15:45 24.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Այգեզարդ գյուղի երկու բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և խուլիգանություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգն «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է 2021թ. […]
15:40 24.12.2021
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդ, ձգձգված և արյունալի հակամարտություններից մեկն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա խաղաղություն և համբերություն է մաղթել Հայաստանին և Ադրբեջանին` հակամարտության կարգավորման գործում: «Ցանկանում եմ համբերություն Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այն փորձագետներին, ովքեր աշխատում են, այդ թվում՝ […]
15:35 24.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կազմակերպմամբ հայ երիտասարդները 2021 թվականի դեկտեմբերի 7-10-ը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին։ COVID-19-ի տարածմանը հակազդելու նպատակով միջոցառումը կազմակերպվել է հեռավար ձևաչափով։ ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերն անցկացվել են Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակին […]
15:29 24.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 24-ին դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի մասնավորապես Խանջյան փողոցով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 50 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք, որոնց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
15:22 24.12.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորությամբ։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և բազմաշերտ համագործակցությունը։ Սեյեդ Մեհդի Ֆարշադան իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ դարավոր բարեկամության և համագործակցության կարևորությունը, նշել, որ […]
15:17 24.12.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է՝ Ինչ անել ցրտահարությունից խուսափելու համար․ Հնարավորության դեպքում մնալ տանը կամ այլ տաքացվող վայրում, Հագնվել եղանակին համահունչ, Օգտագործել ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ, Կանոնավոր կերպով օգտագործել տաք սնունդ կամ ոչ ալկոհոլային տաք ընպելիք։
15:12 24.12.2021
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար հարկավոր է. ⦁ Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ: ⦁ Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է […]
15:05 24.12.2021
Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի բոլոր մասնակիցները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հետաքրքրություն են հայտնել Վրաստանի մասնակցության հարցում, ձևաչափին Թբիլիսիի միանալու դուռը միշտ բաց է մնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայում ձևաչափի հաջորդ նիստի անցկացման հնարավորության մասին՝ դիվանագետը հիշեցրել է, […]
14:56 24.12.2021
Արմավիրի մարզի դատախազությունում սույն թվականի հունիսի 10-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցված «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված պատգամավորների թեկնածուների ցուցակի 16-րդ համարի ներքո հանդես եկող Արմավիրի նախկին […]
14:50 24.12.2021
Չեչեն անջատողականների առաջնորդ, ինքնահռչակ Չեչնիայի Հանրապետության նախագահ, Իչկերիայի նախագահ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը Թուրքիայում հակասում է ռուս-թուրքական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության ոգուն: Մոսկվան հուսով է, որ այդ ազդանշանները Անկարան ամենայն լրջությամբ կընդունի։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Իսկ սա մարդու հուշարձանը հավերժացնելու առաջին փորձերը չեն, որոնց խղճի […]
14:40 24.12.2021
Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․ էջմիածին) Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի սաները կարժանանան սարկավագական ձեռնադրության (Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10։30)։
14:33 24.12.2021
Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցելության վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Վալերի Պեկրեսը գրառմամբ տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյի և Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Միշել Բարնյեի հետ միասին ինքն այցելել է Ֆրանսիայի […]
14:27 24.12.2021
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը Ամանորին կաշխատեն հետևյալ գրաֆիկով. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։ Տոնական օրերին՝ արգելոց-թանգարանը բաց կլինի 2021թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-22:00-ն։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը` 2021 […]
14:20 24.12.2021
ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, չպատվաստված աշխատողները պարտավոր են իրականացնել թեստավորում: Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանը ճանաչվել է սահմանադրական։ Նախարարի հրամանով սահմանված ՊՇՌ թեստավորման պահանջն օրինական է, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: Սահմանադրական […]
14:15 24.12.2021
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։26-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Հ․, ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […]
14:05 24.12.2021
Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ սպիտակ ավտոմեքենայով անհայտ անձը Կոմիտասի պողոտայում անկանոն կրակում է։ Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել չորս տղամարդու։ Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայում ավտոմեքենան կայանելու համար ծագած վիճաբանության ժամանակ տղամարդիկ հարվածներ են հասցրել իրար, ինչից հետո 31-ամյա տղամարդը իր ավտոմեքենայից վերցրել […]
13:57 24.12.2021
Սահմանադրական դատարանի որոշմամբ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ ուղղակիորեն չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտություն անցնելու գումարը: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը՝ աշխատող բոլոր անձինք պետք է նույն ընթացակարգով անցնեն ՊՇՌ հետազոտություն, պարզապես ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ […]
13:50 24.12.2021
Թուրքիայի Վան նահանգի Տուշպա շրջանում գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ էպիկենտրոնը գտնվել է 7.3 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է հարակից շրջաններում: Մահացածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Երկրաշարժից հետո գրանցվել են հետցնցումներ:
13:45 24.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 23-24-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:43 24.12.2021
Դեկտեմբերի 23-ին, րոպեների տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդումներ էին ստացվել, որ «որովայնի առաջնային պատի թափանցող-կտրած-ծակած վերք» և «որովայնի թափանցող վիրավորում» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել 14-ամյա երկու պատանիներ։ Մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11։30-ի սահմաններում Այնթապ գյուղի դպրոցներից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանին դանակահարել էր հիվանդանոց տեղափոխվածներին: Բացատրական աշխատանքի […]
13:38 24.12.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է երկու ընկերությունների՝ «Կամարի» ՍՊԸ-ի և «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվի, գործունեության կասեցումը: Որոշման համար հիմք են հանդիսացել ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների լրացուցիչ վերահսկողական գործողությունները, որոնց ընթացքում պարզվել է, որ կաթնամթերք արտադրող այդ կազմակերպություններում վերացվել են նախորդ ստուգման ընթացքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:
13:34 24.12.2021
Ուկրաինայի իշխանությունները, 20 տոկոսով ավելացնելով պաշտպանական բյուջեն, կարծես, պատրաստվում են Դոնբասի հակամարտության ուժային լուծմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Արդեն 8-րդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու փոխարեն Կիևը, կարծես թե, պատրաստվում է Դոնբասի խնդրի ուժային լուծմանը, ինչպես իրենք են այն անվանում։ Գերագույն ռադայում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, […]
13:25 24.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում […]
13:19 24.12.2021
2021 թվականի դեկտեմբերի 23-ին Արարատի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով: Այդ մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված վարունգի մարինադն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և Մուրացանի ԲԿ, որտեղ նրանց անմիջապես […]
13:12 24.12.2021
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:57-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղից դեպի Երևան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1954 թ. […]
13:06 24.12.2021
Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Կումայրիի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 4-ի ժամը 12։00-ից դեկտեմբերի 23-ը՝ ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք պատուհանի ապակին կոտրելով՝ մտել էին Գյումրի քաղաքի Արմենյան փողոցի տներից մեկն ու գողացել կենցաղային իրեր: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել […]
13:00 24.12.2021
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 976 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 920 617-ն են: Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 78 մարդ, ընդհանուր՝ 13 367: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 076 մարդ, ընդհանուր՝ 876 254 մարդ։
12:50 24.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, շորթման, գույքը […]