10:33 28.11.2021
Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակով վարակման ենթադրյալ դեպք, ասվում է Ավստրիայի Տիրոլ դաշնային հողի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ խոսքը «Հարավային Աֆրիկա ուղևորության հետ կապված» կորոնավիրուսի դեպքի մասին է, որը հայտնաբերվել է Շվարց շրջանում: Ինսբրուքի մասնագետների նախնական ստուգումը կասկած է հարուցել, որ դա կարող է լինել կորոնավիրուսի նոր մուտացիան՝ B. 1.1.529-ը, որը […]
10:16 28.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արմավիրի մարզում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան գյուղում առկա է մառախուղ։ »Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
10:00 28.11.2021
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 03։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից տեղի է […]
17:00 26.11.2021
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, 2020 թվականի […]
16:57 26.11.2021
Առևտրի ավելացման և արդյունաբերության զարգացման հարցերում Հայաստանի ու Բելառուսի հետաքրքրությունները համընկնում են։ Պետք է ընդգծեմ երկու կարևոր գործողություն, որ պետք է իրականացնենք երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար՝ մեր երկրների կոոպերատիվ կապերի ամրապնդում և համատեղ ձեռնարկությունների հիմնում։ Այստեղ կան համագործակցության լայն հնարավորություններ, որոնց շուրջ կտարվեն ակտիվ աշխատանքներ։ Այդ մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ […]
16:51 26.11.2021
Ամփոփվել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի արդյունքները, մասնակիցներն արժանացել են հավաստագրերի։ Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և մեկնարկել էր այս տարվա հոկտեմբերին։ Նոյեմբերի 22-24-ը ընթանում էր վերջին՝ երրորդ փուլը։ Դասընթացին մասնակցել են մարզերն ու Երևանը ներկայացնող 25 երիտասարդներ՝ երիտասարդական աշխատողներ կամ մասնագետներ, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների խնդիրների լուծմանը։ Ծրագրի շրջանակում երիտասարդական աշխատողները քննարկել […]
16:45 26.11.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին: Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղությամբ առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցությունը: Գրասենյակի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը` ուղղված երեխաների ու կանանց առողջության պահպանմանը, ինչպես նաև սնուցման վիճակի բարելավմանը: Անահիտ […]
16:44 26.11.2021
Այցի շրջանակներում Արթուր Դավթյանը ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են 2020թ. պատերազմից հետո Արցախում իրավակարգի ապահովման, արցախցիների հումանիտար, առաջնային իրավունքների պաշտպանության, հակառակորդի կողմից հրադադարի պարբերաբար խախտման հետևանքով շփման գծին հարակից շրջանների հայ ազգաբնակչության կյանքի, բնական կենսագործունեության համար առաջացած ռիսկերի չեզոքացման, այս նպատակով ռուսական խաղաղապահ […]
16:33 26.11.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա են եղել բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը: Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանում Չինաստանի դեսպանության և ՀՀ Ազգային ժողովի միջև առկա […]
16:29 26.11.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Հեռագրում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու […]
16:26 26.11.2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Սուրեն Ռաֆիկի Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վկայում է կառավարման ոլորտում Ձեր ունակությունների, մասնագիտական ձեռքբերումների, խորը գիտելիքների […]
16:21 26.11.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հեգնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ «Միշտ ասում եմ․ Պալատի ամեն ինչը սուտ ու կեղծիք է, դատարկ ընկալում։ Ակնթարթ չանցած կդավաճանեն իրենց գործին, եթե դրա վերջում փող լինի»,- ընդգծել է Քըլըչդարօղլուն՝ մեղադրելով […]
16:07 26.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 28 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 2 դեպք, […]
15:56 26.11.2021
Հայաստան վերադարձված գերիներից մեկը օրեր առաջ մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված Արցախի բնակիչն է, մյուսը՝ նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված և գերեվարված զինծառայող: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել երեք օր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի […]
15:49 26.11.2021
Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ բանակցությունները: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Քիչ առաջ մեկնարկել է նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը Սոչիում։ Դրա ավարտից հետո սպասելու ենք Պուտինի, Ալիևի ևՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը»,- ասել է Պեսկովը։ Դրանից […]
15:40 26.11.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ նոյեմբերի 9-ից Տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանության Տավուշի մարզային ծառայողների հետ համատեղ իրականացնում են վերահսկողական շուրջօրյա միջոցառումներ, որոնց ընթացքում ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպք և կանխարգելել ապօրինի որսի 1 դեպք։ Հայտնաբերված ապօրինի փայտանյութով բարձված 4 մեքենան ընդհանուր 12 խմ վառելափայտով տեղափոխվել են ոստիկանության հատուկ […]
15:36 26.11.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ: Քննարկմանը ներկա են եղել ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ: Մասնակիցները մտքեր են փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության, և արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Ժամկետը լրանում է 2021 թվականի […]
15:22 26.11.2021
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նախաձեռնությամբ Ծաղկաձորում մեկնարկել է «Համացանցային տիրույթում կատարվող բռնությունների, կիբերհանցագործությունների դեմ պայքարի և երեխաների հանդեպ բռնությունների վերաբերյալ հանրային իրազեկման խնդիրներ» խորագրով երկօրյա քննարկում-սեմինար, որին մասնակցում են նաև ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ: Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվության արշավի շրջանակներում տեղի ունեցող այս […]
14:58 26.11.2021
Թուրքիայի Իզմիր քաղաքում Հեղափոխական արհմիությունների կոնֆեդերացիան (DİSK) նոյեմբերի 25-ին հերթական բողոքի ակցիան է արել՝ հրաժարականի կոչ անելով կառավարությանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ կոնֆեդերացիայի Էգեյան շրջանի ներկայացուցիչ Մեմիշ Սարըն բոլոր աշխատավորներին և պաշտոնյաներին կոչ է արել գործադուլ սկսել՝ նշելով, որ վերջին տնտեսական զարգացումների պատճառով աշխատավորն էլ ավելի է աղքատանալու։ Ակցիայի ընթացքում հնչել են «կառավարության հրաժարական», «համընդհանուր […]
14:43 26.11.2021
Վերջին շրջանում նկատելի են դարձել երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման և ապրանքները պատշաճ չհայտարարագրելու նոր գործելաոճ: Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործած բեռնատարում առկա են եղել չհայտարարագրված ապրանքներ: Մաքսային հսկողության շրջանակներում իրականացված […]
14:38 26.11.2021
Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան: Մարզի ճանապարհների մաքրման համար աշխատում է 14 միավոր տեխնիկա։ Ժամը 10։00-ի դրությամբ` մարզի բոլոր ավտոճանապարհները բավարար երթևեկելի են։ Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան շերտից մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միան անհրաժեշտության դեպում […]
14:36 26.11.2021
2022 թվականին ՄԱԿ-ը կնշի Հայաստանում իր գործունեության 30-ամյակը: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ՀայՓոստ»-ի հետ հայտարարում է «Մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշների պատկերազարդման մրցույթ: Այն նախատեսված է երեխաների և արվեստի ոլորտի ուսանողների համար, որոնք պետք է ներկայացնեն նամականիշի դիզայն՝ «Մեր երազանքների ապագան» […]
14:30 26.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ տեսապատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
14:23 26.11.2021
ԱՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, ասվում է. «Արցախի Հանրապետության դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ գործընկերներ. Շորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության օրվա կապակցությամբ: Նախորդ տարվա ծանր և աղետաբեր պատերազմն իր անհերքելի կնիքն է թողել բոլորիս, բայց հատկապես Արցախի հասարակական կյանքի ու կենսագործունեության բոլոր ոլորտների վրա՝ առաջադրելով նոր խնդիրներ […]
14:17 26.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Հրազդան, Ալավերդի և Արարատ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 15-21-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում` նոյեմբերի 15-ին, 18-ին, 20-ին և 21-ին, Հրազդանում` նոյեմբերի 15-ին, 16-ին և 20-ին, Ալավերդիում` նոյեմբերի 16-ին, Արարատում` նոյեմբերի 15-ին և 18-ին:
14:13 26.11.2021
Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 23.11.2021-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ քաղաքացի Արեն Արամյանը։ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։