TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 20-26-ը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8 սմ-ով

15:21 27.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 20-26-ը։ Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.44մ (26.12.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8 սմ-ով, և նույնքանով ցածր է նաև 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […]

̰
Վերահսկողություն է իրականացվել 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

15:16 27.12.2021

Հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 25-ին և 26-ին, կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները իրականացրել են հանրապետության 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: […]

̰
Վարչապետն ընդունել է «Վայլդբերիզ» ընկերության գլխավոր տնօրենին

15:09 27.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին: Ողջունելով «Վայլդբերիզի» գործունեությունը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է համարում տնտեսությունում ներդրումների ներգրավումը, ներդրումային միջավայրի հետևողական բարելավումը և պատրաստ է աջակցել ՀՀ-ում առաջատար ընկերությունների զարգացման ծրագրերին: Տատյանա Բակալչուկն արդյունավետ է գնահատել փոխգործակցությունը, ինչի մասին […]

̰
ՊՆ-ն պարզաբանում է տարածել զինծառայողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձի փոխանցման վերաբերյալ

15:04 27.12.2021

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկության, թե ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ, հայտնում ենք, որ աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի […]

̰
SHANTNEWS

14:55 27.12.2021

̰
Խորհուրդներ նախատոնական գնումներ կատարելիս

14:45 27.12.2021

Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ: Անհրաժեշտ է. գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք, աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները, գնումներ կատարելիս […]

̰
Էրզրումում երկրաշարժեր են տեղի ունեցել

14:30 27.12.2021

Դեկտեմբերի 26-ի լույս 29-ի գիշերը ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Էրզրումի նահանգի Ազիզիե և Թեքման շրջաններում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժերը եղել են 3․2 և 3․7 բալ ուժգնությամբ։ Ազիզիեում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6․97 կմ խորության վրա:

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4243 խախտում

14:15 27.12.2021

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 20-27-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4243 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 34 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 39, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 22-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշների, […]

̰
«Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը›› խորագրով ցուցադրությունը կշարունակվի մինչև հունվարի 15-ը

14:07 27.12.2021

2021 թվականի նոյեմբերի 30-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի նորահայտ դամբարանից պեղված, կուր-արաքսյան ժամանակաշրջանին վերաբերող և բովանդակությամբ նախադեպը չունեցող գտածոների ժամանակավոր ցուցադրությունը, որի վերջնաժամկետը 2021 թ. դեկտեմբերի 30-ից երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 15-ը: Շտապե՛ք ձեր երեխաների հետ տեսնել այն և դրանով իսկ հաղորդակցվել հայոց հողի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:59 27.12.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:50 27.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա […]

̰
Որպես անհետ կորած որոնվում է 48-ամյա Արսեն Ղազարյանը

13:43 27.12.2021

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 48-ամյա Արսեն Ղազարյանը։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

̰
Արցախում շաբաթվա ընթացքում վնասազերծվել է հրթիռակասետային 7 ռումբ, գնդիկաբեկորային 9 ավիառումբ և 1 արկ

13:38 27.12.2021

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2021 թվականի դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 647 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 10 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ոչ ոք չի տուժել: Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող […]

̰
Իվանյան համայնքում կառուցվող նոր թաղամասում շարունակվում են թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 9 բնակելի տների կառուցման աշխատանքները

13:23 27.12.2021

ՀՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում շարունակվում են թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 9 բնակելի տների կառուցման աշխատանքները։ Առանձնատները կլինեն 2, 3 և 4 սենյականոց՝ յուրաքանչյուրն երեքական։ Ներկա պահին առանձնատներից մեկն արդեն կանգուն է, կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։ Ընդհանուր թվով 9 առանձնատները պատրաստ կլինեն մինչև հաջորդ տարվա փետրվարի վերջ։ […]

̰
Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել

13:16 27.12.2021

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին, որը ներկայացնում ենք ստորև․ «Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվում են հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և նենգափոխող հայտարարություններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման գործընթացը։ Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:00 26.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա […]

̰
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

23:50 25.12.2021

Դեկտեմբերի 25-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների

23:45 25.12.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Նորածին մանկան ճիչ, որը նոր լույս ու հույս է սփռել պատերազմում անմահացած հերոսների` Հենրիկ Ասատուրյանի և Վահե Բաղդասարյանի ընտանիքներում․ «Զինուժ մեդիա»-ի տեսանյութը

23:33 25.12.2021

Հանրապետությունում մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը զինված ուժերի շարքերը կհամալրի մինչև հունվարի 31-ը։ Ամփոփիչ քննություններ ուսումնական զորամասերում։ Մասնագիտական հմտությունների ու գիտելիքների մեծ պաշարով կրտսեր հրամանատարները պատրաստ են իրենց առջև դրված ուսումնամարտական խնդիրների գերազանց կատարմանը։ Ուսումնական տարին են ամփոփում նաև ռազմաուսումնական հաստատությունները։ Ավիացիոն համալսարանում քննական ակտիվ եռուզեռ է։ Եվ այս թողարկման ամենալուսավոր ակորդը։ Նորածին մանկան ճիչ, […]

̰
COVID-19-ի ավելի քան 100 000 դեպք՝ մեկ օրում․ նոր հակառեկորդ Ֆրանսիայում

23:24 25.12.2021

Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման գրեթե 105 հազար դեպք են հայտնաբերвել, ինչը հակառեկորդ է դարձել համաճարակի սկսվելուց ի վեր: Այս մասին շաբաթ հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարարությանը կից Հանրային առողջապահության ազգային գործակալությունը։ «Դեկտեմբերի 25-ի դրությամբ [մեկ օրում հայտնաբերվել է] 104 611 հաստատված նոր դեպք», – նշվում է հաղորդագրության մեջ: Կորոնավիրուսի տարածման ռեկորդային տեմպերը Ֆրանսիայում նշվում […]

̰
Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել

23:10 25.12.2021

Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում։ Ավելի վաղ 14-ամյա գեղասահորդուհին քառակի ռիտբերգերը կատարել էր մրցումներում, դա տեղի է ունեցել Պերմի Ռուսաստանի գավաթի փուլում: Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։

̰
Երևանում 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը․ կա տուժած

22:54 25.12.2021

Երևանում 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը. օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ, 27-ամյա Նարեկ Զ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:25 25.12.2021

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Իրանը 15 օրով փակում է հարևան երկրների հետ ցամաքային սահմանը

22:10 25.12.2021

Իրանի իշխանությունները 15 օրով փակում են հարևան երկրների հետ ցամաքային սահմանը՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման սպառնալիքի պատճառով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի մաքսային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լատիֆին։ Պաշտոնյան հստակեցրել է, որ խոսքը Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի նկատմամբ սահմանափակումների մասին է: Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին […]

̰
SHANTNEWS

21:55 25.12.2021

̰
Մխիթարյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել և շնորհավորել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

21:45 25.12.2021

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կնոջ և որդու հետ ամանորյա լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Խաղաղություն, երջանկություն և անվերապահ սեր թող լինի Սուրբ Ծննդին և միշտ…»։

̰
Էջմիածնում վրաերթի են ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

21:29 25.12.2021

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, ժամը 21:00-ի սահմաններում, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ, գանգուղեղային տրամվա՝ հարցականով, ծոծորակի շրջանի գեմատոմա, ծնկի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Պ.-ն […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել նորընծա ճեմարանական սարկավագներին

21:14 25.12.2021

Դեկտմբերի 25-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նույն օրը Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․ Էջմիածին) սարկավագական ձեռնադրության արժանացած Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 19, ինչպես նաև Զ լսարանի սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գևորգյան […]

̰
Հռոմի Պապը սուրբծննդյան իր ուղերձում անդրադարձել է ռազմագերիներին

21:00 25.12.2021

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ դեկտեմբերի 25-ին Հռոմի Պապն իր ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձում խոսել է նաև ռազմագերիների մասին։ Այս մասին տեղեկացնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից: Հռոմի Պապն իր ուղերձով մարդկությանը հրավիրել է երկխոսության, միասնության և խաղաղության։ Նա իր խոսքում անդրադարձել է աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար […]

̰
Երևանում 23-ամյա վարորդը Mini Cooper-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

20:42 25.12.2021

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Եգորյանը՝ իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, Կորյունի 5 շենքի դիմաց, բժշկական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել […]

̰
BACK_TO_TOP