TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արարատի մարզում բախվել են 2 Mercedes, 3 Nissan, Volvo, Opel, ՎԱԶ 21015 և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները. ЗИЛ-ը տապալել է էլեկտրասյունը

21:42 23.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, եղանակի մառախլապատ լինելու պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ից մինչև 08։40-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Mercedes, ՎԱԶ 21015, Volvo, Nissan, ЗИЛ, Nissan, Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երևթեկելի գոտուց […]

̰
Նոյեմբերի 24-ից գործելու է երկու երթուղի՝ Կապան–Ճակատեն–Կապան և Կապան–Մեղրի–Ներքին Հանդ–Ճակատեն-Կապան

21:27 23.11.2021

Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ից գործելու է երկու երթուղի՝ Կապան–Ճակատեն–Կապան և Կապան–Մեղրի–Ներքին Հանդ–Ճակատեն-Կապան։ Նոր երթուղիների սպասարկումը իրականացվելու է ամեն օր՝ հետևյալ ժամանակացույցով: Կապան–Ճակատեն–Կապան երթուղի ⏱Ժամը 8։00– Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք(թունելի մոտ) ⏱Ժամը 10։00– Երկաթուղայինների 5-րդ նրբանցք(թունելի մոտ)–Ճակատեն ⏱Ժամը 12։00–Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք(թունելի մոտ) ⏱Ժամը 14։00–Երկաթուղայինների 5-րդ նրբանցք(թունելի մոտ)–Ճակատեն ⏱Ժամը 16։00–Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք(թունելի մոտ) ⏱Ժամը 18։00–Երկաթուղայինների […]

̰
Վրաստանում «Ազգային շարժումը» անց է կացրել կենդանի շղթայի ցույց

21:13 23.11.2021

«Վարդերի հեղափոխության» 18-րդ տարեդարձի կապակցությամբ «Ազգային շարժման» անդամները Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ կազմակերպել են կենդանի շղթայի ցույց, տեղեկացնում է 1tv.ge-ն։ Ինչպես նշեց «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին, այսօր ամենադժվարը դիտելն այն է, որ «Վարդերի հեղափոխության» գլխավոր հեղինակն ու ստեղծողը բանտում է։ «Սա այս իշխանության մեծ հանցագործությունն է, որը մենք պետք է միասին շտկենք։ Բոլորին […]

̰
Դյուրակիր համակարգիչ էր գողացել. ոստիկանների բացահայտումը

21:00 23.11.2021

Նոյեմբերի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել: Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Իրավապահները զրուցեցին տուժողի հետ, ուսումնասիրեցին դեպքի վայրը: Տանտիրուհին երեք ժամով տնից բացակայել էր: Ժամը 15-ից 18-ը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, բնակարանից դյուրակիր […]

̰
Նոյեմբերի 18-22-ը «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ 13 քաղաքացի է հոսպիտալացվել․ ԱՆ

20:49 23.11.2021

Սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր […]

̰
«Փյունիկ»-«Վան» գավաթային հանդիպումը ֆանտաստիկ ընթացք է ունեցել

20:38 23.11.2021

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ «Փյունիկ»-«Վան» գավաթային հանդիպումը ֆանտաստիկ ընթացք է ունեցել։ Ալեքսանդր Ստեպանովը նախ գրավել է սեփական դարպասը, ապա դարձել իր թիմի համար շատ կարևոր գոլի հեղինակ։ Լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով։ Թիմերը հաղթողին կպարզեն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով

̰
Ինչպես դիմել Global UGRAD Program ծրագրին

20:26 23.11.2021

Եթե ՀՀ քաղաքացի եք և առկա ուսուցման ծրագրով սովորում եք բակալավրիատում, ավարտել եք ուսումնառության առաջին կիսամյակը, գիտեք անգլերեն, ԱՄՆ-ում ծրագիրը մեկնարկելու պահին ձեր 18 տարին լրացած կլինի, ապա Global UGRAD Program ծրագիրը հենց ձեզ համար է, գրում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Բաց մի՛ թողեք Ամերիկան ճանաչելու, տարբեր միջավայրերի հարմարվելու համար անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու և […]

̰
Ոստիկանության ծառայողներն ափիոնի իրացման դեպք են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է

20:15 23.11.2021

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալներն էին ստացել, որոնք իրացրին՝ համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի գործընկերների և Արմավիրի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ։ Արդյունքում՝ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների օպերատիվ տեսադաշտում հայտնված 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։ «Օպելի» պահախցում հայտնաբերվեց մոտ 100 գրամ ափիոն։ Փաստի առթիվ քրեական գործ […]

̰ ̰
Ազգային ժողովում սահմանագծման և սահմանազատման թեմայով լսումներ կանցկացվեն

16:00 23.11.2021

ԱԺ նիստերի դահլիճում նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, կանցկացվեն խորհրդարանական լսումներ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: «Լսումները ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ են»,- նշված է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:

̰
Մանկական մահացության ցուցանիշները նվազում են

15:59 23.11.2021

Հայաստանում նվազում են մանկական մահացության ցուցանիշները՝ շնորհիվ բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նշվում է, որ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 183 դեպք, որը 10 տոկոսով ավելի ցածր է, ինչպես նախորդ, այնպես էլ 2017-2020թթ. միջին ցուցանիշից: Նմանատիպ […]

̰
Թուրքիայում ձևավորված «ճնշող մթնոլորտը» ուղեղների արտահոսքի պատճառ է դառնում

15:57 23.11.2021

Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) զեկույց է ներկայացրել երկրից երիտասարդների արտագաղթի, «ուղեղների արտահոսքի» վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Զեկույցում տեղ գտած Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ Թուրքիան 2016 թվականին լքել է 69 326, 2017 թվականին՝ 113 326 և 2018 թվականին՝ 136740 քաղաքացի։ Իսկ ըստ Աոցիալդեմոկրատիայի հիմնադրամի (SODEV) հետազոտության՝ Թուրքիայում երիտասարդների 62․5 տոկոսը հնարավորության դեպքում ցանկանում է […]

̰
Արցախցի 21-ամյա երիտասարդը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում

15:54 23.11.2021

ԱՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ այսօր՝ վաղ առավոտյան, ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ. Մ.-ի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել […]

̰
Վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ զրույցում կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը ԼՂ ու հարակից շրջաններ

15:36 23.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին: Վարչապետը նշել է, որ սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստանի Հանրապետություն և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև երկխոսությանը: Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի […]

̰
ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը մշակում է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների կիրառության նոր մոդելներ

15:30 23.11.2021

ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը մշակում է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների կիրառության նոր մոդելներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիան մշակում է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ (աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) գործիքների՝ մի շարք ոլորտներում կիրառության նոր մոդելներ: Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների հիման վրա մշակվել են մակերևութային ջրային ռեսուրսների […]

̰
Համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր են ստեղծվել

15:15 23.11.2021

«Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագրով իրականացվում են աշխատանքներ Գառնի և Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր ստեղծելու նպատակով:

̰
Հերթական անգամ մշտական հանձնաժողովը չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ

15:10 23.11.2021

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 23-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Մինչև հարցին անդրադառնալը հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Գեղարքունիքում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական կողմի՝ նոյեմբերի 22-ին […]

̰
Խաղատնից արված գողությունը բացահայտվել է

15:03 23.11.2021

Նոյեմբերի 18-ին՝ գիշերը ժամը 01.30-ին, Ծաղկաձորի մի խաղատնից ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել էր ահազանգ: Գողություն էր եղել: Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խումբը: Խաղատան աշխատակիցը հայտնել էր, որ մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը անհայտ եղանակով բացել էր խաղային սարքի փականը և գողացել դրամարկղը, որի մեջ 16 հազար դրամ էր: Բաժնի և […]

̰
Էրդողանը բացառել է Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը

14:57 23.11.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բացառել է Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ չնայած թուրքական լիրայի անկման ֆոնին ընդդիմության համապատասխան կոչերին: «Մենք բոլոր ընտրություններում հաղթանակած դուրս եկանք՝ առանց բացառության։ Եվ ես հայտարարում եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, դրանք տեղի կունենան 2023 թվականին, ինչպես և նախատեսված է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: […]

̰
SHANTNEWS

14:55 23.11.2021

̰
Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել առանց նախապայմանների. ԱԳՆ

14:50 23.11.2021

Հայաստանի իշխանությունները ՌԴ-ին տեղեկացրել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների սկսելու պատրաստակամության մասին` այդ գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին Մոսկվայի հայտարարությունից հետո: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ ՌԴ-ի մեր դաշնակիցը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Եվ մեր […]

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 11.8 մլն մ³-ով

14:44 23.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը նոյեմբերի 23-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 11.8 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.7 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում` 0.90 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 0.15 մլն մ³-ով: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.90 մլն մ³-ով ավելի […]

̰
Պապիկյանն ու Կոպիրկինը քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը վերաբերող հարցեր

14:38 23.11.2021

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում […]

̰
27 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ազատ արձակվեց

14:31 23.11.2021

«Դրոյի գործ»-ով 27 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին վաղաժամկետ ազատ արձակվեց։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց պատժի կրման բաց ռեժիմում գտնվող Արծրունուն ազատ արձակել։ «Թեև Արսեն Արծրունին բաց ռեժիմում էր, այսինքն՝ օրվա մեծ մասն ազատության մեջ էր, սակայն լիովին ազատ արձակվելն իր համար դեռևս […]

̰
Սաակաշվիլիի նամակը «Վարդերի հեղափոխության» օրվա կապակցությամբ

14:23 23.11.2021

Գորիի զինվորական հոսպիտալից Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակ է հրապարակել՝ Վարդերի հեղափոխության 18-րդ տարվա կապակցությամբ։ Ինչպես փոխանցում է «Ալիք մեդիան», նամակում Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանը կվերագտնի իր նախկին փառքն ու շքեղությունը, և 18 տարի անց նորից է տալիս այդ երդումը։ Ըստ Սաակաշվիլիի՝ մինչ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը խավարի մեջ էր, իսկ հեղափոխությունից հետո` […]

̰
Անտառում կատարված սպանությունը դեպքից ավելի քան մեկ ամիս անց բացահայտվել է

14:15 23.11.2021

Հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում բնակվող 86-ամյա մի տղամարդ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 13-ին եղբայրը՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել ու չի վերադարձել: Ոստիկանության ծառայողների որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից անտառում հայտնաբերվել էր որպես անհետ կորած համարվող տղամարդու դին՝ […]

̰
Հունաստանի արտգործնախարարը Գերմանիային կոչ է արել զենք չվաճառել Թուրքիային

14:09 23.11.2021

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Naftemporiki թերթին տված հարցազրույցում նշել է, որ Գերմանիայում ձևավորվելիք նոր կառավարությունից իր երկրի սպասելիքը Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումն է։ «Թող դադարեցվի զենքի վաճառքը Թուրքիային։ Փախստականների հարցում Անկարայի նկատմամբ ավելի խիստ մոտեցում թող ցուցաբերվի։ ԵՄ-ում Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում թող որդեգրվի»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշել է Դենդիասը և ընդգծել, որ […]

̰
Ստեփանակերտի մի շարք փողոցներում նոր ճանապարհային նշաններ են տեղադրվել

14:02 23.11.2021

ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնագետների հետ համատեղ բանուկ ճանապարհահատվածներում, կենտրոնական ու ծայրամասային փողոցների խաչմերուկներում՝ իրականացրել են հետազոտություններ, որոնց արդյունքում նոր ճանապարհային նշաններ են տեղադրվել մայրաքաղաքի մի շարք փողոցներում: Ա. Տերտերյան – Մարտունի, Ա. Տերտերյան – Սպանդարյան, Իոսիֆյան – Դ. Բեկ, Իոսիֆյան – Պ. Սևակ, Վ. Սարոյան – Հ. […]

̰ ̰
Ավարտվել են Նորավան համայնքի մոտ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

13:49 23.11.2021

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով ավարտվել են Սյունիքի Նորավան համայնքի մոտ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված)։ Իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ինչպես նաև ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով և անհրաժեշտ նշաններով։

̰
BACK_TO_TOP