TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վրաստանում  թմրանյութերի իրացման մեղադրանքով Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

14:51 03.12.2021

Վրաստանի ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել 1996 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ու. Բ.-ին՝ դատավորի որոշման հիման վրա, փոխանցում է 1tv.ge-ն։ Ըստ ՆԳՆ-ի՝ նա մեղադրվում է մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ 5-20 […]

̰
Միջազգային գիտագործնական ֆորում՝ «Ռուսաց լեզուն և XXI դարի գլոբալ մարտահրավերները եվրասիական տարածքում»

14:43 03.12.2021

2021 թ. դեկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի պետական ​​հումանիտար համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի, Հայաստանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպում է միջազգային գիտագործնական ֆորում ռուսերեն դասավանդող ուսուցիչների համար՝ «Ռուսաց լեզուն և XXI դարի համաշխարհային մարտահրավերները» թեմայով […]

̰
Թուրքիան նոր ռազմական օպերացիա է սկսել քուրդ զինյալների դեմ

14:37 03.12.2021

Թուրք ուժայինները ռազմական օպերացիա են սկսել երկրի արևելյան Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունները իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: Գործողությունն իրականացնող անձնակազմի մեջ ներառված են հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի […]

̰
Վթար Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում․ տուժածը հոսպիտալացվել է

14:30 03.12.2021

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ-2109» (վարորդ՝ Ժ. Մ., ծնված 1997 թ․) և […]

̰
Կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա պետական տուրքով

14:24 03.12.2021

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ 2014 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել […]

̰
Աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ

14:17 03.12.2021

2021 թվականի նոյեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ «Օմիկրոնի» մասին: Այժմ գիտնականները Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին պարզ չէ, «Օմիկրոն» տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակելի է, թե ոչ, չնայած Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է […]

̰
157 ապօրինի հատված ծառ՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում. դատախազությունում քրեական գործ է հարուցվել

14:10 03.12.2021

Լոռու մարզի դատախազի կողմից ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված գրության հիման վրա նախարարության կողմից «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում անցկացվել են ստուգումներ 2016-ից մինչ 2021թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հնարավոր ապօրինի ծառահատման դեպքերը պարզելու և ֆիքսելու համար: Մարզի դատախազի գրությանը նախարարությունից ստացվել է պատասխան, համաձայն որի, ստուգումների արդյունքում արձանագրվել են «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարբեր պահաբաժիններից ապօրինի […]

̰
Թուրք ընդդիմադիր նախկին պատգամավորը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

14:05 03.12.2021

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին պատգամավոր Զեյնեփ Աքաթլըն «Հանրապետության նախագահին վիրավորելու» համար դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման: Ավելի ուշ դատարանը որոշել է հետաձգել պատժի կիրառումը, փոխանցում է ermenihaber-ը։ Նախկին պատգամավորը, սակայն, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հակադարձելով, որ իր գրառումները քննադատություն են եղել՝ ուղղված իշխանությանը: Աթաքլըն պնդել է, որ իր քննադատական գրառումները արել է […]

̰
Արժևորելով կինոռեժիսորի ժառանգությունը. համերգ՝ նվիրված Անրի Վեռնոյի 100-ամյակին

13:59 03.12.2021

Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա հոբելյանական համերգ: Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վեռնոյի ֆիլմերի երաժշտությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), ‹‹Դլե յաման›› երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: Կհնչեն նաև Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի ստեղծագործություններից: […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:52 03.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի հետ

13:25 03.12.2021

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների ԱԳ նախարար Բեն Կնապենի հետ։ Արարատ Միրզոյանը և Բեն Կնապենը գոհունակություն են հայտնել հայ-նիդեռլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք […]

̰
Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը

13:14 03.12.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդեռլանդների Թագավորություն՝ մասնակցելու Հաագայի միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Կիրակոսյանը Նիդեռլանդների Թագավորությունում կլինի դեկտեմբերի 6-8-ը: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ավելի […]

̰
Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ

00:01 03.12.2021

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 22:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

23:59 02.12.2021

Դեկտեմբերի 1-ից 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Ստեփանավան, Շիրակի մարզի Արթիկ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Հացաշեն, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղերում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել […]

̰
Անհաղորդում գողություններ Ծովինար գյուղում. ոստիկանների բացահայտումը

23:55 02.12.2021

Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասի ծառայողների ստացած տվյալն իրացվեց նոյեմբերի 26-ին։ Ժամը 18.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ծովինար գյուղից բերման ենթարկվեց 40-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանեց, որ ամիսներ առաջ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տանը կից խորդանոցից գողացել էր էլեկտրական մսաղաց, սղոց, զոդման սարք և մեքենայի մասեր: 40-ամյա տղամարդու տան զննության ժամանակ նա ներկայացրեց գողոնն […]

̰
Լուսացույցների տեղափոխություն Երևան քաղաքի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկի

23:48 02.12.2021

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 3-ին Երևան քաղաքի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից։

̰
Աստղագետներն առաջին անգամ Մարսի չափերով «երկաթե» էկզոմոլորակ են հայտնաբերել

23:44 02.12.2021

TESS ուղեծրային աստղադիտարանը հարեւան GJ 367 աստղի մերձակայքում չափազանց փոքր և դրա հետ մեկտեղ շատ խիտ էկզոմոլորակ է հայտնաբերել, որը գրեթե Մարսի չափս է, ընդերքը, ենթադրաբար, գրեթե ամբողջությամբ բաղկացած է երկաթից: Այս մասին հինգշաբթի հայտնել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մամուլի ծառայությունը։ «Մենք հայտնաբերել ենք Մարսի չափերով էկզոմոլորակ, որը կազմությամբ նման է Մերկուրիին։ Մենք ենթադրում ենք, […]

̰
Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

23:36 02.12.2021

Դեկտեմբերի 1-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ու գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանը հրահանգավորեցին անձնակազմին՝ ընդգծելով ուժեղացված ծառայության նպատակներն ու պարեկների առաջնային խնդիրների պատշաճ կատարումը։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերեցին մի տղամարդու, որը մեքենա էր վարում՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Հայտնաբերվեց նաև […]

̰
15 բջջային հեռախոս՝ կալանավորի համար բերված սառնարանում

23:24 02.12.2021

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացուհի Ա. Ս.-ի կողմից կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:։ […]

̰
Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

23:10 02.12.2021

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ու ՊՊԾ դասակի ոստիկանները նոյեմբերի 29-ին և 30-ին բաժնի սպասարկման տարածքում կատարած շրջայցերի ժամանակ ապօրինի ծառահատման 4 դեպք են բացահայտել։ Նրանք հայտնաբերել են տարբեր, այդ թվում՝ «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ, որոնք բարձված են եղել հատված ծառերով՝ ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի։ Վարորդները բեռի օրինականությունը վկայող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Մեքենաները տեղափոխվել են […]

̰
Պուտինը խորհրդակցության ժամանակ բռունցքով հարվածել է սեղանին

22:59 02.12.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուզականորեն է արտահայտվել հանքափորների աշխատանքի պայմանների մասին ածխի ոլորտի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: «Նրանք ռիսկի են դիմում, իսկ մենք բոլորս միասին պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ռիսկի դիմելու անհրաժեշտություն չլինի։ Ահա դա էր մեր որոշումների իմաստը 2010 թվականին», – հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը՝ բռունցքով հարվածելով սեղանին։ Այսօր Պուտինը հայտնել է […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

22:48 02.12.2021

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի հատկապես գիշերային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Անցկացվել են պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ

22:36 02.12.2021

Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ դեկտեմբերի 2-ին, N զորամասի պահպանության գոտում, անցկացվել են պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։ Ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, հստակեցվել մարտական խնդիրների լուծման հաջորդականությունը և զորքերի տեղաբաշխման կարգը:

̰
Մահացել է «Բայրաքթար»-ի ինժեներ Թարըք Քեսեքչին

22:31 02.12.2021

Վթարի հետևանքով մահացել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ինժեներ Թարըք Քեսեքչին: Ինչպես հայտնել են թուրքական լրատվամիջոցները, մեքենան բախվել է բեռնատարին, մահացել է նաև մեքենայում գտնվող 3 մարդ։ Թարըք Քեսեքչին «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայքար» ընկերության ավիացիոն ինժեներն էր։ Նա աշխատել է որպես կառուցման աշխատանքների կատարման և վերլուծության խմբի ղեկավար:  

̰
ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

22:17 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Երկուստեք վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև համագործակցությանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումներին: Նախարարները […]

̰ ̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել

22:08 02.12.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ  հրավիրված ասուլիսում: «ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, որպես ԵԱՀԿ համանախագահող երկրներ, ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]

̰
Կատարվել է արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը

22:02 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված և մեկ տարի անց Հայաստանին վերադարձրած 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համալարգից։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց նահատակ քաջորդիների սգակիր ընտանիքներին և ներկաներին։ […]

̰
SHANTNEWS

21:55 02.12.2021

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:53 02.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի […]

̰
BACK_TO_TOP