15:29 19.01.2022
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, թե ինչ գործառույթներ են իրականացնում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհահատվածում տեղադրված հայկական մաքսակետերը, ինչպես նաև խոսեց այլընտրանքային ճանապարհի արդյունավետության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Բադասյանն ասաց՝ քանի որ Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածով տեսականորեն կարող են երթևեկել բեռնատար մեքենաներ Իրանից, այնտեղ որոշակի […]
15:23 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ […]
15:16 19.01.2022
Պերուում հունվարի 16-ին տանկերից օվկիանոս նավթի արտահոսք է տեղի ունեցել ստորջրյա հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած հզոր ալիքների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նավթի աղտոտվածությունը ազդել է մոտ երկու կիլոմետր Խաղաղ օվկիանոսի լողափերի և ափերի վրա: Տանկերից նավթի արտահոսքը վերացվել է մի քանի ժամ անց։ Ներկայումս ընթանում է աղտոտված տարածքի մաքրման գործընթացը։ Պերուի՝ Խաղաղ օվկիանոսի […]
15:09 19.01.2022
«Circle Foundation»-ի կողմից անցկացված վեբինարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից ռազմական գործողության հետևանքները մեծ և անդառնալի կլինեն: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է խնդրի լուծման համար ցանկացած դեր ստանձնել, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշելով, որ Թուրքիան չի ցանկանում, որ Ուկրաինայում կամ Ռուսաստանի և […]
15:06 19.01.2022
2022 թ.-ի օգոստոսի 22-26-ը Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022): Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անցկացվում են որևէ անդամ երկրում: Համաժողովները մեկտեղում են ավելի քան 2000 պատվիրակների աշխարհի 43 երկրներից և համարվում են ոլորտի կարևորագույն իրադարձություններից: 2022 թվականի համաժողովի անցկացման […]
15:03 19.01.2022
Շուրջ երկու տարի է՝ Արմավիրում իրականացվում է «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարում Հայաստանի համայնքներում» ծրագիրը, որի արդյունքում Արմավիր համայնքի այգիներում, մանկապարտեզներում, դպրոցներում, համայնքապետարանի շենքում տեղադրվել են տեսակավորման աղբամաններ, տեղեկացնում են Արմավիրի քաղաքապետարանից։ Առաջիկայում նախատեսվում է համայնքում տեղադրել մեծ թվով տեսակավորման մետաղական աղբամաններ` ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հետ կնքած հուշագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է […]
15:00 19.01.2022
Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է փոխկապակցվածության, ինչպես նաև գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված […]
14:53 19.01.2022
Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրության են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով մի շարք քրեական գործերի նյութեր: Դրա արդյունքում պարզվել են, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2020թ. կատարված ստուգումներից հետո, անգամ հարուցված քրեական գործերի պայմաններում, տարբեր գերեզմանատներում շարունակվում […]
14:47 19.01.2022
ԱՀ առողջապահության նախարարության և ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ նախաձեռնությամբ շարունակվում է իրականացվել COVID-19 համավարակի դեմ պատվաստումներ ԱՀ համայնքներում՝ շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով: Հունվարի 22-ին պատվաստումները իրականացվելու են հետևյալ համայնքներում՝ Իվանյան-10:00-11:00 Նորագյուղ-11:30-12:30 Հովսեփավան-13:00-13:30 Լուսաձոր-14:00-14:30 Այգեստան-15:00-16:00 Բերքաձոր-16:30-17:00 «Իրազեկում և հորդորում ենք նշված համայնքների բնակիչներին ցուցաբերել ակտիվություն և պատվաստման համար նշված ժամին ներկայանալ շրջիկ […]
14:40 19.01.2022
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները չորեքշաբթի կայացած նիստում հավանություն են տվել գործող օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելուն, որոնց համաձայն՝ չեղյալ է հայտարարվում հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը Ղազախստանի Անվտանգության խորհրդում և ժողովրդի վեհաժողովում: Այս մասին հայտնել է Մաժիլիսի պատգամավոր Սնեժաննա Իմաշևան։ Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաևը 2019թ. մարտին հրամանագիր է ստորագրել սեփական ցանկությամբ նախագահի լիազորությունները […]
14:34 19.01.2022
Հունվարի 18-ին ՄԹ խորհրդարանում դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Լորդերի պալատի անդամ լորդ Մայքլ Հասթինգսին։ Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է զրուցակցին ՀՀ-ՄԹ հարաբերությունների ընդլայնման իր տեսլականը, միջխորհրդարանական կապերի աշխուժացման հնարավորությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները։ Լորդ Հաստինգսը իր հերթին կարևորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումը, այդ թվում՝ երկու երկրների պառլամենտների միջև՝ նշելով, որ պատրաստակամ է սերտորեն փոխգործակցել […]
14:30 19.01.2022
Հունվարի 19-ին՝ ժամը 10:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքի հողատարածքներից մեկում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։50-ին, մարվել՝ […]
14:24 19.01.2022
Կրեմլում աջակցում են Ուկրաինայի իրադրության կարգավորմանն ուղղված ցանկացած երկրի ջանքերին, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ասել էր, որ Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա բանակցությունների համար: Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմի […]
14:17 19.01.2022
Մեծ Բրիտանիան Ուկրաինային մի քանի հազար թեթև հակատանկային հրթիռներ է մատակարարել, չորեքշաբթի հայտնել է Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային թեթև հակատանկային պաշտպանական զենք կմատակարարի «ինքնապաշտպանության» համար: «Մենք հազարավոր թեթև հակատանկային հրթիռներ ենք ուղարկել Ուկրաինայի զինված ուժերին… ուկրաինացիները հպարտ ինքնիշխան ազգ են, […]
14:10 19.01.2022
Մոսկվային և Կիևին անհրաժեշտ է ժամանակավոր համաձայնագիր մինչև ճգնաժամի վերջնական կարգավորումը, ընդ որում, Անկարան չի բացառում Ռուսաստանի և Արևմուտքի միջև ապագա բախումները նույնիսկ ներկա իրադրության լուծման դեպքում, կարծում է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը ոչ մի առիթ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի […]
14:04 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի, Արմավիրի մարզերում, Գեղաքունիքի մարզի […]
13:58 19.01.2022
Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը հոդվածի տեսքով հրապարակել է թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ հունվարի 15-ին Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թուրք պրոֆեսորը Դինքին անվանել է Թուրքիայի Մարթին Լյութեր Քինգ։ Մարթին Լյութեր Քինգ – ամերիկացի հոգևորական, ակտիվիստ, որը հայտնի է քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար […]
13:50 19.01.2022
Հունվարի 19-ի ԱԺ նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նարեկ Զեյնալյանի խոսքերով՝ առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորումը համակարգի կարևորագույն գործառույթներից է, որով լիազոր մարմինն ապահովում է բժշկական օգնության և սպասարկման կայունությունը, շարունակականությունը և անընդհատությունը: […]
13:44 19.01.2022
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։ ԿՏԱԿ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝ անկախ գտնվելու վայրից։ Մասնակցության […]
13:38 19.01.2022
Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի, և Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 19-ի նիստում: Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ` գործող օրենքի համաձայն` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններ անցկացնելու համար նախատեսվում է լիցենզիայի առկայություն: Նախանշված են […]
13:33 19.01.2022
Հունվարի 19-ին խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ ԱԳՆ 2021 թվականի գործունեության վերաբերյալ։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ԱԳՆ 2021 թվականի գործունեության մասին և մատնանշել ընթացիկ տարվա անելիքները։ Խոսելով 2022 թվականին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության փիլիսոփայության մասին՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է․ «Շարունակելու ենք ակտիվորեն […]
13:26 19.01.2022
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է Flyօne Armenia հայկական ավիաընկերության կողմից Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքների մեկնարկի ամսաթիվը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Նախարարությունը հայտնել է, որ թռիչքները նախատեսվում է սկսել 2022 թվականի փետրվարի 2-ին։ Նախարարությունը նշել է, որ հայկական Flyօne Armenia ավիաընկերությանը շաբաթական երեք չվերթ իրականացնելու թույլտվություն է տրվել։ […]
13:23 19.01.2022
Ս/թ հունվարի 22-ին մեկնարկում է ՀՀ Ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Տղամարդկանց առաջնությունում գրանցված 17 թիմերից՝ 9-ը պայքարելու են որակավորման փուլում, որը հաղթահարած 4 թիմեր կընդգրկվեն հիմնական խմբում: Ներկայացնում ենք որակավորման փուլում հանդես եկող թիմերին՝ 1.Գավառ 2.Հնաբերդ 3.Գողթ 4.Գյումրի-2 5.ՃՇՀԱՀ-2 6.ԲԿՄԱ-2 7.Թբիլիսի 8.Մ.Սեբաստացու կրթ. 9.Սոֆտ կոնստրակտ Նշված թիմերի հանդիպումները կմեկնարկեն […]
13:17 19.01.2022
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղեկացմամբ` առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր մասով, համաձայն որի` մանրածախ առևտրի կետերում կաթնամթերքը պետք է […]
13:10 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի, Արմավիրի մարզերում, Գեղաքունիքի մարզի […]
00:12 19.01.2022
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ շրջանում նավթատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է TRT Haber-ը: Պայթյունի պատճառները հայտնի չեն։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ բրիգադներ և շտապօգնության մեքենաներ։ Հրդեհը տարածվել է նաև Ղահրամանմարաշ-Գազիանթեպ ավտոմայրուղու վրա: «Ղահրամանմարաշում պայթյուն է որոտացել նավթամուղի վրա։ Պայթյունից հետո տեղում հրդեհ է բռնկվել։ Իշխանությունները մտահոգված են, որ կրակը կհասնի բնակելի թաղամասեր։ […]
23:59 18.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանալի մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերի, Լոռու մարզի Սպիտակի ոլորանների և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Ախուրյանի […]
23:55 18.01.2022
Հունվարի 18-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ եկեղեցու մոտակայքում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 բարձված բեռնատար:
23:50 18.01.2022
Հունվարի 18-ին` ժամը 21:20-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Սեպասար գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և 4 հրշեջ-փրկարար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 70 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]