20:27 25.12.2021
Այսօր կայացան Պերճ Խաչատրյանի անվան վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների հուշամրցաշարի երրորդ խաղային օրվա հանդիպումները: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Աղջիկներ 1.Աշտարակ-Ավան 0:2 2.ՀԽՄՄ – Գեղաշեն 2:0 Տղաներ՝ 1.ՀԽՄՄ-Աջափնյակ 2:0 2.Հնաբերդ-Արաբկիր 2:0 Վաղը կկայանան աղջիկների հետևյալ հանդիպումները՝ 1.ՀԽՄՄ-Աշտարակ 2.Ավան-Գեղաշեն Տղաների մոտ 3-4 տեղերի համար կմրցեն՝Աջափնյակ-Արաբկիր թիմերը,իսկ 1-2 տեղերի համար՝Հնաբերդ և ՀԽՄՄ […]
20:19 25.12.2021
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ներկայացրել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (#Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածի ժայռապայթեցումը։ Պայթեցման աշխատանքներն իրականացվել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
23:56 24.12.2021
Դեկտեմբերի 22-ից 24-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում և Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 27 քմ) և տրանսպորտային […]
23:54 24.12.2021
Դեկտեմբերի 23-ից 24-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Վերին Խոտանան գյուղում և Շիրակի մարզի Ամասիա գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել […]
23:51 24.12.2021
N զորամասի պահպանության ուղղություններից մեկում դեկտեմբերի 24-ին անցկացվել են տեղազննման աշխատանքներ։ Ճշգրտվել և հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրներն ու տեղաբաշխման կարգը, ստուգվել է հրամկազմի պատրաստվածությունը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման ընթացքում:
23:42 24.12.2021
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտարարել է, որ 2021 թվականին Թուրքիան զբոսաշրջությունից ստացել է 24 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ մեկ շնչին բաժին ընկող զբոսաշրջային ծախսերը կազմել են 830 դոլար, փոխանցում է ermenihaber-ը։ Թուրք նախարարի գնահատմամբ՝ արձանագրվել է V-աձև աճ՝ հաշվի առնելով այն, որ 2020-ին զբոսաշրջային եկամուտները համավարակի պատճառով կազմել էին միայն 12 միլիարդ […]
23:30 24.12.2021
Դեկտեմբերի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» և «գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշումներով բուժօգնության են ընդունվել երկու տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 16.30-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Շահումյան փողոցում, սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար, 33-ամյա տղամարդը վիճել էր հիվանդանոց տեղափոխված 47-ամյա համագյուղացու հետ։ […]
23:20 24.12.2021
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:28-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեկ գյուղի չգործող մշակույթի տնից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեկ գյուղի մշակույթի տան հանդերձասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:08-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել են […]
23:10 24.12.2021
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:49 24.12.2021
Մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարների արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների զարգացման նպատակով դեկտեմբերի 23-ից 24-ը N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ։ Իրականացվել են հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ։ Ամփոփելով մարզումների արդյունքները՝ հրամանատարությունն արձանագրել է, որ ստորաբաժանումներն ունակ են լուծելու առաջադրված մարտական խնդիրները:
22:19 24.12.2021
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 13։57-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն և Վարդաշատ գյուղերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Դ․ Դ․, ծնված 1994 թ․) և […]
21:47 24.12.2021
Դեկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:17-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 44.44⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Տաշիր քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]
21:28 24.12.2021
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ունի յուրահատուկ ախտանշաններ, որոնք կարող են դրսևորվել միայն պատվաստված մարդկանց մոտ, ասվում է Express-ի հրապարակման մեջ: Հոդվածում նշվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսին բնորոշ են մարմնի բարձր ջերմաստիճանը, տևական հազը և համի և հոտի փոփոխությունը կամ կորուստը: Սակայն, «օմիկրոն» շտամը տարբերվում է մի շարք այլ դրսեւորումների. Ինչպես բացատրել է համաճարակաբան, Լոնդոնի Թագավորական […]
21:15 24.12.2021
Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը հրապարակել է վերջին նախընտրական սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս Թուրքիայում գործող քաղաքական ուժերի վարկանիշը, փոխանցում է ermenihaber-ը։ Սոցիալական հետազոտության համաձայն՝ Թուրքիայում իշխող ազգայնական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և հիմնական ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության վարկանշային տարբերությունը շուրջ 2 տոկոս է։ «Եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություն լիներ, ո՞ր […]
17:11 24.12.2021
«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակներում ներկայացրեց 2021 թվականին իր ֆինանսավորմամբ իրականացված սոցիալական պատասխանատվության 3 ծրագրերը։ Միջոցառմանը ներկա էին պետական ու մասնավոր, ինչպես նաև հասարակական ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ։ Իր բացման խոսքում «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» հաղորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակակից աշխարհը լի է […]
16:55 24.12.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կրեմլի մամուլի ծառայությունից: Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի […]
16:49 24.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետին և անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին դատապարտյալների կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատիժ կրելու ընթացքում, արտոնություններ ստանալու նպատակով, մտերիմ հարաբերություններ են հաստատել և կաշառք տալու […]
16:45 24.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը Դեկտեմբերի 16-22-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում` դեկտեմբերի 17-19-ը, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 16-ին և 22-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 16-ին, 17-ին և 21-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել […]
16:41 24.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և նրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։ Լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի։
16:34 24.12.2021
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կգործուղի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին և Սուսաննա Գաբոյանին: Եվս երկու գրոսմայստեր՝ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը, առաջնությանը կմասնակցեն իրենց միջոցներով: Հայաստանի […]
16:28 24.12.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի» (ՄԿՈՒԶԱԽ) նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին, մաղթել […]
16:26 24.12.2021
N զորամիավորման զորամասերում դեկտեմբերի 24-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարությունը անձնակազմին հրահանգավորել է հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
16:21 24.12.2021
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ 2021թ․ ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով․ 1. մեքենայական ուսուցում, 2. տվյալների ճարտարագիտություն, 3. […]
16:16 24.12.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ֊-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի միջև դեկտեմբերի 24-ին ստորագրվել է «Գիտատեխնիկական համագործակցության և երիտասարդ մասնագետների պատրաստման մասին» փոխըմբռնման հուշագիր: Կողմերը համագործակցելու են Երկրի մասին գիտությունների բնագավառում համատեղ գիտատեխնիկական աշխատանքների, երիտասարդ մասնագետների պատրաստման, գիտագործնական նախագծերի կատարման և գիտատեխնիկական գիտելիքների […]
16:06 24.12.2021
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում է ունեցել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: Քննարկվել են սոցիալական գործընկերությանը վերաբերող կարգավորումների մասով նախատեսվող փոփոխությունները: Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Աշխատանքի և զբաղվածության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների […]
16:03 24.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում […]
16:00 24.12.2021
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց (կմ57+750-կմ58+810) ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։30-ից մինչև 17։00-ն‚ փակ է լինելու երթևեկության համար։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
15:55 24.12.2021
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը․ «Անդրադառնալով նախօրեին Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը և հիմք ընդունելով հանրության շրջանում տարածվող թյուրընկալումը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ անդրադառնում է թեմային: Գերատեսչության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հավաստում է. Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է և, այսպիսով, ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական: Քաղաքացիները շարունակելու […]
15:51 24.12.2021
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննեսյանին, երկրորդ տեղակալ Գագիկ Գյուլբուդաղյանին, խորհրդի անդամներին և պալատի ներկայացուցիչներին: Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են ՀԱԱՊ-ի (AmCham) գործունեությունը և նախաձեռնությունները: Կարևորվել է բիզնես միջավայրի բարելավումը, անդրադարձ է եղել նաև […]