13:16 15.02.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիա: Անկարայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այնուհետև, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
13:15 15.02.2023
Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 15-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 391.11 դրամ է, վաճառքը՝ 399.28 դրամ: Եվրոյի առքը միջինը 415.17 դրամ է, վաճառքը՝ 429.67 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.11 դրամ է, վաճառքը՝ 5.50 դրամ:
12:53 15.02.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, […]
12:40 15.02.2023
Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը: Ինչպես Անկարայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարություններով: Արարատ Միրզոյանն այնուհետև կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների […]
12:25 15.02.2023
ԱՀ ԱԱԾ-ից փոխանցում են, որ երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
12:00 15.02.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ինչպես Անկարայից փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
11:56 15.02.2023
ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախարար Արարատ Միրզոյանի հետ կմեկնի Թուրքիա։ «Արարատ Միրզոյանի հետ մեկնում եմ Անկարա և Ադիյաման, հանդիպելու ենք Մևլութ Չավուշօղլուի հետ, տեսակցելու ենք հայկական փրկարարական ջոկատին»,- գրել է Ռուբինյանը: Ինչպես տեղեկացրել էինք, այսօր նախատեսված է Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա, նա կհանդիպի Ադիյաման քաղաքում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայկական փրկարարական […]
11:47 15.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով […]
11:35 15.02.2023
Չորեքշաբթի օրը Նոր Զելանդիայի հյուսիսում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Geonet ծառայությունը: Գործակալության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պարապարաում քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք, օջախը գտնվել է 57 կմ խորության վրա: Վնասի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։
11:27 15.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Խորապես հավատում եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեությունը և պետական գործչի հարուստ փորձն […]
11:15 15.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]
22:00 14.02.2023
The New York Times (NYT) թերթը փետրվարի 14-ին հրապարակել է Ուկրաինայում կառավարվող հրթիռով ամերիկացի նախկին զինծառայող Փիթ Ռիդի ոչնչացման կադրերը: Ինչպես պնդում է հրատարակությունը, Ռիդը մի խումբ մարդկանց հետ է, որոնք կանգնած են սպիտակ ֆուրգոնի կողքին, որին, ենթադրաբար, հարվածում է հակատանկային կառավարվող հրթիռը, որին հաջորդում է պայթյունը: Նյութում նաև հաղորդվում է, որ Ռիդի մահը տեղի […]
21:50 14.02.2023
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 35 418-ի։ Այս մասին փետրվարի 14-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Քահրամանմարաշում երկրաշարժերի մասշտաբներն ու ավերվածություները համարվում են բացառիկ բնական երևույթ։ Թող հանգստանան իմ 35 418 զոհված քաղաքացիների հոգիները»,- ասել է նա Անկարայում կառավարության նիստի ավարտին։ Էրդողանը նաև նշել է, որ աղետի հետևանքով տուժել է 105 505 […]
21:45 14.02.2023
Փետրվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ անհայտ անձինք, տեխնիկական միջոցների կիրառմամբ, մտել են Արմավիրի մարզի Արևշատ գյուղի մանկապարտեզ և այնտեղից հափշտակել ջեռուցման 2 կաթսա և մարտկոցներ: Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, արագ բացահայտեցին հանցագործությունը: Ըստ ստացված տվյալների՝ գողությունն արել էին 29 և 39 տարեկան երկու տղամարդ՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչ: Հաղորդումից […]
21:30 14.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-19-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]
21:29 14.02.2023
Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը։ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև հաստատվող գործակցային հարաբերությունների առիթով՝ հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կդառնա հայ-կորեական կապերի առավել խորացման համար: Հայոց Հայրապետը վերհիշեց դեռևս 2013 թ. […]
21:24 14.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Սունդուկյան փ. 15Ա, 15/1, 15/2, 64Ա շենքեր, Հր.Քոչարի փ. 14/3 շենք, Անդրանիկի փ. 6, 8, 10, 10/2, 10/3 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Թումանյան թաղ. 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, […]
21:15 14.02.2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների, քրեական հետախույզների և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին, ժամը 04.00-ին, Ավանեսովի փողոցում հայտնաբերվել, գողության փորձ կատարելու համար ձերբակալվել և Էրեբունու բաժին են տարվել 52-ամյա և 50-ամյա երկու տղամարդիկ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Բաժնում պարզվել է, որ նրանք ժամը 02.30-ին տեխնիկական միջոցների […]
21:00 14.02.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան թեթև մեքենաների արտահանման արժեքը կազմել է 75,6 միլիոն դոլար, ինչը 338,1 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից. 2021-ին այս ցուցանիշը կազմել է 17,3 միլիոն դոլար, փոխանցում է Aliq.ge-ն։ Հարկ է նշել, որ 2022 թվականի ցուցանիշն ավելի բարձր է 2019 թվականի նախահամաճարակային ցուցանիշի համեմատ և […]
20:47 14.02.2023
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
20:43 14.02.2023
Փետրվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանություն էին զանգել տարբեր քաղաքացիներ և հայտնել, որ Փափազյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է, մի խումբ անձինք քաշքշում ու հայհոյում են իրար՝ խոչընդոտելով անցորդների տեղաշարժին: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները: Խուլիգանություն կատարելու համար Փափազյան փողոցում ձերբակալվել […]
20:30 14.02.2023
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հայտնել է, որ երկրաշարժից հետո սոցիալական ծառայություններից օգտվող 291 երեխա կա, որոնց ինքնությունը դեռևս չեն կարողացել հաստատել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ նախարարության վերահսկողության տակ է գտնվում 1362 գրանցված երեխա։ Նրանցից 792-ը հիվանդանոցներում են, նախարարական կառույցներում գտնվողները՝ 201-ը։ Նրանցից 1071-ի ինքնությունն արդեն պարզվել է։ […]
20:14 14.02.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 15-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի, Օստրովսկու, Որմնադիրների փողոցի և նրբանցքի, Խորենացու 140-240 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավիթի 70/1, 70/2, 70/3 համարների, Կենտրոն վարչական շրջանի՝ […]
20:03 14.02.2023
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ «Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:00 14.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
15:59 14.02.2023
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ փոփոխություն է կատարվել ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թ. հունիսի 6-ի Մաքսային գործառնությունների իրականացման վայրերը սահմանելու մասին N 342-Լ հրամանի 9.1–րդ կետում, որի համաձայն, մինչև 2023թ-ի ապրիլի 1-ը ներառյալ, ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող և պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետում գրանցված տարանցիկ հայտարարագրերով՝ […]
15:55 14.02.2023
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 14-ին արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկվել է խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ որոշման նախագիծը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել փետրվարի 24-ին` ժամը 11:00-ին, հրավիրել խորհրդարանական լսումներ` Աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ:
15:53 14.02.2023
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ազատ են արձակել 27 ուղղիչ գաղութից, որտեղ նա պատիժ էր կրում քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի ապօրինի ազատ արձակման քրեական գործով: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Գաղութի մուտքի մոտ պետության նախկին ղեկավարին դիմավորել են մոտ մեկ տասնյակ զինակիցներ ։ Ավելի վաղ Պերվոմայսկի շրջանային դատարանը նախկին նախագահին թույլատրել էր լքել Ղրղզստանի […]