TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրենի հետ

23:17 08.11.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկում (ՀԲ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցության շրջանակի և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: Փոխվարչապետը ՀԲ գործընկերոջը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնահերթությունները: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք […]

̰
Գողացած հեռուստացույցն ու վառարանը կամրջի տակ էր թաքցրել. ոստիկանների բացահայտումը

23:13 08.11.2021

Հոկտեմբերի 28-ին, օրը ցերեկով, Վանաձորի Թորոսյան փողոցի մի տնից գողություն էին արել: Հարմարեցված գործիքով բացել էին դարպասը, տան դուռը բաց էր եղել, մտել էին ներս ու գողացել էլեկտրական վառարան և հեռուստացույց։ Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները գողության մասին հաղորդումը ստանալուն պես մեկնեցին դեպքի վայր։ Բնակարանային գողության փաստով Լոռու մարզային վարչությունում հարուցվեց քրեական գործ։ Հետաքննություն իրականացնող մարմինը […]

̰
«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում

23:05 08.11.2021

«Հայաստան» դաշինքն այսօր՝ ժամը 18-ին, հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում: Մինչ հանրահավաքի սկսվելը հրապարակում հնչել է երաժշտություն, հիմնականում հայրենասիրական երգեր։ Կազմակերպիչները խնդրել են հավաքվածներին պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակներ և պահել հեռավորություն: Հանրահավաքը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հերոսների: Այնուհետ ելույթներ են հնչել: Ելույթներ ունեցողները հիմանակոնւմ «Հայաստան» խմբակցության անդամներն էին՝ Իշխան […]

̰
̰
Հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը․ Միրզոյանը՝ Լավրովին

22:52 08.11.2021

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում […]

̰ ̰
Գանձաքար գյուղի բնակելի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել

22:39 08.11.2021

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18։02-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գանձաքար գյուղում այրվում է բնակելի շինություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19:27-ին: Այրվել է անասնագոմի տանիքից մոտ 30 քմ հատված։

̰ ̰
Անցած շաբաթ պարեկները բերման են ենթարկվել 26 մարդու և հայտնաբերել 4 հետախուզվողի

22:21 08.11.2021

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Նոյեմբերի 1-ից 7-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 251 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 101, առանց վարորդական վկայականի՝ 268 անձ։ 156 տրանսպորտային միջոց շահագործվել […]

̰
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

22:12 08.11.2021

Նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Նախարարները շարունակել են կարծիքների փոխանակումը 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության ընդունման 1 տարվա նախաշեմին: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ռուս-հայկական […]

̰
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել 57-ամյա կնոջ սպանությունից

22:03 08.11.2021

Նոյեմբերի 4-ին՝ ցերեկվա ժամը երկուսին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ գանգուղեղային վնասվածքով անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա մի կին: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց և պարզեց, որ կնոջ քրոջ դուստրն այդ օրն այցելել էր միայնակ ապրող մորաքրոջը և նրան գտել անգիտակից վիճակում անկողնում պառկած: Թե ինչ էր եղել, ինչ հանգամանքներում էր կինը […]

̰
SHANTNEWS

21:56 08.11.2021

̰
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից  հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը․ ՀՀ ԱԳՆ

21:49 08.11.2021

Նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով երեք հոգի վիրավորվել են, իսկ մեկ հոգի՝ զոհվել: Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն […]

̰
Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ

21:37 08.11.2021

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատել կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները։

̰
Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ առնվազն 24 աշակերտ է մահացել

21:19 08.11.2021

Նիգերիայի հարավում գտնվող դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 24 աշակերտ է զոհվել: Այս մասին հայտնել է DPA գործակալությունը ՝ վկայակոչելով տարածաշրջանի նահանգապետ Շայբու Աբուբակարային։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարադի քաղաքում հրդեհվել են ծղոտով ծածկված երեք դպրոցական շինություններ, որտեղ պարապմունքներ են անցկացվել։ Զոհվել է 24 աշակերտ, ևս 80-ը ստացել են ուժեղ այրվածքներ։ Հետաքննություն է ընթանում։

̰
Պատերազմի առնչությամբ քրգործով մեղադրյալ գումարտակի հրամանատարը կալանավորվել է

21:11 08.11.2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 8-ի որոշմամբ բավարարել է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նշված քրեական գործի նախաքննությամբ […]

̰ ̰
Արարատի մարզում վաղը վթարային ջրանջատում կլինի

20:53 08.11.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Շուշիում հրազենային վիրավորում ստացածներից երկուսի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը` ծանր

20:45 08.11.2021

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Վիրավորվածներից Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք: Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` ստորին ծնոտի միջանցիկ հրազենային […]

̰
ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է

20:41 08.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը: Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, […]

̰
Թուրքիայի նախագահը պահանջել է դադարեցնել քաղաքացուն հայհոյած պատգամավորի լիազորությունները

20:31 08.11.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) առաջնորդ Մերալ Աքշեներից պահանջել է դադարեցնել կուսակցության պատգամավոր Լյութֆյու Թյուրքանի լիազորությունները, քանի որ վերջինս հայհոյել է սպանված զինվորի ընտանիքի անդամին։ «Նահատակի ընտանիքին նման կերպով հայհոյելը մոռացության տալու բան չէ»,- հայտարարել է Էրդողանը։ Նա շեշտել է, որ եթե Աքշեները վերջ չդնի Թյուրքանի պատգամավորությանը, ապա նշանակում է, […]

̰
̰
Ինչպես են Գյումրիում դիմավորել Հովհաննես Բաչկովին և Դավիթ Չալոյանին

16:00 08.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Գյումրիում դիմավորել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներ Հովհաննես Բաչկովին և Դավիթ Չալոյանին: Մարզիկին դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք: Ներկաները շնորհավորել են մարզիկներին, միաժամանակ հույս հայտնել, որ […]

̰
Աճարկուտում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը

15:55 08.11.2021

Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել զինծառայողի հարազատներն ու ընկերները, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։ Դավիթը պատերազմի ընթացքում եղել է բոլոր թեժ կետերում, անձնուրաց մարտնչել թշնամու դեմ, մասնակցել Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտերին և հերոսաբար զոհվել է հրադադարից երկու […]

̰
Հանրակրթական ուսհաստատություններում այսօր վերսկսվել է դասապրոցեսը

15:52 08.11.2021

Աշնանային արձակուրդից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ այսօր վերսկսվել է դասապրոցեսը: ԿԳՄՍ նախարարությունը լուսանկարներ է հրապարակել։

̰
Անխտիր բոլոր դպրոցները պետք է ունենան առարկայական լաբորատորիաներ. նախարար

15:47 08.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի որոշում, որ անխտիր բոլոր դպրոցներում պետք է առարկայական լաբորատորիաներ լինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: «Մենք ունենք որոշում, որ անխտիր մեր բոլոր 1400 դպրոցներում պետք է առարկայական լաբորատորիաներ լինեն՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այն առարկաների, […]

̰
Հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ կիրականացվեն 56 դպրոցներում

15:38 08.11.2021

Հայաստանում 2022 թվականին հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ կիրականացվեն 56 դպրոցներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: Անդրադառնալով դպրոցների, նախադպրոցական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներին՝ Անդրեասյանը նշեց, որ ամբողջ աշխատանքների ծավալը միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով չի իրականացվում: «Այս պահին կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման […]

̰
Վահան Քերոբյանն ու ԱՄՆ ՄԶԳ վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենը հավաստել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

15:33 08.11.2021

Նոյեմբերի 4-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանը, Արշակ Ասլանյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի այլ ներկայացուցիչներ։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարն ընդգծել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ կառավարության շարունակական […]

̰
«Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել պահանջներին․ կասեցվել է պանրի արտադրության առանձին գործառույթը

15:27 08.11.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կամարի» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ռինդ): Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։ Պանրի առկա խմբաքանակից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր հետազոտության, որի արդյունքում, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության համաձայն, «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ […]

̰
Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում նոր կոթող է տեղադրվել՝ «Վերածնունդ» անվամբ

15:20 08.11.2021

Նոյեմբերի 7-ին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում նոր կոթող է տեղադրվել՝ «Վերածնունդ» անվամբ: Քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի հեղինակած արձանը խորհրդանշում է Արցախի ու արցախցու վերածնունդը, վերընձյուղվելու և ծաղկելու ձգտումը: Արմատներից վերակենդանացող ծառը հույսն է արցախահայության գալիք օրվա: Քանդակի տեղադրմանն աջակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանը: Այդ մասին տեղեկացրին Ստեփանակերտի քաղաքապետարանից։

̰
BACK_TO_TOP