TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Իգոր Խովաևը հանդիպել է Ալիևի հետ

15:41 14.02.2023

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 9-ին ընդունել էր Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում […]

̰
Հյուրը փախցրել էր մեքենան և վթարի ենթարկվել

15:27 14.02.2023

Փետրվարի 13-ին, ժամը 20.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հյուրերից մեկը ոչ սթափ վիճակում «Տոյոտա» մակնիշի իր մեքենայով հեռացել է, և ինքը տեղեկություն չունի, թե որ ուղղությամբ է մեքենան վարել: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արարատի բաժին: Գրեթե նույն պահին Արարատի բաժնում հաղորդում ստացվեց Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից: Հայտնեցին, որ Զոդի կամրջի մոտ տեղի է ունեցել վթար: […]

̰
ՀՀ ՊՆ փոխնախարարը և Հնդկաստանի ՊՆ ղեկավարը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր

15:15 14.02.2023

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին: Այցի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

̰
Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի փոխգործակցության բնագավառներն ու հեռանկարները

15:12 14.02.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արգասաբեր աշխատանք է մաղթել և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելության ընթացքում իր նպաստը կբերի հայ-լատվիական համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի փոխգործակցության բնագավառներն ու հեռանկարները, մասնավորապես […]

̰
Արցախից ևս 7 հիվանդ տեղափոխվել է Հայաստան

15:06 14.02.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 14-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 3 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են […]

̰
SHANTNEWS

14:59 14.02.2023

̰
Արցախում ում դրամական աջակցություն կտրամադրվի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառման շրջանակներում

14:57 14.02.2023

Արցախի Հանրապետության կառավարության 2023թ. փետրվարի 10-ի N 69-Ն որոշման համաձայն՝ այսօրվանից կմեկնարկի Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։ Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության […]

̰
Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած  Օպերատիվ շտաբի նիստում մի շարք հրատապ հարցեր են քննարկվել

14:45 14.02.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ փետրվարի 14-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ներկայացվել է պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի, ինչպես նաև ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակը: «Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը նշել […]

̰
Արցախում 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակների իրացման բարձր գներ կիրառելու համար

14:38 14.02.2023

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են,որ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակների իրացման բարձր գներ կիրառելու համար: Վարչական վարույթները հարուցվել են Ստեփանակերտ քաղաքում գործող 4, Ասկերան քաղաքում գործող 5, Մարտակերտ քաղաքում գործող 2 և Մարտակերտի շրջանի Վերին […]

̰
Ազատությունից զրկված անձանց համար տուբերկուլոզի ախտորոշման նպատակով «Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է ժամանակակից սարքավորմամբ

14:33 14.02.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի և «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Կամո Մանուկյանի ուղեկցությամբ՝ շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Լևոն Բալյանը, մասնավորապես, ծանոթացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա նոր սարքավորմանը: Տուբերկուլոզի առավել արդյունավետ ախտորոշման, ինչպես նաև նոր դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով՝ ձեռք է բերվել սարք, որն արհեստական բանականության օժանդակությամբ […]

̰
Հրդեհ Գավառ քաղաքում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր

14:18 14.02.2023

Փետրվարի 14-ին, ժամը 03։17-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հացառատ թաղամասի Բունիաթյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հայ փրկարարները Հալեպից վերադարձել են հայրենիք

14:08 14.02.2023

Հալեպ ժամանած փրկարարական խումբը ավարտելով իր առաքելությունը վերադարձավ հայրենիք։ Այս մասին տեղեկացնում են Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն:

̰
ՔՊ խմբակցությունը և ԱԽ քարտուղարը քննարկել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը

14:03 14.02.2023

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային Ժողովում հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականությունը:

̰
Որսագողության դեպք է բացահայտվել

13:51 14.02.2023

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզներն ուժեղացված ծառայության ընթացքում Վանանդ գյուղի տարածքում հայտնաբերել, ապօրինի որս կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Լենուղի գյուղի 36-ամյա մի բնակչի: Նրա մոտ եղել են որսորդական հրացան և ապռնակ տեսակի թռչուններ, որոնց որսն արգելված է: Պարզվել է, որ տղամարդը որսորդմիության անդամ չէ, հրացանի համար էլ փաստաթղթեր […]

̰
Հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով զարգանում են․ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

13:44 14.02.2023

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Զրուցակցիները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության լայն շրջանակ: Այս առումով ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է դեսպան Կիշան Դան Դևալի ներդրած ջանքերը՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել […]

̰
Հուզիչ է տեսնել՝ տասնամյակների թշնամանքը մի կողմ է դրվում. Փաուերը՝ ՀՀ-ի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու մասին

13:37 14.02.2023

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերն անդրադարձել է  Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնություն և որոնողափրկարարական խումբ ուղարկելուն: «Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել տասնամյակների թշնամանքը՝ օգնելու հուսահատ կարիքի մեջ գտնվող մարդկանց: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում […]

̰
Երկրաշարժից 9 օր անց Թուրքիայում փլատակներից ողջ է դուրս բերվել 3 մարդ

13:23 14.02.2023

Մինչ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը օրեցօր աճում է, Քահրամանմարաշի (պատմ. Մարաշ) և Ադıյաման նահանգներում շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարներին հաջողվել է 198 ժամ անց փլատակներից ողջ դուրս բերել 3 քաղաքացու, փոխանցում է Ermenihaber-ը։ Քահրամանմարաշի Դուլքադիրօղլու շրջանում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մեծ թվով փրկարարներ փլատակներից նախ դուրս են բերել […]

̰
Հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին

13:06 14.02.2023

Ուսուցիչների վարձատրության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. պետական բյուջեով մի քանի նոր նախաձեռնություններ են նախատեսված: Մասնավորապես՝ հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչների՝ նրանց վարձատրությունը հասցնելով մեկ դրույքաչափի` անկախ դասավանդվող ժամերի քանակից: Հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչներին կտրամադրվի լրացուցիչ հավելավճար՝ նպատակ ունենալով խրախուսել նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնել […]

̰
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են Հայաստանի թիկունքին կանգնել

12:53 14.02.2023

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում օգնել Կովկասում իրենց դաշնակցին: Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ զորավարժություններն իր տարածքում չանցկացնելու Հայաստանի որոշումը կազդի՞ կազմակերպության աշխատանքի վրա։ «Եթե հանկարծ իրավիճակը պահանջի Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և […]

̰
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է ու բարդ. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

12:27 14.02.2023

Իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում մնում է բարդ և լարված։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ «Իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Սիդորովը հստակեցրել է, որ հիմնական մարտահրավերը մի շարք արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությունն է, […]

̰
ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում

12:13 14.02.2023

«Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում, երեքշաբթի հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: «Եզրափակիչ փուլում Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունների անցկացում, որոնց ընթացքում կմշակվեն հետհակամարտությունների խնդիրները, ճգնաժամային գոտում կարգավորումը, խաղաղապահ գործողության անցկացումը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների […]

̰
Հայաստանից Սիրիա է ուղարկվել ևս 25 տոննա մարդասիրական օգնություն

12:05 14.02.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով: Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի […]

̰
SHANTNEWS

11:59 14.02.2023

̰
Բացահայտվել է ավտոբուսում ուղևորներից մեկին դանակահարելու դեպքը․ կա երկու ձերբակալված

11:58 14.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում տեղի ունեցած խուլիգանության և ուղևորներից մեկի դանակահարության դեպքը: Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ ուղևորին վնասվածքներ պատճառելու՝ էական նշանակություն […]

̰
ԱՄԷ-ում առաջարկել են, որ Հայաստանը Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա ստեղծելու նախաձեռնության մաս կազմի

11:48 14.02.2023

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ռազմավարության մշակմանը, Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման […]

̰
Արցախում 4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

11:41 14.02.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը։ 4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 244 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 630 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար․ ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ

11:27 14.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև՝ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 14-ի դրությամբ

11:15 14.02.2023

Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 14-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 391.44 դրամ է, վաճառքը՝ 399.61 դրամ: Եվրոյի առքը միջինը 415.92 դրամ է, վաճառքը՝ 430.64 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.12 դրամ է, վաճառքը՝ 5.52 դրամ:

̰
Հալեպի նահանգապետը հայ փրկարարներին հանձնել է նահանգապետարանի շնորհակալագիրը

00:19 14.02.2023

2023թ. փետրվարի 13֊ին Հալեպում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանը և որոնողափրկարարական խմբի հրամանատար գնդապետ Սերգեյ Բիձյանը հանդիպեցին Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ։ Բ. Բադալյանը խորին ցավակցություն հայտնեց Հալեպում գրանցված երկրաշարժի անմեղ զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորներին։ Բ.Բադալյանը նշեց, […]

̰
«Համմերի» 25-ամյա վարորդը կալանավորվել է

22:01 13.02.2023

Հանրապետության հրապարակում պարեկներին չենթարկվող «Համմերի» 25-ամյա վարորդը կալանավորվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմանում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար […]

̰
BACK_TO_TOP