12:45 27.02.2023
Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 27-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.89 դրամ է, վաճառքը՝ 393.31 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.19 դրամ է, վաճառքը՝ 418.89 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.90 դրամ է, վաճառքը՝ 5.29 դրամ:
12:17 27.02.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրեղեկագիրը 24-26.02.2023թ. դրությամբ։ 2 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 300 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 730 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական […]
11:50 27.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
11:37 27.02.2023
Փետրվարի 27-ին կկայանա FIFA The Best մրցանակաբաշխությունը, որտեղ ՖԻՖԱ-ն կամփոփի 2022-ը և կհայտարարի տարվա լավագույններին։ Հայաստանի ազգային հավաքականի և կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչները և ավագները նույնպես մասնակցել են քվեարկությանը և ընտրել են իրենց կարծիքով տարվա լավագույններին։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով Լավագույն ֆուտբոլիստ 1. Կիլիան Մբապե 2. Լիոնել Մեսսի 3. Ռոբերտ […]
11:15 27.02.2023
Նորվեգիայում ավարտվեց «Kragero Resort Chess 2023» միջազգային մրցաշարը: Մինչև 2000 վարկանիշ ունեցողների մրցաշարում Վոլոդյա Թորոսյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Նույն մրցաշարում Սամվել Զաքարյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
00:07 27.02.2023
Ս․թ․ փետրվարի 24-ին Լոս Անջելես կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Մակունցը հանդիպել է Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսսի, Ոստիկանապետ Մարկ Սթեինբրուքի և Քաղաքի կառավարիչ Նենսի Հանթ-Քաֆեյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Կալիֆորնիայի հայ համայնքին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հնարավոր համագործակցության հետ կապվաած հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակել վերջերս քաղաքի տարբեր հատվածներում տարածված ատելության […]
00:02 27.02.2023
Բուլղարիայում կայացած բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարը Հայաստանի հավաքականը ավարտեց 2-ական արծաթե ու բրոնզե մեդալով: 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը եզրափակիչում համառ պայքարում զիջեց աշխարհի չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսին: Մեր բռնցքամարտիկը վատ մենամարտ չանցկացրեց, արժանի պայքար մղեց աշխարհի չեմպիոնի հետ, բայց մրցակցի փորձն իրենն ասաց, և մրցավարները հաղթանակը շնորհեցին ամերիկացի բռնցքամարտիկին: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը վնասվածքի պատճառով […]
23:59 26.02.2023
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը (Չարլզ III) և Կամիլան չեն օգտագործի հայտնի 260-ամյա Gold State կառքը, որպեսզի Բուքինգհեմյան պալատից Վեսթմինսթերյան աբբայություն մեկնեն մայիսի 6-ին կայանալիք արարողությանը մասնակցելու, հաղորդում է Daily Mail-ը փետրվարի 26-ին: Խախտելով ավանդույթը՝ թագավորական զույգը կառքի փոխարեն այլ փոխադրամիջոց է ընտրել։ Այնուամենայնիվ, Գոլդ Սթեյթի կառքը կսպասի թագավորին և թագուհուն Վեսթմինսթերյան աբբայությունում և նրանց հետ […]
23:54 26.02.2023
Իսրայելի օրենսդրության նախարարական հանձնաժողովը օրենք է ընդունել ահաբեկիչների համար մահապատժի մասին, Twitter-ում հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Այսօր օրենսդրության նախարարական հանձնաժողովում նախարար Բեն Գուիրի հետ միասին մենք օրենք ենք ընդունել ահաբեկիչների համար մահապատժի մասին», – հայտարարել է նա: Վարչապետը նա7 ընդգծել է, որ կշարունակի գործել անվտանգության ոլորտում, որպեսզի «ահաբեկիչների դեմ զսպման գործոն ստեղծվի և […]
23:47 26.02.2023
Ուկրաինա-բելառուսական սահմանին զենքի կիրառմամբ բախումներ չեն եղել։ Այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։ Ավելի վաղ համացանցի ուկրաինական հատվածում տեղեկություն էր հայտնվել ուկրաինացի սահմանապահների և բելառուսական կողմից անհայտ անձի միջև փոխհրաձգության մասին: Բիչկովսկին ընդգծել է, որ փոխհրաձգության մասին տեղեկատվությունը կեղծ է եղել։
23:30 26.02.2023
Փետրվարի 26-ին, ժամը 21:03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ վարորդն […]
23:08 26.02.2023
Nokia-ն Mobile World Congress-ը (MWC) տարվա գլխավոր տեխնոլոգիական ցուցահանդեսներից մեկի բացման նախօրեին հայտարարել է ռազմավարության և տարբերանշանի փոփոխության մասին: Այժմ ընկերությունն իր սարքավորումները կվաճառի ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի մասնակիցներին, այլև այլ բիզնեսի, ինչպես նաև շեշտը կդնի ամպային հաշվարկների և արտադրության ավտոմատացման վրա: «Մենք տեսնում ենք թվային տեխնոլոգիաների ներուժը բիզնեսի, արդյունաբերության և հասարակության վերափոխման համար, արտադրողականության, […]
22:44 26.02.2023
Ս․թ․ փետրվարի 24-ին Լոս Անջելեսում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալագիսին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Կալիֆորնիա-Հայաստան համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման, վերջերս նահանգում տեղի ունեցած այլատյացության դրսևորումների, ինչպես նաև նահանգային կյանքում հայ համայնքի ներգրավվածության վերաբերյալ հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացող հումանիտար […]
22:38 26.02.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Երևան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Այցի նպատակն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում խթանել երկու երկրների համագործակցությունը, մասնավորապես՝ աշխատուժի փոխանակման, համատեղ ուսումնական կենտրոնների ստեղծման, […]
22:28 26.02.2023
Վահանաձև գեղձի և այլ էնդոկրին համակարգի հիվանդությունները հաճախ սկսում են աննկատ զարգանալ: Ընդ որում, լուրջ վնաս են հասցնում։ Օրգանիզմը որոշակի փուլում սկսում է ազդանշաններ տալ իր վատառողջության մասին։ Ինչպես հասկանալ, թե որ նշանների դեպքում պետք է շտապ դիմել էնդոկրինոլոգի, aif.ru-ին ասել է բժիշկ-էնդոկրինոլոգ, թերապևտ, Թամարա Գելաշվիլին։ Էնդոկրին համակարգը կարևոր դեր է խաղում ամբողջ օրգանիզմի գործունեության […]
22:15 26.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:05 26.02.2023
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարներ է հրապարակել՝ նշելով․ «Ժողովուրդ ջան, մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլև կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն եւ այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք»։
21:41 26.02.2023
Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Վազգեն Թևանյանը դարձել է ոսկե մեդալակիր՝ հաղթելով ԱՄՆ-ը ներկայացնող մարզիկին։ Արսեն Հարությունյանը (61կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթելուց հետո հաղթանակ է տարել նաև բրոնզի համար պայքարում։
21:38 26.02.2023
Երկու ամիս անցկացբել վերմակի տակ՝ ձմռանը նման առաջարկը կարող է հատկապես գայթակղիչ թվալ։ Բայց ինչ կլինի մեր օրգանիզմի հետ, եթե 60 օրով զրկենք նրան ֆիզիկական ակտիվությունից։ Այս հարցի պատասխանը գտնելու համար մշակվել է նոր ուսումնասիրություն: 20 երիտասարդ և առողջ տղամարդիկ երկու ամիս անցկացրել են անկողնում, մինչ գիտնականների միջազգային խումբը հետևել է նրանց վիճակին: Մասնակիցների ոտքերը […]
21:30 26.02.2023
Հարավային Կրոտոնե քաղաքի մոտ նավաբեկության հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 58-ի: Այս մասին կիրակի հայտնել է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար ծառայություններին։ Ինչպես ճշտվում է, մարմինների մեծ մասը հայտնաբերվել է դեպքի վայրին հարող լողափերում։ Զոհերի թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ, այդ թվում՝ մեկ նորածին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 45 մարդ, ողջ […]
21:17 26.02.2023
Փետրվարի 26-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի 3-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 2004 թ․) […]
20:50 26.02.2023
Քրոնիկ հոգնածության սինդրոմը ախտորոշվում է միլիոնավոր մարդկանց մոտ ամբողջ աշխարհում, բայց դրա պատճառները դեռ պարզ չեն: COVID-19 համավարակի երեք տարվա ընթացքում մարդիկ սկսել են ավելի ու ավելի հաճախ դիմել բժիշկների՝ իրենց հիվանդությունից հետո ի հայտ եկած մշտական հոգնածության գանգատներով։ Շուտ հոգնելը, մկանային ցավերը, մոռացկոտությունը և շատերին արդեն ծանոթ «գլխում մշուշը» համախտանիշի հիմնական ախտանշաններն են, որն […]
20:20 26.02.2023
Ամերիկացի գիտնականները զգալի տարբերություններ են հայտնաբերել տղաների և աղջիկների ուղեղի կառուցվածքում նրանց մեծանալու ընթացքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հետազոտության անցկացմանը մասնակցել է 9-10 տարեկան 8,9 հազար երեխա։ Նրանց ծնողներին խնդրել են երեխաներին պարբերաբար բերել ՄՌՏ սարքով ուղեղի հետազոտության։ Գիտնականներին հետաքրքրում էր ուղեղում գորշ և սպիտակ նյութի կառուցվածքի փոփոխությունը, ինչպես նաև այդ փոփոխությունների՝ սեռով պայմանավորված տարբերությունները: […]
20:06 26.02.2023
Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն ստացած վեց քաղաքացիների ՀՀ անձնագրերի հանձման արարողություն` ՀՀ օրենսդրական նոր փոփոխությունների համաձայն։ Դեսպան Հրաչյա Փոլադյանը քաղաքացիներին ուղղված շնորհավորական խոսքում հույս հայտնեց, որ վերջիններս մոտ ապագայում կայցելեն Հայաստան՝ Հայրենիքի հետ իրենց կապն առավել ամրապնդելու նպատակով։
19:44 26.02.2023
Թուրքիայի տարածքում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 44 374-ի։ Այս մասին կիրակի հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է […]
19:30 26.02.2023
Ուժային մարզումները, հավասարակշռված սննդակարգը և D վիտամինը կօգնեն նվազեցնել տարիքային սարկոպենիայի (ծերացման ժամանակ մկանային զանգվածի կորուստ) վտանգը։ Այս մասին Gazeta.Ru-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, էնդոկրինոլոգ Յուլյա Օնուչինան։ «Տարիքային սարկոպենիան դրսևորվում է մկանային զանգվածի քանակի, ուժի և մկանային հյուսվածքի ֆունկցիայի նվազմամբ: Մարմինը թուլանում է, ձեռքերում և ոտքերում «ուժ չկա», դժվար է հավասարակշռություն պահպանել։ Հայտնի է, […]
19:12 26.02.2023
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ նվաճեցին։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հիանալի հանդես եկավ հենացատկի եզրափակչում և վաստակեց 15.133 միավոր՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում […]
18:56 26.02.2023
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է: Ստորև ներկայացնում ենք պարգևատրման հանդիսավոր արարողությունը և Արթուր Դավթյանի հաղթական մրցելույթը։