22:09 03.12.2021
Նոյեմբերի 22-26-ը տեղի է ունեցել Հյուսիս-Եվրասիական կլիմայական կենտրոնի 21-րդ համաժողովը, որին մասնակցում էին նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Համաժողովին ներկա էին ԱՊՀ երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների և գիտահետազոտական կենտրոնների փորձագետներ, ինչպես նաև գիտնականներ, ուսուցիչներ, ասպիրանտներ և բարձրագույն ուսումնական հաստատությունների օդերևութաբանության և կլիմայաբանության մասնագիտացում ունեցող ուսանողներ: 2021-2022թթ. ձմռան կանխատեսումը կազմելու համար քննարկվել են 2021 […]
22:00 03.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում […]
21:46 03.12.2021
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volvo» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1988 թ.) և թիվ 205 երթուղին սպասարկող «Gazel» […]
21:40 03.12.2021
Թուրքական կողմից նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել,որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը առնչվող հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Նշվում է, որ Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նոյեմբերի […]
21:37 03.12.2021
Դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի […]
21:30 03.12.2021
Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից հայ խաղաղ բնակչի նկատմամբ բռնության գործադրելը և սպանելն ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն: Այս ասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս միջադեպը վերահաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին հայկական […]
21:24 03.12.2021
Դեկտեմբերի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարվել և դիտավորյալ կերպով սպանվել է Ճարտարի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանը։ «Խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը։ Հատկանշական է, որ Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու […]
17:01 03.12.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Եգիպտոսի քաղաք Շարմ Էլ Շեյխ` ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ պատվիրակությունը Շարմ Էլ Շեյխում կլինի դեկտեմբերի 12-19-ը: Արթուր Դավթյանի հետ միասին Եգիպտոս կմեկնեն նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանը և ՀՀ գլխավոր […]
16:54 03.12.2021
Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումն ու վերջիններիս համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ստեղծումն՝ այսօր մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը։ ԱԺ նախաձեռնությամբ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ կազմակերպված քննարկմանը բացման ելույթով հանդես են եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և […]
16:53 03.12.2021
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը «սանձարձակ և ապօրինի» է որակել Սիրիայի խորհրդարանի հայտարարությունն առ այն, որ Հաթայը (նախկին Ալեքսանդրետի սանջակը) Սիրիայի բռնազավթված տարածքների մասն է, հաղորդում է ermenihaber-ը։ «Կտրականապես մերժում ենք որևէ կերպ Սիրիայի ժողովրդին չներկայացնող, ժողովրդավարական լեգիտիմությունից զուրկ Ժողովրդական ժողովի սանձարձակ և ապօրինի հայտարարությունը՝ ուղղված մեր երկրի տարածքային ամբողջականության դեմ»,- շեշտել է Բիլգիչը։ […]
16:50 03.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 27-ամյա երիտասարդին առևանգելու դեպքի հանգամանքները: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի 36-ամյա բնակիչը, տեղեկանալով իր ընկերոջ հասցեին 27-ամյա երիտասարդի ինստագրամյան էջից կատարված վիրավորական գրառումների մասին, պատժելու նպատակով նրան […]
16:49 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Արտաքին գործերի նախարարները քննարկել են հայ-ֆիննական երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցերի, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ Առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել խորացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար կապերի խթանման […]
16:41 03.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ներառական զարգացում» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպել է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա` դեկտեմբերի 3-ի առիթով: Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է ներառական հասարակության ձևավորման խնդիրը` նշելով, որ ներառականությունը ավելի խորքային հասկացություն է, քան հաշմանդամություն […]
16:28 03.12.2021
Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար Թուրքիայի դեմ «խախտման գործընթաց» սկսելու Եվրախորհրդի որոշումը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Եվրախորհրդին հրավիրում ենք խուսափել ընթացք տալ այս որոշմանը, որն անկախ դատական համակարգին միջամտության բնույթի ունի»,- ընդգծվել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։ Նշվել է, թե «Եվրախորհրդի նախարարների կոմիտեն […]
16:21 03.12.2021
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)»,- ասված է հրամանագրի մեջ:
16:14 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ գյուղից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 36-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե կաթուցիչ՝ մոխրացված հետքերով, և երկու փաթեթ դեղնականաչավուն, կանեփանման զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ բուսական զանգվածը կանեփ է, որը ցանել էր Ոսկեվազ համայնքի իր այգում և մշակել անձնական […]
16:07 03.12.2021
Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ միասին հանդիպել է հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հաշմանդամների, նրանց շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների խնդիրները, ինչպես նաև հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանն առնչվող […]
15:54 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության 13-րդ տարեկան համաժողովի շրջանակներում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «ԵՄ դերը Հայաստանում․ հնարավորություններ արդյունավետ գործընկերության համար» («What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership») խորագրով քննարկումը: Քննարկմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և […]
15:47 03.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ դեկտեմբերի 3-ին վերահսկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։
15:34 03.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 2-3-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:27 03.12.2021
Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ Ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս. Ս.-ի անհետ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Այդ մասին տեղեկացրին ԱՀ […]
15:22 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հանձնուքների ընդունման-հանձնման սենյակում զննության են ենթարկել Հ․ Մ․-ի կողմից դատապարտյալ Հ․ Ա․-ին բերված հանձնուքը, որում առկա կարկանդակներից 3-ի մեջ թաքցված է եղել պոլիէթիլային տոպրակով պարուրված 3 փաթեթ՝ ընդհանուր 29,78 գրամ քաշով։ Զննության արդյունքում փաթեթներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի […]
15:15 03.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված է եղել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղություններին: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Վարչապետը նշել է, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021 թվականի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին […]
15:07 03.12.2021
Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Դեկտեմբերի 2-ին և 3-ին, նոր ուսումնական ծրագրի համաձայն, ուղղաթիռներով իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ։ Անհրաժեշտության դեպքում ռազմական օդաչուները պատրաստ կլինեն ակտիվորեն ներգրավվել անտառային հրդեհների մարման աշխատանքներին։