15:15 08.11.2021
Նոյեմբերի 8-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, այս պահի դրությամբ հավաքականին միացել է 15 ֆուտբոլիստ. Դարպասապահներ Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա) Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա» Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա» Ժիրայր Մարգարյան – «Արարատ» […]
15:10 08.11.2021
Շարունակվում է Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների մարզային կառույցների հետևողական գործունեությունը ապօրինի անտառահատումների դեմ պայքարում, անտառպահպանության և անտառախախտումների արձանագրման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման հետ կապված հանցավոր դրսևորումներին իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ոլորտում: Ինչպես տեղեկացրին ՇՄ նախարարությունից, մասնավորապես, Լոռու մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո […]
15:08 08.11.2021
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները շարունակել են քննարկել գալիք տարվա բյուջետային հատկացումները: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը 2021 թվականին պետք է իրականացնի 21 ծրագիր՝ 176 միջոցառմամբ: Ընդհանուր ծախսը կկազմի շուրջ 226 մլրդ դրամ, որը 2021 թ. հաստատված […]
15:04 08.11.2021
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.50 մ (07.11.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացվել է մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի […]
14:55 08.11.2021
ՀՀ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարված ուսումնասիրությունների հիման վրա գրեթե բոլոր մարզերի բազմաթիվ ՏԻՄ-երի պաշտոնատար անձանց կողմից համայնքային հողատարածքները վարձակալության հանձնելու գործընթացներում կոռուպցիոն առերևույթ չարաշահումների դեպքերով նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես, Կոտայքի մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո նմանատիպ փաստերի կապակցությամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 4 քրեական գործ, որոնք վերաբերում են […]
14:47 08.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող տնակում ենթադրյալ հանցագործություն կատարած […]
14:42 08.11.2021
2021թ. նոյեմբերի 3-ին` ժամը 16։30-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի 1964թ. ծնված բնակիչը, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենան, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում վրաերթի է ենթարկել նույն համայնքի 1970թ ծնված բնակիչ Վաչագան Հակոբի Պետրոսյանին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն և հաջորդ օրը մահացել: Այս մասին տեղեկացրին ԱՀ քննչական կոմիտեից։ […]
14:38 08.11.2021
Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդի նիստում երեքշաբթի օրը քննարկվելու է Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության ժամկետի երկարացման վերաբերյալ երկրի նախագահի որոշումը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։ Նշվում է, որ խորհրդարանում քննարկվելու են նաև Թուրքիա-Կատար համագործակցությանը և դատաիրավական ոլորտին առնչվող հարցեր։ Ավելի վաղ, Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը […]
14:34 08.11.2021
Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները կորոնավարկի դեմ ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի իրացման ցանցի և հանրային սննդի 10 օբյեկտներում: Ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել և արձանագրություններ չեն կազմվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման […]
14:28 08.11.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ից հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Բոստոն քաղաքում հայկական համայնքային տարբեր շրջանակների հետ: Նոյեմբերի 7-ին Բոստոնի Հայկական ժառանգության պուրակում տեղի ունեցած՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը պետական նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա, ներկայացնելով ընթացիկ իրավիճակն ու Արցախի ապագայի տեսլականը, շեշտադրել է, որ արցախահայության արդար պայքարը շարունակվում […]
14:23 08.11.2021
Նոյեմբերի լույս 8-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դանակով հարձակվել է Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկի վրա։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն ու տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները մեկնեցին Հաղթանակ թաղամաս։ Ահազանգողի նշած փողոցի թիվ 20 տանը իրավապահները հայտնաբերեցին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին։ Մարմնի տարբեր մասերում […]
14:18 08.11.2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Առանցքում այն շենքերի նախագծերի ցուցադրություններն են, որոնց գոյությամբ Բաքուն գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական և արդյունաբերական կենտրոնի:
14:16 08.11.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 9-ի ժամը 08։00-ից մինչև նոյեմբերի 10-ը՝ ժամը 08։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի. ?Ծովազարդ, ?Բերդկունք, ?Հայրավանք, ?Լճափ, ?Չկալովկա, ?Նորաշեն ?Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:12 08.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լիլիթ Միրզախանյանին ԱԻՆ գլխավոր քարտուղար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և […]
14:08 08.11.2021
Հայաստանում դպրոցներում կշարունակվի առկա ուսուցումը, սակայն այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Նախարարի հրամանով սահմանված է, որ այն դպրոցներում, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կունենանք դեպք […]
14:05 08.11.2021
ՀՀ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 8-ի համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված առողջապահության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ բնագավառի ֆինանսավորումը 2022-ին կկազմի շուրջ 120 մլրդ դրամ: Ոլորտին ուղղվող ծախսերն ընթացիկ տարվա համեմատ կավելանան […]
14:00 08.11.2021
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Հովհաննես Հարությունյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ նշանակելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
13:56 08.11.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ռեժիմով պատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք, իրոք, հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, բայց այստեղ մենք ցանկանում ենք նշել, որ առայժմ […]
13:47 08.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Մուրադյանը նշանակվել է Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Սարգիս Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
13:44 08.11.2021
2021 թվականի նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 641 զանգ, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: ՆԳՆ ծառայողները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և մեկուսացրել կրակը: Նոյեմբերի 3-ին ողբերգական դեպք է գրանցվել Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում։ Հրդեհ է բռնկվել բնակելի տներից […]
13:40 08.11.2021
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված առողջապահության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախ անդրադարձել է համաճարակային իրավիճակին: Ըստ նրա՝ նախորդ օրը գրանցվել է քովիդով վարակման 810 դեպք, մահերի թիվը 35 […]
13:39 08.11.2021
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնում է նշանակվել բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին: Երկու հաղթող է եղել, և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով տնօրենի պաշտոնում երկու տարով նշանակվել է Վահագն Սարգսյանը: Սարգսյանը երկար տարիներ զբաղեցրել է «Հայաստան» հրատարակչության տնօրենի պաշտոնը:
13:32 08.11.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այդ մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Երկրի ղեկավարը կարևորել է պատվաստումը՝ որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ նշելով, որ քաղաքակիրթ մարդկությունը ինչպես COVID-19-ի, այնպես էլ նախկինում եղած բոլոր համավարակների դեմ պայքարել է հենց […]
13:28 08.11.2021
Ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Չեբորդաևի հետ և 11:7 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել: Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր հունգարացի Գամզաթգաջի Խալիդովին: 1/8 եզրափակչում Հարությունյանը 6:0 հաշվով […]
13:21 08.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 7-8-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:17 08.11.2021
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 20.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա Թևան Ղազարյանին՝ պատճառելով մահ և դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթ կատարողը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդն է, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին: «ՎԱԶ-2107»-ը […]
23:57 06.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան-«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։
23:45 06.11.2021
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ ասօր Սպիտակ համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավարևելյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վարչության ղեկավար Սանտիագո […]
23:13 06.11.2021
Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին կնվազի 5-8 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 7-9-ը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև: