14:35 21.11.2021
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 318 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 808 889-ն են: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 457 պացիենտ: Կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացել է 70 մարդ։
14:21 21.11.2021
Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է. այժմ Սյունիքի մյուս բնակավայրերն իրար կապող այլընտրանքային գրունտային ճանպարհներն են կարգի բերվում։ Մանրամասները՝ կառավարության տարածած տեսանյութում։
14:06 21.11.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Շարունակվել է տարածաշրջանում իրավիճակի և դրա կայունացման նպատակով ձեռնարկվող միջոցառումների քննարկումը ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրագործման համատեքստում: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ […]
13:46 21.11.2021
Երևանի երկնքում բարձրագույն պիլոտաժի հնարքներով թռիչքներ է իրականացնում ռուս օդաչուների աշխարհահռչակ «Վիտյազներ» ավիախումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունը։
13:31 21.11.2021
Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի արտագնա շարժական պատվաստումային խումբը երեկ Սյունիքի մարզի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան բնակավայրերում էր։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։ Շարժական պատվաստումային գործընթացը շարունակվելու է Կապան խոշորացված համայնքի հետևյալ բնակավայրերում․ գ. ԵՂԵԳ ֊ նոյեմբերի 23 ժամը 13։00 գ. Սևաքար ֊նոյեմբերի 25 ժամը 13։00 գ. Չափնի,Կաղնուտ ֊նոյեմբերի 27 ժամը 13։00։
13:15 21.11.2021
Ճապոնիայում COVID-19-ի հիվանդացությունը նվազել է այն բանից հետո, երբ վիրուսի դելտա-շտամը ինքնաոչնչացվել է։ Նման վարկածով հանդես է եկել գենետիկայի ազգային ինստիտուտի պրոֆեսոր Իտուրո Ինոուեն Japan Times պարբերականի հետ զրույցում։ Նա ենթադրում է, որ այդ ենթատեսակը անհետացել է մշտական մուտացիաների պատճառով, որոնք էլ «կոտրել են» կորոնավիրուսի դելտա շտամը։ Բացի այդ, Ճապոնիայում հիվանդացությունը կարող էր նվազել պատվաստումների […]
12:59 21.11.2021
Նոյեմբերի 20-ին կայացան ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի առաջին երկու հանդիպումները : Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, Լոգիկոնը 10:4 հաշվով հաղթեց Ֆալկոնսին, իսկ ՀՊՏՀ-ն 12:8 հաշվով պարտության մատնեց Թիմ Ագրոյին: Այսօր՝ ժամը 14:00-ին՝ ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա տուրի կենտրոնական հանդիպումը, որում Երևանը կմրցի Արարատ-Արմենիայի հետ :Մուտքն ազատ է, իսկ ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի հետևյալ հղումով: […]
12:44 21.11.2021
1991 թվականի այս օրը Լիտվան և Հայաստանը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ։ «30 տարի առաջ մեր ազգերը կողք կողքի կանգնեցին հանուն պայքարի ազատության համար: Մենք ուրախ ենք, որ այսօր մենք կապված ենք ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքներով: Շնորհավոր»,- ասված է ՀՀ-ում Լիտվայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
12:31 21.11.2021
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի հարակից տարածքում: «Պայթյունի ձայներ լսելու դեպքում՝ խնդրում ենք չանհանգստանալ: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 911,101,112 կամ 047940911»,- ասվում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
12:29 21.11.2021
Նոյեմբերի 20-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 137 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 84-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ 2021 […]
12:03 21.11.2021
Նոյեմբերի 21-ին` 07:48-ին հայ-վրացական սահմանի մոտակայքում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ հեռավորության վրա, երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։ Երկրաշարժը զգացվել է նաև Թբիլիսիում: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր տեղի են ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես […]
11:48 21.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական բացահայտումն են կատարել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 00:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ա.-ից, ով հայտնել է, որ 10 րոպե առաջ անհայտ անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գյուղմթերքի շուկայի՝ Րաֆֆու փողոցի […]
11:16 21.11.2021
Սլովենիայում ավարտին մոտեցող Եվրոպայի թիմային առաջնությունում շախմատի Հայաստանի հավաքականը 12 միավորով 4 առաջատարների թվում է՝ Ֆրանսիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի հետ: 8-րդ տուրում մերոնք 3,5։0,5 հաշվով վստահ հաղթանակ տարան Սերբիայի նկատմամբ, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Վերջին՝ 9-րդ տուրում այսօր կմրցենք Ուկրաինայի հետ, իսկ Ֆրանսիան՝ Ադրբեջանի: Կանանց հավաքականն էլ նախավերջին տուրում 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց Լիտվայի […]
11:00 21.11.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում նոյեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 492 նոր դեպք ✓ 7436 թեստավորում ✓ 1594 առողջացած ✓ 25 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334075 դեպք, որոնցից 305611 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19781 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7278 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության […]
10:47 21.11.2021
Կիևում ACCO International արենայում կայացել է թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը ուկրաինացի անպարտելի չեմպիոն Արտյոմ Դալաքյանի (21-0, 15 նոկաուտ) և պանամացի Լուիս Կոնսեպսիոնի (39-9, 28 նոկաուտ) միջև: Դալաքյանը 9-րդ ռաունդում Կոնսեպսիոնի թիմին ստիպել է դադարեցնել մենամարտը ՝ պաշտպանելով տիտղոսը։ Դալաքյանը գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել է ռինգ և անմիջապես ցուցադրել […]
10:33 21.11.2021
Եգիպտոսի միջերկրածովյան ափերին ավազամրրիկ է, տեղատարափ անձրևներ և փոթորիկ։ Տարերքի պատճառով երկրի տասը նահանգներում փակել են դպրոցները։ Այս մասին հայտնում է Ahram Online-ը։ Հաղորդվում է, որ փոթորկին ուղեկցվող տեղատարափ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել, որի պատճառով ջրի տակ են անցել մեքենաները և մթերային կրպակները: Ալեքսանդրիայում և մի շարք այլ քաղաքներում հեղեղվել են մի քանի փողոցներ, […]
10:16 21.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
10:00 21.11.2021
Նոյեմբերի 21-ին, ժամը 02:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 26-րդ փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:55-ին, մարվել՝ 06:04-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր:
23:55 20.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
23:28 20.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դադարեցրել է 50-օրյա հացադուլը։ Նրա առողջական վիճակը կայուն է: Այս մասին հայտնել է բժիշկների կոնսիլիումի անդամ Նինո Շարաշենիձեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն։ Մասնագետի խոսքով ՝ նախկին նախագահն անցնում է բոլոր համապատասխան բուժումները։ Նրա բուժման սխեման մշակվել է ոչ միայն կոնսիլիումի անդամների, այլև հանրապետական հիվանդանոցի բժիշկների և գաստրոէնտերոլոգի մասնակցությամբ, նշել […]
23:13 20.11.2021
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նոյեմբերի 20-ին հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում ՝ նախագահական պալատի մոտակայքում։ Garowe online-ի տվյալներով ՝ պայթյունի հետևանքով զոհվել է սոմալիացի հայտնի լրագրող Աբդիազիզ Աֆկիրան, որը գլխավորել է «Ռադիո Մոգադիշո» պետական ռադիոկայանը: Այլ տվյալներով՝ վիրավորվել է […]
22:57 20.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները: Ինպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ կոտրելով երթևեկությունը կարգավորող ցուցանակը: Toyota-ի հետևի աջ անվահեծանը կոտրվել […]
22:42 20.11.2021
Անգլիական Rolls-Royce ընկերության կողմից մշակված Spirit of Innovation ամբողջովին էլեկտրական ինքնաթիռը միանգամից երեք համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նվաճումների հաստատման հայտերն արդեն ներկայացվել են միջազգային ավիացիոն ֆեդերացիա (FAI), գրում է Simple Flying-ը: Ինչպես հայտարարել է արտադրողը, առաջին հերթին,Spirit of Innovation-ը դարձել է աշխարհի ամենաարագ լիովին էլեկտրական ինքնաթիռը: Այն 3 կմ հեռավորության վրա մինչև 555,9 կմ/ժ արագություն […]
22:28 20.11.2021
Էլիսոն Թահմիզյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Դա հատուկ ահազանգ է` կապված Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ, որն ադրբեջանցիները գրավել և անցակետեր են տեղադրել։ Այն կայքերում տեղ գտած սովորական գրառում չէ։ Հոկտեմբերի 4-ին քաղաքացիներին […]
22:14 20.11.2021
Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:
21:59 20.11.2021
Լեհաստանի Սենատի խոսնակ Տոմաշ Գրադսկին իր հասցեին սպառնալիքներով նամակ ու պայթուցիկներով ծանրոց է ստացել։ Այս մասին նա հայտնել է նոյեմբերի 20-ին Twitter-ի իր էջում։ Քաղաքային ծառայության փոխանցմամբ՝ ծանրոցը հանձնվել է համապատասխան ծառայություններին։ Նա հույս է հայտնել, որ հանցագործությունը շուտով կբացահայտվի ։ Oto do czego prowadzi przemysł pogardy i szczucie na przeciwników politycznych. Na moje nazwisko […]
21:45 20.11.2021
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է, որ Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ վաղը 9 ժամ փակ է լինելու։ «Ուշադրություն Վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 9։00֊ից 18։00-ը, Սարյան փողոցում՝ Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ, իրականացվելու են ծառերի էտման աշխատանքներ, եւ նշված ժամանակահատվածում փողոցը փակ է լինելու։ Վարորդներին խնդրում ենք շրջանցել այդ հատվածը եւ հայցում ենք […]
21:34 20.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում, Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, 3 ամսական երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: