TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երևանի քաղաքապետն ու ՉԺՀ դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան

16:58 29.12.2021

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ այցելել է Երևանի ավտոբուսների հավաքակայան, ծանոթացել նոր ավտոբուսների հարմարություններին: Քաղաքապետն ու դեսպանն ավտոբուսով պտույտ են կատարել հավաքակայանում: Շնորհակալություն հայտնելով աշխատանքային այցի համար՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է երկուստեք փոխգործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: ՉԺՀ դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով […]

̰
Ռուդենկոն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ձևավորման հարցին

16:46 29.12.2021

Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովը կարող է շուտով ձևավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով՝ Ռուսաստանի խորհրդատվական […]

̰
Իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

16:39 29.12.2021

Զորամիավորումներում դեկտեմբերի 29-ին իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ ստորաբաժանումների ղեկավարները ստուգել են զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

̰
2021թ. միայն աշխատանքային խմբի խողովակով Սյունիքի մարզում իրականացվել է 1.1 մլրդ դրամի ծրագիր. վարչապետ

16:29 29.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը: Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ հարգելի գործընկերներ: Ինչպես գիտեք, սույն թվականի հունվարի 15-ին վարչապետի որոշմամբ ստեղծվեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ, և մենք այսօր հավաքվել ենք՝ ամփոփելու աշխատանքային խմբի այս տարվա արդյունքները: Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի […]

̰
Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսություն կբացի

16:20 29.12.2021

Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: «Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ նախարարների խորհուրդը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության առաջարկին Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի ու Թուրքիայի միջև. ՌԴ ԱԳՆ

16:08 29.12.2021

Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել, աջակցել «ցանկացած ձևաչափով»: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Մոսկվայում պատրաստ են ցանկացած ձևաչափով միջնորդական աջակցություն ցուցաբերել: Միաժամանակ, կարևոր ենք համարում նախապայմաններ առաջ քաշելուց հրաժարվելը, փոխադարձ ընդունելի թեմաների և քայլերի վրա կենտրոնանալը, ինչը կհանգեցնի վստահության և […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:00 29.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]

̰ ̰
Բրյուսել-Երևան չվերթը հետաձգվել է. ինքնաթիռը կայծակի պատճառով կրկին վերադարձել է Բրյուսելի օդանավակայան

15:35 29.12.2021

Բրյուսել-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված վերադարձել է Բրյուսելի օդանավակայան՝ կայծակի հարվածի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրել է Aviation24.be կայքը։ Օդանավում 180 ուղևոր է եղել: Կայծակի հարվածը Լյուքսեմբուրգի օդային տարածքում է եղել: Օդաչուներն անմիջապես որոշել են վերադառնալ Բրյուսելի օդանավակայան։ Թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորները տեղավորվել են մոտակա հյուրանոցներում։

̰
Կաշառքի բազմաթիվ դեպքեր՝ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում. 9 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

15:34 29.12.2021

2021 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, այնուհետև ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում կատարված մի շարք կոռուպցիոն հանցագործություններ: Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի […]

̰
Ուսուցիչները՝ ընթերցանության խրախուսման դեսպաններ. կայացել է նախագծի առաջին ամփոփիչ հանդիպումը

15:24 29.12.2021

Արմավիրի, Գյումրիի և Վանաձորի դպրոցները ներկայացրել են «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագծում իրենց գնահատումների արդյունքները, հաջողությունները, խնդիրներն ու փորձառությունը։ Հանդիպմանը, որը տեղի է ունեցել առցանց, ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ամփոփիչ քննարկմանը ներկա էին նաև մասնակից մյուս դպրոցների մանկավարժները: «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագիծը մեկնարկել է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» […]

̰
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Հրազդան քաղաքում

15:18 29.12.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Հայրապետյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Հրազդան) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ արտադրամասի պատերը մաքուր չեն եղել, ունեցել են նորոգման կարիք, սենքերը տեղակայումը չի բացառել հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հոսքայնությունը, արտադրամասը ապահովված չի […]

̰
Դիտարկվել է Երևանի մետրոպոլիտենի և  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտը

15:17 29.12.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 29-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համագործակցությամբ համատեղ մշտադիտարկում է իրականացրել մայրաքաղաքի Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններում և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի ղեկավարությամբ շրջել են մետրոպոլիտենի վագոնների ուղեսրահներով, հետևել մետրոյի կայարաններում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակին։ Տեսչական […]

̰
Այս տարի նորոգվել է Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհի կմ0+000-կմ3+700 հատվածը

15:10 29.12.2021

ՀՀ պետական բյուջեի միջոցներով միջին նորոգման ծրագրի շրջանակներում այս տարի նորոգվել է Հ-45, /Մ-2/- Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ3+700 հատվածը (3.7կմ)։

̰
Երևան-Գեղարդ ճանապարհին վրաերթի է ենթարկվել 2 կին. նրանցից մեկը մահացել է

15:03 29.12.2021

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 51 և 44-ամյա երկու կնոջ: Վրաերթի հետևանքով 44-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 51-ամյա Սուսաննա Սարգսյանը մահացել է: Կատարվում է քննություն։

̰
SHANTNEWS

14:55 29.12.2021

̰
ՌԴ-ն ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը. ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է արտաքին քաղաքական տարին

14:53 29.12.2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2021 թվականին Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է այդ գործընթացում պաշտոնական Մոսկվայի դերակատարումը: «Ռուսաստանը ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը՝ ներառյալ այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսին է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և հետագա սահմանագծման նպատակով երկկողմ Հանձնաժողովի […]

̰
Ո՞վ կլինի ընդդիմադիր գլխավոր ուժի նախագահի թեկնածուն Թուրքիայի առաջիկա ընտրություններում

14:43 29.12.2021

Թուրքական «Habertürk» թերթի լրագրող Ֆաթիհ Ալթայլըն Twitter-ում հարցում է անցկացրել առաջիկա նախագահական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հնարավոր թեկնածուի մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Քվեարկությանը, որին մասնակցել է 400 հազարից ավելի օգտատեր, առաջադրվել է հետևյալ հարցը․ «Ըստ ձեզ՝ որպես ԺՀԿ-ի նախագահի թեկնածու ո՞ւմ հաղթելու շանսերն են ավելի մեծ»։ Ի տարբերություն հընթացս հրապարակվող […]

̰
Սահմանվեցին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 2022թ. սակագները

14:35 29.12.2021

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստում քննարկեց և սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2022 թվականի փետրվարի 1-ից: Այսպիսով՝ ⦁ սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ, ⦁ ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), […]

̰
Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները

14:28 29.12.2021

Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան` Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և գերծանր […]

̰
ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը. Անդրեա Վիկտորին

14:21 29.12.2021

«Տոնական օրերը մոտենում են, և շուտով անցյալում կթողնենք մարտահրավերներով լի ևս մի տարի։ Քովիդ համավարակը շարունակում էր հետևանքներ թողնել առողջության, տնտեսական ապահովության և սոցիալական բարեկեցության վրա ամբողջ աշխարհում։ Լեռնային Ղարաբաղում պատերազմից ստացած վերքերը և փխրուն անվտանգության զգացողությունը դեռևս առկա են։ Մենք գիտակցում ենք, որ դժվարությունները դեռ չեն ավարտվել։ Խոսելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ամբողջ անձնակազմի […]

̰
Արագ շախմատի ԱԱ. Ուզբեկստանի 17-ամյա ներկայացուցիչը՝ աշխարհի չեմպիոն, հայ շախմատիստների արդյունքները

14:13 29.12.2021

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որում հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովը՝ դառնալով արագ շախմատի առաջնությունների՝ պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը: 13 տուրից հետո Աբդուսատորովը, Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան վաստակել էին հավասար՝ 9,5-ական միավոր։ Լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո Կարլսենն ու Կարուանան գրավել […]

̰
Արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում

14:05 29.12.2021

Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում, ԱՀ Ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող […]

̰
Դանիել Բալայանն ազատվել է ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից

14:00 29.12.2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դանիել Բալայանն ազատվել է ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից: ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

̰
Մալխաս Ամոյանը՝ 77 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն

13:54 29.12.2021

Մալխաս Ամոյանը 8:0 հաշվով հաղթեց Կիրակոսյանին և դարձավ 77 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

̰
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Գյումրիում 63-ամյա կնոջ սպանությունից

13:43 29.12.2021

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Բագրատունյաց օղակում գտնվող խանութի մոտ մահացած մարդ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հագուստի խանութ-սրահում հայտնաբերեցին 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին՝ պարանոցի հատվածում կտրած վերքերով: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումերի շնորհիվ պարզվեց, […]

̰
Գնել Սանոսյանն ամփոփել է  2021 թվականը

13:29 29.12.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմի և ենթակա մարմինների ղեկավարների հետ ամփոփել է 2021 թվականը։ Նախարարն ըստ ոլորտների առանձնացրել է կատարված աշխատանքը՝ մատնանշելով գրանցված արդյունքներն ու թերությունները։ Սանոսյանն ընդգծել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտները շատ են, պահանջվող աշխատանքի ծավալը մեծ է, և աշխատակիցները պետք է պատասխանատու և […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:00 29.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:45 28.12.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ ՄԻՊ-ը դեսպան Կոպիրկինի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հետ կապված հարցեր

23:31 28.12.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների […]

̰
BACK_TO_TOP