TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Սեզոնային գողություն Սևանի ափին. ոստիկանների բացահայտումը

15:36 24.11.2021

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 22։45-ին, ոստիկանություն էր զանգել Ծովագյուղի մի բնակիչ և հայտնել, թե առավոտյան նկատել է, որ «Արևիկ» հանգստյան գոտուց Շորժա տանող ճանապարհի իր սննդի կետից գողություն են արել: Մեկնել էր ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը: Միայն հանգստի սեզոնին գործող սննդի կետն ու կից խանութը սեպտեմբերի կեսերից փակ էին, և հայտնի չէր, թե գողությունը հատկապես […]

̰
Ցամաքային ճանապարհով Վրաստան մտնող պատվաստված քաղաքացիները ազատվում են PCR թեստի պահանջից

15:31 24.11.2021

Ցամաքային ճանապարհով Վրաստան մուտք գործող պատվաստված քաղաքացիներն այսուհետ ազատվում են PCR թեստ ներկայացնելու պահանջից։ «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։ «Պատվաստվածների համար հանվել է PCR թեստի պարտավորությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղիբրաձեն։ Հիշեցնենք, որ PCR թեստի պարտավորությունը չէր գործում միայն օդային ճանապարհով Վրաստան ժամանող […]

̰
ԱՀ ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

15:17 24.11.2021

Նոյեմբերի 24-ին ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Քննարկվել են նոյեմբերի 25-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։ Նիստի քննարկմանն է ներկայացվում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ու Գերմանիայի դեսպանը կարևորել են խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը

15:10 24.11.2021

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով Վիկտոր Ռիխտերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանի գործունեությունը մեծ ներդրում կունենա հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման գործում։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, հատկապես՝ էներգետիկայի, կրթության և գիտության, […]

̰
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը նախատեսվում է անվանակոչել Շառլ Ազնավուրի անվամբ

15:03 24.11.2021

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը […]

̰
Ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է․ Փաշինյանը՝ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին

14:50 24.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին: Նախքան մարզին վերաբերող հարցերի քննարկումը, վարչապետը շնորհավորել է հանրապետության բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին: «Ուրախ եմ արձանագրել, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ հետևողական և շարունակական կերպով մեր հանրության վստահությունը մեծանում է: Սա եղել է մեր […]

̰
Գեղարքունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը

14:44 24.11.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը՝ Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Գագարինավան ✅24.11.21, 28.11.21 ժամը ? 10:00 Սեմյոնովկա ✅ 24.11.21 ժամը ? 10:00 Չկալովկա, Նորաշեն ✅ 25.11.21, ✅ 26.11.21 ժամը 11:00 Զովաբեր ✅ 25.11.21 ժամը ? 10:00 Լանջաղբյուր, Գեղարքունիք ✅ 24.11.21, ✅ 25.11.21, ✅ 26.11.21 ժամը ? 10:00 Ծաղկաշեն ✅ 25.11.21, ✅ […]

̰
Ճամբարակում պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ երկու ծառայակիցները կալանավորվել են

14:37 24.11.2021

2021 թ. նոյեմբերի 15-ին Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Ավետյանի՝ մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ […]

̰ ̰
Ահազանգից երկու ժամ անց գողությունը բացահայտվել է

14:24 24.11.2021

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 18։15-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում է տվել մի կին: Նա հայտնել է, որ ցերեկվա ժամը չորսից հինգը 81-ամյա մայրը բացակայել է տնից, իսկ վերադառնալով՝ տեսել է, որ մուտքի դռան ապակին կոտրված է: Տնից գողացել էին փող ու իրեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ձեռնարկեց անհրաժեշտ […]

̰
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները Քութայիսում կմասնակցեն Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարին

14:17 24.11.2021

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները այսօր մեկնել են Վրաստանի Քութայիս քաղաք, որտեղ կմասնակցեն, աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարին: Հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ հանդես կգան 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշայիններ Գագիկ Զոհրանյանն ու Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը, […]

̰
Մենք՝ հայերս, հանցագործների ժառանգների կողմից մինչ այժմ չճանաչված ցեղասպանության հիշատակի կրողներ ենք. դեսպան Ծովինար Համբարձումյանի ելույթը

14:10 24.11.2021

Ս.թ. նոյեմբերի 23-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Միլանում մասնակցեց «Ցեղասպանությունների կանխարգելում Արդարների օրինակով» վերնագրով Գարիվո ցանցի (Gariwo – Gardens of the Righteous Worldwide) հինգերորդ համաժողովին և հանդես եկավ ելույթով։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Համաժողովը տեղի ունեցավ բազմամարդ դահլիճում, ավելի քան վեց հարյուր մասնակից համաժողովի աշխատանքներին հետևում էր առցանց։ Բանախոսները կարևորեցին ցեղասպանությունների կանխարգելումը տարբեր միջոցներով, […]

̰
Երևանի համար նոր ավտոբուսներ կգնվեն․ վարկային համաձայնագիր է ստորագրվել

13:57 24.11.2021

ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 24-ին ստորագրվել է «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև: Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն […]

̰
Կենվորը տանտիրոջից 230 հազար դրամ էր գողացել․ ոստիկանների բացահայտումը

13:50 24.11.2021

Ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի 57-ամյա մի բնակիչ գողություն է արել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ նա հոկտեմբերի 10-15-ը Ավազան գյուղի մի տնից, որտեղ կենվոր էր, 230 000 դրամ էր գողացել։ Օգտվելով տանտիրուհու […]

̰
Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում

13:43 24.11.2021

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։01-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 5-6 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 11 […]

̰
Վերահսկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը

13:36 24.11.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 24-ին վերահսկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը։ Դիտարկվել է նշված վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 45 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք։ Ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են արձանագրություններ։ Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական կլինի։

̰
Նոյեմբերի 29-ից ՃՈ-ի էլեկտրոնային հասցեն անհասանելի է լինելու ներկայացվող դիմումների, գանգատների կամ հարցումների համար

13:30 24.11.2021

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» գործարկման պահանջները՝ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29-ից ձեր կողմից ճանապարհային ոստիկանություն ներկայացվող դիմումները, գանգատները (բողոքները) կամ հարցումները էլեկտրոնային եղանակով ճանապարհային ոստիկանություն կարող են ներկայացվել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (e-request.am կայքի) միջոցով։ Այս մասին հայտարարություն է […]

̰
Թուրքական լիրան դարձել է աշխարհում ամենաշատ արժեզրկված դրամական միավորը

13:21 24.11.2021

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նոյեմբերի 23-ին 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 13․42-ի։ Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի ու ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/15 լիրա փոխարժեքով։ 1 ֆունտ […]

̰
Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքները ավարտվել են

13:13 24.11.2021

Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքները ավարտվել են և 2021-ի նոյեմբերի 1-ին մեկնարկել է մրցութային գործընթացը, որի վերջնաժամկետ է սահմանվել 2022-ի հունվարի 10-ը։ Մրցույթի առաջարկների ներկայացման հրավերներն ուղարկվել են նախաորակավորում անցած հետևյալ կազմակերպություններին՝ 1. ՀՁ “Shanxi Construction Investment Group” (“SCIG”, ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և “SHANXI Hydrologic Construction Bureau” (“SHECB”, Չինաստան) 2. ՀՁ “Dongfang Electric […]

̰
Բողոքի ցույցեր Թուրքիայում. պահանջում են կառավարության հրաժարականը

00:20 24.11.2021

Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։ Քաղաքացիները փողոց են դուրս եկել Ստամբուլում և Անկարայում ՝ պահանջելով կառավարության հրաժարականը, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Մարդիկ դժգոհ են, որ լիրան փլուզվել է ամերիկյան դոլարի նկատմամբ։ Նոյեմբերի 23-ի երեկոյան 13,4 լիրա է տրվել մեկ դոլարի դիմաց։ Բողոքի ակցիաների հետ կապված ոստիկանությունը փակել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։ Ազգային արժույթի ռեկորդային […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 24.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

̰
Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ Բանակայինների Աշխարհի առաջնության չեմպիոն

23:52 23.11.2021

Հունահռոմեական ոճի ըմբիշ 72կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձել է Բանակայինների Աշխարհի առաջնության չեմպիոն։ Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։ 55կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԶՈւ ներկայացուցիչը նվաճել է չեմպիոնի կոչումը Թեհրանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում։ Ազատ ոճի 70 կգ քաշային ըմբիշների պայքարում Արման Անդրեասյանը հաղթել […]

̰
Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են «Բելառուս» տրակտորն ու Lada Priora-ն. կան վիրավորներ

23:51 23.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ձորաղբյուր-Զովք գյուղամիջյան ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Lada 21010 մակնիշի ավտոմեքենան և «Բելառուս» տրակտորը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Lada-ի միջից 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, […]

̰
Երևանի Սևանի փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

23:42 23.11.2021

Նոյեմբերի 23-ին` ժամը 18:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն։ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4047 խախտում

23:30 23.11.2021

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-ից 21-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4047 խախտում, և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 19 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 12-ը՝ թաղանթապատված դիմապակիով, […]

̰
«Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ. նրանցից 2-ը հոսպիտալացվել են

23:17 23.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Ժամը 21։20-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն են դիմել նշված կրթահամալիրի 2 երեխա, որոնք հոսպիտալացվել են։ Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները «Տաթև» կրթահամալիրում […]

̰
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

22:29 23.11.2021

Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարժ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։ Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, […]

̰
Ձյուն և անձրև․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:20 23.11.2021

Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով: Երևան […]

̰
Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը

22:07 23.11.2021

Ֆիլիպիններում 124 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Ֆրանցիսկոս Սուսանոն, հայտնել է Կաբանկալան քաղաքի կառավարությունը Facebook-ում: Տեղական առողջապահության վարչությունից հայտարարել են, որ թոշակառուն վիրուսային հիվանդության ոչ մի ախտանիշ չի ունեցել: Քաղաքային իշխանություններն ընդգծել են, որ մահացածի ՝ որպես մոլորակի ամենատարեց մարդու կարգավիճակը պաշտոնապես հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքով: Սուսանոն ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 11-ին։

̰
SHANTNEWS

21:56 23.11.2021

̰
BACK_TO_TOP