13:46 27.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշել է, որ թեստի պատասխանը բացասական է: «Արցախում պահպանվում են համաճարակով պայմանավորված սահմանափակումները և նախագահի բոլոր հանդիպումները և այցերը տեղի են ունենում հակահամաճարակային սահմանափակումների կանոններին համապատասխան»,- ասել է Լուսինե Ավանեսյանը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ […]
13:43 27.01.2022
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, ինչպես նաև «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը հունվարի 28-ին կաշխատեն առավոտյան 10։00-ից մինչև երեկոյան 18։00-ն։ ՀՀ ԶՈւ ծառայողների համար մուտքն անվճար է։
13:33 27.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, […]
13:19 27.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
00:15 27.01.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Թուրքիա, սպասում է Կրեմլի պատասխանին։ «Մենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել ենք Թուրքիա, սպասում ենք պատասխանի», – ասել է Էրդողանը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
23:55 26.01.2022
Ստեփանավանի քրեական հետախույզները հունվարի 24-ի երեկոյան Կուրթան գյուղի վերջնամասում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման ենթարկեցին Վանաձորի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան: Մոտ 4 խմ բոխի և կաղնի տեսակի փայտանյութի ձեռքբերման համար վարորդն ու ուղևորը համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ժամեր անց, գիշերվա երեքին մոտ, […]
23:54 26.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար (կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
23:46 26.01.2022
Հունվարի 26-ին Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելի հետ: Արձանագրելով, որ 2022 թվականին լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ կողմերը գոհունակություն են հայտնել անցած երեք տասնամյակի ընթացքում երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը և Քսավիե Բետելն անդրադարձել են […]
23:40 26.01.2022
Փարիզում ավարտվել են նորմանդական ձևաչափի առաջնորդների քաղաքական խորհրդականների (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել են Ֆրանսիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում: Ելիսեյան պալատում տեղի ունեցած բոլոր չորս երկրների ներկայացուցիչների ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին առերես հանդիպումը տևել է 8,5 ժամ: Սպասվում է, որ ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը մամուլի ասուլիսի […]
23:35 26.01.2022
Հունվարի 24-ից 26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 8 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 24 […]
23:28 26.01.2022
Մայրաքաղաքի Այգեձորի փողոցը ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում է: Հունվարի լույս 19-ի գիշերն այստեղ բնակարանային գողության փորձի երկու դեպք արձանագրվեց։ Ժամը 4.20-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդում էր ստացվել, որ Այգեձորի 1-ին նրբանցքի բազմաբնակարան շենքի մի բնակիչ զանգել է 1-02 և հայտնել, որ շքամուտքից տարօրինակ ձայն է լսվում: Մոտ մեկուկես ժամ անց օպերատիվ կառավարման […]
23:10 26.01.2022
Հանրապետության տարածքում հունվարի 28-ի, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը և երեկոյան ժամերին, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 30-31-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի […]
22:39 26.01.2022
Հունվարի 19-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն Էրեբունու փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին 3 անձի՝ «Մերսեդեսով» հանդերձ։ Բերման ենթարկվածներից մեկը մեքենայից ոստիկաններին ներկայացրեց 5 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու ատրճանակ՝ նախնական տվյալներով՝ գազային: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։
22:25 26.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար (կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
22:08 26.01.2022
Հունվարի 26-ին` ժամը 15:36-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (27 քմ) և հարակից շինությունում (մոտ 90 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]
21:48 26.01.2022
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Գորիսի նստավայրում հունվարի 26-ին որոշում է կայացրել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դատարանի որոշմամբ՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման փոխարեն կիրառվել է չհեռանալու մասին ստորագրություն և 2 մլն դրամ գրավ։
21:32 26.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված քաղաքաշինության ոլորտում իրականացվող ծրագրերին և աշխատանքներին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, 2021 թվականին կատարված և 2022 թվականի համար նախանշված աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ «Երկրի ղեկավարը, հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում […]
21:11 26.01.2022
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Վրաստանի արդարադատության նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ հրավերի համար։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպման ընթացքում քննարկել են դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, Վրաստանում […]
21:02 26.01.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գործընկերոջը խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա առթիվ: Գործընկերները քննարկել են հայ-վրացական խորհրդարանական դիվանագիտության օրակարգին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել:
20:51 26.01.2022
Հունվարի 21-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում գողության մասին հաղորդում ստացվեց։ Նուբարաշենի 8-րդ փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մի մեքենայի ձայնարկիչը գողացել էին։ Բաժանմունքից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայատերը մեքենայի դռները բաց էր թողել, ձայնարկիչը գողացած անձն էլ օգտվել էր դրանից։ Գողությունը բացահայտելու ուղղությամբ Նուբարաշենի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները արդյունք տվեցին դեպքից 2 […]
20:31 26.01.2022
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում այսօր երկրորդ մրցումային օրն էր: Իրենց մենամարտերն են անցկացրել 51, 60, 67 և գերծանր քաշային բռնցքամարտիկները: 51 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ է տոնել գյումրեցի Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշային կարգում Արթուր Շախպազյանը հաղթել է Համլետ Մնացականյանին, իսկ Արթուր Սահակյանը՝ Ալիկ Վարդանյանին: Մրցակցի չներկայանալու պատճառով հաղթանակ է շնորհվել նաև Նարեկ Մկրտչյանին: 67 […]
20:24 26.01.2022
«Twitter»-ը 2021-ի հունվար-հունիս ամիսներին տարբեր երկրների կառավարությունների կողմից բովանդակության հեռացման հարցումների վերաբերյալ տվյալներ է հրապարակել, փոխանցում է ermenihaber-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ նշված ժամանակահատվածում օրինական հարցումների գծով դիմումների ռեկորդային աճ է գրանցվել, և որ այս պահանջով դիմած երկրների ցանկում Թուրքիան առաջին հնգյակում է տեղ զբաղեցնում: Ըստ հիշյալ զեկույցի՝ վերջին 6 ամսում տարբեր երկրների կառավարությունների […]
20:15 26.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) և Արագածի (Ռյա Թազա հատված՝ ասֆալտբետոնե ծածկը բաց է) տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում […]
20:07 26.01.2022
Տեսչական մարմինները և ոստիկանությունը ևս մեկ անգամ զգուշացնում են. Փակ տարածքներում դիմակ կրելու կանոնը պարտադիր է: Խնդրում ենք հետևել սահմանված բոլոր կանոններին: Խստացված ստուգայցերը շարունակվելու են, սահմանված կանոնների խախտման բոլոր դեպքերում կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ:
17:00 26.01.2022
Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Արարատ Միրզոյանը և Ֆերնան Էտգենը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում։ Կողմերն ընդգծել են Հայաստանի […]
16:55 26.01.2022
Թուրքիայում «MetroPOLL» սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվող ընկերությունը հարցում է իրականացրել հանրության շրջանում՝ պարզելու, թե ովքեր են ցանկանում ապրել կամ սովորել արտերկրում։ Հարցվածների 53 տոկոսը հայտնել է, որ կողմ է արտասահման մեկնելուն, իսկ 45 տոկոսը՝ դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում ազգային արժույթի՝ թուրքական լիրայի՝ դոլարի և եվրոյի նկատմամբ զգալի արժեզրկումը և աճող […]
16:51 26.01.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների (ՃՃՇ) հետ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կատարման ընթացքը, առկա խնդիրները, արձանագրված թերություններն ու բացթողումները, սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումները: Նախարարի կողմից […]