TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Քերոբյանը ներկայացրեց, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման համար

14:25 16.12.2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասնեց, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանն ասաց, որ կան որոշ մանրուքներ, որոնք պետք է հաշվի առնվեն` սկսած ժամանակացույցից և վերջացրած նրանով, թե որ հատվածներում է կառուցվելու երկաթգիծը: «Գիտեմ, որ շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի […]

̰
Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ

14:20 16.12.2021

Դեկտեմբերի 16-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ: Առաջին անգամ ԱԺ նիստին մասնակցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնել է պատգամավորական լիազորությունները: Խորհրդարանը քննարկել է «2021 թվականի դեկտեմբերի 16-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի` արտահերթ նիստի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցում […]

̰
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը այսուհետև կկոչվի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

14:08 16.12.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնը այսուհետ կկոչվի միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում այդ մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կիրակոսյանը նշեց, որ օրենքի շուրջ երկու տարվա գործնական կիրառման ընթացքում ի հայտ […]

̰
Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար

13:55 16.12.2021

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր շրջափուլի մեկնարկին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա կարծիք է հայտնել, որ քաղաքական կամքի և ցանկության առկայության դեպքում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է։ Փայլանը հայտարարել է, որ այդ գործընթացում […]

̰
Թուրքական ապրանքների ներկրման արգելքը չի խստացվում, այլ երկարաձգվում է. Քերոբյան

13:50 16.12.2021

Կառավարությունը թուրքական ապրանքների ներկրման արգելքը չի խստացնում, այլ փոքր փոփոխություններով երկարաձգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Կառավարությունը կարծում է՝ այն տնտեսական արդյունքները և սպասումները, որ ունենք, մեզ թույլ են տալիս տալ այն գնահատականը, որ մենք ճիշտ ենք անում: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ […]

̰
Աննա Թերքոթ-Աստվածատրյանն ընտրվել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ

13:40 16.12.2021

«Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ, բարերար, ամերիկաբնակ գրող, իրավաբան Աննա Թերքոթ-Աստվածատրյանն ընտրվել է ԱՄՆ Մեն նահանգի Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակում է պատրաստել Portland Press Herald-ը՝ մեր հայրենակցին ներկայացնելով որպես պատմություն կերտող, այս պաշտոնում առաջին կին և ներգաղթյալ ղեկավարը: Քաղաքային խորհուրդն Աննա Աստվածատրյանին ընտրել է փակ գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նորընտիր ղեկավարն այս […]

̰
«Վարպետության դասեր»-ը՝ մարզերում

13:27 16.12.2021

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում իրականացնում է «Վարպետության դասեր» ծրագիրը: Վարպետության դասերին տեղի են ունենում հանդիպումներ 7-20 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների և ՀՀ առաջատար վեց մասնագետների հետ (դաշնամուր, ջութակ և թավջութակ): Երիտասարդ մասնագետներն են՝ միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանը (ջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Մանասյանը (դաշնամուր), […]

̰
Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով

13:20 16.12.2021

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի […]

̰
Նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ

13:07 16.12.2021

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` առաջարկվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. դպրոցի կառավարման գործընթացը բաժանվելու է երկու հիմնական մասի` ուսումնական և վարչատնտեսական: Նախատեսվում է […]

̰
Դեկտեմբերի 15-16-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:04 16.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 15-16-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
18 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

11:08 16.12.2021

Դեկտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք: Կատարվել է 7571 թեստավորում: Ունենք 470 առողջացած, մահվան 18 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343157 դեպք, որոնցից 327029-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7874 դեպք է արձանագրվել:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:00 16.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
Էդուարդ Աղաջանյանն և ՀՀ-ում Էստոնիայի դեսպանն անդրադարձել են անվտանգային հարցերի կարևորությանը

23:44 15.12.2021

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ինչպես նաեւ դեսպանորդ Փեեթեր Փալսը: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, […]

̰
Սևանի 36-ամյա մի բնակչուհի խանութներից գողություններ է արել

23:37 15.12.2021

Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Սևան քաղաքի 36-ամյա մի բնակչուհի գողություններ է անում։ Դեկտեմբերի 9-ին Մարտունի քաղաքի Երևանյան փողոցից կասկածվողը բերման ենթարկվեց բաժին։ Պարզվեց, որ նա նույն օրը, ժամը 14-ին, Երևանյան փողոցի մի խանութից բջջային հեռախոս էր գողացել: Բայց սա ամենը չէր։ Բերման ենթարկված կինը դեկտեմբերի 6-ին գնումներ կատարելու պատրվակով մտել էր […]

̰ ̰
Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հանդիպումը

23:22 15.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կարևորվել է երկու կառավարությունների միջև ակտիվ փոխգործակցությունը` փոխշահավետ ծրագրերի առաջ մղման նպատակով: Անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներին: Նիկոլ Փաշինյանը […]

̰
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին

23:11 15.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները: Մինչ լիագումար նիստի մեկնարկը տեղի է ունեցել ԱԼԳ մասնակից երկրների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն […]

̰
Ֆրանսիայի Սենատում Արցախի վերաբերյալ պաշտոնական խումբ է ստեղծվել

23:07 15.12.2021

Ֆրանսիայի Սենատում Արցախի վերաբերյալ իրազեկման միջազգային խումբ է ստեղծվել (groupe d’information international)։ «Այս գաղափարի շուրջ Սենատի մեծամասնության ղեկավար Բրունո Ռըտայոյի հետ զրուցել էի նոյեմբերին՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ։ Սենատորին շնորհակալություն էի հայտնել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Սենատի բանաձևը նախաձեռնելու համար և առաջարկել Սենատում Արցախի վերաբերյալ պաշտոնական խումբ ստեղծել։ Ժամեր առաջ Բ․Ռըտայոն թվիթերի գրառմամբ տեղեկացրեց, որ […]

̰
̰
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

22:49 15.12.2021

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ին, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, […]

̰
Ոստիկանները մեթամֆետամին են հայտնաբերել

22:37 15.12.2021

Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 48-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում: Դեկտեմբերի 13-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փաթեթ սպիտակ բյուրեղանման զանգված: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը կրիստալ թմրամիջոց է, որը դեկտեմբերի 12-ին բերել էր արտերկրից: […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել

22:23 15.12.2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Երևանի ավագանու մեծամասնությունը կազմող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը: Նրա խոսքով՝ արդեն հաջողվել է հավաքել ավագանու անդամների՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ 33-ից ավելի ստորագրություններ: Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ էր ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի […]

̰
Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում

22:17 15.12.2021

Բարեհաջող ելքով հերթական բարդ վիրահատությունն է կատարվել Թոքաբանության ազգային կենտրոնում։ 64-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել էր ձախակողմյան անկիլոզացնող կոքսարթրոզ։ Մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կենտրոնում առաջին անգամ կատարվել է կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում։ Մեկ այլ վիրահատություն ևս․ 56-ամյա հիվանդի մոտ ձախ ճաճանչոսկրի ստորին երրորդի ոչ ճիշտ սերտաճող կոտրվածքի ախտորոշումից հետո կատարվել է ոսկրաբեկորների համադրում և ֆիքսացիա` շյուղերով։ […]

̰
SHANTNEWS

21:55 15.12.2021

̰
Պարեկները կոկաինի իրացման դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է

21:44 15.12.2021

Դեկտեմբերի 12-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու դեպք բացահայտվեց: Երեկոյան Հրազդանի կիրճում շրջայցի ժամանակ ոստիկանները կասկածելի երիտասարդի էին նկատել և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Բերման ենթարկվածը Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ էր` 23-տարեկան: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 8 փաթեթ սպիտակ փոշենման […]

̰
ԱԽ քարտուղարը Վաշինգտոնում է․ նախատեսվում է հանդիպում Ջեյք Սալիվանի հետ

21:32 15.12.2021

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից, այսօր Սպիտակ տանը նախատեսվում է հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Արմեն Գրիգորյանի միջև:

̰
Կայացել են ՀՀ վոլեյբոլի 2021-ի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության երկրորդ խաղային օրվա հանդիպումները

21:18 15.12.2021

Այսօր կայացել են ՀՀ վոլեյբոլի 2021 թվականի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության երկրորդ խաղային օրվա հանդիպումները: Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 1.Գյումրի – ԲԿՄԱ 0:3 2. ԽՄՕՄՄ -ՃՇՀԱՀ 3:0: Վաղը կկայանան հետևյալ հանդիպումները՝ 1.15:00 ԽՄՕՄՄ – Գյումրի 2.16:30 ՃՇՀԱՀ – ՖԻՄԱ

̰
Մուսալեռ գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը տեղում մահացել է

21:09 15.12.2021

Դեկտեմբերի 15-ին` ժամը 13։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանից Մուսալեռ գյուղ տանող ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1974 թ.) բախվել է […]

̰
«Վեոլիա Ջրի» «Թեժ գծի» աշխատանքում հնարավոր են ընդհատումներ

21:00 15.12.2021

Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15.00-16.00, «Վեոլիա Ջուր» ընկերության հեռախոսային կենտրոնի աշխատանքում հնարավոր են կարճատև ընդհատումներ: «Հայցում ենք ձեր ներողամտությունը: Հիշեցնում ենք «Թեժ գծի» անվճար հեռախոսահամարները՝ 185, (011) 300-185, 0-800-00-185»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Կարևոր տեղեկություն ԱՄՆ ուղևորվողների համար

20:47 15.12.2021

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ օդային սահմանով ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները, անկախ պատվաստված լինելու հանգամանքից կամ իրենց ծագման երկրից, պարտավոր են ներկայացնել ԱՄՆ չվերթի մեկնմանը նախորդող մեկ օրվա ընթացքում կատարված ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք կամ վերջին 90 օրվա ընթացքում ՔՈՎԻԴ19-ից ապաքինված լինելը փաստող ապացույց։ «Բոլոր ԱՄՆ ուղևորվողներին […]

̰
BACK_TO_TOP