22:30 09.02.2022
Փետրվարի 8-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ֆլևոլանդ մարզի Ուրկ քաղաք, որը Նիդերլանդների ձկնարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է։ Քաղաքապետարանում դեսպանը հանդիպում ունեցավ Ուրկի քաղաքապետ Սես ֆան դեր Բոսի և քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քաղաքապետն իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց հայ ժողովրդի բազմադարյա պատմությանն ու մշակույթին, խոսեց քրիստոնեական արժեքների մասին, որով Ուրկ քաղաքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Նիդերլանդների […]
22:23 09.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
21:38 09.02.2022
Տաշիր քաղաքում նախորդ տարվա դեկտեմբեր ամսին հինգ բնակարանային գողություն ու գողության փորձ էր եղել: Ձեռագիրը նույնն էր: Տուն էին մտնում հիմնականում պատուհանով, գողանում բացառապես փող ու ոսկի։ Դեկտեմբերի 20-ին, օգտվելով այն հանգմանքից, որ տանտիրուհին դուռը բաց էր թողել, Ավետիսյան փողոցի մի տնից փող էին գողացել: Երեք օր անց Դպրոցականների փողոցի տներից մեկի պատուհանով ներս էին […]
21:26 09.02.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի շուրջ սկանդալը նոր թափ է ստացել այն բանից հետո, ինչ Mirror պարբերականը հրապարակել է լուսանկար կորոնավիրուսի լոքդաունի ժամանակ կառավարական կեցավայրում երեկույթից: Պարբերականի փոխանցմամբ՝ հրապարակված լուսանկարը, որում կառավարության երեք աշխատակիցներ են և հենց ինքը՝ Ջոնսոնը, արվել է 2020 թվականի դեկտեմբերին, երբ Լոնդոնում գործում էին կորոնավիրուսի դեմ խիստ սահմանափակումներ։ Այդ շրջանում արգելվում […]
21:18 09.02.2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ողջունել է փետրվարի 7-ին Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին։ Զախարովայի խոսքով՝ կարևոր է վերջնականապես լուծել հայ-արդբեջանական հարաբերություններում այդ խնդրահարույց հարցը, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ։ «Կարևոր է ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ «բոլորը […]
21:09 09.02.2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի հասցեին թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությանը: «Նա ( Լուկաշենկոն) չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և անվտանգության, տնտեսության ու այլ ոլորտներում միավորումների մասին»,- նշել է Զախարովան: […]
20:37 09.02.2022
Կորոնավիրուսով հոսպիտալացված Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկունմիացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին, հաղորդել է Ura.ru-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Քովիդով վարակված Վլադիմիր Ժիրինովսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին»,- ասված է հաղորդագրության մեջ: Պատգամավորի վիճակի մասին այլ մանրամասներ պորտալի զրուցակիցը չի հայտնել: РБК-ի աղբյուրն իր հերթին հայտարարել է, որ քաղաքական գործչի վիճակը ծայրահեղ ծանր է։ […]
20:23 09.02.2022
Կոպեռնիկուսի Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի կլիմայի փոփոխության ծառայությունն ազդարարեց դիտարկումների պատմության ընթացքում գրանցված 6-րդ ամենատաք հունվարի մասին։ Այս մասին փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Եվրոպայում դիտվել են ջերմաստիճանի մեծ տատանումներ․Գերմանիայում, արևելյան Եվրոպայում և Սկանդինավիայում ջերմաստիաճանի ցուցանիշը միջինից բարձր էր (Օսլոյում և Նորվեգիայում հունվարյան ջերմաստիճանի ռեկորդը կազմել է 12,5°C)։ Միջինից ցուրտ ջերմաստիճան գրանցվել է […]
20:09 09.02.2022
Փետրվարի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:00 09.02.2022
Փետրվարի 9-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին եկել Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք օրը սկսել են նիստերի դահլիճի օթյակից հետևելով խորհրդարանի աշխատանքներին: Հյուրերի հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը և Նարեկ Բաբայանը: Նարեկ Բաբայանն աշակերտներին ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, իսկ Մերի Գալստյանը՝ խորհրդարանի գործունեությունն ու նրա դերը […]
16:58 09.02.2022
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն […]
16:55 09.02.2022
«ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի փետրվարի 9-ի հերթական նիստերում: Նախագիծը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա պարզաբանել է, որ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել առկա անհամապատասխանությունները՝ հաշվի առնելով միջազգային զարգացումների փորձը: Ակնկալվում է, որ նախագիծը կնպաստի տրանսֆերային գնագոյացման կարգավորումների համապատասխանեցմանը […]
16:53 09.02.2022
Ազգային ժողովը փետրվարի 9-ին քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է հաստատել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը: Զեկուցողն ընդգծել է, որ հաշվետվությունն ընդգրկում է 2020 […]
16:52 09.02.2022
Հայաստանի կառավարությունը նախատեսում է պահեստազորայինների նոր վարժական հավաքներ անցկացնել 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում: Նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական […]
16:50 09.02.2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ «Այսօրվա […]
16:47 09.02.2022
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է քննել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ անհատական բողոքներն ընդդեմ Ռուսաստանի, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտնում է, որ ընդհանուր առմամբ 53 բողոք է ուղարկվել Ստրասբուրգ՝ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտման վերաբերյալ։ «Դատարանի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը մինչև 2022 թվականի մայիսի […]
16:43 09.02.2022
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելու օրվանից անցել է շուրջ երկու տարի, և այժմ, ավելի քան երբևէ, լիահույս եմ երկու երկրների հարաբերությունների ավելի լավ ապագայի հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովին այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Հարգելի դեսպաններ, հարգելի գործընկերներ, հարգելի գիտնականներ, […]
16:42 09.02.2022
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը փետրվարի 8-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին՝ առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով։ Ողջունելով հյուրերին՝ Արշակ Ասլանյանը կարևորել է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում հայ-լիտվական համագործակցությունը, բազմակողմ համագործակցության ընթացիկ համատեղ ծրագրերի իրականացումը, լավագույն փորձի տեղայնացման միջոցով` բիզնես միջավայրի զարգացման ապահովումը, գործարար կապերի ստեղծումն ու […]
16:39 09.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ (փետրվարի 19-ի) 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար հայտարարում է մրցույթ: Մրցույթի նպատակն է բարձր դասարանների աշակերտների շրջանում խրախուսել ընթերցանությունը, հանրահռչակել հայ և համաշխարհային գրողներին, նրանց ստեղծագործությունները, հետաքրքրություն սերմանել գրքի ու գրականության նկատմամբ: Մրցույթի պայմաններն են. Փետրվարի 10-19-ը՝ յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ […]
16:36 09.02.2022
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2020թ. հոկտեմբեր ամսում անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, Հադրութի շրջանի Դրախտիկ համայնքի բնակչուհի Ա. Մ.-ին պատկանող 4 հատ ոսկե մատանին, 1 հատ ոսկե ժամացույցը, 9.000 ՀՀ դրամ գումարը վերջինիս փոխանցելու նպատակով Ա. Դ.-ից ստանալու և դրանք հափշտակելու արդյունքում Ա. Մ.-ին ընդհանուր […]
16:33 09.02.2022
Դեսպան Սոս Ավետիսյանն այսօր հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին ու խորհրդարանական համագործակցությանը։ Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Կոնգրեսի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականությունը և ընդգծել միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորությունն այս կապակցությամբ։ Կողմերը համակարծիք են եղել են, որ տարածաշրջանում […]