16:28 24.12.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի» (ՄԿՈՒԶԱԽ) նիստը:
Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին, մաղթել արդյունավետ քննարկում՝ ի նպաստ ոլորտի զարգացմանը:
«Ցանկացած առաջարկ և ներկայացվող ծրագիր պետք է բխի կրթության ռազմավարությունից, որը մշակում է կրթության պետական լիազոր մարմինը, քանի որ մենք ենք ոլորտում իրականացվող յուրաքանչյուր գործընթացի պատասխանատուն»,- նշել է նախարարը:
Նիստի օրակարգում քննարկվել են ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկները: Առանձնակի ուշադրություն է դարձվել Խորհրդի գործառույթի, բովանդակության հստակեցմանը:
Մասնակիցները կարևորել են ՄԿՈՒ հաստատություններում գործող կարիերայի կենտրոնների գործունեության արդյունավետությունը` շեշտելով աշխատաշուկայի հետ կապի ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը: Նախարար Վահրամ Դումանյանը կոչ է արել հնչեցնել հիմնավոր առաջարկներ և դրանք գրավոր ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն` նպատակ ունենալով որակյալ և մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացում աջակցել ՄԿՈՒ հաստատություններին:
Օրակարգում ներառված է եղել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում գործող իրավական նորմատիվ ակտերում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ հարցը: Փոփոխություններ են կատարվել ուսումնական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու, ՄԿՈՒ տնօրենների մրցութային ընտրության կարգերում:
Օրակարգային հարցերի թվում էին նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից 2021 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը:
Նիստի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի անդամներին ներկայացվել են «Գերմանական միջազգային համագործակցության» ընկերության հետ (GIZ) համագործակցության շրջանակում ՆՄՄԿ ոլորտում դուալ ուսուցման համակարգի փորձնական ներդրման մոնիթորինգի և գնահատման արդյունքները: Զեկույցը ներկայացրել է GIZ ծրագրերի համակարգող Յուլյա Ստակյանը` նշելով, որ դուալ կրթությունը ներդրված է շուրջ մեկուկես տասնյակ հաստատություններում:
Փորձարկվող դուալ կրթության ծրագրին մասնակցել է ավելի քան 600 ուսանող, որոնք ձեռք են բերել ոչ միայն գիտելիք, այլև հմտություններ ու կարողություններ աշխատաշուկայի համար: Դուալ ՄԿՈՒ համակարգը ենթադրում է, որ ուսումնառության գործընթացը տեղի է ունենում երկու հաստատություններում՝ քոլեջում կամ ուսումնարանում, ինչպես նաև ուսումնական հաստատության հետ համագործակցող մասնավոր ընկերությունում: Նպատակային է համարվում ուսուցման այս մոդելը ներդնել ավելի մեծ թվով ՄԿՈՒ հաստատություններում:
Խորհրդի անդամներն օրակարգի մյուս հարցերի վերաբերյալ առաջարկներն ու դիտողություններն առցանց ներկայացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ըստ անհրաժեշտության հաջորդ նիստին քննարկելու համար:
13:00 05.07.2025
«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է12:50 05.07.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել էԳողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...
12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...