TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ավագանին հաստատել է Երևանի 2022թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

23:16 28.12.2021

Դեկտեմբերի 28-ին գումարված արտահերթ նիստում ավագանու քվեարկությամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը: Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2022թ. բյուջեն: Գալիք տարի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 94 միլիարդ 560 միլիոն դրամ: Բյուջետային հատկացումներով, որը կազմում է 98 միլիարդ 821 միլիոն դրամ, ծավալուն […]

̰
Էրեբունու ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

23:00 28.12.2021

Նոյեմբերի 4-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ տանը նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը։ Ըստ նրա՝ դրամապանակի մեջ ոսկյա զարդեր էին և 80 հազար դրամ: Նոյեմբերի 22-ին տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Նախաքննության ընթացքում պարզվեց, որ հարմարեցված բանալիով բացել էին Էրեբունու փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դուռը, մտել ներս ու գողացել […]

̰ ̰
Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը

22:29 28.12.2021

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Ռուսաստանը մտադիր չէ վերադառնալ «երկաթե վարագույրին»․ Մարիա Զախարովա

22:14 28.12.2021

Ռուսաստանը մտադիր չէ Արևմուտքի հետ հարաբերություններում վերադառնալ «երկաթե վարագույրին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կվերադառնա «երկաթե վարագույրին» Արևմուտքի հետ հարաբերություններում, Զախարովան պատասխանել է. «Մենք՝ ոչ»։

̰
SHANTNEWS

22:00 28.12.2021

̰
Այնթապից դանակահարված երկու անչափահաս հիվանդանոց են տեղափոխվել. ոստիկանության բացահայտումը

21:50 28.12.2021

Դեկտեմբերի 23-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ Այնթապ գյուղից որովայնի կտրած-ծակած վերքերով երկու անչափահաս են տեղափոխվել: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Հաղորդումից ժամեր անց Մասիսի ոստիկանները պարզեցին, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Այնթապ գյուղի դպրոցի մոտ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակով մարմնական վնասվածքները պատճառել է նույն դպրոցի մեկ […]

̰
Թուրքիայի քաղաքացին Մոլոտովի կոկտեյլ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա

21:37 28.12.2021

Անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` շիշ նետողը Թուրքիայի 34-ամյա քաղաքացի է, որը բերման է ենթարկել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով լեհական RMF FM ռադիոկայանի աղբյուրները։ «Դատելով հսկիչ տեսախցիկների տեսագրությունից` տղամարդն ուղեկցող է ունեցել, որը փախուստի է դիմել», – նշել է […]

̰
ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է ՀՕՊ զորամաս

21:23 28.12.2021

oԴեկտեմբերի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՀՕՊ զորամասերից մեկը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցվել է ՀՀ օդային տարածությունում պետական սահմանի ապահովման օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շրջել է զորամասի տարածքում, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել զինծառայողներին […]

̰
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

20:59 28.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը դեկտեմբերի 27-28-ը։ Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել

20:45 28.12.2021

Դեկտեմբերի 24-ին ՊԾ Երևանի գնդի պարեկները Սևանի փողոցում գիշերային շրջայցի ժամանակ կասկածելի երկու տղամարդու նկատելով՝ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։ Բաժնում պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկը՝ Նոր Նորքի, մյուսը Շենգավիթի բնակիչ է։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչներ, դեղնականաչավուն զանգվածներ ու դանակ: Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը մարիխուանա է: Հանգամանքները պարզվում են։ Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ […]

̰
SHANTNEWS

19:58 28.12.2021

̰
Իրաքում թուրքական ռազմաբազային մոտ գտնվող բնակավայրում հրթիռներ են ընկել

15:55 28.12.2021

Իրաքի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի շրջակայքը հրթիռահարվել է: Երկու հրթիռ ընկել է Ջեբրան գյուղի մոտակայքում, որը շատ մոտ է գտնվում Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ռազմաբազային, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական և քրդական լրատվամիջոցների հաղորդում են, որ առայժմ հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը: Ըստ տեղեկությունների՝ սպանվածներ […]

̰
Մրցույթ ՉԺՀ բուհերում 2022-2023 ուստարում կրթություն ստանալու համար

15:52 28.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (22 կրթաթոշակային տեղ` 11 բակալավրիատ, 8 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, 1 վերապատրաստում՝ 1 տարով): Փաստաթղթերն ընդունվում են սկսած 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի հունվարի 17-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ […]

̰
Հայտնի է Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստի անունը

15:48 28.12.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: 62 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 60 միավորով երրորդ հորիզոնականում է Հայաստանի […]

̰
Ընդլայնվում է միջազգային կառույցների հետ ՍԱՏՄ համագործակցության շրջանակը

15:38 28.12.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EA-GATA) ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի շրջանակներում Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի կարողությունների զարգացմանն օժանդակելու հնարավորությունները: Դա ենթադրում է Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող մասնագետ տեսուչների վերապատրաստման, ինչպես նաև կառույցին ենթակա «Հանրապետական […]

̰
Պուտինը ԱՊՀ-ի ստեղծումն արդարացված քայլ է անվանել

15:35 28.12.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՊՀ-ի ստեղծումը 30 տարի առաջ արդարացված քայլ էր: «Մեզ մոտ անցած տարիների, տասնամյակների ընթացքում շատ բան արմատապես փոխվել է։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ կազմակերպության ստեղծումը, անկասկած, արդարացված էր։ «ԱՊՀ-ի երկրների միջև ինտեգրացիան շատ ուղղություններով խորացել է»,- նշել է նա ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում, որը տեղի է […]

̰
Մշտադիտարկվել է 60 տրանսպորտային միջոց

15:28 28.12.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը COVID-19-ի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում դեկտեմբերի 28-ին մշտադիտարկել է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 60 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 9 խախտում։ Դիմակ չկրելու և գերբեռնված ուղևորափոխադրում կատարելու հիմքով կազմվել են […]

̰
Շոյգուն հայտարարել է, որ ռուս խաղաղապահները նպաստել են Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը

15:21 28.12.2021

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարել է հակամարտող կողմերի բուծման բարդ խնդիրներ և այս պահին տարածաշրջանում պլանային պրոֆիլային խնդիրներ է լուծում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության սելեկտորային խորհրդակցության ժամանակ: «Մեր խաղաղապահ ուժերի ներդրմամբ մենք կարողացանք հանգստացնել իրավիճակն այնտեղ, և հետագա քայլեր են ձեռնարկվում պլանային աշխատանքը կատարելու ուղղությամբ։ Այժմ այն կարելի է […]

̰
Մեկնարկել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը

15:13 28.12.2021

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպման նախաձեռնողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Ակնկալվում է, որ միջոցառման ժամանակ առաջնորդները կամփոփեն 2021 թվականին Համագործակցությունում Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջ, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման և սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցառումները: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, […]

̰
Կալանավորվել են տելեգրամով թմրամիջոց իրացրած անձինք․ ոստիկանության բացահայտումը

15:05 28.12.2021

ՔՈ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ ձեռք բերեցին, որ Երևանում բնակվող երեք երիտասարդ զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Մասնավորապես, նրանք ձեռք են բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրում են տարբեր վայրերում և «Տելեգրամ» հավելվածում բացված «նարկոդիսպանսեր», «նարկոլոգ», «լյուսի» և «պրոֆեսսոր» էջերի միջոցով վաճառում են տարբեր անձանց։ դեկտեմբերի 17-ին ՔՈ […]

̰
49-ամյա տղամարդու ուղեբեռում 70-ից ավելի սուբուտեքս կար․ ոստիկանների բացահայտումը

14:47 28.12.2021

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ։ Արդյունքում՝ թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման ենթարկվեց Երևանի Բաշինջաղյան փողոցի […]

̰
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրվել

14:40 28.12.2021

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 28-ին հրավիրել է արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ իրավասու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել: Նա նշել է, որ կառաջնորդվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով՝ մինչև ՔՊ խմբակցության կողմից […]

̰
Գերմանիան Թուրքիա է արտաքսել 4 «վտանգավոր» իսլամիստ ծայրահեղականի

14:33 28.12.2021

Գերմանիան այս տարի արտաքսել է 18 իսլամիստ ծայրահեղականի, որոնք գերմանական անվտանգության մարմինների կողմից դասակարգված են եղել որպես «վտանգավոր» անձինք։ «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայության փոխանցմամբ՝ այդ անձանցից 4-ն ուղարկվել է Թուրքիա, փոխանցում է Еrmenihaber-ը։ Գործակալությունը հիշեցրել է, որ 2019 թվականին Գերմանիան արտաքսել էր «վտանգավոր» դասի մեջ մտնող 32 անձի։ Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ […]

̰
ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է գերիների մասին ԱՀ ՄԻՊ-ի զեկույցը

14:24 28.12.2021

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով։

̰
Գետավան-Հարությունագոմեր ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և  կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է

14:16 28.12.2021

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ին, Մարտակերտի շրջանի Գետավանի տեղամասային հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 20:25-ին իրենց մոտ է տեղափոխվել Հարությունագոմեր համայնքի 20-ամյա բնակիչ Ռ. Մ.-ն՝ մարմանական տարբեր աստիճանի վնասվածքներով, իսկ նույն համայնքի 23-ամյա բնակիչ Ե. Ա.-ն՝ մահացած վիճակում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, […]

̰
Քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

14:03 28.12.2021

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով 01.09.2021թ. ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում (հետագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում) քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ. […]

̰
Հայաստանյան 2 ներկայացուցիչ արժանացել է «Համագործակցության աստղեր» և «Համագործակցության դեբյուտներ» մրցանակներին

13:53 28.12.2021

Հայաստանյան 2 ներկայացուցիչ արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական և «Համագործակցության դեբյուտներ» մրցանակներին, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին հայկական կողմից արժանացել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Մրցանակը շնորհվում է ամեն տարի գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար գործունեության բնագավառում ունեցած մեծ ավանդի և ձեռքբերումների համար, որոնք նպաստում […]

̰
ՀԱՓԿ-ը 2021-ին կատարած աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ԲՄ-21-ի 8 հատ հրթիռ, կասետային ենթազինամթերքներ

13:40 28.12.2021

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2021 թվականին կատարած աշխատանքները։ 2021 թվականին լրացավ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության 10 տարին։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2021 թվականի ընթացքում չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով աշխատանքները շարունակել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։ 2014-2019թթ. ընթացքում այս տարածքը մաքրվել և հանձնվել էր տեղական […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:29 28.12.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
BACK_TO_TOP