TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

14:46 29.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակովորապես երկկողմանի փակ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Էրդողան-Ռայիսի հանդիպմանը

14:40 29.11.2021

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպման ժամանակ որոշվել է զարգացնել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ նշելով, որ հանդիպումն անցել է բարեկամական և անկեղծ մթնոլորտում։ […]

̰
Կրեմլը չի ​​մեկնաբանում Էրդողանի միջոցով Կիևի կողմից իբր փոխանցված փոխանակման ցուցակի մասին տեղեկատվությունը

14:34 29.11.2021

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել տեղեկատվությունն այն մասին, որ Ուկրաինան, իբր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջոցով Ռուսաստանին է փոխանցել ցուցակը՝ պահված անձանց փոխանակման համար: Ուրբաթ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքերով ՝ Կիևը Թուրքիայի ղեկավարի միջոցով Մոսկվային է փոխանցել Ուկրաինայի 450 քաղաքացիների ցուցակը, որոնք իբր պահվում […]

̰
Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

14:27 29.11.2021

Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է մեկ ոսկե, մեկ արծաթե մեդալների և երկու գովասանագրի։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Կոլումբիան, առցանց ձևաչափով անցկացվել է նոյեմբերի 14-21-ը։ Օլիմպիադային մասնակցել է 49 երկրի 298 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացել է հինգ մասնակիցներով: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արտաշես Գյոլեցյանը նվաճել […]

̰
Սյունիքի և Տավուշի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը հասնում է +20-ի

14:20 29.11.2021

Արդեն երրորդ օրն է, ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է։ Այս երևույթը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ: Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում նկատվեց սառը օդի լճացում, իսկ նոյեմբերի 27-ի ցերեկը հարավից դեպի մեր տարածք սկսեցին ներթափանցել տաք […]

̰
Հասարակական վայրեր մուտքը կթույլատրվի թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով

14:13 29.11.2021

Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համապատասխան նախագիծը շրջանառվում է: «Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական […]

̰
«Օմիկրոն» շտամով պայմանավորված` մինչև օրվա վերջ Հայաստանը մի շարք սահմանափակող միջոցառումներ կկիրառի

14:10 29.11.2021

COVID-19-ով պայմանավորված օրական ակտիվ դեպքերը նվազել են: Հիվանդության հերթական ալիքի նվազմանը զուգահեռ` մահվան դեպքերը նվազում են 2-3 շաբաթ անց: Առողջապահության նախարարության գնահատականներով` առաջիկայում մահվան դեպքերը կնվազեն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նոր` «Օմիկրոն» շտամով պայմանավորված` մինչև օրվա վերջ Հայաստանը մի շարք սահմանափակող միջոցառումներ կկիրառի: «Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը

14:00 29.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական […]

̰

13:58 29.11.2021

Նոյեմբերի 22-25-ն առցանց ձևաչափով կայացավ ՀՕԿ Կրթության և վերապատրաստման 14-րդ սիմպոզիումը (SYMET-14), որին մասնակցում էր նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Ն․ Ստեփանյանը։ ՀՕԿ միջազգային սիմպոզիումի այս տարվա թեման էր «Կրթությունը և վերապատրաստումը արագ փոփոխվող ժամանակաշրջանում»։ ՀՕԿ Կրթության և վերապատրաստման սիմպոզիումը (SYMET) տեղի է ունենում յուրաքանչյուր 4 […]

̰
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

13:54 29.11.2021

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: «Ներկայացուցիչների պալատն ասաց իր խոսքը: Ավստրալիայի խորհրդարանի ամենամեծ ու ամենաներկայացուցչական օրենսդիր պալատը միաձայն կոչ է արել […]

̰
ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայց․ արձանագրվել է 15 խախտում

13:48 29.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված Քովիդ-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 15 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ ☑ Երևանի տարածքային կենտրոն՝ 768 ստուգայց, 9 խախտում, 8 իրավախախտում, 11 տուգանք, ☑ Հարավային […]

̰
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

13:41 29.11.2021

Թուրքիայում՝ Ադանայի նահանգի Քոզանի շրջանում, նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, 3․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)՝ երկրաշարժի օջախը եղել է 34.2 կմ խորության վրա։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
Covid-19-ի նոր շտամով պայմանավորված մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի

13:33 29.11.2021

Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարակը շարունակում է մուտացվել: Հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ: «Վերջին ենթատեսակը, որի տարածումը սկսվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, կոչվում է Օմիկրոն: Դրա մուտացման աստիճանը բավականին մեծ է: Ցավոք սրտի, […]

̰
Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

13:24 29.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, կմեկնարկի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: Այն կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ: Նոր մրցաշրջանին կմասնակցի 5 թիմ Երևանից և Գյումրիից: Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս» (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան): Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

22:45 28.11.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին Մադրիդում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ 1995 թվականին Միջխորհրդարանական միությանը ՀՀ Ազգային ժողովի անդամակցությունից ի վեր ՀՀ խորհրդարանը մշտապես ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին՝ կարեւորելով Միջխորհրդարանական միության դավանած սկզբունքներն ու համամարդկային արժեքները: Ինչպես տեղեկացրին ԱԺ մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են […]

̰
Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ

19:15 28.11.2021

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում, ըստ իրանական վարչակազմի կայքի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նա նաև նշել է. «Սպիտակ տունը սովորեցնում և զինում է […]

̰
ՀԱՀ-ից Նիդեռլանդներ ժամանած 13 ուղևորի մոտ կորոնավիրուսի օմիկրոն շտամ են հայտնաբերել

17:30 28.11.2021

Կորոնավիրուսի օմիկրոն շտամ է հայտնաբերվել ՀԱՀ-ից Նիդեռլանդներ ժամանած առնվազն 13 ուղևորի մոտ։ Այս մասին հայտնել է առողջապահության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտը։ Այս պահին վերցված նմուշների հետազոտությունը շարունակվում է։ Նոյեմբերի 26-ին ՀԱՀ-ից երկու չվերթ է իրականացվել Նիդեռլանդներ։ Աֆրիկայի հարավում կորոնավիրուսի նոր շտամի տարածման ֆոնին, որը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նախկինում հայտնի տարբերակները, իշխանությունները […]

̰
Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

17:16 28.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին ավտոճանապարհին առկա է մառախուղ։ «Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հորդորում են ԱԻՆ-ից։։

̰
Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը

17:06 28.11.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին: ՀՀ ԱԺ նախագահը նոյեմբերի 28-ի նիստում ելույթ է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել իսպանացի գործընկերներին՝ երկու տարվա ընդմիջումից հետո համաժողովի գերազանց կազմակերպման եւ ջերմ հյուրընկալության համար: Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը […]

̰

17:04 28.11.2021

Պերուի հյուսիսում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ավելի ուշ դրա մագնիտուդը հասել է 7,5-ի: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվում էր Բարանկա քաղաքից 45 կմ հյուսիս-արևմուտք (բնակչությունը՝ շուրջ 5 հազար մարդ) և Էկվադորի Լոհա քաղաքից 269 կմ արևելք (բնակչությունը ՝ մոտավորապես 117 հազար մարդ): Օջախը գտնվել է 110 կմ […]

̰
Կարճևան գյուղի մանկապարտեզում բռնկված հրդեհը մարվել է

14:05 28.11.2021

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:19-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:46-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել են մանկապարտեզի նկուղային հարկը (մոտ 60 քմ) և 1-ին հարկի […]

̰
Զովաբեր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

13:33 28.11.2021

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքում (մոտ 60 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, […]

̰
Զովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է

13:01 28.11.2021

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 03։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, […]

̰
Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երկու մատական հաշվարկ

12:52 28.11.2021

Նոյեմբերի 28-ին` ժամը 10:19-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճևան գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։

̰
Արցախում կորոնավիրուսով հիվանդներից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 52-ինը՝ ծանր

12:37 28.11.2021

Նոյեմբերի 27-ին կատարվել է 335 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Ինչպես է նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը շարունակվելու Արցախում

12:20 28.11.2021

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ. Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն անցնելու են ուսուցման առկա տարբերակին։ Իսկ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ , 10-րդ և 11-րդ դասարաներում շարունակվելու է […]

̰
Իրանի իշխանությունները դադարեցնում են ավիահաղորդակցությունը Աֆրիկայի յոթ երկրների հետ

12:03 28.11.2021

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը դադարեցնում է աֆրիկյան 7 երկրների հետ ավիահաղորդակցությունը մայրցամաքի հարավում կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը դադարեցնում է աֆրիկյան 7 երկրների հետ ավիահաղորդակցությունը մայրցամաքի հարավում կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամի հայտնաբերման պատճառով: Այս մասին շաբաթ օրը հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Մուտքը […]

̰
Մահացել է ռուս հայտնի երգիչ և երգահան Ալեքսանդր Գրադսկին

11:33 28.11.2021

73 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկին։ Այս մասին հայտնել է ռուսական «5-րդ ալիքը» ՝ վկայակոչելով աղբյուրին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դերասանը մահացել է գիշերը ժամը 2-ին հիվանդանոցում։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գրադսկին հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտի կասկածանքով։ Նշվում էր, որ երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին կորոնավիրուսով հիվանդանալուց հետո։

̰
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 29 մարդ է մահացել

11:04 28.11.2021

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի տվյալները նոյեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ․ ✓ 409 նոր դեպք ✓ 7169 թեստավորում ✓ 1106 առողջացած ✓ 29 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337931 դեպք, որոնցից 315126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7514 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

̰
Իսրայելը երկու շաբաթով փակել է սահմանները «օմիկրոն» շտամի պատճառով

10:46 28.11.2021

Իսրայելում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել բոլոր օտարերկրացիների համար երկրի սահմանների փակմանը 14 օրով՝ «oմիկրոն» նոր շտամի բռնկման պատճառով: Այս մասին ասված է երկրի վարչապետ Նաֆտալի Բենեթի գրասենյակի կայքում նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարության մեջ։ Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի նոյեմբերի 28-ին և ուժի մեջ կլինեն 14 օրվա ընթացքում։ Բոլոր օտարերկրյա […]

̰
BACK_TO_TOP