16:20 19.11.2021
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կլիմայական օրակարգը ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության նոր և հեռանկարային ուղղություններից մեկն է համարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր ելույթում Միշուստինը նշեց, որ ԵԱՏՄ-ում բոլորը շատ լավ հասկանում են իրենց պատասխանատվությունը շրջակա միջավայրի վիճակի համար։ «Պետք է առավել ակտիվ լինենք և մասնակցենք գլոբալ օրակարգի ձևավորմանը։ Կլիմայի խնդիրները միայնակ […]
16:13 19.11.2021
Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ինալ Արձինբային։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հարգելի պարոն Արձինբա Արտաքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առթիվ։ Այդ բարձր և պատասխանատու պետական պաշտոնում մաղթում […]
16:08 19.11.2021
ԵՄ-ն Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին հավելյալ օգնության կտրամադրի: Այս առիթով Եվրախորհրդարանի բյուջեի հանձնաժողովը փոփոխություններ է կատարել ԵՄ-ի 2021թ. բյուջեում: Ըստ այդմ՝ հաստատվել է Թուրքիայում ապաստանած փախստականների օգնության ծրագրին հավելյալ 150 միլիոն եվրո հատկացնելու մասին նախագիծը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ բյուջեի փոփոխության նպատակն է շարունակել մարդասիրական օգնությունը խոցելի խմբերին: Ֆինանսավորումը […]
16:05 19.11.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին ներկա է գտնվել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին: Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացել է Global IT Award […]
16:00 19.11.2021
Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն քվեարկությամբ վավերացրել է «ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 5-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում` կրթության և գիտության բնագավառում երկու երկրների համագործակցությունը խթանելու և զարգացնելու նպատակով: Նախագիծն Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […]
15:55 19.11.2021
2021 թվականի նոյեմբերի 19-ին շրջանառության մեջ է դրվում «Բարձր տեխնոլոգիաներ․ «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ: Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն […]
15:50 19.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կայացել է արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը հրավիրել և նախագահել է ԱԻ նախարար, խորհրդի նախագահ Անդրանիկ Փիլոյանը: Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումն էր: Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության քաղաքականության մշակման բաժնի […]
15:44 19.11.2021
Նոյեմբերի 12-ի երեկոյան Արմավիրի մարզի Նորապատ գյուղի մի բնակչուհի 1-02 էր զանգել և հայտնել, որ Արմավիրի Երևանյան փողոցի խանութներից մեկի մոտ ծեծել են ամուսնուն, պարտքի դիմաց ապօրինաբար տիրացել նրա «BMW» մակնիշի մեքենային։ Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Օպերատիվ խմբի մի մասը՝ Երևանյան փողոց, մյուսները Նորապատ մեկնեցին։ Պարզվեց՝ ժամը 20։30-ի սահմաններում տուժողի ծանոթը գումարային […]
15:39 19.11.2021
Կառավարության՝ նոյեմբերի 18-ին կայացած նիստում որոշում է ընդունվել Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչել ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր Իսրայել Միլիտոսյանի անվամբ: Որոշումն ընդունվել է՝ կարևորելով հանրահայտ ծանրորդ և վաստակաշատ մանկավարժ Իսրայել Միլիտոսյանի ավանդն […]
15:36 19.11.2021
Եվրասիական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասնակցից 64․3 տոկոսը նշել է, որ Թուրքիայում անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ սոցհարցման մասնակիցների 62․3 տոկոսը նշել է, որ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, իսկ 64 տոկոսը կարծիք է հայտնել առ այն, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության […]
15:31 19.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կազմակերպված խմբի կողմից համացանցի օգտատերերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու բոլոր հանգամանքները, տուժած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են […]
15:27 19.11.2021
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՀՔԾ-ում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. […]
15:20 19.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը: Առաջարկվող նախագծում հստակեցվել են հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության ժամկետները, մերժման հիմքերը: Առաջարկվում է սահմանել ժամկետային նոր կարգավորումներ, ուսումնական տարածքի առկայությունը հիմնավորող […]
15:16 19.11.2021
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ֆրանսահայ գործիչ Դընի Ջորկաեֆին է հանձնել Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու մասին պաշտոնական արտոնագիրը։ Պարոն Ջորկաեֆի նշանակումը նպատակ ունի նպաստել Հայաստանի և Նանտի միջև առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կապերի զարգացմանը։
15:11 19.11.2021
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագիր են ստորագրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը։ Ըստ համաձայնագրի՝ մոտ ժամանակներս Միության անդամ-պետությունների կենտրոնական բանկերը կհաստատեն այդ տվյալների փոխանակման տեխնիկական կանոնները, որոնք պահվում են վարկային պատմությունների ազգային բյուրոյում: Այդ տվյալները պետք է […]
15:06 19.11.2021
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում են ՇՄ նախարարությունից, այս ընթացքում տարվել են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից իրականացվել են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման ուսումնասիրություններ։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից առաջիկայում խնդրի շուրջ շահագրգիռ […]
14:55 19.11.2021
ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը: Ուրախալի է այն փաստը, որ Արցախում գործում է արտամարմնային բեղմնավորման ծրագիրը, ինչը կխթանի ժողովրդագրական աճին: «Ի լուր մեր հայրենակիցների ուրախությամբ կարող ենք հայտնել, որ Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան: Համոզված ենք, որ արտամարմնային […]
14:53 19.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի երկու բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 37-ամյա բնակիչը, 47-ամյա ծանոթի հետ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, 2018թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը […]
14:31 19.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1302-Ա որոշմամբ՝ 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևան քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հանձնաժողովը կնախագահի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, Երևանի փոխքաղաքապետը, ՀՀ […]
14:26 19.11.2021
Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Ուրֆայի շրջանում նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության լրագրող Էմրուլլահ Աջարին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշենք, որ Մալաթիայի հանրապետական դատախազությունն ավելի վաղ լրագրողի դեմ հետաքննություն էր սկսել։ Վերջինս մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ»։ Աջարի տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունն առգրավել է նրա համակարգիչն […]
14:15 19.11.2021
Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված վիճակագրության պատկերը Սյունիքում։ Նոյեմբերի 18-ի դրությամբ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 220 նոր դեպք, առողջացել է 310 հոգի, 96 հոգի բուժվում է Կապանի և Գորիսի ԲԿ-ներում, 588 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 11 մահ։ Նոյեմբերի 18-ի դրությամբ մարզում […]
14:03 19.11.2021
Նոյեմբերի 18-ին հանրապետության մարզերում ՀՀ ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի դեմ միջոցառումների կատարումն են ստուգել իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Գեղարքունիքի մարզում վերահսկողություն է կատարվել 8, Արարատում՝ 6, Վայոց ձորում՝ 10, օբյեկտներում: Խախտումներ չեն արձանագրվել, արձանագրություններ չեն կազմվել: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, […]
13:57 19.11.2021
Պալմա կղզում (Կանարյան կղզիների ինքնավար համայնք), որտեղ հրաբուխ է ժայթքում, 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի աշխարհագրական ազգային ինստիտուտը։ Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է Վիլյա դե Մասո բնակավայրի շրջանում, օջախը գտնվել է 36 կմ խորության վրա: Այն ամենաուժեղն էր ժայթքման սկզբից ի վեր: Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին չի […]
13:37 19.11.2021
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի օգնել Եվրասիական միության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Ռուսաստանյան պատվաստանյութերը ապացուցել են իրենց հուսալիությունը, և ՌԴ իշխանությունները պատրաստ են աջակցել գործընկեր երկրներին դրանք իրենց երկրներում արտադրելու հարցում,- հավելեց ՌԴ վարչապետը: Միխայիլ Միշուստինը նաև խոսեց «Ճամփորդիր […]
13:32 19.11.2021
Թուրքիայում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն այն է, որ նախօրեին պաշտոնական Սոֆիան Թուրքիային մեղադրել էր Բուլղարիայում նոյեմբերի 14-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև ներքին գործերին միջամտելու մեջ: Այդ հարցով նույնիսկ Բուլղարիայի արտգործնախարարություն էր կանչվել Թուրքիայի դեսպանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ արտգործնախարարությունում տեղի ունեցած զրույցի ժամանակ թուրքական կողմը հերքել […]
13:23 19.11.2021
ԱՀ առողջապահության նախարարի նոյեմբերի 17 N266-Ա հրամանով հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող 2021թ. դեկտեմբեր և 2022թ. հունվար-փետրվար ամիսների «Ինսուլին», «Դիաբետոն» և արյան մեջ գլյուկոզայի որոշման թեստ երիզներ` 0-18 տ. (առաջին տիպի) դեղամիջոցների բաշխացուցակը: Միաժամանակ նույն հրամանով «Արևիկ» մանկական բուժմիավորմանն է հատկացվել «Նորդիտրոպին-նորդիլետ» (սոմատրոլիտ) 10մգ/1,5 դեղամիջոցը, որը կտրամադրվի «Աճի հորմոնի անբավարարություն» […]
13:04 19.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 19-20-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
00:00 19.11.2021
«ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն լուսանկարել է Սևանա լճի հատակը։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում երկու կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը և միջոցները՝ Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության, լճի հատակում առկա ձկնորսական պոլիէթիլենային ցանցերի հայտնաբերման և դուրս բերման, Սևանա […]