TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ինքնաթիռի ուղևորուհին COVID թեստից հետո ինքնամեկուսացել է զուգարանում

16:10 31.12.2021

Չիկագոյից Ռեյկյավիկ թռիչքի ժամանակ ուղևորուհիներից մեկն իմացել է, որ հիվանդացել է կորոնավիրուսով և չվերթի մնացած մասը ինքնամեկուսացել է զուգարանում, հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ ամերիկուհի Մարիսա Ֆոտիևան թռիչքի ժամանակ թուլություն է զգացել, կոկորդի ցավ: Նա իր հետ ունեցել է կորոնավիրուսի արագ թեստ, որը ցույց է տվել հիվանդության առկայությունը, որից հետո նա որոշել է ինքնամեկուսանալ։ […]

̰
Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսում 2022 թվականը կհայտարարեն պատմական հիշողության տարի

15:59 31.12.2021

Գալիք տարին Բելառուսում կհայտարարվի պատմական հիշողության տարի։ Այս մասին հայտնել է Լուկաշենկոն: «Մնացել է ժողովրդին շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ և պատմական հիշողության մեկ տարվա մասին հրամանագիր ստորագրել», – ասել է Լուկաշենկոն, հաղորդում է Բելտա գործակալությունը: Բելառուսում 2021-ն անցկացվել է Ժողովրդական միասնության նշանի ներքո։

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Նազարբեկյան փողոցում

15:41 31.12.2021

Դեկտեմբերի 29-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, Նազարբեկյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Աշոտ Ս․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Արցախի շուրջ ստեղծված ներկա իրավիճակից մենք դուրս եկանք պատվով․ ԱՀ ոստիկանության պետ

15:25 31.12.2021

ԱՀ ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանի տարեմուտի շնորհավորական ուղերձը. «Ոստիկանության հարգարժան ծառայողներ, սիրելի հայրենակիցներ Ավարտվեց ևս մեկ տարի, որն Արցախի տարեգրության մեջ կմնա որպես դժվարությունների ու արտաքին մարտահրավերների դեմ պայքարի տարի: Արցախի շուրջ ստեղծված ներկա իրավիճակից մենք դուրս եկանք պատվով և ավելի պատրաստ՝ դիմակայելու նոր մարտահրավերներին: Սա, թերևս յուրաքանչյուրիս ջանքերի շնորհիվ էր, ինչի կապակցությամբ իմ […]

̰
Թուրքիայի ներքին և արտաքին պարտքը կազմում է 2 տրլն 708 մլրդ լիրա

15:13 31.12.2021

2002թ. դեկտեմբերից մինչև 2021թ. նոյեմեբերն ընկած ժամանակաշրջանում Թուրքիայի պետական գանձարանի ներքին պարտքն ավելացել է 1 տրիլիոն 116 միլիարդ լիրայով, իսկ արտաքին պարտքը՝ 1 տրիլիոն 298 միլիարդ լիրայով, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս տվյալները տեղ են գտել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական ֆրակիցայի պատրաստած զեկույցում, որը վերաբերում է Թուրքիայի տնտեսությանը։ Ըստ զեկույցի՝ […]

̰
SHANTNEWS

14:59 31.12.2021

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

14:47 31.12.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

14:31 31.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]

̰
Ֆիլիպիններում սուպերթայֆուն է. զոհերի թիվը գերազանցել է 400-ը

14:16 31.12.2021

Սուպերթայֆունի հարվածի հետևանքով Ֆիլիպիններում առնվազն 405 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Տարերային աղետների ազգային գործակալության ղեկավար Ռիկարդո Ջալադայի խոսքով՝ մարդիկ հիմնականում զոհվել են հեղեղումների, ծառերի ընկնելու և սողանքների հետեւանքով: Նրա խոսքով ՝ մինչեւ հիմա 82 մարդ համարվում է անհետ կորած, ևս 1 147 մարդ վիրավորվել է: Թայֆունի հետևանքով վնասվել է ավելի քան […]

̰
Արցախի արտգործնախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին

14:00 31.12.2021

Դեկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների հետ այցելել է մի շարք զորամասեր և առաջնագծի որոշ հատվածներ։ Նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել անվտանգ ծառայություն։ Նա նաև ընդգծել է, որ հայրենիքի անդորրը պահպանողների ամուր կամքը, վճռականությունը և իրենց պարտականությունների կատարման […]

̰
ԱՄՆ-ում անտառային զանգվածային հրդեհներ են․ նահանգներից մեկում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

13:45 31.12.2021

ԱՄՆ Կոլորադո նահանգում անտառային զանգվածային հրդեհներ են բռնկվել, շուրջ 30 հազար մարդ տարհանվել է: Այս մասին հայտնում է BBC-ն։ Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, իսկ հարյուրավոր տներ ավերվել են անտառային հրդեհների տարածման հետևանքով։ Նահանգապետ Ջարեդ Պոլիսը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։ Արագ տարածվող հրդեհները մոլեգնում են Բոուլդերի շրջանում ՝ Դենվերից հյուսիս։ Մոտ 30 հազար մարդ […]

̰
Սաակաշվիլին խոստովանել է, որ արտամուսնական դուստր ունի

13:31 31.12.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացի երգչուհի Սոֆյա Նիժարաձեի հետ դուստր ունի՝ Էլիս Մարիա Սահակաշվիլին։ «Սա առաջին Նոր տարին է, երբ հեռուստացույցների էկրաններից իր մոր հետ (Սոֆյա Նիժարաձե) ձեզ կողջունի Mtavari Arkhi հեռուստաալիքի ամանորյա համերգի ամենափոքր մասնակից Էլիս Մարիա Սահակաշվիլին՝ իմ ամենասիրելի աղջիկն ու ամենափոքր դուստրը», – գրել է Սաակաշվիլին Facebook-ում։ Վրաստանի […]

̰
Ջազը՝ մտքի թռիչք. «Գարի Քյոսայան» ջազ-քառյակը երաժշտասերներին կներկայանա ամանորյա և Սուրբ ծննդյան համերգով

13:15 31.12.2021

«Գարի Քյոսայան» ջազ-քառյակը երաժշտասերներին տոն կնվիրի՝ հանդես գալով յուրահատուկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ինչպես սիրված ջազ ստեղծագործություններ համաշխարհային գանձարանից, այնպես էլ Քյոսայանի հեղինակային գործերից: Կլինեն նաև պրեմիերաներ։ Համերգային երեկոն տեղի կունենա հունվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն ասաց, որ ելույթ է ունենալու և՛ որպես դաշնակահար, և՛ […]

̰
Գեղարքունիքի ոստիկաններն ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել. հսկողությունը շարունակվում է

23:11 30.12.2021

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Մարտունու բաժինների ծառայողները Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում Արծվանիստ գյուղի «Կարմիրավազ» կոչվող տարածքից, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկեցին Արծվանիստ գյուղի երկու բնակչի՝ իրենց մեքենայով և մոտորանավակով հանդերձ։ Բերման ենթարկվածները մեքենայի բեռնախցիկից ներկայացրին 27 կգ ընդհանուր քաշով՝ […]

̰ ̰
Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ ուժ ու ընդհատված երազանքների իրականացման կամք. ՀՀ ոստիկանապետ

16:00 30.12.2021

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել․ «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ի սրտե շնորհավորում և լավագույնն եմ մաղթում մեր քաղաքացիներին, գործընկերներին, ծառայակիցներին, մեր սիրելի վետերաններին, բոլորիս ընտանիքներին: Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ ուժ ու ընդհատված երազանքների իրականացման կամք: Անցած տարում ոստիկանությունը լիարժեք կատարեց իր գործառույթները: Միաժամանակ՝ սկսեց գործել պարեկային […]

̰
Ոստիկանները Հաղթանակի թաղամասում հետախուզվողի են հայտնաբերել

15:58 30.12.2021

Դեկտեմբերի 27-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, Հաղթանակ թաղամասում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել նույն թաղամասի 35-ամյա մի բնակչի: Նա դեկտեմբերի 14-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք:

̰
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինը

15:58 30.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը: «Հարգելի Նիկոլ Վովայի Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Անցնող տարվա ընթացքում, բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները համընթաց կերպով զարգացել են: Ընդլայնվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ամրապնդվում են միջտարածաշրջանային և գործարար […]

̰
Գալիք տարի նախատեսվում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան

15:56 30.12.2021

Ներկա պահին բազմաթիվ ծրագրեր կան ինչպես լեհ գործարարների կողմից Հայաստանում, այնպես էլ հայ գործարարների կողմից Լեհաստանում կատարվելիք ներդրումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հաղորդել այդ ծրագրերի վերաբերյալ, քանի դեռ պայմանագրերը չեն […]

̰
Եղեգնաձորի ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

15:53 30.12.2021

Դեկտեմբերի 26-ի կեսգիշերին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Եղեգնաձորի Միկոյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 2 անձի՝ իրենց վարած մեքենայով, որի սրահի զննության ընթացքում բերման ենթարկվածներից մեկը ոստիկաններին ներկայացրեց մոխրացած զանգվածով՝ մոտ 12 գրամ քաշով 6 կաթուցիչ և թղթերի մեջ փաթեթավորված` ընդհանուր 7 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ըստ բերման […]

̰
Ներողամտություն չի լինելու. ՃՈ պետը հորդորել է խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները

15:45 30.12.2021

Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին ներողամտություն չի ցուցաբերելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառելու է օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները: Այս մասին իր ուղերձում նշել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Նա հորդորում է ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները: «Հարգելի՛ վարորդներ, ուղևորներ և հետիոտներ, իմ և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի […]

̰
Լեհաստանի դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հնարավորության մասին

15:41 30.12.2021

Հայաստանի և Եվրամիության երկրների միջև վիզաների ազատականացման շուրջ հանդիպումները և քննարկումները Եվրամիության տարբեր անդամ պետությունների հետ շարունակվում են՝ մասնավորապես ոստիկանության, միգրացիոն ծառայությունների մակարդակով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին «Մեդիա» կենտրոնում հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի շրջանակներում վիզաների ազատականացման […]

̰
2022-ը դիմավորենք վառ հույսերով, աննկուն հավատով. Վահրամ Դումանյանի ուղերձը

15:35 30.12.2021

Վահրամ Դումանյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «Հարգելի՛ հայրենակիցներ, Եզրագիծն է հատում խոչընդոտներով ու դժվարություններով, ձեռքբերումներով ու նվաճումներով լի ևս մեկ տարի: Վերջին շրջանում մեզ պատուհասած փորձությունները մեզ մղում են՝ առավել քան երբևէ վերանայելու մեր արժեքները, տարբերակելու առաջնայինն ու անկարևորը, գնահատելու մեր աշխատանքի արդյունքներն ու բացթողումները: Մեր պետության հիմքերն ամուր են նաև կայուն […]

̰
Ընտանիքի անապահովության միավորը 2022-ին կմնա անփոփոխ՝ 28.00

15:24 30.12.2021

Կառավարության որոշմամբ սահմանվել են ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների նշանակման և վճարման գործընթացը 2022 թվականին կազմակերպելու իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ առաջարկվում է անապահովության միավորը 2022 թ. սահմանել 2021 թ. համար սահմանված չափով՝ 28.00: Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն, ըստ […]

̰
Ամանորին Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում չեն լինի ժամային փոփոխություններ

15:17 30.12.2021

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է բնականոն ռեժիմով: Այս մասին տեղեկացրին Երևանի մետրոպոլիտենից։ Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում չեն լինի ժամային փոփոխություններ: Աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 23:00-ին։

̰
Հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողներին կնշանակվի ամսական 36000 դրամի չափով պարգևավճար

15:13 30.12.2021

Պարգևավճար ստանալու իրավունք ունեցող ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հետևանքով հաշմանդամ ճանաչված անձանց կատեգորիաները հստակեցնելու և դրանք համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի հետ համապատասխանեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ հիվանդություն ձեռք բերելու, վնասվածք կամ խեղում ստանալու պատճառական կապի առկայությամբ պարգևավճարի իրավունքը […]

̰
Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով

15:10 30.12.2021

Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, որոշման ընդունման արդյունքում նույնականացման քարտ չունեցող ՀՀ քաղաքացիները հին նմուշի` ոչ կենսաչափական տվյալներով անձնագրեր կստանան 2 տարի վավերականության ժամկետով` ներկայիս 10 տարվա փոխարեն։ Նույնականացման քարտերի տրամադրման կարգը կմնա անփոփոխ` 10 տարի ժամկետով։ «Տվյալ […]

̰
2022 թվականին պետք է ներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի վերելքի և վերածննդի տարի լինի. Նիկոլ Փաշինյան

15:08 30.12.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի առաջարկությամբ կառավարության նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների: «Հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2021 թվականի եզրափակիչ վերջին նիստի աշխատանքները: Օրակարգը հաստատելուց առաջ ես նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել 2021 թվականի ընթացքում […]

̰
SHANTNEWS

14:55 30.12.2021

̰
Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ամփոփիչ նիստը

14:31 30.12.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ամփոփիչ նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ սա ամփոփիչ հանդիպումն է, և առաջիկայում կձևավորվի նոր խորհուրդ: Նա շնորհակալություն […]

̰
BACK_TO_TOP