13:15 28.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
00:00 28.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա […]
23:50 27.12.2021
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումը չպետք է խուճապ առաջացնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը: «Օմիկրոնն անհանգստություն է առաջացնում, սակայն չպետք է խուճապի պատճառ դառնա»,- ասել է Բայդենը նահանգապետերի հետ զրույցի ժամանակ: ԱՄՆ նախագահը նշել է, որ երկիրը պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսի նոր շտամին: «Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի […]
23:42 27.12.2021
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևի հետ: Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: ՌԴ դեսպանը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր առաքելության ընթացքում: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Բեռլինում երկու պետությունների դեսպանությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել շրջայց ՌԴ […]
23:24 27.12.2021
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 28-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Մամիկոնյանց փողոցից կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ավելի ուշ պարզվեց, որ 28-ամյա տղամարդը տելեգրամյան օգտատերերից մեկին, գումարի դիմաց, օժանդակում է թմրամիջոց իրացնել: Նա տվել է ոչ միայն […]
23:11 27.12.2021
Մարզական լրագրող Արարատ Մամբրեյանը նոր տեղեկություններ է հայտնում՝ կապված Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, փոխանցում է Armsport.am-ը։ Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը բանավոր համաձայնության է եկել «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիի հետ, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կարող է զբաղեցնել ռուսական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։ Միևնույն աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանն այս պահին չի դիտարկում ֆուտբոլիստի կարիերան […]
22:54 27.12.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Դեկտեմբերի 20-27-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 217 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 93, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 250 անձ։ 103 տրանսպորտային միջոց շահագործվել […]
22:38 27.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և խնդրել, որպեսզի փրկարարները մոտենան Մեծամոր քաղաքի 1-ին փողոցի թիվ 27 տուն, քանի որ բակում՝ փոսի մեջ, դի կա։ Ինչպես հայտնում է shamshyn.com-ը, օպերատիվորեն ժամանել են […]
22:25 27.12.2021
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:11 27.12.2021
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Օհանովի փողոցից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 37-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ բերման ենթարկվածի մոտից հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մեքենայից նա ներկայացրեց 41 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ, ինչպես և մարիխուանայի նմանվող զանգված։ Ըստ […]
21:46 27.12.2021
Դեկտեմբերի 27-ին, ժամը 06:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 […]
21:34 27.12.2021
Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ. Ղազար քահանա Պետրոսյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Ղազար քահանայի կողմից հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ դրսևորած անհնազանդությունը, եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը անհարիր կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվելը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու […]
21:20 27.12.2021
Միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի զարգացումը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվել է հայագիտության, սփյուռքի ուսուցիչների կարողությունների բարելավման և համահայկական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Հաշվետու ասուլիսում, ներկայացնելով կատարված աշխատանքները, այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի՝ արտաքին կապերի և սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը, ռազմավարական պլանավորումը և երիտասարդության ոլորտի աշխատանքները համակարգող տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI» փառատոնը Տարածաշրջանային միջոցառումներից Արթուր Մարտիրոսյանը առանձնացրել է հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կրթական […]
20:53 27.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։ Կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
20:39 27.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Կենտրոնական բանկի հարգելի նախագահ, գործադիր իշխանության, բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, մեր տնտեսությունը շատ ծանր ժամանակներ […]
20:28 27.12.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 27-ին ներկա է գտնվել զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի Ստեփանակերտում բնակարանների տրամադրման արարողությանը, որոնք կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Բնակարանային հարցերի կոմիտեի անցկացրած վիճակահանությամբ զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիք մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են սեփական բնակարանների բանալիները: Արտակ Բեգլարյանը ընտանիքների հետ միասին այցելել է […]
20:15 27.12.2021
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջանների և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
16:00 27.12.2021
Արհեստական ինտելեկտը Շանհայի շրջանային ժողովրդական դատախազություններից մեկում առաջին անգամ դարձել է մեղադրական եզրակացության տեքստի կազմող, որը պետք է դատարանում առաջադրվի հանցագործին: Ինչպես դեկտեմբերի 27-ին հաղորդում է South China Morning Post թերթը, արհեստական ինտելեկտը դատախազական ունակություններ է ստացել ավելի քան 17 հազար գործ ուսումնասիրելուց հետո, որոնք Շանհայի դատարաններում քննվել են 2015-ից մինչև 2020 թվականը, տեղեկացնում է […]
15:59 27.12.2021
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հրեթական անգամ անդրադարձել է չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացմանը Թուրքիայում։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Թուրքիայից պատասխան են սպասում, փոխանցում է Ermenihaber-ը։ Քադիրովը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճիշտ որոշում կկայացնի, քանի որ իրենք չեն ցանկանում նման անհեթեթ միջադեպի պատճառով փչացնել […]
15:54 27.12.2021
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Կարլեն Մատինյանի (գերմաներենից) թարգմանությամբ 2021 թվականին «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ճանապարհորդություն Իտալիա» ստեղծագործությունը։ Այս ստեղծագործությունը որոշակի առումով ի մի է բերում Գյոթեի գրական-փիլիսոփայական որոնումները և նոր էջ բացում ոչ միայն նրա պոետական ու դրամատիկական արվեստում, […]
15:51 27.12.2021
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ Ադրբեջանի մոտեցումները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Բաքուն և Երևանը պետք է սկսեն սահմանի սահմանազատման գործընթացը՝ առանց նախապայմանների: Սահմանների որոշումը օրակարգային կարևոր հարցերից մեկն է: Ադրբեջանն ու Հայաստանը անկախություն ձեռք բերելուց հետո գրեթե 30 տարի […]
15:50 27.12.2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է 2022թ. Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների մրցույթը: Ծրագիրն աջակցություն է տրամադրում Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանմանը և քաղաքացիական կրթությանը/դաստիարակությանը միտված նախաձեռնություններին։ Բոլոր հայտերը պետք է լրացվեն անգլերենով և ներկայացվեն հետևելով ծրագրային ուղեցույցին ոչ ուշ, քան 2022թ. փետրվարի 21-ը: Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ տես այստեղ։
15:48 27.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ամփոփել է մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները: Դեկտեմբերի 1-27-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում սպասարկվել է 49500 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 48636: Հանրապետությունում գրանցվել է 701 արտակարգ դեպք և պատահար: ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն […]
15:46 27.12.2021
Դեկտեմբեր 24-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ու նախարարության գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են զբաղվածության պետական ռազմավարությունն ու զբաղվածության ծրագրերը: Զբաղվածության պետական քաղաքականության ծրագրային մոդելի ներկայացումը զուգորդվել է ակտիվ հարցուպատասխանով:
15:38 27.12.2021
ՀՀ գլխավոր դատախազության 2021թ. աշխատանքի ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում գտնվող բազմաթիվ գույքային միավորների (անշարժ գույք) դեպքերում պետական գույքի […]
15:34 27.12.2021
Ուկրաինան սկսել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: «Մենք ընդլայնում ենք համագործակցությունը Թուրքիայի հետ։ Ամեն ինչ սկսվեց Bayraktar-ների մատակարարումներից, իսկ այժմ դրանց արտադրությունն արդեն սկսվել է Ուկրաինայում»,- նշել է Երմակը: Վերջինիս խոսքերով՝ Կիևն Արևմտյան գործընկերների աջակցությամբ այլ մեծածավալ նախագծեր էլ է իրականացնում: Այս […]
15:32 27.12.2021
Դեկտեմբերի 20-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ տեղի է ունեցել «Լիտվայի աշխատանքային օրենսգիրք. խորհրդարանական վերահսկողություն. Լիտվայի փորձ» թեմայով առցանց հանդիպում-քննարկումը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները և Լիտվայի Սեյմի նախկին փոխխոսնակ, աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Ալգիրդաս Սիսասը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Լիտվայի ՄՀԻ գրասենյակի […]
15:30 27.12.2021
Դեկտեմբերի 20-ից 26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 434 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 73 հրդեհի, 1 պայթյունի, 12 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 166 կենցաղային կանչ. տուժել է 101 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: […]