13:47 18.01.2022
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղերձ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ.
– Հունվարի 18-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է իր հիմնադրման 30-րդ տարեդարձը։ Սա նշանակալի իրադարձություն է հայաստանյան ֆուտբոլային հանրության համար։ 30 տարին մի ժամանակահատված է, երբ արդեն կարելի է գիտակցված գնահատականներ տալ անցած ուղուն և, հիմնվելով այս տարիների ընթացքում ստեղծվածի վրա, փորձել կանխագուշակել, թե ինչ ճանապարհով է զարգանալու հայկական ֆուտբոլը։
Գիտակցում ենք՝ ճանապարհը հեշտ չէ, սակայն մենք միասին՝ ֆուտբոլիստները, պաշտոնյաները, երկրպագուները, պատրաստ ենք առաջ գնալ՝ հաղթահարելով դժվարությունները և խոչընդոտները։
Դժվարությունները և խոչընդոտները հաղթահարելու համար ամենակարևոր բաղադրիչներն են միասնականությունն ու ներառականությունը։ Համատեղ ջանքերն ու նվիրվածությունն անխուսափելիորեն հաջողություն կբերեն, և այդ գործընթացում մենք պարտավոր ենք ներառել հայկական ֆուտբոլի բոլոր տարրերը։ Այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել՝ հայկական ֆուտբոլը ոչ միայն պրոֆեսիոնալ ֆուտբոլի մակարդակն է, այլ նաև մեծ բուրգի բոլոր մասնակիցներն են, որոնք հավասարաչափ կարևոր են և առանց որոնց չի կարող կերտվել իրական հաջողությունը։ Եվ այդ հաջողությունը ոչ միայն մեր ազգային հավաքականի անցյալի և ապագայի հաղթանակներն են, այլև մասսայական և սիրողական ֆուտբոլը, կանանց ֆուտբոլն ու ֆուտզալը, սիրողական մրցաշարերի անցկացումը, ենթակառուցվածքների բարելավումը։
Այս ամենի համընթաց զարգացումը միայն կարող է բերել իսկական հաղթանակների, որոնք չեն չափվում լոկ խաղավերջում արձանագրված հաշվով, այլ ներառում են բազմաթիվ այլ գործոններ, օրինակ, ֆուտբոլ խաղի բերկրանքը վայելող մարդկանց թիվը, նրանց առողջությունը, թիմային աշխատանքի կարևորության գիտակցումը, երեխաների սոցիալականացումը։
Այս տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք միջոցառումներ է նախանշել, որոնք, վստահ եմ, դուր կգան ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին։ Տարվա ընթացքում մենք կհիշենք հայկական ֆուտբոլի վետերաններին, կփորձենք լրացնել հայկական ֆուտբոլի բաց էջերը և տարեգիրք ստեղծել, որպեսզի ապագա սերունդները չմոռանան ֆուտբոլում ամբողջական կյանքեր ապրած և այս խաղին նվիրված մարդկանց, նրանց, ովքեր ապահովել են հայկական ֆուտբոլի շարունակականությունը։
Ես ցանկանում եմ սրտանց շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր անցած 30 տարիների ընթացքում ազնվորեն աշխատել են հայկական ֆուտբոլում, աջակցել են դրա զարգացմանը, անմնացորդ նվիրվել են սիրելի խաղին։ Առանց ձեզ մենք չէինք կարողանա աշխատել այսօր և ապագայի ծրագրեր մշակել՝ ի շահ հայկական ֆուտբոլի զարգացման։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման ակունքներում կանգնած մարդկանց, որոնք երկրի համար բարդ ժամանակահատվածում ստանձնել են այդ կարևոր առաքելությունը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տարեդարձի կապակցությամբ և հաջողություն մաղթում գալիք ֆուտբոլային տարում։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...