21:39 02.12.2021
Դեկտեմբերի 2-ին` ժամը 19։02-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Վ․ Մ․) և թիվ 63 երթուղին սպասարկող «Fiat Ducato» (վարորդ Ա․ Հ․, ծնված […]
21:27 02.12.2021
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։ Հավասարապես՝ առկախված հումանիտար խնդիրների լուծումը, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց անվերապահ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի հետաքննությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, պահանջում են ԵԱՀԿ և […]
21:14 02.12.2021
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. դեկտեմբերի 2-ին` ժամը 07:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 1962թ. ծնված Գագիկ Վլադիմիրի Ավանեսյանին պատկանող առանձնատունն անհայտ հանգամանքներում այրվելու և հյուրասենյակում վերջինիս դին՝ այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը: Դեպքի վայր է մեկնել […]
15:59 02.12.2021
Դեկտեմբերի 1-ին Հունաստանի ամենամեծ լսարանն ունեցող խոշորագույն օրաթերթերից «Kathimerini»-ում հրապարակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանի «Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի» վերնագրով խմբագրական հոդվածը։ «Արմենպրես»-ը հոդվածը ներկայացնում է ամբողջությամբ: «Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի» Մեկ տարի է անցել 2020 թվականի 44-օրյա` (սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը) Արցախի նկատմամբ սանձազերծված վերջին պատերազմից։ Սա Ադրբեջանի կողմից […]
15:57 02.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, […]
15:56 02.12.2021
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12։14-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Դ. Մ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել […]
15:55 02.12.2021
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25/7 հասցեում բախվել են թիվ 258 երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ Ռ․ Օ․, ծնված […]
15:47 02.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ամփոփվել է Հայաստանում մեկնարկած «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավը։ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված կառույցների ներկայացուցիչները խոսում են արված աշխատանքի մասին՝ անդրադառնալով նաև այս գործընթացում հանրային իրազեկման կարևորությանը։ Հիշեցնենք, որ արշավը մեկնարկել էր հուլիսի 30-ին՝ բնակչության շրջանում թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։
15:42 02.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա՝ 2022 թվականի հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և իրականացման կարգը: 12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող […]
15:36 02.12.2021
2021 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի դեկտեմբերի 3-ից։ Այդ մասին հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։
15:31 02.12.2021
Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակում են ամբողջ հանրապետությունում։ Նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 4217 ստուգայց, արձանագրվել է 201 խախտում, տրվել է 51 նախազգուշացում, կայացվել է 195 տուգանքի որոշում։ Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 3009 ստուգայց, 120 խախտում, 12 նախազգուշացում, 55 տուգանք, […]
15:26 02.12.2021
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որը վերաբերում էր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Քննարկմանը մասնակցել են արդարադատության, պաշտպանության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԻՊ աշխատակազմի, այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ […]
15:20 02.12.2021
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին թեկնածու ներկայացնելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները և մասնագիտական գործունեությունը: Եղիշե Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: […]
15:10 02.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը, 1999 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, դպրոցում աշխատող վարորդի որդուն աշխատանքի […]
15:03 02.12.2021
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Այդ մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների […]
14:47 02.12.2021
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Օրջոնիկիձեի փողոցից «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա են փախցրել։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Իրավապահներն արձանագրել էին` երբ ու որտեղից էր կատարվել գողությունը։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ մեքենան գողացել է Հաղարծին գյուղի 25-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 15-ին կասկածվողը ներկայացավ […]
14:40 02.12.2021
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 4-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի նախորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17։30, երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ […]
14:34 02.12.2021
Թուրքական լիրայի արժեզրկման ու ընդհանուր դժգոհությունների ֆոնին հրաժարական է տվել երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարար Լութֆի Էլվանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Էլվանի հրաժարականը՝ նոր նախարար նշանակելով վերջինիս տեղակալ Նուրեդդին Նեբաթիին: Հրամանը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում: Էլվանը Թուրքիայի ֆինանսների նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին` նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող […]
14:26 02.12.2021
Գիտության ոլորտում ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար 15 կազմակերպությունների տրամադրվել է աննախադեպ մեծ գումար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. նոյեմբերի 30-ի N 1996-Ա/2 հրամանով հաստատվել է հունիսին հայտարարված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը: Մրցույթի շահառու են դարձել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված […]
14:21 02.12.2021
Գործադիրը բավարարել է «Սանսա» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է Արագածոտնի մարզում կառուցել և շահագործել ջերմատնային տնտեսություն: Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով և ներդրվելու է վարդերի արտադրության կազմակերպման արդի մեթոդներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 220 մլն դրամի ներդրում՝ շինարարական […]
14:14 02.12.2021
Գործադիրն ընդունել է որոշում պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ընդհանուր առմամբ ուսման վարձի փոխհատուցում ստացել է 6663 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,420.178.8 հազար դրամ և միջին […]
14:11 02.12.2021
Կառավարությունն ընդունել է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ որոշմամբ առաջարկվում է ՀՀ համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2020-2021թթ. իրականացված կամ իրականացման փուլում գտնվող 36 համայնքում 40 ծրագրի համար հատկացնել 885 մլն 178 հազար […]
14:03 02.12.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին. «Էդվարդ Հովհաննիսյանն այս տարի մինչև ամառ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր: Պարոն Հովհաննիսյան, շնորհավորում ենք […]
13:44 02.12.2021
Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի իր պաշտոնակցի՝ Աբդուլեմիր Ռեշիդ Յարալլահի հետ, փոխանցում է ermenihaber-ը։ Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Գյուլերը և Յարալլահը մտքեր են փոխանակել ընթացիկ զարգացումների վերաբերյալ։
13:37 02.12.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Նարեկացի» արվեստի միությունում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան հանրապետական ցուցահանդեսը: Միջոցառումը նվիրված է Հաշմանդամների միջազգային օրվան: Ցուցահանդեսին կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևանում գործող գեղարվեստական կրթություն ու գեղագիտական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաները, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդները: Ցուցահանդեսին կներկայացվեն […]
13:30 02.12.2021
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10։05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել է, որ Հովտաշեն գյուղի ջրատարում՝ արգելապատնեշի մոտ, ջրահեղձ մարդ կա: Ահազանգն անմիջապես փոխանցվել է ոստիկանության Արտաշատի բաժին, և դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական և փրկարարական խմբեր։ Դեպքի վայրի զննությամբ ջրատարի արգելապատնեշի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ոստիկանության Արտաշատի և Մալաթիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած […]
13:21 02.12.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին: Թեմայի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ. Վարչապետ Նիկոլ Փաշինյան […]