13:42 23.11.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) կրկին կոշտ են արձագանքել երեկ կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ԺՀԿ-ին ուղղված ոչ հասցեական քննադատությանը, տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Բազմակուսակցական քաղաքական համակարգին անցում կատարելուց հետո միշտ եղել են ազգային կամքի գերակայությունը ճանաչելու փոխարեն միակուսակցական ֆաշիզմին աջակցողներ (նկատի […]
13:35 23.11.2021
Նոյեմբերի 22-ին ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, ԱԺ պատվիրակության անդամներ Անուշ Բեղլոյանն ու Սերգեյ Բագրատյանը տեսակապով մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր: Բաբկեն Թունյանը հանդես է եկել «Թվայնացման և նորարարական զարգացման արագացում՝ օրենսդրական գործընթացի արդյունավետության և խորհրդարանական գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման համար» ելույթով: Նշվել […]
13:28 23.11.2021
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, կկայանա ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (երկրորդ ընթերցում) քննարկումն է։
13:23 23.11.2021
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի VBET Ա լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Ընթացիկ խաղարկությունում դեռևս անպարտելի է «Ուրարտուն», որն օրերս հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ 131-78 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ ակումբի նկատմամբ: Ավելի վաղ «Ուրարտուն» 101-78 հաշվով հաղթել էր «ԱԻԱ Սթարսին», 101-72 հաշվով առավելության էր հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ, 96-86 հաշվով հաղթել էր «Էրեբունիին», […]
13:15 23.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 22-23-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
00:00 23.11.2021
Նոյեմբերի 20-22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 2 քմ) և տրանսպորտային միջոցներում […]
23:51 22.11.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Նոյեմբերի 14-ից 21-ը իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1621 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 228 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 63, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 293 անձ։ 136 տրանսպորտային միջոց […]
23:42 22.11.2021
Վերջապես նաև բարի լուրեր՝ առողջապահության ոլորտից: Արտամարմնային բեղմնավորման եղանակով Արցախում ծնվել է երկրորդ երեխան։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։ Արտամարմնային բեղմնավորման ծրագիրը սկսել է գործել 2013 թվականից: «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը» համագործակցել է, մասնավորապես, «Արագիլ» բարեգործական կազամակերպության հետ, որի աջակցությամբ 24 անպտուղ զույգ Արցախում զգացել է ծնող դառնալու բերկրանքն ու […]
23:33 22.11.2021
Նոյեմբերի 22-ին, ժամը 16:05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։50-ին, մարվել՝ 19։15-ին։ Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։
23:24 22.11.2021
Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ը սպասվում […]
23:15 22.11.2021
Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ պատասխան է տվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ ինքը ներում է Քըլըչդարօղլուին և ետ է վերցնում նրա դեմ ներկայացրած 17 հայցերը։ «Դու ո՞վ ես, որ ում էլ ներես։ Այդ հայցերդ ետ մի՛ վերցրու, մինչև վերջ տա՛ր։ […]
23:07 22.11.2021
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:42-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված […]
22:57 22.11.2021
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացրին նախարարությունից։ ԱՀ ԱՍՄՀ նախարար Արմինե Պետրոսյանն, ընդլայնված կազմով, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության համար երկու երկրների կառավարությունների կողմից համատեղ իրականացվող ծրագրերը, այդ համատեքստում ի […]
22:46 22.11.2021
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ է մաղթել Հայաստանում իր առաքելության ընթացքում։ Նախարարը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում շարունակել համատեղ առկա ծրագրերը, ինչպես նաև կյանքի կոչել նոր ծրագրեր։ […]
22:40 22.11.2021
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին հասցեագրված ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը հրապարակվել է որպես ԱԽ պաշտոնական փաստաթուղթ և հասանելի է հետևյալ հղումով։
22:33 22.11.2021
Նոյեմբերի 21-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անայտ անձը Րաֆֆու փողոցի գյուղմթերքի շուկայի մոտից հափշտակել է 62-ամյա տղամարդու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գնդի և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հափշտակված մեքենան հայտնաբերվել է Նաիրի Զարյան փողոցում։ Պարզվել է, որ արարքը կատարել է 50-ամյա տղամարդը, որը ժամը […]
22:24 22.11.2021
Թուրք տնտեսագետ Էվրեն Դևրիմ Զելյութը «Դոլարի ինդեքսն ահազանգ է լիրայի համար» վերտառությամբ հոդվածում նշել է, որ դոլարի ինդեքսի բարձրացումը բացասական է ազդելու թուրքական ազգային արժույթի՝ լիրայի վրա։ «Որքան ինդեքսային արժեքը բարձրանում է, այնքան դոլարն արժեք է ձեռք բերում մյուս դրամական միավորների նկատմամբ։ Իսկ ինդեքսային արժեքի անկումը նշանակում է, որ դոլարը համաշխարհային առումով արժեզրկվում է»,- Ermenihaber-ի […]
22:10 22.11.2021
Նոյեմբերի 15-ին ոստիկանության Սևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Սևանի կանխարգելիչ կենտրոնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 15-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պետական շինություն հանդիսացող տարածքի մուտքի դուռը և գողացել չհրկիզվող 2 պահարան, որոնց մեջ աշխատանքային փաստաթղթեր էին, հափշտակել էին հոսանքալարեր, ջահ, աթոռներ, 40 կգ քլոր, […]
21:51 22.11.2021
Տարբեր տարիներին Լոռի բերդ խոշորացված համայնքի տարածքում (ներառում է Լոռի բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ գյուղերը) ցաք ու ցրիվ գտնվող խաչքարերը և ճարտարապետական բեկորները տեղափոխվել են «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածք։ Այս մասին հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Խաչքարերն ու պատմական բեկորները […]
21:43 22.11.2021
Ադրբեջանական վերջին հարձակումներից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է գերեվարված ՀՀ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն, ադրբեջաներենից թարգմանություն ու նույնականացում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս պահին խոսքը 21 տեսանյութի և 6 լուսանկարի մասին է: Մենք կապի մեջ ենք գերության մեջ գտնվող ՀՀ զինծառայողների ընտանիքների հետ։ Այս աշխատանքներից հետո նշված […]
21:26 22.11.2021
Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը: Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են՝ ✓ մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը ✓ դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները ✓ […]
20:48 22.11.2021
Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է […]
20:35 22.11.2021
Նոյեմբերի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Ռուսթավելու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի: Նա խոստովանական բացատրություն տվեց, որ սեպտեմբերին Երևանի Կուրղինյան փողոցի մի խանութի դրամարկղից փող էր գողացել։ Բայց սա ամենը չէր։ Անձնական տվյալները ճշտելիս իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկված տղամարդը սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր […]
20:21 22.11.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 22-ին անցկացրել է խորհրդակցություններ՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում հանրային տրանսպորտի, հանրային սննդի օբյեկտների գործունեության և իրազեկման ու վերահսկողության աշխատանքների հետագա կազմակերպման շուրջ: Արցախի կառավարությունը տեղեկացնում է, որ խիստ մտահոգիչ որակելով մահվան դեպքերն ու հիվանդացության աճող թվերը՝ Արտակ Բեգլարյանը հայտնել է հանրապետությունում առաջիկա օրերին համավարակով պայմանավորված համընդհանուր սահմանափակումներ […]
20:15 22.11.2021
Առաջիկայում Ռուսաստան է մեկնելու քրդական պատվիրակություն: Այդ մասին հայտնում են քրդական աղբյուրները` նշելով, որ Մոսկվա է մեկնելու մասնավորապես «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ամեդը, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ նա հանդիպում է ունենալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվելու են Թուրքիայի զինված ուժերի ու նրանց […]