15:29 19.01.2022
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, թե ինչ գործառույթներ են իրականացնում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհահատվածում տեղադրված հայկական մաքսակետերը, ինչպես նաև խոսեց այլընտրանքային ճանապարհի արդյունավետության մասին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Բադասյանն ասաց՝ քանի որ Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածով տեսականորեն կարող են երթևեկել բեռնատար մեքենաներ Իրանից, այնտեղ որոշակի գործառույթներ են իրականացնում հայ մաքսավորները:
«Քանի որ հայկական մեքենաներ այդ հատվածով չեն անցել ընդհանրապես, այդ մասով գործառույթներ չեն իրականացվում։ Եթե տեսական հնարավորություն կա, որ մեքենաներ կանցնեն այդ ճանապարհով, պետք է իրականացվի մաքսային վերահսկողություն»,- ասաց Բադասյանը։
ՊԵԿ նախագահը նշեց, որ իրանական բեռնատարները հիմնականում անցնում են Սյունիքի այլընտրանքային ճանապարհով։ Նրա խոսքերով՝ վարորդների համար որոշակի անհարմարություններ կան, և դա քննարկվել է Իրանի գործընկերների հետ։ Բադասյանը ընդգծեց՝ այլընտրանքային ճանապարհը ունի ճիշտ այն խնդիրները, որոնք կան Գորիս-Կապան ճանապարհին:
«Իմ գնահատմամբ՝ բեռնատարները անցնում են, ընդ որում՝ ամենամեծ ծավալ ունեցող բեռնատարները։ Կարծում եմ, որ եթե հետևեք տարածքային կառավարական և ենթակառուցվածքների նախարարությանը, նաև խոսվում է նոր ճանապարհի մասին, որի պատրաստ լինելու դեպքում առկա ոլորանները նույնպես կշրջանցվեն Լծեն գյուղի մոտ»,- ասաց Բադասյանը։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն17:02 12.06.2025
Կիրականացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրըԿառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը: Որոշման նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։ […] ...
16:55 12.06.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
16:50 12.06.2025
Դու չափազանց շատ ես խոսում․ Մեսսին՝ ԽամեսինԱշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 16-րդ տուրի Արգենտինա – Կոլումբիա խաղի ընթացքում հետաքրքիր միջադեպ է գրանցվել, հայտնում է TyC Sports-ը: Լիոնել Մեսսին մոտեցել է մրցակցի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ու նրա հետ փոխանակել մի քանի բառ, որոնցից մի քանիսը կարողացել է ֆիքսել TyC Sports-ի տեսախցիկը: «Ասում էիր, որ մեզ օգնել են եզրափակչում: Դու […] ...
16:46 12.06.2025
ՃՏՊ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղումՀունիսի 12-ին՝ ժամը 13:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, ապա առաջ ընթանալով […] ...
16:41 12.06.2025
42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանըՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...
16:36 12.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀանրապետության տարածքում հունիսի 12-13-ի կեսօրից հետո, 14-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, […] ...