TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Քութայիսում ընթացող առաջնությանը

14:03 26.11.2021

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Վրաստանի Քութայիս քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում։ Մրցումային առաջին օրը մեր 3 մարզիկներից երկուսը՝ 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը հաղթել են իրենց մրցակիցներին։ Բեգլարյանը առավելության է հասել Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Արամ Քոչարյանի նկատմամբ, իսկ Պետրոսյանը պարտության է […]

̰
Ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ

13:48 26.11.2021

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Մասդար» ընկերության միջև ստորագրվեց կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ Կառավարության աջակցության համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և «Մասդարի» գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին։ Կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման […]

̰
Սերգեյ Մեղրյանը մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության համաժողովին և լիագումար նիստին

13:40 26.11.2021

Դատական կատարողների միջազգային միության (ԴԿՄՄ) նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը նոյեմբերի 22-25-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցել է «Թվային արդարադատությունը․ նոր հնարավորություններ հարկադիր կատարողների համար» խորագիրը կրող Միության 24-րդ համաժողովին և լիագումար նիստին, որին ներկա է եղել աշխարհի շուրջ 90 երկրի պատվիրակություն։ «Համաժողովի ընթացքում Գլխավոր հարկադիր կատարողը մի շարք հանդիպումներ է […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Սոչի

13:34 26.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Սոչի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Այստեղ նախատեսված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

̰
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում և Նոր Նորքում

13:26 26.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ը. Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 18-ին և 21-24-ը, Նոր Նորքում` նոյեմբերի 21-ին և 22-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում նոյեմբերի 24-ին, Նոր Նորքում՝ նոյեմբերի 23-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի […]

̰
Ստեփանակերտում ավտոմեքենան ընկել է ձորը

13:08 26.11.2021

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:45-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում, «Նաբերեժնայա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է ընկել ձորը: Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները և շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները: […]

̰
Պաթյուն ՌԴ-ի հանքահորերից մեկում․ զոհերի թիվը հասել է 52-ի

00:10 26.11.2021

Նախնական տվյալներով՝ Կուզբասում «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 52 մարդ է զոհվել, այդ թվում՝ 6 փրկարար։ «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: Արտակարգ պատահարի պատճառը, ըստ գլխավոր դատախազի տեղակալ Դմիտրի Դեմեշինի, մեթանի պայթյունն է։ Հետաքննության շրջանակում ձերբակալել են հանքի 47-ամյա տնօրենին, 59-ամյա առաջին տեղակալին և 36-ամյա տեղամասի պետին, ասվում է ՔԿ կայքում: […]

̰
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

00:00 26.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» (մառախուղ), «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Լանջիկ-Մաստարա, Սյունիքի մարզի Համլետավան-Քաջարան, Տաթև-Գորիս ավտոճանապարհներին առկա է մառախուղ։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:56 25.11.2021

Նոյեմբերի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ և Մասիս, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 9 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված […]

̰
Օրենքի փոփոխությամբ դպրոց ընդունելության առաջնահերթություն ենք նախատեսում նաև տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին․ փոխնախարար

23:50 25.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջիկայում ԱԺ-ում քննարկվելիք Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները ծավալուն են։ Փորձեմ առանձին գրառումներով անդրադառնալ կարևոր կետերին։ Սկսենք դպրոց ընդունվելու սկզբունքներից։ Ինչպես գիտեք, դպրոց ընդունվելիս գործող օրենքով տրված է առաջնահերթություն տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցող կամ տվյալ դպրոցի աշխատակցի երեխաներին։ Օրենքի փոփոխությամբ դպրոց […]

̰
Ծիլքար գյուղում 6 ավտոմեքենա է բախվել․ կան արգելափակված քաղաքացիներ

23:45 25.11.2021

Նոյեմբերի 25-ին, ժամը 19:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնա­մասում բախվել են 6 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է։ Փրկարարները, […]

̰
Հնդկաստանում 63 հավ է սատկել սրտի կաթվածից հարսանիքի ժամանակ բարձր երաժշտության պատճառով

23:33 25.11.2021

Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասան շրջանում 63 հավ է սատկել սրտի կաթվածից հարսանեկան երեկույթի ժամանակ հնչեցրած բարձր երաժշտության պատճառով։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։ Ինչ-որ պահի նրանք երաժշտությունը շատ բարձր են միացրել և սկսել պայթեցնել ճայթռուկները։ Աղմուկը վախեցրել է հավերին, և նրանք սարսափած վազել են ֆերմայի տարածքում։ Կենդանիների վիճակով անհանգստացած տղամարդը գնացել է և խնդրել […]

̰
̰
Ձյուն, մառախուղ և մերկասառույց․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին

23:00 25.11.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի, Իջևանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: «Հարգելի՛ վարորդներ, […]

̰
Սպասվում է ձյուն և անձրև

22:57 25.11.2021

Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 9-11 աստիճանով։ […]

̰
̰
Չեխիայի նախագահին հոսպիտալացրել են. նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

22:40 25.11.2021

Չեխիայի նախագահ 77-ամյա Միլոշ Զեմանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Բժիշկների որոշմամբ՝ նա վերադառնում է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում էր հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 25-ը, հայտնել է չեխական հեռուստատեսությունը: «Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ընդ որում՝ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների։ Բժիշկների որոշմամբ՝ նա վերադառնում է զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում էր […]

̰
COVID-19-ի նոր շտամի պատճառով ԱՀԿ-ն արտակարգ հանդիպում է հրավիրում

22:32 25.11.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ հանդիպում է հրավիրում Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում հայտնաբերված COVID 19-ի պոտենցիալ արագ տարածվող շտամը քննարկելու համար, գրում է Financial Times թերթը ՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ավելի վաղ Daily Mail պարբերականը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի գիտնականները նախազգուշացրել են Բոտսվանայում կորոնավիրուսի շտամի հայտնվելու մասին, որը պարունակում է 32 մուտացիա: Մուտացիաներից շատերը […]

̰
Lաբորատորիայում վերականգնվել են Հառիճից  բերված կավանոթները

22:14 25.11.2021

Հառիճի վանական համալիրի (VII-XIII դդ) տարածքում տարիներ առաջ պեղված հնագիտական նյութի զգալի մասը գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում։ Ինչպես տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից», գտածոները Կազմակերպություն են տեղափոխել շուրջ 20 տարի առաջ՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղում գտնվող թանգարանի լուծարումից հետո (09․08․1990 թ․ Սովմինի որոշմամբ Հառիճավանքը […]

̰
Արջը պատահաբար պոկել է շեյխի Lamborghini-ի դուռը

22:04 25.11.2021

Դուբայի սուպերքարերի ներդրող և հավաքորդ Հումայդ Աբդուլա Ալբուկաիշի արջը պոկել է նրա Lamborghini-ի դուռը։ Զավեշտալի միջադեպի տեսանյութը հայտնվել է Instagram-ում։ Հոլովակում Ալբուկաիշը նստած է մոտ 274 հազար դոլար արժողությամբ նարնջագույն Lamborghini Huracan Performance-ում և բաց պատուհանից կենդանուն խնձոր է ուղղում։ Արջը մեքենային է մոտենում և փորձում է ներս մտնել, բայց կենդանու քաշի տակ դուռը պոկվում […]

̰
SHANTNEWS

21:55 25.11.2021

̰
Արցախում կտրուկ աճել են շմոլ գազով թունավորվելու դեպքերը

21:48 25.11.2021

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում կտրուկ աճել են շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորվելու դեպքերը: «Դրանք հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։ Արտակարգ իրավիճակներից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

21:41 25.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» (մառախուղ), «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Լանջիկ-Մաստարա, Սյունիքի մարզի Համլետավան-Քաջարան, Տաթև-Գորիս ավտոճանապարհներին առկա է մառախուղ։

̰ ̰
2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսները տաք են եղել Հայաստանի համար

21:25 25.11.2021

2021թ.-ի հունվար–հոկտեմբեր ամիսներին երկրի մակերևույթի ջերմաստիճանը միջինից բարձր է եղել 0,84°C-ով, այն վեցերորդ ամենաբարձրն էր 142 տարվա շարքում։ Հետագայում տարին անշուշտ կդասվի ռեկորդային տասը ամենատաք տարիների շարքում, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Տարվա առաջին տասը ամիսները երկրագնդի մեծ մասում բնութագրվում էին միջինից շատ ավելի տաք պայմաններով: Հունվար-հոկտեմբեր ամիսներին ռեկորդային տաք ջերմաստիճաններ են գրանցվել Հյուսիսային […]

̰
Նոյեմբերի 16-ին մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման քրգործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը

21:19 25.11.2021

2021թ. նոյեմբերիa 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերով նույն օրը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N […]

̰
Կառավարությունը մասնակի կփոխհատուցի սիրիահայ 9-ը ուսանողի ուսման վարձը

16:00 25.11.2021

Կառավարությունն ընդունել է որոշում, որով մասնակի կփոխհատուցվեն սիրիահայ 9-ը ուսանողների ուսման վարձերը: Հիմնավորման համաձայն՝ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հասարակությանը լիարժեք ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցերը կառավարության համար մշտապես դիտարկվել են որպես առաջնահերթություն: 2021 թվականին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման կարիք ունեն 52 սիրիահայ ուսանողներ: Նրանցից 43-ի ուսման […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ տեսապատկերված անձը

15:59 25.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ տեսապատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից կհանվեն մինչև մեկ միլիոն դրամ վարկերի տրամադրման վերաբերյալ դրույթները

15:58 25.11.2021

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի արդյունավետությունն բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Միայն 2021 թ. ինն ամսվա արդյունքներով ծրագրի շրջանակում տրամադրվել է 22756 միավոր վարկ՝ շուրջ 45.0 մլրդ դրամ գումարի չափով։ Սուբսիդավորման գումարը կազմել է 6.2 մլրդ դրամ: Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքները ցույց են տվել, որ իրականացման գործընթացում ի հայտ են […]

̰
Կպարզեցվի զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը

15:56 25.11.2021

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին ըստ նրանց բնակության վայրի որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը դյուրինացնելու և բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ կարգի կիրառման ընթացքը […]

̰
BACK_TO_TOP