TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+18.3 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ջերմուկում ձյուն է տեղում

21:21 20.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

̰
«Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

21:08 20.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են […]

̰
Այսօր Երեխաների համաշխարհային օրն է․ ՄԻՊ-ը ուղերձ է հղել

20:54 20.11.2021

Պետք է յուրաքանչյուրս մեր աշխատանքում ներդնենք առավելագույն ջանքեր մեր երեխաների համար ավելի լավ երկիր ժառանգություն թողնելու համար, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում կլինի երեխայի լավագույն շահը:  Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ՄԻՊ-ը ուղերձ է հղել։ «Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է, հետևաբար ևս մեկ առիթ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնց բախվում են երեխաները: Մենք կհաջողենք միայն այն […]

̰
ԱՄՆ-ում ճանապարհը դոլարներով է լցվել․ իրավապահները կոչ են անում քաղաքացիներին վերադարձնել գումարը

20:40 20.11.2021

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մայրուղիներից մեկը լցված է եղել դոլարային թղթադրամներով։ Վարորդները կանգ են առել և սկսել հավաքել թղթադրամները, ինչի պատճառով շարժումն արգելափակվել է, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ զրահապատ ֆուրգոնը, որը գումար էր տեղափոխում, շարժման ժամանակ հետևի դռները բացվել են, մեքենայից փողով պարկեր են ընկել։ Դրանցում եղել են հիմնականում 1-ից մինչև 20 դոլար […]

̰
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգ

20:29 20.11.2021

Նոյեմբերի 20-ին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող տասնմեկ սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի  տեղեկատվական համակարգից։ Հաջորդ օրը նորընծաները Երևանի […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ու Օտտո Լուխթերհանդթը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր

20:15 20.11.2021

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին ու միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից,  Թոմաս Շրափելը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են Արցախի […]

̰
Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը

00:10 20.11.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը Գորիի զինվորական հոսպիտալ ժամանելուց հետո: Այս մասին հայտարարել է փաստաբան Նիկա Գվարամիան, հայտնում է «Ռուսթավի-2»- ը ։ Նրա խոսքով՝ ուրբաթ երեկոյան Սաակաշվիլիին կտեղափոխեն հոսպիտալ, սակայն անվտանգության միջոցառումների պատճառով հստակ ժամանակ չի նշվում։ «Սաակաշվիլիի որոշումը հետևյալն է. նա համաձայնել է տեղափոխվել հիվանդանոց և դադարեցնել հացադուլը հիվանդանոցում։ Այդ […]

̰
Facebook-ում և Instagram-ում գլոբալ խափանում է տեղի ունեցել

00:00 20.11.2021

Instagram-ի և Facebook-ի օգտատերերը բողոքում են ծառայությունների աշխատանքի հետ կապված խնդիրներից: Այս մասին հայտնում է Down detector-ը ՝ նոյեմբերի 19-ին։ Facebook-ի աշխատանքում խնդիրներ են նկատվում Արևմտյան Եվրոպայի տարածքում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Իտալիայում, Խորվաթիայում և Հունգարիայում: Միևնույն ժամանակ խափանումներն են եղել նաև ԱՄՆ Արևմտյան և արևելյան մասերում։ Բացի այդ, օգտատերերը բողոքում են […]

̰
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

23:51 19.11.2021

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը. նոյեմբերի 18-ին հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին: ՊՊԾ դասակի ոստիկանները Ձորագյուղ համայնքի տարածքում գիշերային շրջայցի ժամանակ ստուգել են Փամբակ գյուղի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել նոյեմբերի 17-ին՝ գյուղի […]

̰
Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպում անցկացնել Բրյուսելում

23:48 19.11.2021

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցից հետո համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, ասվում է Եվրամիության հայտարարության մեջ։ «Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի […]

̰
Իրանում ջրի պակասի պատճառով բողոքի ակցիաներ են սկսվել

23:45 19.11.2021

Կենտրոնական Իրանում հազարավոր ֆերմերներ բողոքում են երաշտի պատճառով.մարդիկ պահանջում են, որ իշխանությունները դամբարան բացեն: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը ՝ նոյեմբերի 19-ին ։ Սպահանի ֆերմերները բողոքի ակցիա են սկսել դեռևս նոյեմբերի 8-ին. նրանք դժգոհ են ջրի մատակարարման դադարեցումից և Զայնդեհրուդ գետի չորացումից: Հաջի կամրջի մոտ տեղի ունեցած մեծ երթին մասնակցել են Սպահանի հազարավոր ֆերմերներ, […]

̰
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով

23:40 19.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող միջադեպերը կանխելու նպատակով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրախորհրդի հայտարարության մեջ, որը Բրյուսելում տարածվել է Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելի և երկու երկրների ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցների արդյունքում։ «Հեռախոսային բանակցությունների ընթացքում Հայաստանի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:27 19.11.2021

Երևան քաղաքում նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

̰
Նոր Հաճնի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ և դանակներ

23:15 19.11.2021

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 17-ին, ժամը 22.30-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցի խաղասրահից բաժին բերման են ենթարկել Պարգևաշենի 4-րդ թաղամասի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է թղթե երկու փաթեթ` մոտ չորս գրամ մարիխուանայի նմանվող չորացված զանգվածով, և երկու կաթուցիչ` շագանակագույն հետքերով: Պայուսակից հայտնաբերվել […]

̰
Ամերիկացի պաշտոնյա․«ԱՄՆ-ն վճռական է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»

22:55 19.11.2021

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը Թուրքիա կատարած այցի և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական լրատվական գործակալությանը՝ Անադոլուին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Քերըն Դոնֆրիդը նշել է, որ Թուրքիային չպետք է անհանգստացնի Հունաստանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը, քանի որ ԱՄՆ-ի համար լավ է ՆԱՏՕ-ական ցանկացած դաշնակցի հետ խորը համագործակցության մեջ […]

̰
Մեկնարկում են աշխատանքներ՝ բանակցային ոստիկանության ներդրման ուղղությամբ

22:30 19.11.2021

Նոյեմբերի 15-ից 19-ը ՀՀ ոստիկանությունը հյուրընկալել է ԵԱՀԿ փորձագիտական պատվիրակությանը։ Այցի նպատակն է քննարկել ՀՀ ոստիկանությունում բանակցային ոստիկանության ծառայության սկզբունքների ներդրման հեռանկարն ու եղանակները։ Բանակցային ոստիկանության ծառայության խնդիրը զանգվածային միջոցառումների ժամանակ արդյունավետ բանակցություններ վարելն է։ Այն միտված է ոստիկանություն-հասարակություն համագործակցության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը, հասարակական անվտանգության արդյունավետ կառավարմանը։ ԵԱՀԿ փորձագետներ Սանյա Վիկլունդը և Կառլ-Յոհան Ալստրոմը […]

̰
Կրտսեր սերժանտներ Մերուժան Հարությունյանը և Գուրգեն Սարգսյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով

22:18 19.11.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել կրտսեր սերժանտներ Մերուժան Հարությունյանին և Գուրգեն Սարգսյանին Արիության մեդալով հետմահու պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության […]

̰
Մահվան հավանականությունը 7 անգամ ցածր է ամբողջական պատվաստվածների շրջանում․ CDC

22:07 19.11.2021

Համաձայն ԱՄՆ CDC-ի վերջին վերլուծությունների՝ ամբողջական պատվաստվածները՝ 3 անգամ ավելի քիչ են հիվանդանում COVID-19-ով COVID-19-ով հիվանդանալու դեպքում 2 անգամ ավելի քիչ են դիմում բժշկական օգնության կամ հոսպիտալացվում Մահվան հավանականությունը 7 անգամ ցածր է ամբողջական պատվաստվածների շրջանում։ «Պաշտպանե՛ք Ձեզ և Ձեր շրջապատին` պատվաստվելով և միաժամանակ հետևելով հակահամաճարակային կանոններին»,- ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի […]

̰
SHANTNEWS

21:55 19.11.2021

̰
Ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

21:41 19.11.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տարոն Ջիվանի Սահակյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի […]

̰
Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում.  երթևեկությունը վերականգնվել է

21:36 19.11.2021

Սույն թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:25-ից մինչև 19:40-ը մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Այս մասին տեղեկացնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։ Պատճառը հանդիսացել է N21 երթուղու տեխնիկական խափանումը՝ Շենգավիթ- Չարբախ ուղեհատվածում, որի պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում: Միաժամանակ նշվում է, որ ժամը 19:40-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների […]

̰
ԱրՊՀ-ում ուսուցումը կշարունակվի հեռավար եղանակով

21:27 19.11.2021

Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու հարցն էր: Ռեկտորատը քննարկել և հարցի շուրջ որոշում է կայացրել շարունակել նոյեմբերի 8-ից մեկնարկած հեռավար ուսուցման եղանակն առաջիկայում ևս՝ հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակը։ Ֆակուլտետների դեկանները ներկայացրել են ամփոփ տեղեկատվություն անցնող շաբաթվա ընթացքում իրականացված […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է անհապաղ դուրս բերվի ՀՀ տարածքից. ԵԽ պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել օգտագործել բոլոր լծակները

21:15 19.11.2021

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ կոչ անելով օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները նամակում են հիշեցրել են, որ Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 16-ին հարձակում […]

̰
Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել ներմուծել հագուստ և կոշիկ․ ՊԵԿ-ի բացահայտումը

16:54 19.11.2021

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր: Մաքսային հսկողությունը շրջանցելով փորձ է արվել բժշկական դիմակների փոխարեն հանրապետություն ներմուծել հագուստ և կոշիկ՝ այդ կերպ խուսափելով նշված ապրանքների համար սահմանված ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարելուց: Oրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով զննության է ենթարկվել Ղրղզստանի […]

̰
Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է

16:53 19.11.2021

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Համլետ Սլոյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ […]

̰
Երկարաձգվել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը

16:47 19.11.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երկարաձգել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. դեկտեմբերի 10-ը: Բիենալեն կկայանա Վենետիկում 2022 թ.: Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. դեկտեմբերի 10-ը […]

̰
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Զինվորի տան միջև հուշագիր է ստորագրվել

16:46 19.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ինչպես տեղեկացնում են ԱԱՏՄ-ից, համագործակցության նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին՝ կազմակերպելով անվճար դասընթացներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտին […]

̰
Նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

16:43 19.11.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՄԱԶԾ հետ համատեղ իրականացվող ծրագրերին և հետագա համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց հիմնահարցերի, սոցիալական բնակարանաշինության ոլորտներում նախարարության կողմից […]

̰
Թուրքիայի ֆինանսների նախկին նախարարի փարիզյան լուսանկարներն առաջացրել են թուրք օգտատերերի վրդովմունքը

16:35 19.11.2021

Երկարատև ընդմիջումից հետո տեսախցիկները Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր ամուսնուն՝ Բերաթ Ալբայրաքին ֆիքսել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընտանիքի հետ արձակուրդ անցկացնելիս։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Բերաթ Ալբայրաքը երկար ժամանակ տեսախցիկներին չէր երևացել 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո, երբ Թուրքիայի համար լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամային շրջանում Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել […]

̰
Ի գիտություն գործարարների․․․

16:32 19.11.2021

Ի գիտություն գործարարների․ 2022 թ․ հունվարի 1-ից կարգելվի Հայաստանի Հանրապետություն ներմուծել տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքը, որը մաքսային հայտարարագրման ժամանակ չի ունենա համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթուղթ (համապատասխանության սերտիֆիկատ, հայտարարագիր, պետական գրանցման վկայական կամ տեխնիկական կանոնակարգով սահմանված այլ փաստաթուղթ)՝ բացառությամբ ԵԱՏՄ շրջանակներում արտադրանքի ներմուծման կարգով սահմանված դեպքերի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ ՀՀ էկոնոմիկայի […]

̰
BACK_TO_TOP