16:00 22.11.2021
Երևանում (Կինոյի տուն) նոյեմբերի 22-27-ը կկայանա ««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը։ Հայաստանի Հանրապետության, ԱՊՀ երկրների, ԵԱՏՄ-ի, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության ոլորտային մասնագետները համատեղ կքննարկեն կինոոլորտում միջպետական համագործակցության կարգավորման հնարավորությունները: Սեմինարն ուղղված է կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական և մասնավոր հատվածների համագործակցության համակարգի արդիականացմանն ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակում: […]
15:59 22.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկի պատշգամբի փլուզման դեպքի վերաբերյալ: Ըստ նախնական տվյալների 2021թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, փլվել է վերոհիշյալ բնակավայրի բնակելի շենքերից մեկի բաց պատշգամբը և աստիճանահարթակը, որի հետևանքով այդ պահին այդտեղ գտնվող 5 անձինք ընկել են շուրջ 3 մետր բարձրությունից. նրանցից […]
15:56 22.11.2021
Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Նոր Արեշ թաղամասում բնակվող 29-ամյա մի աղջիկ տարբեր տեսակի թմրամիջոցներ է ձեռք բերում և իրացնում։ Նոյեմբերի 10-ին ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում հայտնաբերեցին 29-ամյա աղջկան, որը մի երիտասարդի վարած «Օպել» մակնիշի մեքենայում էր։ Նրանք բերման ենթարկվեցին Կենտրոնական […]
15:52 22.11.2021
Նախարար Վահան Քերոբյանը նոյեբերի 19-ին հանդիպել է ՌԴ Ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման նպատակն էր գույքագրել այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել այս համագործակցության արդյունքում։ Սամվել Լազարյանը նախարարին ներկայացրել է կենտրոնի գործունեության […]
15:51 22.11.2021
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտներ Մերի Իսկանդարյանը և Լիանա Վանյանն «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021»-ի շրջանակում արժանացել են դրամաշնորհի։ Այս մասին տեղեկացրին ԵՊՀ-ից։ Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ, նպատակ ունի աջակցելու երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում ու օժանդակություն նրանց գիտական և հետազոտական նախագծերի համար։ 2018 թվականից 11 համալսարանի […]
15:48 22.11.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել երեխաներին։ Վերոնշյալ գործընթացը Սյունիքի (Գորիս), Լոռու (Տաշիր) և Գեղարքունիքի (Սևան) մարզերում իրականացնելու նպատակով նախարարությունը 2021 թվականի համար հատկացրել է շուրջ 25 մլն 770 հազար դրամ։ Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան շուրջ 366 երեխայի ֆիզիկական, մտավոր […]
15:46 22.11.2021
Անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է: ՏԿԵ նախարարությունից հորդորում են սահմանված ժամկետում վճարել իրենց գույքային միավորների հարկային պարտավորությունները՝ ավելորդ տույժերից խուսափելու համար։ Դեկտեմբերի 1-ից հետո օրենքով նախատեսված դրույթով համայնքը հաշվարկելու է 0.04 % տուգանք 730 օր։
15:40 22.11.2021
Պրահյան գործընթացների անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ այսօր կայացավ առցանց հանդիպում՝ նվիրված Նախարարական հռչակագրի և գործողությունների ծրագրի քննարկմանը, որը պետք է ընդունվի հաջորդ տարում՝ Նախարարական համաժողովի ժամանակ։ Միգրացիոն ծառայությունից հանդիպմանը մասնակցեցին գլխավոր քարտուղար Համբարձում Աբրահամյանը և Վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը։ «Ընդհանուր առմամբ մեզ համար ընդունելի են Նախարարական հռչակագրի և Պրահայի գործընթացի գործողությունների […]
15:34 22.11.2021
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում հասարակական վայրեր մուտք գործելու համար անձը պարտավոր է ներկայացնել պատվաստումը հաստատող վկայական «կանաչ անձնագիր»։ Եթե Covid անձնագիր չունեցող անձը մուտք գործի հանային վայր, ապա տուգանքը կկիրառվի ոչ թե քաղաքացու, այլ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ, անհատ ձեռնարկատերի դեպքում տուգանքը կկազմի 2000 լարի (640 դոլար), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 10000 լարի (3200 դոլար)։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ […]
15:29 22.11.2021
Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզում կգործեն շարժական պատվաստումային խմբեր: Ժամանակացույցը՝ ստորև. Իջևանի ԱԱՊԿ – 22.11.21 – Խաչարձան, Աղավնավանք 23.11.21- Լուսաձոր 26.11.21- Հովք Արծվաբերդի ԱԿ – 24.11.2021թ. – Չորարաթանի ԲՄԿ 25.11.2021թ. – Նորաշենի ԲՄԿ Զորականի ԳԲԱ – 26.11.2021թ. Հաղթանակի ԲՄԿ Ոսկևանի ԳԲԱ – 26.11.2021թ. Ոսկեպար 24.11.2021թ. Բաղանիս Նոյեմբերյանի ԲԿ – 22.11.2021թ, 23.11.2021թ., 24.11.2021թ. – զորամասում, […]
15:21 22.11.2021
Նոյեմբերի 20-ին Երևան քաղաքի վարչության ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու։ Ոստիկանները տղամարդուն բռնել էին, երբ նա ծոցագրպանից հանել էր սև կաշվե դրամապանակ և գցել գետնին: Դրամապանակում բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ և այցեքարտեր էին։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դրամապանակի տիրոջ ինքնությունը. նա ոստիկանության […]
15:15 22.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 21-22-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:12 22.11.2021
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։20-ին, ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտ շտապ ոստիկան մոտենա, դանակահարություն է եղել: Ժամը 21։30-ին հիվանդանոցից էր հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք, որովայնի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք, ստորին ծնոտի ստորին շրթունքի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա մի […]
15:02 22.11.2021
Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Թուրքիայի կառավարության նիստը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական պետական TRT լրատվականի՝ նիստում քննարկվելու են Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը: Ըստ հրապարակման՝ սպասվում է, որ օրակարգում լինելու է նաև «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»: Կառավարության օրակարգում ընդգրկված են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարում […]
14:49 22.11.2021
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրից բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի և 3-ամյա Անգելինա Օսիպյանը՝ մահացած վիճակում։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13։00-ի սահմաններում Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի 12-րդ շենքի պատշգամբը և աստիճանահարթակը փլվել են, […]
14:42 22.11.2021
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ […]
14:30 22.11.2021
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները նոյեմբերի 19-ից լույս 20-ի գիշերը կանխել են «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման վճարային տերմինալի կողոպուտի փորձը: ՀԿԵ-ից հայտնում են, որ երկու անհայտ անձինք, զինվելով դիմակներով և երկաթյա ձողերով, ժամը 5-ի սահմաններում կողոպտելու նպատակով փորձել են ջարդել «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման տարածքում տեղակայված վճարային տերմինալն ու սուրճի-մեքենան: […]
14:30 22.11.2021
Այսօր Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվող ճանապարհների նկատմամբ հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների՝ «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ի և «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչների, տեղամասերում տեխհսկողություն իրականացնող մասնագետների հետ։ Քննարկվել է ընթացիկ աշխատանքների կարգավիճակը։ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը […]
14:21 22.11.2021
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, նոյեմբերի 23-ին Իսակովի պողոտա-Կարեն Դեմիրճյան փողոց (Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհ) խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Իսակովի պողոտայից Երևան քաղաքի ուղղության երթևեկելի հատվածի 3-րդ երթևեկելի գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ՝ նախկինում միայն […]
14:16 22.11.2021
Թուրքիայի արևելքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։ Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էրզրում քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Էրզրում նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
14:10 22.11.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը և տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը: Այս համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը […]
14:02 22.11.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի նոյեմբերի 1-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 55 դեպքով հաշվարկվել է 118.537.411 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է […]
13:47 22.11.2021
2021 թվականի նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 774 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների […]
13:40 22.11.2021
Ստեղծվել է Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևան քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ […]
13:37 22.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ վաղը՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 20։00-ին, ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: «ԶԼՄ-ները և հ/կ-ներն այսօր մինչև ժամը 20։00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել [email protected] էլփոստին: Հարցուպատասխանի տևողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»,- գրել է Փաշինյանը:
13:33 22.11.2021
Նոյեմբերի 15-ին Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջիկ էին առևանգել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից. աղջկա մայրը 1-02 էր զանգել։ Երասխահուն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անչափահասին առևանգել էին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին։ Քրեական հետախույզները պարզեցին նաև, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել […]
13:28 22.11.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը գրավոր հայտարարությամբ հակադարձել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Թանժու Բիլգիչը նշել է, թե իբր Հունաստանը չի կարողանում մարսել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում Թուրքիայի ունեցած առանցքային դերը։ «Ողջախոհության, ազնվության և անկեղծության ենք հրավիրում Հունաստանին, որը մի կողմից երկխոսություն է ասում, իսկ մյուս կողմից […]