TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

22:00 27.01.2022

̰
ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսի

21:55 27.01.2022

2022 թվականի հունվարի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը, ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԱՄՆ դեսպանության քաղաքական […]

̰
Հայտարարվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման միջազգային բաց մրցույթ

21:40 27.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ։ Մրցույթը հայտարարվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Ծառայությունները պետք է մատուցվեն […]

̰
̰
Հաստատվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

16:00 27.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝ […]

̰
ԱՄՆ-ի և Լեհաստանի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանին ստեղծված իրադրությունը

15:57 27.01.2022

ԱՄՆ-ի և Լեհաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Մարիուշ Բլաշչակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Պենտագոնը: «Ղեկավարներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև՝ հաստատուն հավատարմությունը Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական ներուժի մեծացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նրանում նշվում է, որ […]

̰
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ է ժամանել Հունաստանի խորհրդարանի փորձագիտական խումբը

15:56 27.01.2022

Հունվարի 25-27-ը «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովում աշխատանքային հանդիպումներ և սեմինարներ անցկացնելու նպատակով Երևան էր ժամանել Հունաստանի խորհրդարանի՝ փորձագետներից կազմված պատվիրակությունը: Պատվիրակության անդամներին Ազգային ժողովում հանդիպել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԱԺ […]

̰
Մշտադիտարկվել է ավելի քան 149 տրանսպորտային միջոց․ հայտնաբերվել են խախտումներ

15:54 27.01.2022

Հունվարի 24-27-ն ընկած ժամանակահատվածում ՏՄ-ի կողմից դիտարկվել են մայրաքաղաքի Կենտրոն, Շենգավիթ, Ավան և Նոր-Նորք վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող ավելի քան 149 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել են COVID-19 հակահամաճարակային կանոնների խախտման ընդհանուր 10 դեպք, տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը։

̰
«Անա» արևադարձային փոթորիկը 70 մարդու մահվան պատճառ է դարձել Աֆրիկայի հարավ-արևելքում

15:44 27.01.2022

Վերջին վեց օրում մինչև 70-ի է հասել զոհվածների թիվը Մադագասկարում, Մոզամբիկում և Մալավիում այն ավերածությունների, հեղեղումների և սողանքների հետևանքով, որոնց պատճառն «Անա» արևադարձային փոթորիկն է: Մադագասկար կղզի-պետությունում զոհվել է 41 մարդ, Մոզամբիկում՝ 18, Մալավիում՝ 11 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 51 զոհվածների մասին այդ երեք երկրներում: Մի քանի հարյուր մարդ վնասվածքներ է ստացել, քանդվել են […]

̰
Հայաստանից Իրան պատվիրակություն կգործուղվի

15:41 27.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ը Իրանի Իսլամական Հանրապետություն պատվիրակություն գործուղելու մասին։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի […]

̰
Հայտնի է հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

15:40 27.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝ 1. Հաստատել […]

̰
ԵՊՀ կենսաբանները կուսումնասիրեն ուռուցքի աճը արգելակող հակաուռուցքային դեղամիջոցների շարքին պատկանող միացություններ

15:37 27.01.2022

ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման: Ծրագրի ղեկավար, լաբորատորիայի գիտաշխատող Անուշ Ասատրյանը պատմեց, որ քաղցկեղի բուժման ընթացքում լայնորեն կիրառվում է բլեոմիցին-ցիսպլատին համակցված կամ մուլտի-ագենտային քիմեոթերապիան, ինչը թույլ է տալիս նվազեցնել կիրառվող նյութերի կուտակումն առողջ […]

̰
̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:26 27.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, […]

̰
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի նաև Հայաստանի թեման

15:21 27.01.2022

Հունվարի 27-ի երեկոյան տեղի կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված են Հայաստանին, Իսրայելին, Սիրիային, Իրաքին և ռուս-ուկրաինական զարգացումների վերաբերող հարցեր, փոխանցում է Ermenihaber-ը։ Անվտանգության խորհրդի նիստն անցկացվելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Ինչպես հաղորդվում է, նիստում քննարկվելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Բացի դրանից՝ օրակարգային հարցերից են նաև Ուկրաինայի և […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին

15:18 27.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելին և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գրասենյակների համար պատասխանատու Յան Ֆիլիպ Վյոլբերնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը բարձր […]

̰
Մեկնարկել են «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը

15:13 27.01.2022

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկել են ավանդական «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը, որին հայաստանյան 15 բուհի շուրջ 300 դասախոս և աշխատակից է մասնակցում: Խաղերի ծրագրում ներառված է 7 մարզաձև՝ արագ շախմատ, հրաձգություն, բադմինտոն, սեղանի թենիս, ուժային եռամարտ, պարանի ձգում և վոլեյբոլ: Հունվարի 25-ին ՀՊՏՀ-ի մարզադահլիճում դասախոսներն իրենց ուժերն են չափել ուժային եռամարտի առաջնությունում։ Անհատական […]

̰
Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ

15:11 27.01.2022

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից հունվարի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

̰
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին կտրամադրվի 1մլն 719 հազար 200 ԱՄՆ դոլար դրամաշնորհ

15:10 27.01.2022

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 1մլն 719 հազար 200 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Ծրագրի […]

̰
SHANTNEWS

14:59 27.01.2022

̰
65+ քաղաքացիների պատվաստումը կազմում է 18-19 տոկոս, ինչը մտահոգիչ է. Ավանեսյան

14:55 27.01.2022

Անհրաժեշտ է բարձրացնել 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների ընդգրկվածությունը. կառավարության նիստում անդրադարձ է կատարվել համաճարակային իրավիճակին Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանում համաճարակային իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում նկատվում է «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ: «Մենք երեկ գրանցել ենք 2556 նոր դեպք, իրականացվել է […]

̰
Աշխատանքներ կիրականացվեն 11 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ

14:44 27.01.2022

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայումս առկա շենքերի շինությունների քանդման գործընթացն իրականացնելու անհրաժեշտությամբ։ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացման փուլում գտնվող ծրագրի շրջանակում առաջնահերթ կարգով կառուցվում և վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցական շենքերը։ Ներկայումս նախատեսվում է […]

̰
Հաստատվել է ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը

14:42 27.01.2022

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 80-90 տոկոսն օգտագործվում է 20 տարուց ավելի և անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում 2017 թ. ապրիլ ամսից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում թվով 1186 լիզինգառուի տրամադրվել […]

̰
Հայ կաթողիկե եպիսկոպոսների տարեկան սինոդը կանցկացվի փետրվարին

14:35 27.01.2022

2022 թվականի փետրվարի 4-12-ը, Հռոմի՝ քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում կգումարվի Հայ կաթողիկե եպիսկոպոսաց սինոդը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Սինոդի բացումը կազդարարվի Սուրբ պատարագով ուրբաթ օրը՝ փետրվարի 4-ին՝ առավոտյան ժամը 7:30-ին: Հայ կաթողիկե առաջնորդությունից տեղեկացնում են, որ սինոդական նիստերի օրակարգը հիմնականում կընդգրկի Հայ կաթողիկե եկեղեցու ընդհանուր կացության արժևորումն ու կարիքների ուսումնասիրությունը, ինչպես նաև թեմական հարցերն ու […]

̰
Մշակող արդյունաբերության տնտեսավարողների համար կստեղծվի մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն

14:31 27.01.2022

Մշակող արդյունաբերության փոքր ու միջին ձեռնարկությունների նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև անհրաժեշտ հումքային բազայի ստեղծման և զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում։ Հիմնավորման համաձայն՝ գործող ընկերություններից շատերը աշխատում են հնամաշ, ցածր արտադրողականություն ունեցող և էներգատար հաստոցներով, մինչդեռ կառավարության ծրագրով ամրագրվել է աշխատանքի արտադրողականության բարձրացման զգալիորեն ավելի բարձր թիրախային ցուցանիշ։ Ներկայումս […]

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

14:25 27.01.2022

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունվարի 26-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կողմերն ընդգծել են, որ Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԶԾ համագործակցությունն ունի երկար տարիների փորձ և ՀՀ ՊԵԿ-ը մշտապես բարձր է գնահատել այդ համագործակցությունը, որն արտահայտվում է ՄԱԶԾ կողմից տարբեր […]

̰
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերում

14:20 27.01.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի գումարը սահմանել 3-15 մլն դրամ (բոլոր նպատակային ուղղությունների համար): Առաջարկվում է սահմանել վարկի տրամադրման […]

̰
Դիլիջանի ոստիկաններն ապօրինի հրացան ու թմրանյութ են հայտնաբերել

14:02 27.01.2022

Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շամախյան փողոցի 26-ամյա մի բնակիչ իր վագոն-տնակում ապօրինի զենք-ռազմամթերք և թմրանյութ է պահում: Հունվարի 25-ին տնակի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածներ՝ ընդհանուր 97 գրամից ավելի և մոտ 300 գրամ կանեփի չորացված զանգվածներ։ Կից անասնաֆերմայի տանիքից ոստիկանները հայտնաբերեցին նաև երկփողանի հրացան՝ պատյանում 2 դանակ, […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

13:53 27.01.2022

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը․ «Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝ դադարած […]

̰
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին

13:48 27.01.2022

Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, որը մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված փոխհարաբերությունները շարունակական են լինելու երկու երկրների […]

̰
BACK_TO_TOP