14:05 30.12.2021
Սպորտ 13:41 Բասկետբոլի VBET Ա-լիգա. մրցաշարային աղյուսակը տարվա վերջին խաղից հետո Բասկետբոլի տղամարդկանց VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում դադար է։ Դեկտեմբերի 24-ին «Արցախը» մրցել է ՖԻՄԱ-ի հետ և 104-80 հաշվով հաղթանակ տարել: Ավելի ուշ «Արցախը» մրցել է նաև «Գյումրիի» հետ և 90-94 հաշվով պարտություն կրել: Դեկտեմբերի 26-ին կայանալիք ‹‹Էրեբունի»-«Արարատ» խաղը չեղարկվել է: Տարվա վերջին խաղը տեղի […]
13:57 30.12.2021
Դեկտեմբերի 30-ին զինված ուժերի զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները անձնակազմին հրահանգավորել են մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, տվել համապատասխան հանձնարարականներ։
13:45 30.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
13:33 30.12.2021
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09։10-ին, հրդահաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 15 հրշեջ-փրկարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։40-ին, մարվել՝ 12։10-ին։ Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ, որից 55 հա-ը՝ ինքնամարվել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17։05-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուռուտ գյուղի […]
13:24 30.12.2021
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանն այցելել են Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղակայված առաջնային օգնության կետեր՝ ծանոթացել փրկարարների կողմից իրականացվող ծառայության ընթացքին: Տրվել են հանձնարարականներ առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ:
13:15 30.12.2021
N զորամիավորման զորամասերում դեկտեմբերի 29-ին և 30-ին անցկացվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություններ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։
00:20 30.12.2021
Դեկտեմբերի 29-ին` ժամը 17։05-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուռուտ գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուռուտ և Բովաձոր գյուղերի միջնամասում գտնվող սարալանջին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 50 հա […]
00:00 30.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
23:59 29.12.2021
Դեկտեմբերի 29-ին, ժամը 21։34-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Ա փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում են ավտոտնակների տանիքներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին, մարվել՝ 23։38-ին։
23:55 29.12.2021
Դեկտեմբերի լույս 27-ի գիշերը, ժամը 3.40-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, գիշերային շրջիկ ծառայության ընթացքում, Գյումրու Օզանյան փողոցում նկատել են մի քաղաքացու՝ ձեռքին ծածկոցով փաթաթված ինքնաձիգի նմանվող առարկա։ Նրան անմիջապես բերման են ենթարկել բաժին։ Ծածկոցի միջից հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակ և ինքնաձիգի 16 փամփուշտ: Բերման ենթարկվածը հայտնել է, որ ինքնաձիգը բերել է 2020 […]
23:50 29.12.2021
Դեկտեմբերի 27-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 18 քմ) […]
23:48 29.12.2021
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին` արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:43 29.12.2021
Դեկտեմբերի 27-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
23:29 29.12.2021
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics ընկերությանն ու դրա երեք ավագ աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նրանք խախտել են պաշտպանողական արտադրանքի արտահանումը կարգավորող օրենքը: Հենց այս ընկերությունն էր, որ 2017 թվականին հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո ինչ պարզվել էր, որ Aeronautics-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ-ներն այդ երկրին վաճառելուց […]
23:16 29.12.2021
Դեկտեմբերի 29-ին` ժամը 21։34-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Ա փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում են ավտոտնակների տանիքներ:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին։
23:02 29.12.2021
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության օրակարգային հարցեր։ Դիտարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։ Նիկոլ Փաշինյանը և […]
22:46 29.12.2021
Դեկտեմբերի լույս 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Հրաչյա Քոչարի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնք Արարատի մարզի բնակիչներ են։ Բաժնում պարզվեց, որ Նոյակետ գյուղի 33-ամյա բնակիչը գողացել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Նոր Խարբերդի 50-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց […]
22:33 29.12.2021
ԱՄՆ-ն պատրաստ կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել, այդ թվում ՝ ընդլայնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը, եթե ՌԴ-ն ներխուժի Ուկրաինա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։ Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը պատրաստ է պատասխանել այն դեպքում, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, այդ թվում ՝ ռուսական տնտեսական և ֆինանսական համակարգերի դեմ պատժամիջոցների միջոցով, ինչպես նաև արևելյան ուղղությամբ […]
22:20 29.12.2021
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ խնդիրները, հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: «Կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության […]
22:12 29.12.2021
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի այս սեփական տունը ադրբեջանական տեսախցիկների մշտական վերահսկողության ներքո է: Այս տան հետ ևս 3 տուն, ինչպես նաև ձկնաբուծարանը ադրբեջանական տեսախցիկների ուղիղ վերահսկողության ներքո են: Սա խախտում է բնակիչների ոչ միայն անվտանգ ու խաղաղ ապրելու, կյանքի իրավունքը, այլ նաև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, այդ կերպ առանց որևէ իրավական հիմքի […]
21:46 29.12.2021
N զորամասի հրաձգարանում դեկտեմբերի 29-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Անձնակազմը նախապես հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ստուգվել են զինծառայողների անհատական պատրաստությունը, հաստիքային զենքից կրակի վարման ունակությունները։ Կատարվել են կրակային տարբեր վարժություններ, հրաձգային դիպուկ կրակով խոցվել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները:
21:34 29.12.2021
Դեկտեմբերի 29-ին, ժամը 17:57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում (մոտ 120 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
21:22 29.12.2021
Այսօր Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու այս տարվա վերջին նիստը, որին մասնակցում էր ավագանու 25 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, օրակարգում ներառված էր 14 հարց։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ ավագանու հաստատմանն էր ներկայացված նաև Կապան համայնքի 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Այսպիսով, 2022 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը […]
21:06 29.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության, օրենսդիր իշխանության, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ 2021 թվականի ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետև սովորաբար պետական համակարգի աշխատանքից բողոքում […]
20:58 29.12.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Խ. Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։ Երկրի ղեկավարն ի դեմս ներկաների շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ […]
20:44 29.12.2021
Սյունիքի մարզի Օխտար, Աճանան, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Ձագիկավան, Լեռնաձոր, Լեհվազ, Ծավ, Շվանիձոր, Որոտան, Խնածախ, Հարթաշեն, Իշխանասար գյուղերի դպրոցներում բացվել են ինժեներական լաբորատորիաները, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեայանը։ Այս մասին որոշումն ընդունվել էր մի քանի շաբաթ առաջ՝ կառավարության կողմից, տնտեսված միջոցների հաշվին։
20:29 29.12.2021
Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկից գողություն էր կատարվել։ Հափշտակել էին ոսկյա և արծաթյա զարդեր, ժամացույցներ, բջջային հեռախոս և այլն։ Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով մի շարք օպերատիվ միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Կասկածվողներին հայտնաբերելու միջոցառումները գլխավոր վարչության ծառայողները […]
20:15 29.12.2021
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:00 29.12.2021
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մոլորված և Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնված Արմեն Վերդյանին: Այս մասին հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։ Փաստը հաստատել են Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը: Հիշեցնենք, որ Արցախի ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանն այսօր առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար […]