16:49 15.02.2023
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից 226 ժամ անց փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ-ողջ դուրս բերել 74-ամյա կնոջը, հայտնում է Sabah թերթը։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ […]
16:43 15.02.2023
Փետրվարի 15-ին Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով: Ըստ ուսումնավարժանքի սցենարի՝ հրդեհ է բռնկվել շենքի երրորդ հարկում. անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող աշխատակիցների, աշակերտների տարահանումը և հրդեհաշիջումը։ Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ դպրոցական կազմավորումների […]
16:41 15.02.2023
Աշխարհն ամեն տարի այս օրը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Բայց փետրվարի 15-ն արդեն հուսահատության օր չէ, այլ հույսի: Օրվա խորհուրդն է աջակցել քաղցկեղ ունեցող երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին, բարձրացնել մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ամեն տարի մինչև 19 տարեկանների շրջանում 400 հազար քաղցկեղի դեպք է […]
16:39 15.02.2023
Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: «Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, մեր նախարարն էլ ելույթի ընթացքում նշեց, որ համաձայնություն են ձեռք բերել […]
16:33 15.02.2023
Փետրվարի 7-ի գիշերը ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 7-ի ժամը 12.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում Ծիածան գյուղի սկզբնամասում կայանված «ԴԱՖ» մակնիշի մեքենայից գողացել են երկու մարտկոց: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Արբաթ գյուղի 34-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել […]
16:28 15.02.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հայ փրկարարները: Լուսանկարները՝ Արմենպրես պետական լրատվական գործակալության Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Ադըյամանում միջազգային որոնղափրկարարական խմբերի աշխատանքները համակարգող, դիվանագետ Ջերեն Յազգանը: Ջերեն Յազգանի հետ առանձնազրույց ունենալուց հետո Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադըյամանում […]
16:27 15.02.2023
Թրաֆիքինգը կամ մարդու շահագործումը սկսվում է գայթակղությամբ՝ հեշտ ու շահավետ աշխատանք, կյանքը կտրուկ բարելավելու խոստումներ: Ստրկական վիճակը գալիս է հետո, երբ արդեն զոհը մտնում է խաղի մեջ, կուլ տալիս խայծը, դառնում խոցելի ու կառավարելի: Այդ պահից սկսվում են սպառնալիքները, ծեծը, նվաստացումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, Հայաստանում շահագործման ամենատարածված ձևերից մեկը մուրացկանության մեջ ներգրավելն է։ […]
16:12 15.02.2023
Հայաստանն այս դժվարին օրերին մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Այսօր Հանդիպել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Երկրաշարժից հետո նա այցելել […]
16:09 15.02.2023
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի տրամադրած աջակցությանը՝ նշելով, որ այս փուլում դա կարևոր զարգացում է: «Մեր աշխարհագրությունը, տարածքը, որտեղ գտնվում ենք, մեր ճակատագիրը որոշող կարևոր գործոններից մեկն է։ Երբեմն այդ ճակատագիրը, ցավոք սրտի, նաև այսպիսի աղետներով է ձևավորվում։ Ցավը, […]
16:06 15.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։ Նշված զինծառայողներին վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասով […]
16:02 15.02.2023
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում, 2023 թվականի փետրվարի 15-ին իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին: Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ): Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության […]
15:57 15.02.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը: Խորհրդակցության ընթացքում Գեղամ Գևորգյանը ԵԱՏՄ գործընկերների համար շնորհանդես կներկայացնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի e-Compete թվային հարթակի ներդրման վերաբերյալ: Խորհրդակցության օրակարգում ներառված են նաև անդրսահմանային շուկաներում մրցակցային […]
15:53 15.02.2023
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վերջին ամիսներին Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները կանխել են ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպքեր։ Այսպես, երկու դեպքով Իրանից ժամանած՝ Հայաստանի քաղաքացի հանդիսացող 2 տղամարդու և 2 կնոջ ուղեբեռի զննման և անձնական զննման […]
15:48 15.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել […]
15:30 15.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին ու Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության […]
15:14 15.02.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով. «Մեր այսօրվա հանդիպումը, իհարկե, պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն, այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի […]
15:13 15.02.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: Հայաստանն ու Չեխիան պատրաստ են ակտիվացնելու շփումները` առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի նեդրման և մյուս բարեփոխումները կենսագործելիս: Հանդիպմանն ընդգծվել են այն հիմնական ոլորտները, որտեղ կա համագործակցության և փորձի փոխանակման մեծ ներուժ` ✅առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում, ✅դեղագործություն, ✅մոր և մանկան առողջության պահպանում: Նախարարը դեսպանին է […]
15:09 15.02.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 6 ամսական Ռոմեալա Ա․-ն է, ով […]
14:46 15.02.2023
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2022 թվականին ավարտված մեկ հսկողական միջոցառման արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2022 թվականին ավարտված մեկ հսկողական միջոցառման արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտման համար 84 դեպքով հարկ վճարողներին առաջադրվել է 1 մլն դրամից ավելի տուգանք։ Կոմիտեն հրապարակում է ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված […]
14:39 15.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]
14:30 15.02.2023
ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Մասնավորապես, 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։ Նշվածներից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող […]
14:23 15.02.2023
Փետրվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Էլմեդին Դինո Քոնաքովիչին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն, խոսելով Թուրքիա ժամանած որոնողափրկարարական խմբերի և տարբեր երկրների ու կազմակերպությունների տրամադրած հումանիտար օգնության մասին, նշել է, որ համատարած ապատեղեկատվություն է տարածվում սոցիալական ցանցերում։ Տգեղ արտահայտություններ են արվում փրկարարների հասցեին։ «Այդպես ճիշտ չէ։ Ցավոք, ապատեղեկատվություն […]
14:21 15.02.2023
Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող (այդ թվում՝ կալանավորման միջնորդություններ քննող) 14 դատավորներ դադարել են պաշտոնավարել: Նրանցից Արմեն Պողոսյանը և Սասուն Մխիթարյանը մասնակցել են հատուկ կարգով և բարդ ընթացակարգերով անցկացվող որակավորման ստուգման գրավոր փուլին և հաղթահարել են այն, եթե նրանց հաջողվի հաղթահարել նաև բարեվարքության և ԲԴԽ-ում հարցազրույցի փուլերը, […]
14:18 15.02.2023
Փետրվարի 15-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է ԱՀ Նախագահի 2023 թվականի փետրվարի 13-ի ՆՀ -81-Ա հրամանագիրը պետական հանձնաժողովի անհատական կազմի մասին: Համաձայն հրամանագրի՝ ձևավորվել է հանձնաժողովի հետևյալ կազմը. Արթուր Թովմասյան Արցախի Հանրապետության […]
14:11 15.02.2023
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որոշել է դադարեցնել SARS-CoV-2 վիրուսի ծագման հետաքննությունը, որն առաջացրել է կորոնավիրուսի համավարակը, հայտնել 1 Nature միջազգային գիտական հանդեսը: Հրատարակության տվյալներով ՝ ԱՀԿ-ն «հետաձգել է COVID-19 համավարակի ծագման երկար սպասված գիտական հետաքննության երկրորդ փուլը՝ վկայակոչելով այն խնդիրները, որոնք կապված են Չինաստանում կարևորագույն հետազոտություններ անցկացնելու փորձերի հետ»: Տեղեկությունը ամսագրին հաստատել է ԱՀԿ փորձագետ […]
14:03 15.02.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանի համար խորթ չէ այն վիշտը, որն ավերիչ երկրաշարժի հետևանքով այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներ, քանի որ 1988 թվականին նույն ողբերգությանը բախվել է հայ ժողովուրդը: «Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից՝ […]
13:55 15.02.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
13:40 15.02.2023
Արարատ Միրզոյանը Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․ «Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»: «Այս դժվարին պահին ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունն ու ձգտումը, մասնավորապես ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի […]
13:22 15.02.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Գլխավոր հարկադիր կատարողին և ՀԿԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ Գագիկ Հարությունյանին։ Նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ տեղակալին՝ պաշտոնի ստանձման կապակցությամբ և հույս հայտնել, որ Ծառայությունում ունեցած աշխատանքային փորձը Գագիկ Հարությունյանը կներդնի՝ ի նպաստ հարկադիր կատարման ոլորտի թվայնացման գործընթացի, էլեկտրոնային կատարողական վարույթների գործիքակազմերի կատարելագործման և արդյունավետության […]