TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արման Թաթոյանը գերիների խնդիրը ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆին

13:22 22.11.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ քննարկմանը ներկայացրել է ադրբեջանական իշխանությունների, զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի հարևանությամբ զինված հարձակումների, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ ճանապարհների արգելափակումների իրավական հիմքերից զուրկ լինելու փաստերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Քննարկումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի կողմից (The Armenian National […]

̰
Վաղը Հրազդան քաղաքում վթարային ջրանջատում կլինի

13:16 22.11.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 10։00-20։00, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Միկրոշրջան թաղամասի 216-ից-268 համարների ու հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ստուգայցերի ընթացքում արձանագրել են 57 խախտում

13:11 22.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։ ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1037 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 57 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ ☑ Երևանի տարածքային կենտրոն՝ 739 ստուգայց, 29 խախտում, 10 իրավախախտում, 3 նախազգուշացում, 7 տուգանք, ☑ Հարավային […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 22.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

̰
Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

23:54 21.11.2021

Նոյեմբերի 21-ին` ժամը 22։09-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում այրվում է բնակելի տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նոր Խաչակապ գյուղի մոտակա սարալանջին գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Պետք է մարդկանց մատուցել օբեյկտիվ և բազմակողմանի ինֆորմացիա՝ չմոռանալով կրթական գործառույթի մասին. ՄԻՊ-ի ուղերձը

23:30 21.11.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ․ «Հեռուստաընկերությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիդ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ (World Television Day): Լրատվամիջոցների բազմազանության մեջ հեռուստատեսությունը շարունակում է պահպանել իր առաջատարի դիրքերը՝ պատկերի ուժի ու ձեր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Պետք է մարդկանց մատուցել օբեյկտիվ և բազմակողմանի ինֆորմացիա՝ չմոռանալով կրթական գործառույթի մասին»:

̰
Արցախյան պատվիրակությունն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները խոսել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրի մասին

23:17 21.11.2021

Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Սենատում արցախյան պատվիրակությանն ընդունեցին Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեւինազի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում է Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը, պատվիրակության պատվին Սենատում տեղի ունեցավ ընթրիք, որին մասնակցում էին սենատորներ Դեւինազը, Մարի-Առլետ Կառլոտին (նախկին նախարար և Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր), Պիեռ Ուզուլիան, այլ սենատորներ։ Ընթրիքի ժամանակ կողմերը զրուցել են Արցախում ստեղծված […]

̰
Լևոն Արոնյանը՝ Tata Steel Chess India Blitz 2021 մրցաշարի հաղթող

23:04 21.11.2021

Կայծակնային շախմատի մրցաշարն անցկացվում էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։ 18 տուրի արդյունքում հայ գրոսմայստերն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգայսին կիսում էին առաջին հորիզոնականը՝ 11,5-ակսն միավորով։ Թայ-բրեյքի երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի և պայքարը շարունակվեց արմագեդոնում, որտեղ Արոնյանը հաղթանակ տարավ սպիտակ խաղաքարերով։

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

22:52 21.11.2021

Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 22-24-ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:

̰
ՌԴ ոստիկանությունը բացահայտել է բեռնախցիկից ընկած հայի սպանության մանրամասները

22:28 21.11.2021

Լենինգրադի մարզում ոստիկանության աշխատակիցները բացահայտել են 50-ամյա տղամարդու սպանությունը, որի մարմինը ավտոմեքենայի բեռնախցիկից դուրս է ընկել Վսեվոլոժսկի շրջանում տեղի ունեցած վթարի ժամանակ: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ոստիկանության շրջանային վարչությունում հայտնել են, որ կիրակի ժամը 04:00-ի սահմաններում Ա-121 ավտոճանապարհի 24-րդ կմ-ում հայտնաբերվել է Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենան: Մեքենայի վարորդը սայթաքուն ճանապարհին չի կարողացել կառավարել […]

̰
Քննարկվել են տուրիզմի ոլորտում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

22:16 21.11.2021

Ս․թ․ նոյեմբերի 21-ին Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կայացավ ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը բելառուսական կողմի հրավերով Մինսկ ժամանած ավելի քան մեկ տասնյակ հայաստանյան առաջատար տուրիստական օպերատորների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տուրիզմի ոլորտում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև երկու ուղղություններով տուրիստական և էքսկուրսիոն հոսքերի հետագա խթանմանն առնչվող հարցեր։

̰
Երևանում 26-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

21:40 21.11.2021

Նոյեմբերի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ, 26-ամյա Վաղինակ Պետրոսյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտա 55 տան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 27-ամյա Եվգենի Կոլուշնիին, գրում է shamshyan.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: […]

̰
Պուտինը վերապատվաստվել է կորոնավիրուսի դեմ

20:37 21.11.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ վերապատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Նախագահը նշել է, որ այսօր վերապտվաստվել է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութով ՝ մասնագետների հանձնարարականով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

̰
Նորագավիթ համայնքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվը Mazda-6-ով գլխիվայր հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

20:00 21.11.2021

Նոյեմբերի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 14:40-ի սահմանում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում, Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Ռաֆիկ Ադամյանը՝ իր վարած «Mazda-6» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում, հայտնում  է shamshyan.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ռ. Ադամյանը, […]

̰
Հրդեհ Ծովինար գյուղում. այրվել է պահեստավորած անասնակեր

19:34 21.11.2021

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:59-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 4-րդ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:21-ին, […]

̰
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն

19:00 21.11.2021

Նոյեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան թվով 11 սարկավագներ: Պատարագի սրբազան […]

̰
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

18:47 21.11.2021

Նոյեմբերի 21-ին` ժամը 15:02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, […]

̰
Պարզվել է Տավուշի մարզում փլուզման հետևանքով տուժածների և զոհի ինքնությունը

18:33 21.11.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 21-ին՝ժամը 13:34-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, […]

̰
Բացահայտվել է Պուտինի սեղանին գաղտնի կոճակի նշանակությունը

18:18 21.11.2021

Բացահայտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարանում սեղանի վրա տեղադրված գաղտնի կոճակի նշանակությունը։ Այն պետք է օգնական կանչելու համար, հայտնել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։ «Հեռուստաօպերատորները դուրս են գալիս, իսկ հարևան սեղանը պատրաստում են երկարատև բանակցությունների։ Նախագահի սեղանին հատուկ կոճակ կա, որն անհրաժեշտ է օգնականին կանչելու կամ թեյը բերելու համար»,- նշել են եթերի ժամանակ։ Ռուսաստանի […]

̰
Նախագահ Հարությունյանը Մաճկալաշենի պաշտպանական հատվածում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանը

17:48 21.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի պաշտպանական ուղղություն և մարտական դիրքում մասնակցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, բարձր գնահատելով տվյալ պաշտպանական հատվածում մարտական խնդիր կատարած զինվորականների և կամավորականների սխրանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ Հայրենիքի փրկված մասը զորացնելով […]

̰
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

17:17 21.11.2021

Նոյեմբերի 21-ին` ժամը 13:19-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում այրվում է բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ 14։31-ին։ Այրվել […]

̰
ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի սադրանքները ՌԴ սահմանների մոտ և զենքի մատակարարումը Կիևին. Պեսկով

16:48 21.11.2021

ՆԱՏՕ-ի երկրները պետք է դադարեն Ուկրաինային զինել և դադարեցնեն սադրիչ գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։ Խոսելով այն գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներկա լարված իրավիճակը կարգավորելու համար, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ելք կա: «ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի սադրիչ գործունեությունը մեր սահմանների […]

̰
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գրեթե 30 մարդ է զոհվել

16:29 21.11.2021

Հնդկաստանի հարավարևմտյան Անդհրա Փրադեշ նահանգում ջրհեղեղի պատճառով առնվազն 29 մարդ է զոհվել և ավելի քան 100-ը՝ անհետ կորել, հայտնել են նահանգի իշխանությունները: «Զոհերի թիվը հասել է 29-ի, հեղեղվել են 1316 գյուղեր։ Տեղումների մեծ հավանականության պատճառով նահանգի կառավարությունն անցել է սպասման ռեժիմի», – հայտնել է իշխանությունների ներկայացուցիչը India TV հեռուստաալիքին: Ինչպես հայտնել է տարերային աղետների եկամուտների […]

̰
Պեսկովը ցավում է, որ Էրդողանի թյուրքական աշխարհի քարտեզի վրա չի նշվում, որ դրա կենտրոնը Ալթայում է

16:13 21.11.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզի վրա, որը Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին նվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով չի նշվում, որ դրա կենտրոնը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ալթայում, Ռուսաստանում: Այս մասին Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։ «Մեր թուրք գործընկերները […]

̰
ՌԴ-ում վթարի ժամանակ մեքենայից տղամարդու դի է ընկել․ սպանվածը հայ է

15:50 21.11.2021

Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, ինչից հետո բեռնախցիկից ճանապարհի վրա է ընկել տղամարդու մարմինը՝ կտրած կոկորդով: Մեքենայում գտնվողները փախուստի են դիմել, հայտնում է 78.ru-ն՝ իրավապահ մարմիններում աղբյուրին հղումով: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 4:10-ի սահմաններում։ Mitsubishi Galant ավտոմեքենան, որից վայր է ընկել մահացած տղամարդը, պատկանում է Օրենբուրգի մարզի 57-ամյա բնակչին։ Ականատեսների […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզումից

15:36 21.11.2021

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:34-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ մեկ քաղաքացի մահացել է, յոթը՝ տուժել։ Մինչ […]

̰ ̰
Փաշինյանը և Պուտինը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

15:11 21.11.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ընդունված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

̰
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը

14:56 21.11.2021

82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը։ Այս մասին հայտնում  են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից։ Ռուբեն Ալթունյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժինը։ 1959-1964 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ալտի բաժնում, 1965-1970 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի […]

̰
Տավուշի մարզում շենքի պատշգամբի փլուզման հետևանքով 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. 3-ամյա աղջնակը ճանապարհին մահացել է

14:47 21.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 21-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ  Նոյեմբերյանի տարածաշրջանի «Հաղթանակ» բնակավայրի  5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,դեպքի վայրից 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան»  […]

̰
BACK_TO_TOP