TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

16:30 09.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

̰
Դպրոցներում ու մանկապարտեզներում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք

16:25 09.02.2022

Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում, վերջին տվյալներով, երեխաների ու աշխատակիցների շրջանում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք: Հիմնական դեպքերը գրանցվել են Երևանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ շատ դպրոցներ, ունենալով 10 տոկոս և ավելի կորոնավիրուսի դեպքեր, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

16:23 09.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Արցախում ընկերություններից մեկին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս․ հարուցվել է քրգործ

16:22 09.02.2022

ԱՀ ՆԳՆ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր Գ. Եղյանը վերանայելով «Շեն Արցախ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Ն. Մ.-ի հաղորդման հիման վրա հավաքագրված նյութերը՝ պարզել է, որ 2021 թվականի մայիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, «Շեն Արցախ» ՍՊ ընկերության կողմից՝ «Գարանտ Ավտո» ՍՊ […]

̰
ԱՀ նախագահը հրամանագիր է ստորագրել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին

16:18 09.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր՝ հանրապետության նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համաձայն հրամանագրի՝ -աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը վերանվանվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, -էկոնոմիկայի և […]

̰
ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել Երևանի աղբահանության հիմնարկում. տնօրենն ու տեղակալը ձերբակալվել են

16:16 09.02.2022

ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ է մտել ստուգումներ իրականացնելու: Հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու իր տեղակալ Կարեն Թորոսյանին ձերբակալել են։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են, որ իսկապես ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել իրենց հիմնարկում: Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն էլ «Հայկական ժամանակ»-ին […]

̰
Պուտինը հնարավոր է փետրվարի 14-ին այցելի Թուրքիա

16:12 09.02.2022

Թուրքիայում ակնկալում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը երկիր, այնուամենայնիվ, տեղի կունենա փետրվարին, հնարավոր է, 14-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի հստակ ժամկետներ դեռևս չկան, սակայն հեռանկարում նման այց կա: «Ամսաթիվը կհրապարակվի առաջիկա օրերին, հնարավոր է […]

̰
Տարրական դասարանների բոլոր աշակերտները պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար կապահովվեն դասագրքերով

16:09 09.02.2022

Խորհրդարանը փետրվարի 9-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է, որ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար պետք է ապահովի տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով: Հեղինակը տեղեկացրել է, որ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

16:05 09.02.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Մտքեր են փոխանակվել կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների […]

̰
Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել

16:00 09.02.2022

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հրաժարական է տվել, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Թուրնավային էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնում կփոխարինի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության ներկայիս նախարար Լևան Դավիթաշվիլին։ Նաթիա Թուրնավան չի մանրամասնել, թե որտեղ է շարունակելու իր գործունեությունը. «Ուզում եմ փոխել ոլորտը, ուժերս փորձել այլ ոլորտում։ Ես մնում եմ իմ թիմի […]

̰
Առաջարկվում է երկարաձգել գազաբալոնային համակարգերի վկայագրման ժամկետը

15:57 09.02.2022

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին: Կառավարությունն օրենքների նախագծերի փաթեթը համարել է անհետաձգելի, և այն խորհրդարանը քննարկում է 24-ժամյա ռեժիմով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել […]

̰
Հստակեցվել է ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացը

15:52 09.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկման երկար փուլ է անցել, եղել են ինչպես աշխատանքային քննարկումներ, այնպես էլ անցկացվել են խորհրդարանական լսումներ: Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ առաջին […]

̰
̰
Իրանը ներկայացրել է նոր հրթիռ՝ խոցման 1450 կիլոմետր հեռահարությամբ. IRIB

15:40 09.02.2022

Իրանի զինված ուժերը ներկայացրել են ռազմավարական նշանակության «Խայբար շեկան» նոր հրթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտնում է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Հրթիռն աշխատում է պինդ վառելիքով և ունակ է թիրախները խոցելու մինչև 1450 կիլոմետր հեռավորության վրա: Նշվում է, որ վայրէջքի փուլում այն բավականաչափ դարձունակություն ունի հակահրթիռային վահանի շրջանցման համար, իսկ նոր կառուցվածքը […]

̰
Գնահատելով աշխարհահռչակ օպերային երգչուհու ներուժը. Վ. Դումանյանն ընդունել է Հ. Պապյանին

15:36 09.02.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ այստեղ՝ հայրենիքում: Ի թիվս մեր բազմաթիվ հայրենակիցների՝ ես ևս Ձեր արվեստի երկրպագուն եմ և շատ բարձր եմ գնահատում ոչ միայն Ձեր մշակութային գործունեությունը, այլև Ձեզ՝ որպես ակտիվ քաղաքացու, […]

̰
Ժիրինովսկին հոսպիտալացվել է

15:29 09.02.2022

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Մոսկվայում՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելու պատճառով: Այս մասին հայտնում է Ura.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հաստատել է, որ քաղաքական գործիչը գտնվում է կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, սակայն ախտորոշումը նա չի ճշտել: Ընդ որում, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Ժիրինովսկու հոսպիտալացման մասին լուրերը ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում։ […]

̰
Անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Լոռու մարզային փուլը

15:24 09.02.2022

Վանաձորի «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի մարզադահլիճում անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Լոռու մարզային փուլը՝ 4 տարիքային խմբերում (2 կանանց և 2 տղամարդկանց): Մրցումների 4 տարիքային խմբերում հայտավորվել էին 40-ից ավելի մասնակիցներ՝ մարզի տարածաշրջաններից: Թեժ ու դրամատիկ պայքարից հետո ի վերջո մրցանակակիրներ դարձան․ 40 տարեկանից բարձր տղամարդիկ․ 1. Լալազարյան Սարգիս, 2. Նասիբյան Համլետ, 3. […]

̰
Շարժական մամոգրաֆը Ալավերդի քաղաքում է

15:13 09.02.2022

Շարժական մամոգրաֆը հասավ Ալավերդի քաղաք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Փետրվարի 9-ից սկսած Ալավերդու բժշկական կենտրոնում և Թումանյանի տարածաշրջանի 8 բուժհաստատություններում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն:

̰
Ադրբեջանում սահմանափակում են լրագրողների գործունեությունը. Ալիևը նոր օրենք է ստորագրել

15:06 09.02.2022

Ադրբեջանի նախագահը ստորագրել է օրենք, որը, փորձագետների կարծիքով, մեծապես կբարդացնի երկրում մնացած լրագրողների կյանքը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ն: Այժմ լրագրողները պարտավոր են գրանցվել մեկ գրանցամատյանում, նշել իրենց տվյալները և չեն կարող ֆինանսավորում ստանալ արտասահմանից: Լրատվամիջոցների մասին նոր օրենքի համաձայն՝ Ադրբեջանում պետք է ստեղծվի զանգվածային լրատվության միջոցների միասնական ռեգիստր։ Որոշ հոդվածների […]

̰
SHANTNEWS

15:00 09.02.2022

̰
2021թ. Լոռու մարզում ապօրինի անտառահատումները և պատճառված վնասները նվազել են

14:55 09.02.2022

Ապօրինի ծառահատումների դեմ Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների կողմից տարվող հետևողական պայքարը 2021թ.-ին ապահովել է դրական արդյունքներ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, հիշյալ ժամանակահատվածում ապօրինի ծառահատման հատկանիշներով մարզում իրավասու մարմինների կողմից հարուցվել է 130 քրեական գործ, իսկ 29 քրեական գործ՝ 31 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը մոտ 10 %-ով […]

̰
Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ ներկայացնել

14:49 09.02.2022

Փետրվարի 9-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նա պարզաբանել է, որ նախագծի հիմնական նպատակը պայմանավորված է Հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերի կանոնակարգման և հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 44-րդ հոդվածի […]

̰
Կորոնավիրուսի նոր դեպքերի 437 տոկոսով աճ. համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ

14:44 09.02.2022

Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, առկա է կորոնավիրուսի նոր դեպքերի աճ 437 տոկոսով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ օրվա կտրվածքով կատարված թեստերի կառուցվածքում դրական պատասխանների մասնաբաժինը կազմում է 38.5 տոկոս, այնինչ […]

̰
Ե՞րբ է դադարեցվում քաղաքացու կենսաթոշակի վճարումը և ո՞ր դեպքերում է վերսկսվում

14:39 09.02.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքացու՝ կենսաթոշակի վճարումը դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում, որոնք ներկայացվում են ստորև. • Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու դեպքում, եթե քաղաքացին չի ստորագրել ՀՀ-ում լինելու մասին հայտարարությունը: (Հիշեցնենք, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ կամ […]

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

14:34 09.02.2022

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 8-ին բաժին է ներկայացել 32-ամյա Պողոս Պ.-ն, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում […]

̰
Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում երգել է Ուկրաինայի օրհներգը

14:29 09.02.2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չորեքշաբթի օրը Թբիլիսիում կայացած դատական նիստի ժամանակ իր ելույթի ավարտին երգել է Ուկրաինայի օրհներգը, դատավարության կադրերը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները: Սաակաշվիլին արդեն երկրորդ անգամ է դատարան ներկայացել Ուկրաինայի դրոշի գույներով շապիկով։ Թբիլիսիի քաղաքային դատարանը չորեքշաբթի շարունակել է պետական միջոցների վատնման գործով դատաքննությունը, որում ներգրավված է Սաակաշվիլին։ Դատական նիստը աղմկոտ է […]

̰
Ուսման հրավեր Կիպրոսի համալսարանում սովորելու համար

14:23 09.02.2022

Կիպրոսի համալսարանը հայտարարել է հունարեն ուսուցմամբ բակալավրիատի ծրագրի և կրթաթոշակների մասին: Համալսարանն օտարերկրացի ուսանողներին տրամադրում է 13 կրթաթոշակային տեղ: Կրթաթոշակները նախատեսված են ոչ ԵՄ քաղաքացիների համար և կազմում են ուսման վարձի 50 տոկոսը՝ 4 տարիների համար: Թեկնածուները պետք է ունենան հունարենի իմացությունը հավաստող վկայական կամ մինչև ուսումնառությունն անցնեն հունարենի մեկամյա դասընթաց: Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը՝ […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

14:18 09.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 12։40-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
ԵՄ-ն այլընտրանք է փնտրում ռուսական գազին. արդյո՞ք դա կլինի ադրբեջանական գազը

14:06 09.02.2022

Թուրքական մամուլն անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) գազի որոնումներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ ԵՄ-ն շարունակում է այլընտրանք փնտրել ռուսական գազին: ԵՄ պաշտոնյաները փորձում են արտակարգ իրավիճակների պլաններ պատրաստել Ռուսաստանի կողմից գազի հնարավոր կրճատումների դեպքում։ Այդ նպատակով Ադրբեջան է այցելել Եվրամիության էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ԵՄ պաշտոնյա Սիմսոնը հայտարարել է, որ իրենք դիտարկում են […]

̰
Արցախում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների վճարման գործընթացները

14:00 09.02.2022

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների վճարման գործընթացները: Կենսաթոշակների կանխիկ եղանակով վճարումը կիրականացվի մինչև փետրվարի 21-ը:

̰
BACK_TO_TOP