Ջրային կոմիտեի նախագահը հանդիպել է GITEC-IGIP GmbH ընկերության ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Ջրային կոմիտեի նախագահը հանդիպել է GITEC-IGIP GmbH ընկերության ներկայացուցիչների հետ

14:00 14.01.2022

Հունվարի 11-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հանդիպել է GITEC-IGIP GmbH խորհրդատվական ծառայություններ իրականացնող ընկերության ներկայացուցիչ Ժան Լուի Մերլեին: Ողջունելով հյուրերին՝ Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Կոմիտե և GITEC-IGIP GmbH համագործակցությունը: Վահագն Գևորգյանն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու ընթացիկ ծրագրի հաջող իրականացման և նոր գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ:

Իր հերթին GITEC-IGIP GmbH խորհրդատվական ծառայություններ իրականացնող ընկերության ներկայացուցիչ Ժան Լուի Մերլեն շնորհավորել է Վահագն Գևորգյանին՝ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր պաշտոնում: Նա ներկայացրել է Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր (CIP II), Փուլ 3 ծրագրի տեխնիկական աջակցության՝ «Ջրային կոմիտեի և նրա հիմնական կառույցների աջակցության ծրագրի» շրջանակներում կատարված աշխատանքները: Նա նշել է, որ Ծրագիրը կաջակցի Ջրային կոմիտեի կարողությունների զարգացմանը` ջրային ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերում:

Ծրագրի հիմնական նպատակներն են` պատրաստել ընթացակարգեր, վերապատրաստել և
օժանդակել Ջրային կոմիտեին` իրականացնելու և կատարելագործելու հետևյալ խնդիրները.

իրականացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքները,

արդյունավետ ֆինանսական կառավարմանը, բիզնես պլանի մշակմանը և դրամական միջոցներին հոսքերի պլանավորմանը,
ջրային ոլորտում արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով ձեռնարկների, ուղեցույցների մշակմանը, օրենսդրական փաթեթների մշակմանը,
բնապահպանական, սոցիալական առողջության և անվտանգության (ԲՍԱԱ) ասպեկտների ռազմավարության և օրենսդրական փաթեթների մշակմանը և այլ ուղղություններով կարողությունների զարգացմանը։

Ժան Լուի Մերլեն շնորհակալություն է հայտնել Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին և Կոմիտեի թիմին՝ սերտ համագործակցության և ծրագրի իրականացման գործում ցուցաբերած համատեղ աշխատանքի համար:

Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահն իր հերթին ողջունել է Ժան Լուի Մերլեին և իր գոհունակությունը հայտնել կատարված աշխատանքի համար՝ միաժամանակ հույս է հայտնել, որ հաջորդ ամսվա առաջին տասնօրյակում հանդիպում տեղի կունենա փորձագետների հետ` քննարկելու Ծրագրով նախատեսված հետագա անելիքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

12:25 05.07.2025

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

BACK_TO_TOP