]
14:48 27.02.2023
Երկուշաբթի 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հալեպի նահանգում։ Այս մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեյսմոլոգիական կենտրոնը։ Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 13:04-ին Հալեպ քաղաքից (նահանգի վարչական կենտրոն) մոտ 239 կմ հյուսիս-արևելք: Հիշեցնենք՝ 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ […]
14:43 27.02.2023
Նիդերլանդների խորհրդարանի 13 պատգամավորներ երկրի արտգործնախարարին կոչ են արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դեպի Արցախ անխափան ելումուտի վերականգնման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունը: Պատգամավորներն արտգործնախարար Վոբկե Հոկստրային հորդորել են միանշանակ դիրքորոշում արտահայտել Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործման առնչությամբ, ըստ որի Ադրբեջանը պետք է ձեռնարկի […]
14:34 27.02.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի […]
14:17 27.02.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները 2023թ․ հունվարը 2022թ․ հունվարի համեմատությամբ։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.5% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.4%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 25.9%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 17.7%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 12.2%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 130.0%–ով 📈Ներմուծման ծավալն աճել է 72.5%–ով։
14:02 27.02.2023
Փետրվարի 26-ի կեսգիշերին մոտ 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երևանցի։ Կենտրոնական բաժնից քրեական հետախույզներ մեկնեցին հիվանդանոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին, որ Հյուսիսային պողոտայի ժամանցի վայրերից մեկում միջադեպ էր եղել։ 19-ամյա մի երիտասարդ ակումբում ատրճանակից կրակել էր, ակումբի մենեջերն էլ միջամտել […]
13:45 27.02.2023
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ի պատասխան «Լուրերի» հարցմանը ներկայացրել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ: «Արդարադատության միջազգային դատարանի որոշումը վերահաստատեց միջազգային հանրության ընդհանուր դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար։ Պետքարտուղար Բլինքենն այս մասին ուղղակիորեն փաստել էր նախագահ Ալիևի հետ փետրվարի […]
13:40 27.02.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպայում Լյուքսեմբուրգը Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկեր ու բարեկամ երկիր է, եւ մեծապես կարեւոր է երկու երկրների քաղաքական երկխոսության հետագա խորացումը: […]
13:35 27.02.2023
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:23 27.02.2023
Մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին Երևանի պետական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ: «Տեղեկացնենք նաև, որ քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում ս.թ. մարտի 1-3-ը մայրաքաղաքի Աջափնյակ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Դավթաշեն վարչական շրջանների տարբեր […]
13:17 27.02.2023
Թուրքիայի Մալաթիա նահանգում երկրաշարժ է գրանցվել: Ինչպես երկուշաբթի հայտնել է արտակարգ իրավիճակների վարչությունը, դրա մագնիտուդը կազմել է 5,6: Էպիկենտրոնը գտնվել է 6,9 կմ խորության վրա ՝ Մալաթիա նահանգի Յեշիլյուրտ գավառում։ Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 13:04-ին: Այս պահին հնարավոր զոհերի, տուժածների կամ նոր ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ […]
13:13 27.02.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։ Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է գործընկերոջը՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ […]
12:55 27.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]