TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Թուրքիան ստիպված է Եթովպիայում իր դեսպանատունը տեղափոխել Քենիա

21:21 19.01.2022

Թուրքիան, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է եղել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում գտնվող իր դեսպանության աշխատանքները շարունակել հարևան Քենիայից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ սրա պատճառն այն է, որ Թուրքիայի վաճառած անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) օգնել են Եթովպիայի կառավարական բանակին հաջող մարտեր մղել այդ երկրի Տիգրեյ շրջանում բազավորված «Տիգրեյի Ժողովրդական ազատագրական ճակատի» ապստամբների դեմ: […]

̰
Ձյուն, բուք և մերկասառույց․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին

21:12 19.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Շիրակի մարզում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, […]

̰
Թուրքիայի հարավում տեղի են ունեցել վերջին կես դարի ընթացքում ամենահզոր ձյան տեղումները

21:03 19.01.2022

Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս մասին հայտնում է Milliyet-ը։ Հաղորդվում է, որ դրանք վերջին 54 տարվա ընթացքում տարածաշրջանում ամենահզոր ձյան տեղումներն են: Գազիանթեփ նահանգի տարբեր շրջաններում ձյան ծածկի հաստությունը հասել է 1 մետրի։ #Gaziantep #kar #yeditepe pic.twitter.com/clCWn4Fha4 — regaip Karademir (@Regaip2327) January 18, 2022 Ձյան տեղումների պատճառով […]

̰
̰
Հրանտ Դինքին արդարություն ենք պարտական․ Փայլան

20:42 19.01.2022

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը«Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել։ «15 տարի անցավ։ Հրանտ Դինքին արդարություն ենք պարտական»,- գրել է Փայլանը։ Հիշեցնենք, որ սյսօր Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագրի սպանության 15-րդ տարելիցն է: 2007 թ.-ի հունվարի 19-ին՝ ժամը […]

̰
Բիլ Գեյթսը նախազգուշացրել է կորոնավիրուսից սարսափելի համաճարակների մասին

20:33 19.01.2022

Microsoft ընկերության հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը նախազգուշացնում է պանդեմիաների մասին, որոնք կարող են կորոնավիրուսից շատ ավելի վատ լինել, և կոչ է անում կառավարություններին միլիարդավոր դոլարներ հատկացնել հաջորդ գլոբալ բռնկման դեմ պայքարելու համար, հաղորդում է Financial Times թերթը: «Բարերարն ասաց, որ թեև կորոնավիրուսի օմիկրոն և դելտա շտամները երբևէ տեսած ամենափոխանցելի վիրուսներից են, աշխարհը կարող է ստիպված […]

̰
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

20:18 19.01.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, իր խոսքում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի միավորում, և այդ իմաստով շատ կարևոր է, որ խորհրդարանական ուժերի […]

̰
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին

20:15 19.01.2022

Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուին այսօր՝ ս.թ. հունվարի 19-ին, հանձնել է իր հավատարմագրերը: Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հունաստանի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Ընդգծելով Հայաստանի ու Հունաստանի ավանդական բարեկամական հարաբերություններն ու […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

20:09 19.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արմավիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը […]

̰
Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի տարածքում հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու ինքնախոստովանություն. ԱՀ ՄԻՊ-ը՝ Ալիևի հայտարարությունների մասին

16:59 19.01.2022

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը դժգոհություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորակազմը խոչընդոտներ է հարուցում Արցախի տարածքից հայերի արտահոսքի համար և տարբեր միջոցներով անում է այնպես, որ հայերը մնան Արցախում։ Խաղաղապահների կողմից Արցախում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ ներդրվող ջանքերը դժգոհություն են հարուցում ադրբեջանական իշխանությունների համար։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ […]

̰
Մենք շարունակելու ենք պահանջատեր լինել հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման հարցում. Արցախի ՄԻՊ

16:58 19.01.2022

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «32 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Մեկ շաբաթ տևած վայրագությունների ընթացքում սպանվել են հարյուրավոր հայեր, ունեզրկվել և խոշտանգման են […]

̰
Շարունակվում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելությունը

16:54 19.01.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ ՀՖՖ մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետև դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը […]

̰
Արցախում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացները

16:53 19.01.2022

Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացները: Կանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումը կիրականացվի մինչև հունվարի 25-ը, իսկ նպաստների վճարման վերջնաժամկետը հունվարի 27-ն է:

̰
ՌԴ ռազմածովային նավատորմի ևս երեք մեծ դեսանտային նավեր Բալթիկ ծովից անցել են Հյուսիսային ծով

16:50 19.01.2022

Ռուսաստանի երեք մեծ դեսանտային նավերից (ՄԴՆ) բաղկացած ևս մեկ խումբ, անցնելով Մեծ Բելտ նեղուցը, Բալթիկ ծովից անցել է Հյուսիսային ծով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է Dagens Nyheter հրատարակությանը: Շվեդիայի զինված ուժերի մամուլի քարտուղար Յոնաս Օլսոնի խոսքերով՝ նավերը նեղուցով անցել են հունվարի 18-ին: «Դրանք դուրս են եկել ցերեկը՝ անցնելով […]

̰
ՀԾԿՀ-ն գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտն ընդունել է ուսումնասիրության

16:49 19.01.2022

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է ուսումնասիրության «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է նաև հայտով ներկայացված փաստաթղթերը, որոնք ներկայացնում ենք ստորև. Գրություն և դիմում Հայտարարություն Բաշխվող բնական գազի կանխատեսվող հաշվեկշիռ Բնական գազի բաշխման սակագնի հաշվարկ […]

̰
Շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

16:43 19.01.2022

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Երեկ՝ հունվարի 18-ին, տղամարդկանց մրցաշարում հանգստյան օր էր, իսկ կանայք անցկացրել են 7-րդ տուրի պարտիաները: Ի դեպ, 7-րդ տուրի արդյունքներով փոխվել է մրցաշարի առաջատարը: Սուսաննա Գաբոյանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Մարիամ Մկրտչյանն իր միավորների թիվը հասցրել է 5,5-ի և միանձնյա գլխավորում է աղյուսակը: […]

̰
Առաջարկվում է լրացնել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգում առկա բացը

16:39 19.01.2022

Ազգային ժողովի հունվարի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 138-րդ հոդվածը, որը սահմանում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունների կարգը, լրացնել նոր` 11.1-րդ մասով, ըստ որի՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի […]

̰
«Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է». Կարո Փայլան

16:35 19.01.2022

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է։ Նա ընդգծել է, որ այդ սպանության գործը բացահայտելու համար քաղաքական կամք է հարկավոր։ «Ցավոք, 15 տարի է՝ դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, որը շարունակ քարոզում էր միասին ապրել»,- Ermenihaber-ի […]

̰
̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:29 19.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ […]

̰
Պենդերեցկուն պատկերող կտավը նվիրաբերվեց ընտանիքին․ իրականացվեց պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի ցանկությունը

16:25 19.01.2022

Ս․թ․ նոյեմբերի 28-ին Լեհաստանի Ազգային օպերային թատրոնում (Teatr Wielki Opera Narodowa) կայացավ համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու հիշատակին։ Համերգին, որին ներկա էր նրա այրին՝ Էլժբետա Պենդերեցկան, կատարվեցին հատվածներ կոմպոզիտորի սիմֆոնիաներից։ Մինչ համերգի սկիզբը, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը թատրոնի տնօրեն Վալդեմար Դանբրովսկուն փոխանցեցին Քշիշտոֆ Պենդերեցկուն պատկերող յուղաներկ կտավը, […]

̰
Հայ-թուրքական սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան փակ լինելը. ՊԵԿ նախագահ

16:18 19.01.2022

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան փակ լինելը։ «Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել։ Բնականաբար, սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան սահմանի փակ լինելը։ Դա, կարծում եմ, անվիճելի է, որովհետև այն տնտեսական ակտիվությունը և այն շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ […]

̰
Մերկելը հրաժարվել է աշխատել ՄԱԿ-ում

16:14 19.01.2022

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ է զանգահարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին և հրաժարվել աշխատանքի առաջարկից, հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության նախկին ղեկավարի բյուրոյին: «Մերկելը զանգահարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին անցյալ շաբաթ, շնորհակալություն հայտնել նրան և ասել, որ չի ընդունի առաջարկը»,- գործակալությունը մեջբերում է Մերկելի բյուրոյի հայտարարությունը: Ավելի վաղ DPA գործակալությունը, հղում անելով […]

̰
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

16:06 19.01.2022

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունվարի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունվարի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

16:00 19.01.2022

Հունվարի լույս 17-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Կարապետ Ուլնեցու փողոցում կասկածելի «Մերսեդես» մակնիշի մեքենա էին նկատել։ Կանգնեցրել էին։ Վարորդը, որ Դավիթաշենում բնակվող 25-ամյա երիտասարդ էր, փաստաթղթերը ստուգելու ընթացքում մեքենայից բուսական զանգվածով պլաստմասսայե տարա և պոլիէթիլենային տոպրակ էր նետել, ինչը չէր վրիպել պարեկների աչքից։ Պահպանելով դեպքի վայրը՝ նրանք օպերատիվ խումբ էին կանչել։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի […]

̰
Մեկնարկել է Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործով դատավարությունը

15:55 19.01.2022

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստը նախագահում է դատավոր Մանվել Շահվերդյանը: Ավելի վաղ Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարել էին, որ առաջին դատական նիստի ընթացքում պահանջելու են բաց և հրապարակային դատավարություն: Նիստն այս պահին […]

̰
Նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը

15:51 19.01.2022

Հունվարի 19-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, նշել է, որ նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Փոփոխությունների արդյունքում հնարավորություն կընձեռվի նաև հարկ […]

̰
Փոխհատուցում կստանան կին, զավակներ և ծնողներ չունեցող զոհված զինծառայողների հարազատ եղբայրները, քույրերը, տատերն ու պապերը

15:46 19.01.2022

Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ընտանիքի անդամներին տրվում է հատուցում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամի կողմից: Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակները և ծնողները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին հայտնի է դարձել 16 դեպք, երբ հայրենիքի համար […]

̰
Քննարկվել են «Օմիկրոնի» դեպքում հիվանդության ստացիոնար բուժման քաղաքականության հետ կապված հարցեր

15:40 19.01.2022

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակի և վերջերս հայտնաբերված նոր` «Օմիկրոն» շտամի վերաբերյալ խորհրդակցություն եմ անցկացրել: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Քննարկել ենք «Օմիկրոնի» տարածման կանխարգելիչ միջոցառումների, հիվանդության բուժման սխեմաների, առաջնային օղակի աշխատանքների համակարգման, թեստավորման, ինչպես նաև նոր շտամի դեպքում հիվանդության ստացիոնար բուժման քաղաքականության հետ կապված հարցեր»,- գրել է Ավանեսյանը:

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

15:34 19.01.2022

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին Երևան քաղաքի Լևոնյան փողոցում հայտնաբերվել և Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Արմեն Ա.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 1-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ […]

̰
BACK_TO_TOP