ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը. Փաշինյան

13:47 10.01.2022

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» հարցը:

Տեսակոնֆերանսի միջոցով անցկացված նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ղազախստանի Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա և ՀԱՊԿ երկրների առաջնորդների աջակցությամբ այսօր անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօր Ղազախստանի Հանրապետությունում հայտարարված է համազգային սգո օր և առաջարկել մինչ աշխատանքը սկսելը մեկ րոպե լռությամբ հարգել Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվածների հիշատակը։

Հարգանքի տուրք մատուցելուց հետո, նիստի բացման խոսքում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին օպերատիվ արձագանքման և Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա արտահերթ նիստին մասնակցելու համար։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, որը կարող է հետագայում ավելի սրանալ, Ղազախստանի նախագահը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին։ Այս դիմումի հիման վրա և Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, գործելով ՀԱՊԿ գործող նախագահի գործառույթներին համապատասխան, ես գործարկել եմ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ խորհրդակցությունների մեխանիզմ։

Հաշվի առնելով Ղազախստանի պաշտոնական դիմումը և իրավիճակի արագ զարգացման միտումը, ինչպես նաև  նկատի ունենալով երկրի անվտանգությանը, կայունությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի առաջացումը՝ Ղազախստանում իրավիճակը կարգավորելու նպատակով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կոնսենսուսային որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար՝ Հավաքական անվտանգության պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի համաձայն»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ելույթներով հանդես են եկել ՀԱՊԿ պետությունների ղեկավարները՝ իրենց դիտարկումներն ու տեսակետները ներկայացնելով Ղազախստանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացման վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթում, մասնավորապես, նշել է.

«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Հարգելի գլխավոր քարտուղար,

Շնորհակալություն բովանդակալից ելույթների և մանրամասն տեղեկատվության համար։
Ցավոք, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների։ Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն։

Հուսով ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակում բարեկամ Ղազախստանին օգնելուն ուղղված ջանքերը կօգնեն հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն կյանքը։

Գործընկերներ,

Հարկ է ընդգծել, որ մեր նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության՝ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը։ Ելնելով դրանից՝ մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները համատեղ ջանքեր կգործադրեն այդ մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչը, անկասկած, կծառայի ինչպես անդամ պետությունների միջև փոխգործակցության հետագա զարգացմանը, այնպես էլ Կազմակերպության համապատասխան կառույցների ու մեխանիզմների ամրապնդմանը։

Հարգելի գործընկերներ,

Մենք ավարտեցինք այսօրվա օրակարգի շուրջ մտքերի փոխանակումը։ Եվ ամփոփելով մեր այսօրվա նիստի արդյունքները՝ ցանկանում եմ գոհունակությամբ փաստել Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր երկրների միջև բարձր փոխըմբռնումը։ Ակնհայտ է մեր գործողությունների նպատակաուղղվածությունը՝ իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման և երկրի բնականոն կյանքին վերադարձնելու ուղղությամբ։ Սա ծայրահեղ կարևոր պահ է քաղաքացիների համար տարրական կենսապայմանների ապահովման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման համար։

Շնորհակալություն ուշադրության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP